СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

10 հայոց պատմություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

10 հայոց պատմություն

Просмотр содержимого документа
«10 հայոց պատմություն»

 

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք

Ընդգրկոմ է ներածությունը, Մաս Ա-ի բաժին 1-4-ըը

Նշել ճիշտ պատասխանը (1-8-րդ առաջադրանքներ)  

 

1.Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը:

ա.Ք.ա.201թ.                                 բ. Ք.ա.190թ.

գ. Ք.ա.188 թ.                                դ. Ք.ա.189թ.

 

2.Ո՞ր գավառում է Անահիտ աստվածուհու պաշտամունքի գլխավոր կենտրոն Երիզա ավանը:

Ա.Դարանաղյաց                                                բ.Տարոն

Գ.Դերջան                                                        դ.Եկեղյաց

 

3.Ո՞րն է Համահայկական առաջին պետությունը:

Ա.Հայկազուն –Երվանդականների

Բ.Արատտա

Գ.Արարատյան (Վանի ) թագավորությունը:

Դ.Հայասա

4.Ու՞մ է Մովսես Խորենացին մեծարել  այր իմաստուն և բանաստեղծ  խոսքերով:

Ա. Մար Աբաս Կատինա                                              բ.Արտավազդ 2-րդ

Գ.Վրույր                                                                    դ.Ողյումպ քուրմ

 

5.Հայոց ո՞ր արքայի ներկայությամբ է Արտաշատում բեմադրվել  Բաքոսուհիներ  ողբերգությունը:

Ա.Արտաշես 1-ին                                           բ.Տիգրան 2-րդ

Գ.Արտավազդ 2-րդ                                            դ.Արտաշես 2-րդ

 

6.Ե՞րբ է Պարույր նահապետը թագադրվել և ճանաչվել Հայաստանի թագավոր:

Ա. Ք.ա. 681թ.                                                       բ. Ք.ա.612թ.

Գ. Ք.ա.609թ.                                            դ. Ք.ա.621թ.

 

7.Վանի թագավորության ո՞ր թագավորի օրոք է ստեղծվել Վանի աշխարհակալությունը:

Ա.Մենուա                                                        բ.Արգիշտի 1-ին

Գ.Սարդուրի 1-ին                                              դ.Սարդուրի 2-րդ

 

8.Ե՞րբ է տեղի ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը:

Ա. Ք.ա.53թ. մայիսի 6                                                    բ. Ք.ա.69թ. հոկտեմբերի 6

Գ. Ք.ա. 68թթ. սեպտեմբերի 22                              դ. Ք.ա.31 թ. սեպտեմբերի  2     

  Գրել ճիշտ պատասխանը ( 9-12-րդ առաջադրանքներ): 0.5  մ.

 

9.Ե՞րբ  է հիմնադրվել  Էրեբունի ամրոցը:

 

………………………………………………………………………………………

 

10.Ե՞րբ  է Տիգրան Մեծը Ծոփքը միավորել Մեծ  Հայքի թագավորությանը:

 

…………………………………………………………………………………………..

 

11.Ո՞վ էր հելլենիստական դարաշրջանի հայոց դիցարանի ռազմի, քաջության և ամպրոպի աստվածը:

 

…………………………………………………………………………………….

 

12.Ո՞րն էր Մեծ Հայքի ամենանշանավոր  աշխարհը:

 

………………………………………………………………………………………………

 

13.Քաղաքների հիմնադրման վայրերը համապատասխանեցնել քաղաքների անուններին:

1.Արտաշատ

2.Երվանդաշատ

3.Տիգրանկերտ

4.Մծուրք

5.Վաղարշապատ

6.Արմավիր

 

Ա. Աղձնիք նահանգում ՝  Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին

Բ.Մշո դաշտում ՝  Արածանի գետի ափին

Գ. Արարատյան դաշտի արևմտյան մասում՝  Արաքսի ձախ  ափին

Դ.Մասիսի ստորոտում՝  Արաքսի աջ  ափին

Ե.Արարատյան դաշտում՝ Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում

Զ.Արարատյան դաշտում՝  Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում

Ե.Արարատյան դաշտում՝  Շրեշ բլրի վրա

 

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 14.Իրադարձությունները դասավորեք ժամանակագրական հաջորդականությամբ:

 

Ա.Անտոնիոսի Արևելյան արշավանքը

Բ.Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Գ.Կապադովկիայի գրավումը Տիգրան Մեծի կողմից

Դ.Կրասոսի Արևելյան արշավանքը

Ե.Պտղոմայիս  քաղաքի գրավումը և Սելենե թագուհու գերումը Տիգրան Մեծի կողմից

Զ. Արտաշատի պայմանագրի կնքումը:

 

15.Հայոց արքաների անունները դասավորեքըստ գահակալման ժամանակագրական հաջորդականության:

Ա.Տրդատ 3-րդ

Բ.Արտաշես 2-րդ

Գ.Տիգրան 2-րդ Մեծ

Դ. Վաղարշ 2-րդ

 

1

2

3

4

 

 

 

 

 

 

16.Տրվածներից որոնք են Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ պոնտական դաշինքի պայմաններից: Ընտրեք 4 ճիշտ պնդում:

Ա. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Հայաստանը, իսկ շարժական գույքն ու բնակչությունը՝  Պոնտոսը:

Բ.Պոնտոը գործողությունների ազատություն էր ստանում Արևմուտքում

Գ.Պոնտոսը Հռոմի դեմ պատերազմում Տիգրանից զորք ստանալու դիմաց համաձայնում էր Փոքր Հայքը զիջել Հայոց թագավորությանը

Դ.Պոնտոսը պարտավորվում էր Հայոց թագավորությանը վճարել տարեկան հազար տաղանդ հարկ:

Ե.Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը,իսկ շարժական գույքն ու բնակչությունը ՝  Հայաստանը:

Զ.Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան Մեծին:

Է.Հռոմի դեմ Տիգրանի պատերազմելու ողջ ընթացքում Եվպատորը խոստանում էր չեզոքություն պահպանել:

Ը.Հայաստանը գործողություննների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և  արևելքում:

Թ.Հօգուտ Պոնտոսի՝  Տիգրանը հրաժարվում էր Կոմմագենեից:

 

1

2

3

4

 

 

 

 




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!