СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Օժանդակ կառուցում պահանջող երկրաչափական խնդիրների դասակարգում

Нажмите, чтобы узнать подробности

Երկրաչափական խնդիրների լուծման գործընթացը լավ միջոց է ուսուցումը ինտեն-սիվ դարձնելու և մտածող ու ստեղծագործող անձին բնորոշ հատկություններով աշակերտ դաստիարակելու գործում: Սովորողների զարգացման գործընթացում խնդիրների լուծումը նոր գիտելիքներ ձեռք բերելու լավագույն մեթոդն է: Աշակերտը պետք է կարողանա ինքնու-րույն գտնի խնդրի լուծման ճանապարհը: Այն խնդիրները, որոնք կարելի է լուծել միայն օգտվելով բանաձևից, կրում են նեղ ուսուցողական բնույթ: Մտածելակերպը զարգացնող երկրաչափության խնդիրները ինքնուրույն լուծելու համար դժվարություն են առաջացնում հետևյալ հանգամանքները՝ խնդիրները չունեն լուծման միատեսակ ալգորիթմ, բազմաթիվ թեորեմներից պետք է ընտրել առավել համապատասխանը:

Երկրաչափական խնդիրների լուծման մեթոդները, կախված խնդրի տրված պայ-մաններից, երեքն են՝

  1. Երկրաչափական, երբ անհրաժեշտ պնդումը դուրս է բերվում մի շարք հայտնի

թեորեմների հիման վրա կատարված շաղկապված տրամաբանական դատողու-

թյուններից:

  1. Հանրահաշվական, երբ գտնելով խնդրի պատկերի տարրերի մեծությունների միջև կախվածությունը, հնարավոր է լինում կազմել հավասարում:
  2. Համակցված, երբ խնդրի լուծումը բաղկացած է փուլերից, որտեղ կիրառվում են և՝ երկրաչափական, և՝ հանրահաշվական մեթոդները հաջորդաբար:

Յուրաքանչյուր խնդրի լուծում անհրաժեշտ է սկսել գծապատկերի հետազոտությու-նից, շատ հաճախ ըստ խնդրի տրված պայմանի կատարված գծապատկերի միջոցով դժվար է լինում գտնել փնտրվող մեծության և տվյալների կապը: Այս դեպքում օգնության են գալիս գծագրում լրացուցիչ կառուցումները: Լրացուցիչ կառուցումները կարող են ստեղծել այլ օժանդակ պայմաններ, որոնք կապահովեն տրամաբանական կապը (իրենց միջոցով) խնդրի տվյալների և խնդրի պահանջի միջև:

Կարելի է դիտարկել լրացուցիչ կառուցումների երեք հիմնական ուղղվածություն:

  1. Լրացուցիչ կառուցումների միջոցով պատկերների ամբողջացում, ապա որոշվող անհայտ մեծության հետ տրամաբանական կապ ունեցող տվյալների հաջորդական որոշումներ:

  1. Ոչ փոխկապակցված տվյալների դեպքում լրացուցիչ կառուցումների միջոցով այդ տվյալները բերել կապակցված վիճակի:

  1. Կապակցված, սակայն բանաձևային հաշվարկների չբերվող տվյալների դեպքում լրացուցիչ կառուցումների միջոցով ստանալ տվյալներ, որոնք կբերեն բանաձևային հաշվարկների:
Категория: Геометрия
18.07.2020 19:14


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!