СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ալ․ Շիրվանզադե

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ալ․ Շիրվանզադե»

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգությունը, նա վերջանում է մարդ լինելուց

ԱԼԵՔՍԱՆԴՐ

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգությունը, նա վերջանում է մարդ լինելուց

Գործնական աշխատանք  Առարկա՝ գրականություն  Թեմա՝ Ալեքսանդր Շիրվանզադե  Դասարան՝ 10-ի ընդ.  Աշակերտ՝ Վալեր Արշակյան  Ուսուցչուհի՝ Կ.Պողոսյան

Գործնական աշխատանք

Առարկա՝ գրականություն

Թեմա՝ Ալեքսանդր Շիրվանզադե

Դասարան՝ 10-ի ընդ.

Աշակերտ՝ Վալեր Արշակյան

Ուսուցչուհի՝ Կ.Պողոսյան

Ալեքսանդր  Շիրվանզադեն ( իսկական  ազգանունը՝  Մովսիսյան ) ծնվել է 1858թ. Դերձակի ընտանիքում և սովորել  է  Շամախիի  հայոց  թեմական  և  ռուսական  գավառական  երկդասյան  դպրոցներում : Հոր  անսպասելի  սնանկացման  պատճառով  պատանին  ստիպված  թողել  է  ուսումը  և  աշխատել :   1875 թ . մեկնել  է  Բաքու  և 3 տարի  աշխատել  որպես  գրագրի  օգնական՝  ականատես  լինելով  շահի  ու  կողոպուտի  համար  մղվող  մրցավազքին : Այդ  տարիներին  նրա  կյանքում  մեծ  դեր  է  ունեցել  մորաքրոջ  որդին՝  դերասան  Հովհաննես  Աբելյանը : Աբելյանների  տանը  նա  ծանոթացել  է  հայ  և  համաշխարհային  գրականությանը , մամուլին , ճանաչել  հայ  ականավոր  գործիչների :

Ալեքսանդր Շիրվանզադեն ( իսկական ազգանունը՝ Մովսիսյան ) ծնվել է 1858թ. Դերձակի ընտանիքում և սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում : Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել :  

1875 թ . մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին : Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը : Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը , մամուլին , ճանաչել հայ ականավոր գործիչների :

1878 թ .- ից  Շիրվանզադեն  թղթակցել  է  հայկական  և  ռուսական  մամուլին , կատարել  գրական  առաջին  փորձերը : 1883 թ . տեղափոխվել  է  Թիֆլիս : Նույն  թվականին  « Մշակ »  թերթում  տպագրվել  է  նրա  առաջին  գեղարվեստական  ստեղծագործությունը՝  « Հրդեհ  նավթագործարանում »  պատմվածքը , այնուհետև  « Գործակատարի  հիշատակարանից »  վիպակը :   1884 թ . « Արձագանք »  շաբաթաթերթում  լույս  է  տեսել  « Խնամատար »  վիպակը , 1885 թ . ՝  « Նամուս »  վեպը , որով  և  հայտնի  է  դարձել : Վեպում  նա  պատկերել  է  գավառական  քաղաքի  սոցիալ - հոգեբանական  մթնոլորտը  և  հետամնաց  միջավայրը , որին  զոհ  են  գնում  հերոսները :   1886-91 թթ . Շիրվանզադեն  եղել  է  « Արձագանք »  պարբերականի  քարտուղարը : Տպագրել  է  « Ֆաթման  և  Ասադը » (1888 թ .), « Տասնուհինգ  տարի  անց » (1890 թ .) նովելները , « Արամբին » (1888 թ .), « Զուր  հույսեր » (1890 թ .) վեպերը՝  շարունակելով  « Նամուս » - ում  շոշափած  թեմաները :

1878 թ .- ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին , կատարել գրական առաջին փորձերը : 1883 թ . տեղափոխվել է Թիֆլիս : Նույն թվականին « Մշակ » թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ « Հրդեհ նավթագործարանում » պատմվածքը , այնուհետև « Գործակատարի հիշատակարանից » վիպակը :

  1884 թ . « Արձագանք » շաբաթաթերթում լույս է տեսել « Խնամատար » վիպակը , 1885 թ . ՝ « Նամուս » վեպը , որով և հայտնի է դարձել : Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ - հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը , որին զոհ են գնում հերոսները :

  1886-91 թթ . Շիրվանզադեն եղել է « Արձագանք » պարբերականի քարտուղարը : Տպագրել է « Ֆաթման և Ասադը » (1888 թ .), « Տասնուհինգ տարի անց » (1890 թ .) նովելները , « Արամբին » (1888 թ .), « Զուր հույսեր » (1890 թ .) վեպերը՝ շարունակելով « Նամուս » - ում շոշափած թեմաները :

XIX դարի 90- ական  թվականներին  Շիրվանզադեն  գրել  է  « Արսեն  Դիմաքսյան » (1893 թ .) վեպը , « Ցավագարը » ( « Չար  ոգի » , 1894 թ .), « Կրակ » (1896 թ .) վիպակները , իսկ 1896-97 թթ . ՝  « Քաոսը » , որը  հայ  ռեալիստական  վեպի  գլուխգործոցն  է  թե ´ գեղարվեստական , թե ´ գաղափարական  առումով :   Վեպի  առանցքը  Բաքվի  մի  նշանավոր  գերդաստանի  պատմությունն  է . « Գոյացել  էր  մի  այլանդակ  քաոս , ուր  սերը  դեպի  ոսկին  ջնջել  ու  անհետացրել  էր  լույսը  խավարից , բարոյականն  անբարոյականից  զատող  բոլոր  գծերը ... Միջավայրն  արտաքուստ  փայլուն  էր , ներքուստ՝  այլանդակ  ու  ծայրաստիճան  վտանգավոր » :

XIX դարի 90- ական թվականներին Շիրվանզադեն գրել է « Արսեն Դիմաքսյան » (1893 թ .) վեպը , « Ցավագարը » ( « Չար ոգի » , 1894 թ .), « Կրակ » (1896 թ .) վիպակները , իսկ 1896-97 թթ . ՝ « Քաոսը » , որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե ´ գեղարվեստական , թե ´ գաղափարական առումով :

  Վեպի առանցքը Բաքվի մի նշանավոր գերդաստանի պատմությունն է . « Գոյացել էր մի այլանդակ քաոս , ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից , բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը ... Միջավայրն արտաքուստ փայլուն էր , ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր » :

Բացառիկ  է  Շիրվանզադեի  դերը XX դարի  սկզբի  հայ  դրամատուրգիայի  և  թատրոնի  պատմության  մեջ : Հանդես  է  եկել  Պետրոս  Ադամյանի , Սիրանույշի , Հովհաննես  Աբելյանի  և  ուրիշների  մասին  հոդվածներով , գրել  է  « Մելանիա » (1899 թ .), « Արտիստը » (1901 թ .) վիպակները , « Վարդան  Ահրումյան » (1902 թ .) վեպի  առաջին  մասը ,   դրամատիկական  գործեր՝  « Եվգինե » , « Ունե՞ր  իրավունք » ( երկուսն  էլ՝ 1903 թ .), « Պատվի  համար » (1905 թ .): Հետագա  տարիներին  լույս  են  տեսել  « Կործանվածը » (1909 թ .), « Ավերակների  վրա » (1911 թ .), « Արհավիրքի  օրերին » (1917 թ .) դրամաները , « Շառլատանը » (1912 թ .) կատակերգությունը  և  այլ  գործեր :   1905-10 թթ . Շիրվանզադեն  ապրել  է  Փարիզում : Առաջին  աշխարհամարտը (1914-18 թթ .) և  հայ  ժողովրդի  արևմտյան  հատվածի  եղեռնը  ծանր  տպավորություն  են  թողել  գրողի  վրա : Բազմաթիվ  հոդվածներում , նամակներում  ու  գրական  երկերում  նա  բացահայտել  է  հայերի  կոտորածների  բուն  պատճառները , մերկացրել  թուրքական  իշխանությունների  անմարդկային  արարքները , մեծ  տերությունների  խարդավանքները :  

Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ : Հանդես է եկել Պետրոս Ադամյանի , Սիրանույշի , Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով , գրել է « Մելանիա » (1899 թ .), « Արտիստը » (1901 թ .) վիպակները , « Վարդան Ահրումյան » (1902 թ .) վեպի առաջին մասը ,   դրամատիկական գործեր՝ « Եվգինե » , « Ունե՞ր իրավունք » ( երկուսն էլ՝ 1903 թ .), « Պատվի համար » (1905 թ .): Հետագա տարիներին լույս են տեսել « Կործանվածը » (1909 թ .), « Ավերակների վրա » (1911 թ .), « Արհավիրքի օրերին » (1917 թ .) դրամաները , « Շառլատանը » (1912 թ .) կատակերգությունը և այլ գործեր :   1905-10 թթ . Շիրվանզադեն ապրել է Փարիզում : Առաջին աշխարհամարտը (1914-18 թթ .) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա : Բազմաթիվ հոդվածներում , նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները , մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները , մեծ տերությունների խարդավանքները :

 

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։ Գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929-34թթ.), վերամշակել մի շարք գործեր: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։  

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։ Գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929-34թթ.), վերամշակել մի շարք գործեր: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։  

Ալեքսանդր Շիրվանզադեի իրերը Շիրվանզադեի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Իրերի առաջին մեծ հավաքածուն 1924թ.-ին թանգարանին անձամբ գրողն է հանձնել: Գրասեղանը-տարիների ընթացքում հավաքված իրերի հավաքածուի շնորհիվ Գրականության եւ արվեստի թանգարանում նույնությամբ վերականգնվել է Ալեքսանդր Շիրվանզադեի թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակը: 20-րդ դարի սկզբի գրասեղանն ու աթոռը թանգարանին 1958թ.-ին նվիրել է Շիրվանզադեի որդին՝ Ռուբեն Մովսիսյանը:   Մուգ շագանակագույն փայտից գրասեղանը մաշված է եղել, դարակների դռներն ու ոտքերը՝ պոկված: Այն վերանորոգել է թանգարանի ատաղծագործ Վասյան:

Ալեքսանդր Շիրվանզադեի իրերը

Շիրվանզադեի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Իրերի առաջին մեծ հավաքածուն 1924թ.-ին թանգարանին անձամբ գրողն է հանձնել:

Գրասեղանը-տարիների ընթացքում հավաքված իրերի հավաքածուի շնորհիվ Գրականության եւ արվեստի թանգարանում նույնությամբ վերականգնվել է Ալեքսանդր Շիրվանզադեի թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակը: 20-րդ դարի սկզբի գրասեղանն ու աթոռը թանգարանին 1958թ.-ին նվիրել է Շիրվանզադեի որդին՝ Ռուբեն Մովսիսյանը:

  Մուգ շագանակագույն փայտից գրասեղանը մաշված է եղել, դարակների դռներն ու ոտքերը՝ պոկված: Այն վերանորոգել է թանգարանի ատաղծագործ Վասյան:

Ածելին և խաղաթղթերը-երիտասարդ հասակում Շիրվանզադեն բեղեր ուներ, որոնք միշտ կոկիկ հարդարված էին: Գրողն իր հիգիենային շատ խիստ էր հետեւում, նրան թափթփված վիճակում դժվար թե տեսնեին: Գրականության եւ արվեստի թանգարանում Շիրվանզադեի հարդարանքի պարագաներից ածելին է պահվում: Շիրվանզադեն 1924թ.-ին Գրականության եւ արվեստի թանգարանին է փոխանցել մեկ կապոց խաղաթղթեր: Գրողի մոտ խաղաթղթերն հենց այնպես չէին հայտնվել: Նրա «Պատվի համար» դրամայում խաղատուն գնալու մասին հաճախ էր խոսվում: Իր կերպարներին ստեղծելու համար նա հայտնվում էր խաղատներում ու ձեռքն էր վերցնում խաղաթղթերը:

Ածելին և խաղաթղթերը-երիտասարդ հասակում Շիրվանզադեն բեղեր ուներ, որոնք միշտ կոկիկ հարդարված էին: Գրողն իր հիգիենային շատ խիստ էր հետեւում, նրան թափթփված վիճակում դժվար թե տեսնեին: Գրականության եւ արվեստի թանգարանում Շիրվանզադեի հարդարանքի պարագաներից ածելին է պահվում:

Շիրվանզադեն 1924թ.-ին Գրականության եւ արվեստի թանգարանին է փոխանցել մեկ կապոց խաղաթղթեր: Գրողի մոտ խաղաթղթերն հենց այնպես չէին հայտնվել: Նրա «Պատվի համար» դրամայում խաղատուն գնալու մասին հաճախ էր խոսվում: Իր կերպարներին ստեղծելու համար նա հայտնվում էր խաղատներում ու ձեռքն էր վերցնում խաղաթղթերը:

Գլխարկն ու ձեռնափայտը-իր արտաքինին խիստ հետեւող Ալեքսանդր Շիրվանզադեն սիրում էր նորաձեւ հագնվել: Նա սեւ կտորից լայնեզր գլխարկ էր կրում, որն ամբողջացնում էր գրողի կերպարը: Թանգարանում գլխարկի հետ պահվում է գրողի ձեռնափայտը, որը եւս նորաձեւությանը խիստ հետեւելու նշաններից մեկն էր: Գրչակոթը-փայտե հասարակ ծայրով գրչակոթը Շիրվանզադեի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է: Հենց այս գրչակոթն է «ծնունդ տվել» գրողի բազմաթիվ գործերին: Թանգարանում այն դրված է «Գործակատարի հիշատակարանից» եւ «Հրդեհ նավթագործարանում» ստեղծագործությունների հրատարակության վրա: Գրչակոթը Երեւան է հասել 1958թ.-ին:

Գլխարկն ու ձեռնափայտը-իր արտաքինին խիստ հետեւող Ալեքսանդր Շիրվանզադեն սիրում էր նորաձեւ հագնվել: Նա սեւ կտորից լայնեզր գլխարկ էր կրում, որն ամբողջացնում էր գրողի կերպարը: Թանգարանում գլխարկի հետ պահվում է գրողի ձեռնափայտը, որը եւս նորաձեւությանը խիստ հետեւելու նշաններից մեկն էր:

Գրչակոթը-փայտե հասարակ ծայրով գրչակոթը Շիրվանզադեի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է: Հենց այս գրչակոթն է «ծնունդ տվել» գրողի բազմաթիվ գործերին: Թանգարանում այն դրված է «Գործակատարի հիշատակարանից» եւ «Հրդեհ նավթագործարանում» ստեղծագործությունների հրատարակության վրա: Գրչակոթը Երեւան է հասել 1958թ.-ին:

Լամպը-կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն: Թանաքամանը-նուրբ զարդանախշերով այս իրը նավակի տեսք ունի, որի մեջտեղի հատվածը գրիչների համար է նախատեսված: Կենտրոնում «Շ» գլխատառն է փորագրված: Թանաքամանը Ալեքսանդր Շիրվանզադեն նվեր է ստացել իր 50-ամյակի առթիվ: Արծաթյա թերթիկի վրա գրված ընծայականից իմանում ենք, որ այս իրը գրողին են նվիրել Երեւանի պետական համալսարանի ուսանողները:

Լամպը-կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն:

Թանաքամանը-նուրբ զարդանախշերով այս իրը նավակի տեսք ունի, որի մեջտեղի հատվածը գրիչների համար է նախատեսված: Կենտրոնում «Շ» գլխատառն է փորագրված: Թանաքամանը Ալեքսանդր Շիրվանզադեն նվեր է ստացել իր 50-ամյակի առթիվ: Արծաթյա թերթիկի վրա գրված ընծայականից իմանում ենք, որ այս իրը գրողին են նվիրել Երեւանի պետական համալսարանի ուսանողները:

Ակնոցը-մեծ տարիքում Ալեքսանդր Շիրվանզադեն ակնոց էր կրում: Վերջին շրջանում արված լուսանկարներից հայտնի ակնոցը թանգարանում դրված է գրողի ձեռագիր աշխատության վրա: Ակնոցը կոտրված է եղել, ունի երկու խոշորացույց ապակի: Ծխախոտատուփն ու մոխրամանը-Շիրվանզադեի սիրելի զբաղմունքներից էր ծխախոտ ծխելը, ինչի մասին վկայում է մի հատվածը ծխից դեղնած մոխրամանը: Թանգարանն այն ստացել է Ալեքսանդր Շիրվանզադեից, ինչը եւս խոսում է այն մասին, որ գրողի սիրելի իրերից է, ու նա ցանկացել է, որ երկար պահպանվի:Գրողի աշխատասեղանին մոխրամանի հարեւանությամբ դրված է նրա կաշվե, սեւ ծխախոտատուփը, որում դեռ մի քանի գլանակ է պահվում:

Ակնոցը-մեծ տարիքում Ալեքսանդր Շիրվանզադեն ակնոց էր կրում: Վերջին շրջանում արված լուսանկարներից հայտնի ակնոցը թանգարանում դրված է գրողի ձեռագիր աշխատության վրա: Ակնոցը կոտրված է եղել, ունի երկու խոշորացույց ապակի:

Ծխախոտատուփն ու մոխրամանը-Շիրվանզադեի սիրելի զբաղմունքներից էր ծխախոտ ծխելը, ինչի մասին վկայում է մի հատվածը ծխից դեղնած մոխրամանը: Թանգարանն այն ստացել է Ալեքսանդր Շիրվանզադեից, ինչը եւս խոսում է այն մասին, որ գրողի սիրելի իրերից է, ու նա ցանկացել է, որ երկար պահպանվի:Գրողի աշխատասեղանին մոխրամանի հարեւանությամբ դրված է նրա կաշվե, սեւ ծխախոտատուփը, որում դեռ մի քանի գլանակ է պահվում:

Քաղվածքներ Շիրվանզադեի մասին Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով։ Ու նրան նայելիս թվում էր, իսկապես, թե այդգեղեցկության տեր տղամարդն ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քան կենսասեր։ Եվ առաջին բանն իրոք որ աչքի էր ընկնում մեր վիպասանի բնավորության մեջ՝ դա նրա կենսասիրությունն էր, բուռն, անհագ կենսասիրությունը, որով մեծապես տոգորված են և նրա երկերը։ Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ։ Ստեփան Զորյան Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով։ Դուք ինքներդ գիտեք՝ որքան ուրախալի է իմանալ, որ Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում: Մաքսիմ Գորկի Շիրվնզադեն հայ գրականության մեջ ամենեն գեղեցիկ և հաստատուն սյուներեն մինն է: Երվանդ Օտյան

Քաղվածքներ Շիրվանզադեի մասին

Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով։ Ու նրան նայելիս թվում էր, իսկապես, թե այդգեղեցկության տեր տղամարդն ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քան կենսասեր։ Եվ առաջին բանն իրոք որ աչքի էր ընկնում մեր վիպասանի բնավորության մեջ՝ դա նրա կենսասիրությունն էր, բուռն, անհագ կենսասիրությունը, որով մեծապես տոգորված են և նրա երկերը։ Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ։

Ստեփան Զորյան

Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով։ Դուք ինքներդ գիտեք՝ որքան ուրախալի է իմանալ, որ Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում:

Մաքսիմ Գորկի

Շիրվնզադեն հայ գրականության մեջ ամենեն գեղեցիկ և հաստատուն սյուներեն մինն է:

Երվանդ Օտյան

Շիրվանզադեի «Պատվի համարին» մեջ ժամանակակից պուրժուազին բոլոր թիպերը լիաբուռն սփռած է։ Բիեսին կազմվածը իր պարզությանը մեջ հոյակապ է և հյուսիսի գրականության հորինվածը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագետը շատ բարձր է Օքթավ Միրպոեն, որ, սակայն, Ֆրանսիայի փառքերեն մեկն է։ ...Իսկ խոսակցությունը, դիալոգը, որ որևէ թատերական բիեսի հաջողության առաջի պայմանն է, երբեք այսքան ժողովրդական պարզությամբ և խիզախությամբ չէր փայլած, որքան այս բիեսին մեջ: Գրիգոր Զոհրապ Հայ ժողովուրդը, եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մեկը Շիրվանզադեն է։ «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար: Հովհաննես Թումանյան Կենցաղագրական և հոգեբանական դրամայի գրական լեզվով՝ ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և նրա նշանակությունը այդ ասպարեզում մեծ է ու նշանակալից: Վահան Տերյան

Շիրվանզադեի «Պատվի համարին» մեջ ժամանակակից պուրժուազին բոլոր թիպերը լիաբուռն սփռած է։ Բիեսին կազմվածը իր պարզությանը մեջ հոյակապ է և հյուսիսի գրականության հորինվածը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագետը շատ բարձր է Օքթավ Միրպոեն, որ, սակայն, Ֆրանսիայի փառքերեն մեկն է։

...Իսկ խոսակցությունը, դիալոգը, որ որևէ թատերական բիեսի հաջողության առաջի պայմանն է, երբեք այսքան ժողովրդական պարզությամբ և խիզախությամբ չէր փայլած, որքան այս բիեսին մեջ:

Գրիգոր Զոհրապ

Հայ ժողովուրդը, եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մեկը Շիրվանզադեն է։ «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար:

Հովհաննես Թումանյան

Կենցաղագրական և հոգեբանական դրամայի գրական լեզվով՝ ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և նրա նշանակությունը այդ ասպարեզում մեծ է ու նշանակալից:

Վահան Տերյան

Շիրվանզադեն հանդիսացավ այն առաջին մեծ գրողը, որ ոչ միայն չշփոթվեց, այլև մտքով հասու եղավ նոր պատմության փոթորկալի իրադարձություններին, նրա մեծ իմաստին, նրա մեծ անհրաժեշտության: Դերենկ Դեմիրճյան Շիրվանզադեն, իրոք, որպես ստեղծագործող մեծություն, պատկանում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Անդրկովկասին, որովհետև նա իր երկերում, ավելի շատ, քան որևէ այլ գրող, արտացոլել է Անդրկովկասի ժողովուրդների կյանքն ու հարաբերությունը: Ստեփան Զորյան Զորեղ վիպասան և ազնվազգի թատերագիր մըն է Շիրվանզադեն, որուն գործը մին է հայ գրականության ամենեն հարուստ կոթողներեն: Տիգրան Կամսարյան Ահա գրագետ մը, որ իր գործին ընդարձակությամբն ու տոկունությամբը, իր հղանցմանց ու արտահայտության զորությամբն ու կենդանությամբը, գրականության դերին և իսկության մասին իր ունեցած բարձր ու անկախ ըմբռնումովը լիովին արժանի է «վարպետ» պատվանունին: Արշակ Չոպանյան

Շիրվանզադեն հանդիսացավ այն առաջին մեծ գրողը, որ ոչ միայն չշփոթվեց, այլև մտքով հասու եղավ նոր պատմության փոթորկալի իրադարձություններին, նրա մեծ իմաստին, նրա մեծ անհրաժեշտության:

Դերենկ Դեմիրճյան

Շիրվանզադեն, իրոք, որպես ստեղծագործող մեծություն, պատկանում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Անդրկովկասին, որովհետև նա իր երկերում, ավելի շատ, քան որևէ այլ գրող, արտացոլել է Անդրկովկասի ժողովուրդների կյանքն ու հարաբերությունը:

Ստեփան Զորյան

Զորեղ վիպասան և ազնվազգի թատերագիր մըն է Շիրվանզադեն, որուն գործը մին է հայ գրականության ամենեն հարուստ կոթողներեն:

Տիգրան Կամսարյան

Ահա գրագետ մը, որ իր գործին ընդարձակությամբն ու տոկունությամբը, իր հղանցմանց ու արտահայտության զորությամբն ու կենդանությամբը, գրականության դերին և իսկության մասին իր ունեցած բարձր ու անկախ ըմբռնումովը լիովին արժանի է «վարպետ» պատվանունին:

Արշակ Չոպանյան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!