СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Права и обязанности детей

Нажмите, чтобы узнать подробности

Երեխաների իրավունքները

  1. 1. ՀՈԴՎԱԾ 4. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների): ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից գույքային կամ այլ դրությունից և կրթությունից:
  2. ՀՈԴՎԱԾ 5. ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի իր կյանքի իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
  3. ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
  4. ՀՈԴՎԱԾ 7. ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմինները ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը:
  5. ՀՈԴՎԱԾ 8. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հեգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայյմանների ապահովման անկարողության դեպքում պետությունը ցուցադրում է համապատասխան օգնություն:
  6. ՀՈԴՎԱԾ 9. ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:  Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
  7. ՀՈԴՎԱԾ 10. ԵՐԵԽԱՅԻ ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՒ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:  Երեխայի հայացքները, համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:  Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
  8. ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու, իր, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:  Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ եւ այլն:
  9. ՀՈԴՎԱԾ 12. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:  Պետությունը եւ նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
  10. ՀՈԴՎԱԾ 13. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ  Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
  11. ՀՈԴՎԱԾ 14. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:  Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
  12. ՀՈԴՎԱԾ 15. ԾՆՈՂՆԵՐԻ ( ԾՆՈՂԻ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՉԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Ծնողների ( ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց ( նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների եւ ուղղակի կապերի պահպանման իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Категория: Право
30.07.2020 19:24


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!