СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անմահ լոռեցին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Անմահ լոռեցին»

Հ
ովհաննես Թումանյան

Գործնական աշխատանք

Առարկա' Հայ գրականությում

Դասարան' 11րդ բնագիտամաթեմատիկական

Աշակերտուհի' Տիրուհի Զարգարյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։



ԱԶԳԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ



1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում[8][9]։ Ըստ Աճառյանի՝ Թումանյան ազգանունը սերում է Թուման անձնանունից[10]։ Անվան ամենավաղ հիշատակությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է Դսեղից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա՝ Թաւմայ (=Թումա) քահանա․․․ թուին ՉԼԴ (185) ։

Թ ՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը


հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները[26]։


Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ նստող[24]։



Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից[27]։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։




Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․












Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․



ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին)։ Փետրվարի 15-ին մկրտվել է և ստացել է պապի անունը՝ Հովհաննես․ այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը[Ն 5]։

Բանաստեղծի մանկությունն անցել է ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ Մինչև 1875 թվականը՝ բանաստեղծի վեցամյա հասակը, Հովհաննես աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան և Մամը՝ իրենց կանանցով և զավակներով միասին են ապրել։ Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ․ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1918) և Արտաշես (1892-1916)։ Թումանյանի մանկական խաղընկերները եղել են Ռոստոմը և Օսանը։ Ընտանիքն ապրել է նահապետական սովորություններով և ավանդություններով։

Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Թումանյանի տոհմի աղքատացումը, գյուղում ու շրջակայքում նրա ունեցած երբեմնի ազդեցության թուլացումն սկսվում է Հովհաննես աղայի մահից հետո։ Օլգա Թումանյանի վկայությամբ՝ այն հողամասերը, որ Հովհաննես աղան ստացել էր որպես պարգև մարտական սխրագործությունների և ծառայությունների համար, հետզհետե դուրս է գալիս Թումանյանների ձեռքից։ Ընտանիքի եկամտի աղբյուրների նվազման հետ, աճել են պարտքերը։ Տեր-Թադևոսն իր ամբողջ կյանքն ապրել է պարտքերով[Ն 6]։ Պարտքեր ունեցել է նույնիսկ Հովհաննես աղան[24]։ Պարտքեր անելու սովորությունը պապից ու հորից անցել է բանաստեղծին։ Չնայած բանաստեղծի հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը չի եղել։ Հորեղբայր Մամը համարվել է գյուղի «առաջին» մաճկալը, իսկ քեռիները քաջ որսորդների և հովիվների համբավ են ունեցել[24]։ Սոցիալական անհավասարության իր առաջին ընկալման մասին Թումանյանը պատմել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։

Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը՝ Նեսոն, բանաստեղծի խաղընկերը։ Առակախոս ծերերից բանաստեղծը հիշատակել է բոստանչի Մելքոնանց Օհաննեսին և իր քեռիներին, հատկապես Քեռի Իսայուն, որի պատմած առակների հիման վրա է գրել «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ»-ը և «Արծիվն ու Կաղնին»։ Իսկ հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը[24]։ Բանաստեղծի վրա ուժեղ տպավորություն են թողել հոր՝ Տեր-Թադևոսի երգն ու նվագը։

Թումանյանի ավագ և կրտսեր ժամանակակիցները՝ Լեոն, Իսահակյանը, Զորյանը, որոնք բանաստեղծին տեսել են նրա բնօրրանում, հավաստել են նրա հզոր սերը հայրենի բնության հանդեպ։ Հայրենի բնաշխարհի, ժողովրդի և նրա բանարվեստի հետ հենց սկզբից հաստատված սերտ կապը Թումանյանի արվեստի փիլիսոփայության հիմքն է կազմում։

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՐՈՒՄ

Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը»[Ն 7], «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։

«Մարոն» պոեմի հերոսուհին Թումանյանի մանկության ընկերն է։ Պեոմի նյութը մանկության օրերին պատահած իրական դեպք է։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառումներում նշված է հերոսուհու նախատիպը՝ «Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»։ Լոռեցի Սաքոյի նախատիպի մասին հիշատակվում է ինչպես նույն գրառումներում՝ «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն», այնպես էլ ինքնակենսագրական նոթերում՝ «Մաթոսի խելագարությունը - Լոռեցի Սաքոն»։ «Դարձ» անավարտ պոեմը վերաբերում է երկի հերոսի՝ Սուրենի մանկության հուշերին․ Սուրենի կերպարը կերտելիս Թումանյանը նկատի է ունեցել իրեն։ «Անուշ»-ի սյուժեի հիմքում ևս ընկած է Թումանյանի մանկության տարիներին կատարված մի դեպք, որը նշված է հայտնի «Բացատրության» մեջ․ «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և «Անուշ»-ը»[24]։

Թեև «Գիքորի» սյուժետային հիմքը վերաբերում է 90-ականների սկզբներին, պատմվածքի հոգեբանական դրվագներից մի քանիսի հիմքը մանկական տպավորություններն ու ապրումներն են[Ն 8]։ Ստեփան Լիսիցյանի վկայությամբ՝ Գիքորի ապրումների մեջ բանաստեղծը մտցրել է այն թախիծը, որ ինքը զգացել է մանուկ հասակում Լոռուց Թիֆլիս ընկնելով։

«Հառաչանք» պոեմի հիմքը ևս բանաստեղծի մանկության տարիներին պատահած դեպքերն են, ինչպես նշված է «Իմ մի քանի գրվածքների բացատրության» մեջ՝ «Ղոխնանց պապին, մեր գյուղի Չոփուրի տղերքը և «Հառաչանք» պոեմը», և ըստ ժամանակակիցների՝ Ղոխնանց պապը՝ «ծեր այգեպանը» պոեմի ծերունու նախատիպն է, որին, նաև Չոփուրի տղաներից ամենակրտսերին՝ Ռամազին, պատանի բանաստեղծն անձամբ ճանաչել է և հետները զրուցել։ «Քաջերի կյանքից» պատմվածքը գրելիս Թումանյանը զգալիորեն օգտագործել է մանկության օրերին տատերից և համագյուղացի ծերերից լսած ավանդական զրույցները[24]։

Թումանյանի սևագրություններից դատելով՝ բանաստեղծը մտադիր է եղել մանկության տպավորությունների հիման վրա գրել նոր երկեր՝ հատկապես արձակ, մի քանիսը սկսել է, սակայն թողել անավարտ։


ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Դպրոց Ուսումը հայրենի գյուղում

Թումանյանի առաջին ուսուցիչը, որից գրաճանաչություն է սովորել, եղել է նրա կրտսեր հորեղբայրը՝ Գրիշկա բիձան՝ Գրիգոր Թումանյանը (ծնվ․՝ 1850)։ Գրիշկա բիձու դպրոցում ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է։ Թումանյանն այդտեղ սովորել է մի քանի ամիս (1877/78 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակել է Սահակ վարժապետի դպրոցում։

Սահակ Տեր-Հովհաննիսյանը Թումանյան ընտանիքի ազգականներից մեկի փեսան էր, որը ևս տիրացու էր։ Սահակ վարժապետի դպրոցի կազմակերպման նախաձեռնողը եղել է բանաստեղծի մայրը։ Նա է խնդրել Սահակին գյուղի երեխաներին կարդալ սովորեցնել։ Դսեղի հասարակությունը, ի դեմս հոգաբարձուների, Սահակ վարժապետի հետ կնքում է պայմանագիր՝ պարտավորվելով նրան վճարել տարեկան 130 ռուբլի։ Համաձայն պայմանագրի՝ աշակերտների թիվը պետք է լիներ 35։ Սակայն աշակերտների թիվն այդքանի չի հասել։ Իր մանկավարժական ըմբռնումներով և մեթոդներով Սահակ վարժապետը նման է եղել տեր-Թոդիկին։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավել (1878/79 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակում է Ջալալօղլիում։

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոց

Թումանյանի ինքնակենսագրական նոթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Տեր-Թադևոսը նախնական մտադրություն է ունեցել Թումանյանին ուսման տալ Գևորգյան ճեմարանում, որի համար նրան տարել է Էջմիածին։ Ըստ երևույթին, ճեմարան այցելած օրը սաներից մեկի թաղման արարողությունը ճնշող տպավորություն է գործել Տեր-Թադևոսի վրա, որի պատճառով հրաժարվել է իր մտադրությունից։ Ըստ Նվարդ Թումանյանի՝ դա տեղի է ունեցել 1879 թվականի օգոստոսին՝ Ջալալօղլի մեկնելուց առաջ։ Ըստ Վերգինե Պետրոսյանի՝ իր հայր Տիգրան Տեր-Դավթյանն է խորհուրդ տվել տեր-Թադևոսին որդուն իր դպրոցը տալ և որ սկզբնական շրջանում Թումնանյանն ապրել է իրենց տանը։

1897 թվականի ուշ աշնանը Տեր-Թադևոսը՝ Հովհաննես և Ռոստում Թումանյաններին տանում է Ջալալօղլի ուսման տալիս այնտեղի Տիգրան Տեր-Դավթյանի երկսեռ դպրոցում։ Դպրոցը իր բացումից երկու ամիս անց արդեն հռչակվել էր որպես գավառի միակ բարեկարգ դպրոցը։ Ջալալօղլին այդ ժամանակ Լոռու գավառի վարչական կենտրոնն էր։ Այս դպրոցում Թումանյանն ուսանում է մոտ երեք տարի։ Թումանյանի ստեղծագործական ձիրքը բացահայտումը հիմնականում տեղի է ունեցել Ջալալօղլում։ Ջալալօղլուց և դպրոցից ստացված տպավորությունները նա անդրադարձել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։ Թումանյանի առաջադիմության և ընդունակությունների մասին միակ աղբյուրը դասընկերների հիշողություններն են, որոնք երբեմն հակասական են։ Թումանյանը հատկապես լավ էր հայոց լեզվից և աշխարհագրությունից։ Սիրում էր լսել պատմության դասերը, հատկապես, երբ ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանը պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կոստանդնուպոլսից, Երուսաղեմից և Եգիպտոսից։ Թումանյանը, ինչպես Ջալալօղլու դպրոցում, այնպես էլ հետագայում Ներսիսյան դպրոցում հատկապես թույլ է մաթեմատիկական առարկաներից։

Ե տ մնացող աշակերտների համար Տեր-Գևորգյանը կազմում է երեկոյան սերտողության ժամեր, որին մասնակցում է նաև Թումանյանը։ Սա, ապա նաև ընթերցանության երեկոները Թումանյանին ավելի են կապում Տիգրան Տեր-Դավթյանի ընտանիքի հետ։ Տիգրան Տեր-Դավթյանի սերտողության ժամերի ընթացքում է, որ Թումանյանը սկսում է կարդալ ուսուցչի գրքերը, որոնց մեջ էին հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ։ Այստեղ է նաև, որ Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին։

Հովհաննես Թումանյանը 20-րդ դարի սկզբներին



Ըստ Վարսենիկ Գևորգյանի, 1894 թվականի ամռանը Մարցում Տիգրան Տեր-Դավթյանը Թումանյանին ծանոթացնում է Նիկողայոս Մառի հետ։ Ամենայն հավանականությամբ, սակայն, Գևորգյանը սխալվում է և այս ծանոթացումը տեղի է ունեցել 1893 թվականի ամռանը՝ Մառի Անի ուղևորվելու ընթացքում ամ վերադարձին։ 1984-ին Մառը Կովասում չի եղել։

Մինչև Տիգրան Տեր-Դավթյանը մահը (1906) նախկին ուսուցիչը և աշակերտը շարունակում են այցելել միմյանց։ Իսկ ուսուցչի մահից հետո Թումանյանը բարեկամական հարաբերությունները շարունակում է նրա ընտանիքի հետ։

Ջալալօղլու երկսեռ դպրոցը 1882 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիպելով դժվարությունների, փակվում է, ապա մի քանի անգամ կարճ ժամանակով վերաբացվելուց հետո՝ վերջնականապես փակվում։

Ներսիսյան դպրոց

Ջալալօղլու դպրոցից հետո 1883 թվականի օգոստոսին տեր-Թադևոսը Թումանյանին տանում է Թիֆլիս և տալիս «Կադեստսկի կորպուս» զինվորական դպրոցը։ Թումանյանը սակայն, մի քանի օր մնալուց հետո փախչում է դպրոցից։

1883 թվականի սեպտեմբերին Թումանյանն ընդունվում է Ներսիսյան դպրոցի երկրորդ դասարանը և հեռանում 1886 թվականի սեպտեմբերին՝ չորրորդ դասարանը չավարտած։։ Առաջին տարվա տեսուչ Սողոմոն Եղիազարյանը 1884 թվականի հունիսի 11-ին կազմած զեկուցագրում դպրոցի վիճակը նկարագրել է որպես «ոչ ամենևին մխիթարական》։ Դաստիարակներից Ավետիք Արասխանյանը, նկարագրելով Թումանյանի դասարանի վիճակը, ցույց է տվել, որ աշակերտության կազմը բազմազան է եղել։ Աշակերտությունը եղել է անկարգապահ, ունեցել կրթության ու դաստիարակության ցածր աստիճան։ Մյուս փաստերը նույնպես խոսում են այն մասին, որ Թումանյանի ուսման տարիներին Ներսիսյան դպրոցում ցածր է եղել կարգապահության և առաջադիմության մակարդակը։ Թումանյանի ուսուցիչներից են եղել պատմավիպասան Ծերենցը, տեսակգետ-հրապարակախոս Ավետիք Արասխանյանը, բանասեր-հայագետ Կ․ Կոստանյանցը, թարգմանիչներ Գ Բարխուդարյանը, Փիլ․ Վարդանյանը։ Ծերենցի հետ, հատկապես, աշակերտները և Թումանյանը լավ հարաբերություններ ունեին։

Ներսիսյան դպրոցի վատ վիճակը բացասաբար է անդրադառնում Թումանյանի՝ դպրոցի հանդեպ ունեցած վերաբերմունքի և  նրա առաջադիմության վրա։ Երրորդ և չորրորդ դասարաններում Թումանյանը չի ունեցել փայլուն առաջադիմություն։ Թումանյանի ուսումը խաթարել են նաև նյութական անբարենպաստ պայմանները, չնայած որ չի դասվել որդեգիր սաների շարքը, որոնք ապրում էին հանրակացարանում և սնվում դպրոցի հաշվին։

Ներսիսյան դպրոցում աշակերտության տարիներին Թումանյանը մեկ տարի՝ 1882 օգոստոսից մինչև 1884-ը ապրել է իր մոր ազգականի՝ Քեռի Բաղդոյի տանը, ապա, 1884-ի սեպտեմբերից մինչև 1886-ի հունիսը՝ մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տան ներքնահարկում, Կուկիա թաղամասի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ նախկին Միխայլովսկի պողոտայի վրա, Վորոնցովի կամրջի մոտ։ Այստեղ նա շատ վատ պայմաններում է ապրել, որոնք թողել են ճնշող տպավորություն․ Թումանյանը հետագայում (1890) փորձել է վերարտադրել իր ապրումները սևագիր և անավարտ «Դարձ» պոեմում։ Բաղդի-քեռու տանը Թումանյանը ընկերանում է քեռու քենակալի եղբորորդու՝ Ստեփան Զորյանի հետ (Ռոստոմ, 1867-1919), որը սովորում էր Թիֆլիսի ռեալական դպրոցում։ Լավ ծանոթ լինելով ռուսական գրականությանը՝ Զորյանը բարենպաստ ազդեցություն է թողնում Թումանյանի գրական ճաշակի զարգացման վրա։ Ըստ Թումանյանի՝ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը նա ստացել է Զորյանից։

1884 թվականի սեպտեմբերին, փոխադրվելով Մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տունը, Թումանյանն այդտեղ ծանոթանում և հետզհետե մտերմանում է թիֆլիսցի մասնավոր փաստաբան Գրիգոր Գոլոշյանի ընտանիքի հետ, որ ապրում էր նույն տան վերնահարկում։ Այս ընտանիքի անդրանիկ զավակն էր Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից մեկը, որը հետագայում ծառայել է որպես Թումանյանի «Հին կռիվը» պոեմի հերոս Վահանի նախատիպը։

Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին Թումանյանը հանդիպել է Ադամյանին և Րաֆֆուն։ Ադամյանի հետ հանդիպումը ըստ Թումանյանի եղել է ոչ ուշ քան 1886 թվականի սեպտեմբերը։ Ադամյանի Համլետը տեսնելու օրերին Թումանյանն այցելել է Րաֆֆուն։ Այդ հանդիպումը պետք է տեղի ունեցած լինի 1886 թվականի փետրվարի 23-ից հետո մինչև մայիսի վերջերը։ Հետագայում Թումանյանը կրկին այցելել է Րաֆֆիին, հատկապես՝ «վերջին տարին»՝ 1888-ին։ Հայտնի է, որ Թումանյանի մի քանի երկերը ազդվել է Րաֆֆուց։

1886 թվականի սեպտեմբերին Թումանյանը ընդմիշտ թողնում է Ներսիսյան դպրոցը։ Այն թողնելու հիմնական պատճառը համարվում է Թումանյանի նյութական ծանր պայմանները։ Առաջ են բերվում, սակայն, նաև այլ պատճառներ՝ դժգոհությունը դպրոցի կաշկանդող կարգուկանոնից, արագրոեն աճող հետաքրքրությունները, որոնք դպրոցը չէր բավարարում, ձգտումը դեպի գրական-հասարակական կյանքը։

Պատանեկան օրերի իր զգացումներն ու ապրումները Թումանյանը վերարտադրել է «Գիքորը» պատմվածքում և «Լեռների հովիտը» պատկերում։

Ներսիսյան դպրոցից հետո

Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո Թումանյանը սկսում է հաճախել Թիֆլիսի քաղաքային գրադարան-ընթերցարանը՝ մտքում միշտ ունենալով ուսումը մեկ ուրիշ բարձրագույն հաստատությունում շարունակելու միտքը, սակայն այդ ամենն իրականացնելու համար միջոցներ չկային։ Թումանյանն այդ բոլորի իրականացման համար սկսում է մեկենաս փնտրել, որը կհոգար ծախսերը՝ տրամադրելով պահանջվող գումարը՝ որպես պարտք՝ ապագայում հատուցելու պայմանով։ Որոնումները սակայն արդյունք չեն տալիս և շուտով Թումանյանը որպես գործակատար ընդունվում է Դվորցովայա փողոցում գտնվող Սալամբերգյանի խանութը, որտեղ աշխատում է ընդամենը կես օր։ Թումանյանն իր այս փորձառության մասին գրել է «Պոետն ու Մուսան» պոեմի «Վտակ»-ի տարբերակում և որը հետագայում դուրս է բերել ստեղծագործությունից։

Ըստ Օլգա Թումանյանի՝ այդ շրջանում (մինչև կոնսիստորիա ընդունվելը) միառժամանակ, Թումանյանը մասնավոր ուսուցչի պաշտոն է վարել ոմն բազազ Մուրադյանի ընտանիքում Հետագայում «Գիքորը» պատմվածքը գրելիս Թումանյանն ինչ-որ չափով վերարտադրել է կես օրվա գործակատարից ստացած իր տպավորությունները, ինչպես և բազազ Արտեմին նկարագրելիս նկատի է ունեցել բազազ Մուրադյանի ընտանիքը։

Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո Թումանյանը շարունակում էր հանդիպումներ ունենալ գրքասեր երիտասարդների փոքրիկ խմբի հետ, որը հետագայում ազդեցություն է ունենում գրողի գրական գործունեության վրա։ Գրական խմբի անդամ Անուշավան Աբովյանը Թումանյանի՝ գրական ասպարեզ մտնելու մասին գրում է․

Թումանյանն առանջին անգամ գրական ասպարեզ մտավ «Նոր-Դար» օրաթերթում մի նամակ տպելով Դսեղ գյուղի ընդհանուր նկարագրությամբ ու գյուղացիների նիստ ու կացի վերաբերյալ։ Այնուհետև սկսեց լոռեցիների կյանքից մի շարք անեկդոտներով ողողել «Նոր-Դար»-ի էջերը։



Ա
ՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Ա
ռաջին սեր

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը։

Կանայք Թումանյանի կյանքում

1890-ական թվականների սկզբներին Թումանյանն իր բանաստեղծություններով սկսում է զարդարել օրիորդների ալբոմները։ Աղջիկներից շատերը, մեծ մասամբ Թիֆլիսի իգական գիմնազիայի աշակերտուհիներ էին, ըստ Գ․ Ասատուրի՝ «բան չէին հասկանում նրա ոտանավորներից, բայց սիրում էին ունենալ նրան իրանց շրջանում, որովհետև նա բանաստեղծ էր․․․»։ Հանպատրաստից գրված այս բանաստեղծություններից մի քանիսը նույն տարիներին ձայնագրվել են որպես երգեր և լայն տարածում գտել, ինչպես՝ «Ների՛ր, ով կույս․․․», «Իմ սերը», «Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․» և այլն։ Անուշավան Աբովյանին 1892 թվականի հունիսի 24-ին գրված նամակում բանաստեղծն ասում է, թե աղջիկների մեջ իր գրած սիրային ոտանավորները տարածվել են «խոլերայի հաջողությամբ»[45]։

1890-ական թվականներին Թումանյանը ծանոթացել է Մարիա Մարկովնայի (Մարիամ Թումանյան) հետ։ Այս շրջանը Թումանյանի համար ծանր շրջան էր, որում իր մեծ օգնությունն է ցուցաբերել Մարկովնան։ Նա 1901 թվականին նյութապես աջակցել է Թումանյանին, որ բուժվի Ուրավելում և ապա կատարի Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Անի ուղևորությունը, որի արդյունքը եղան «Փարվանա» բալլադն ու «Թմկաբերդի առումը» պոեմը։ Մարիա Մարկովնան իր կապերն է օգտագործել նաև Թումանյանի բանտարկության ժամանակ (1908-1909)՝ թեթևացնելով բանաստեղծի վիճակը բանտում։ Թումանյանը իր նամակներից մեկում անուղղակի ակնարկել է իր սերը Մարիամ Թումանյանի նկատմամբ և իր զգացմունքները խոստովանել է միայն 1908 թվականի գարնանը։ Չնայած Մարիամ Թումանյանը գրում է, թե անակնկալ է եղել խոստովանությունը, բայց նրա հուշերի ու նամակների շատ էջեր վկայում են փոխադարձ զգացմունքների առկայության մասին[46]։

Ա մուսնությունը

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է[Ն 10]։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։





Ե
ՐԵԽԱՆԵՐԸ

1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[47]: Նրանք ունեցել են 10 երեխա՝

  • Մուշեղ (1889-1938),

  • Աշխեն (1891-1968),

  • Նվարդ (1892-1957),

  • Արտավազդ (1894-1918),

  • Համլիկ (1896-1938),

  • Անուշ (1898-1927),

  • Արփենիկ (1899-1981),

  • Արեգ (1900-1939),

  • Սեդա (1905-1988),

  • Թամար (1907-1989)։







ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Թումանյանի և կոնսիստորականների հարաբերերություններն առավել են վատթարանում 1889 թվականից հետո, երբ Թիֆլիսի թեմի առաջնորդ է նշանակվում նորդարական Մամբրե եպիսկոպոս Սանասարյանը։

Բանաստեղծի անհամաձայնությունն ու բախումը կոնսիստորիայի միջավայրի հետ իր անդրադարձն է ունեցել նրա մի շարք բանաստեղծություններում («Երանություն էր խոստացել հույսս ինձ․․․», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից․․․», «Մարգարե», «Չարամիտներին», «Միամիտներին», «Ազդ», «Դարձյալ նրանց»)։

Ի վերջո, 1892 թվականի մարտի 14-ին «Մարշ» պարոդիան գրելուց հետո (որտեղ սուր քննադատության էր ենթարկել Մամբրե եպիսկոպոս Սանասարյանին և Աբգար Հովհաննիսյանին), Հովհաննես Թումանյանը հեռանում է կոնսիստորիայից։

ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանը Միքայել Միքայելյանի արվեստանոցում, 1902

1892 թվականի մարտի 22-ին Թումանյանը մի քանի ինչպես ինքն է ասել «գրական բարեկամների» աջակցությամբ նշանակվում է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակչական ընկերության գրասենյակապետ։ Թումանյանը ամսական ստանում էր 20 ռուբլի աշխատավարձ, այն դեպքում, երբ Փիլիպոս Վարդազարյանը դրանից առաջ նրան քառակի ավել աշխատավարձով պաշտոն էր առաջարկել, որից սակայն Թումանյանը հրաժարվել էր՝ գերադասելով Հրատարակչական ընկերությունը։ Մինչ այս պաշտոնին անցնելը թումանյանը նույն Ընկերության համակիր անդամ էր։ Թումանյանի թղթերում պահպանվել է Թիֆլիսում հայերեն գրքերեի հրատարակչական ընկերության 1892 թվականի մարտի 1-ի գրությունը, որը բանաստեղծին հայտնում էր, որ վարչության փետրվարի 27-ի նիստի որոշմամբ նշանակվել է Ընկերության իսկական անդամ։ Նոր աշխատավայրում Թումանյանը հնարավորություն ուներ հանդիպելու Թիֆլիսում ապրող հայ գրողներին, մտավորականներին, լսելու նրանց կարծիքը հասարակական խնդիրների շուրջ։ Բայց այս պաշտոնը նաև դժվարություններ ուներ, քանի որ ցուցակներ և արձանագրություններ կազմելը, ընկալագրեր տալը և հաշիվներ պահելը խորթ էին Թումանյանի համար։ Գործը առավել ծանրացել էր 1892 թվականից վարչության ընդունած մի քանի նորամուծությունների հետևանքով․ ավելացել էին նոր մատյաններ, անդորրատետրեր, հաշիվներ և այլն[49]։ Թումանյանը մեկ ու կես տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տալիս, վարչության նախագահին՝ Ալեքսանդր Քալանթարին ներկայացնելով 1893 թվականի հոկտեմբերի 19 թվագրությամբ մի երկտող[50]։ Հրատարակչական ընկերության գրասենյակում իր պաշտոնավարությանը Թումանյանը անդրադարձել է «Պոետն ու Մուսան» պոեմում[51]։

Հասարակական-քաղաքական գործունեություն

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին[5]:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել[52]:

1893-1899

1890-ական թվականների սկզբին հայ իրականությունն ավելի ծանր էր դառնում։ Թուրքան Արևմտյան Հայաստանում սկսել էր իրագործել Ցեղասպանության ծրագիրը։ Մյուս կողմից Ցարական Ռուսաստանը աջակցում էր Թուրիքային, որի պատճառով արգելվում էր հայկական դատի մասին խոսել, գրել, հանգանակություն կատարել, անցնել Արևմտյան Հայաստան կամ օգնել հայ գաղթականներին։ Այս շրջանում արգելվում են մի շարք ստեղծագործություններ, օրինակ Րաֆֆու «Կայծեր»-ը, «Խենթ»-ը և այլն։ Ցարական կառավարությունն ամեն գնով փորձում է ճնշել հայ մամուլի հարձակումները Թուրքիայի դեմ։ Այս ամենին գումարվում էր նաև սոցիալական ծանր պայմանները Հայաստանում։ Այս շրջանում Թիֆլիսը, որտեղ ապրում ու ստեղծագործում էր Թումանյանը, դառնում է արևելահայ գրական-մշակութային կյանքի կենտրոնը, որտեղ արձագանք էին գտնում Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձույունները։ 1887-1893 թփվականներին հիմնվում և ձևավորվում են մի շարք կուսակցություններ՝ Դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը և այլն։

Մինչ կուսակցությունների ձևավորումը, հայ հասարակական հոսանքները բաժանված էին ըստ պարբերական մամուլի օրգանների, որոնք հիմնականում երկուսն էին՝ «մշակական»՝ ազատամիտ և «նոր-դարական»՝ պահպանողական։ Թումանյանն այս երկուսի նկատմամբ բռնել էր անկախ դիրք և պահպանում էր չեզոքություն։ Այս նույն կարգավիճակը նա պահպանեց նաև կուսակցությունների հիմնադրումից հետո։ 1920 թվականի հոկտեմբերի 10-ի նամակում, դիմելով իր դստերը՝ Նվարդին, Թումանյանը նշում է, որ որ մի քաղաքական կուսակցության հետ կապված չէ և եթե կապվել էլ է զուտ ընկերական, պատահական և կարճատև ձևով, քանի որ միշտ շատ շուտ հիասթափվել է, իսկ երբեմն նաև զզվել։ Քաղաքական այս կուսակցությունների երիտասարդների հետ Թումանյանը շփվում էր իր հասարակական ընկերությունների ժողովներում, հատկապես՝ հրատարակչական ընկերության գրասենյակում, «Մուրճ»-ի և «Տարազ»-ի խմբագրատներում կազմակերպվող երեկույթների ընթացքում։

Հնչակյան կուսակցություն

Թումանյանի այդ տարիներից պահպանված նամակագրություններից դատելով, կարելի է եզրակացնել, որ Թումանյանը շատ կարճ ժամանակ համակրել է Հնչակյան կուսակցությանը։ Ժամանակակիցները փաստում են, որ Թումանյանը Հնչակյան կուսակցությանն է հարել Աղայանի ազդեցությամբ։

Հնչակյան կուսակցության համակիրի Թումանյանի գործունեության մասին շատ քիչ տվյալ է հայտնի։ Հիմնականում այս տեղեկությունները վերաբերում են 1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայ գաղթականների օգնության կազմակերպմանը, ինչպես նաև հայկական նահանգներում «Մայիսյան բարենորոգումների» իրականացմանը[53]։ 1895 թվականի հունվարի 17-ի Արսեն Ղլտճյանին ուղղված նամակում, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «հանգանակող և կործադրող կոմիտետ»։ Թումանյանը ծրագրել է նաև տպագրել մի ժողովածու հայ գրողների մասնակցությամբ գաղթականներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ 1895 թվականի նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն Բորժոմի-Ախալցխա-Ախլքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով, որի նպատակները նա չի հիշատակում։ Ենթադրաբար նպատակն էր այդ վայրերում կազմակերպել «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր, որոնք կօժանդակեին գաղթականներին օգնություն ցուցաբերելուն։ Ալեքսանդրապոլում Թումանյանը այցելում և հյուրընկալվում է Ավետիք Իսահակյանի տանը[54]։ Այս ուղևորության ժամանակ Թումանյանը հանդիպում է նշված քաղաքների մտավորականության, հասարակության հետ, որոնցից շատերն առաջին անգամ էին հանդիպում Թումանյանին։

1896 թվականին նա ցանկություն է հայտնում նոր ուղևորություն իրականացնել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում և գյուղերում՝ «պանդուխտներին տեսնելու» համար, որը սակայն հնարավոր չի լինում իրականացնել։ 1894-1896 թվականների դեպքերի և 1895  թվականի ուղևորության ընթացքում ստացած տպավորությունների արդյունքում են ստեղծվել «Երկու սև ամպ»[55], «Գիշեր»[56], «Գաղթականների երգը»[57] բանաստեղծությունները, «Լեռների հովիվը» և «Երկու հայր» պատմվածքները, չնայած որ վերջինս տպագրվել է Խրիմյան Հայրիկի մահվան կապակցությամբ[58]։

Թումանյանի Հնչակյանների հետ ունեցած համագործակցությունը, ըստ էության, սահմանափակվել է միայն հանգանակող կոմիտեով։ 1898 թվականին Հնչակյան կուսակցության Բաքվի վարչությունից Թումանյանին առաջարկ են ուղարկում լինել «Հնչակյան կենտրոնի, նաև «Հնչակ»-ի խմբագրության անդամ», որին համաձայնելու դեպքում Թումանյանը պետք է տեղափոխվեր Լոնդոն, որտեղ գտնվում էր կուսակցության կենտրոնը։ Թումանյանը սկզբում տալիս է համաձայնություն, բայց հետո հրաժարվում համաձայնությունից, ասելով թե՝ «Լոնդոնը հո՛ Լոռի չի՞, և ես ի՜նչ գործ ունեմ այնտեղ», ավելացնելով, որ ինքն ունի մեծ ընտանիք և նրանց ոչ միայն պետք է կերակրել, այլ նաև կրթել ու դաստիարակել, որը պետք է իրականացնի մայրենի լեզվով։ Այս դեպքից հետո ավարտվում է Թումանյանի առնչությունը Հնչակյան կուսակցությանը։

Օջախ խմբակցություն

1895 թվականի կեսերին Թումանյանն Աղայանի միջոցով ծանոթանում է Բաքվում աշխատող երիտասարդ մտավորականների մի խմբի հետ, որը կրում էր «Օջախ» անվանումը։ Խմբի անդամները հնչակյաններ էին, որոնք հիմնականում ուսուցիչներ էին և ամուրի լինելով, կարողանում էին ապրել միասին և վարձել մեկ ընդհանուր բնակարան։ Երեք սենյականոց այս բնակարանում նրանք երեկոները կազմակերպում էին գրական-քաղաքական հարցերի շուրջ ասուլիսներ, բնակարանը դարձել էր Բաքվի Հնչակյան կազմակերպության անօրինական ակումբը։ Օջախ խմբակցության մշտական անդամներն էին՝ Սիմեոն Հովվյանը, Արամ Նազարեթյանը, Սեդրակ Բալայանը, Սահակ Մատինյանը, Սիսակ Օհանյանը և Մկրտիչ Բեգլարյանը։ Բացի մշտական անդամներից կային նաև հյուրընկալող կամ պատվավոր անդամներ, որոնք Բաքու այցելելիս մասնակցում էին հավաքույթներին։ Պատվավոր անդամներից էին Շիրվանզադեն, Թումանյանը, Սիմեոն Հախումյանը, Գրիգոր Ավետյանը և ուրիշներ։

1895-ին «Օջախ» է այցելում Թումանյանը, լրիվ անակնկալ կերպով, ծանոթանում և մտերմանում անդամների հետ։ Թումանյանն «Օջախ» է այցելել նաև հետագայում, չնայած որ որևէ տվյալ չի պահպանվել։ Միայն 1900 թվականի այցից հետո նա գրի է առել «Օջախ»-ի երգը բանաստեղծությունը[55]։ Նա փորձել է գրել նաև մեկ այլ բանաստեղծություն, որը սակայն անավարտ է մնացել[59]։

«Օջախ»-ի անդամներից մի քանիսին Թումանյանը գիտեր դեռ Ներսիսյան դպրոցիեց։ «Օջախ»-ի անդամներն ունեցել են ավելի շուտ գրական, քան քաղաքական հակումներ։ Գրական փորձերը սակայն ոչ մի լուրջ արդյունք չեն տվել։ Հիմնադիր անդամները միայն գրասերներ էին։ Անդամների միջամտության շնորհիվ է, որ Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը 1897 թվականի հունվարին թոշակ է նշանակում Աղայանին, Շիրվանզադեին և Թումանյանին։

Ստեղծագործական գործունեություն

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Թիֆլիսի տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը:

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1902թ. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:


Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

Գրական առաջին փորձեր

Թումանյանի գրական կյանքում ընդունված է առանձնացնել երկու փուլ 1880-ական թվականների վերջերից մինչև քսաներորդ դար և 1900-ից մինչև բանաստեղծի կյանքի ավարտը 1923 թվական։ Դեռևս քսաներորդ դարի 70-80-ական թվականներին նման մոտեցում են ցուցաբերել Թումանյանի կյանքը ուսումնասիրած Արամ Ինճիկյանը, Էդուարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, սակայն որևէ փորձ չի արվել առաջին և երկրորդ փուլերը բաժանել ավելի փոքր ենթաշրջանների[60]։

Թումանյանի խոստովանել է, որ գրական առաջին փորձեր սկսել է անել 10-11 տարեկան ժամանակ (1879-1880 թվականներին)։ «Հոգուս հատոր» բանաստեղծությունը, որը երբեմն համարվում է «Թումանյանի առաջին բանաստեղծությունը», իրականում այդ շրջանում գրված բանաստեղծություններից մեկն է միայն, որը գրվել է ավելի ուշ՝ 1881 թվականին, 12 տարեկան հասակում[61]։ Գրված մյուս բանաստեղծություններից ոչ մեկը չի պահպանվել, որի պատճառով է, որ Թումանյանի Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակներից մեկում «Հոգուս հատոր» բանաստեղծությունը համարում է գրածներից «ամենահինը»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել, ոչ թե ընդհանրապես իր բոլոր գրածները, այլ դրանցից պահպանվածները։

Թումանյանի առաջին գրական փորձերը եղել են աշուղական գովերգեր՝ երգիծաբանական և սիրային ոտանավորներ։ Նա քառատողեր էր ավելացնում Լոռիս-Մելիքովին ձոնած աշուղական երգերին[62]։ Հիշատակվում է նաև այդ տարիներին գրած առակների մասին։

Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ[63]։

«Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․[64], 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։

Բացի «Հոգուս հատոր»-ից, Ջալալօղլիում գրած Թումանյանի բանաստեղծություններից պահպանվել են երեքը՝ «Օրորք», «Երբոր կանցնի ձմեռն սաստիկ․․․» և «Հայ վաճառական»։ Երեքն էլ նմանողական երկեր են, գրված այդ ժամանակ ճանաչված Պատկանյանի և Պեշիկթաշլյանի ազդեցությամբ։ Թումանյանի պատանեկան շրջանի գրված երկերից շատ են չպահպանվածները, որի պատճառներից մեկը Թումանյանի խիստ ծածկամտությունն է եղել։ Առաջին ստեղծագործությունների թեմաները վերաբերել են բնությանը, աշխատանքին, մարդու ճակատագրին։ Նա նաև Կռիլովի ազդեցությամբ գրել է կովկասյան առակներ։

Ներսիսյան դպրոցում Թումանյանի կատարած գրական փորձերից քիչ բան է պահպանվել, որի պատճառը նորից եղել է Թումանյանի ծածկամտությունը։ Թումանյանը հետագայում անդրադարձել է Ներսիսյան դպրոցի տարիների իր ստեղծագործություններին։ Դրանք եղել են առակներ՝ «Կովկասյան առակներից», գրված Կռիլովի ազդեցությամբ, որոնցից «ոչ մեկը չի տպվել և չկա այժմ»։ Առակներ և լեգենդներ Թումանյանը գրել է նաև Լոռում քեռի Իսայու և ուրիշների պատմածներից ներշնչված։ 1885-1887 թվականների այս ստեղծագործություններից պահպանվել են միայն «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները»[Ն 11]։ «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» հետագայում փոփոխությունների են ենթարկվել, իսկ սկզբնական տարբերակները չեն պահպանվել։ Պահպանված երկու ինքնագրերը, երևի թե այդ լեգենդների հետագա մշակումների սևագրություններն են։ Թումանյանի դպրոցական շրջանի ստեղծագործություններից ավելի շատ են պահպանվել ազգային-հայրենասիրական բանաստեղծությունները, որոնք բոլորը մնացել են սևագիր վիճակում։ Դրանք են «Ինչո՞ւ ես տխուր․․․» (1884), «Թող փչե քամին» երգի եղանակավ» (1885), «Նահապետի ողբը» (1886), «Մարշ» (1883-1884)  և «Մի խրատ տաճկահայաստանցուն» (1885-1886) ստեղծագործությունները։ Դրանք շատ նման են Թումանյանի նախորդողների և ժամանակակիցների կիրառած ստեղծագործությունների ձևերին։

Խաչատուր Աբովյանը ակնառու ազդեցություն է թողել Թումանյանի ստեղծագործական զարգացման վրա։ «Վերք Հայաստանի»-ն ուժեղ ներգործություն է ունեցել Թումանյանի վրա աշակերտական տարիներին, այնքան, որ օրինակ Եգոր Խարազանյանը նրա գրական նախափորձերն ընթերցելիս կասկածել է Աբովյանի անտիպ գործերից գրագողության համար[65]։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն

Բանաստեղծությունների առաջին ժողովածուի տպագրության պատրաստումը տևում է շուրջ երկու ամիս՝ 1890 թվականի մայիսից-հունիս։ Թումանյանը գիրքը տպագրում է Մոսկվայում և ոչ Թիֆլիսում, քանի որ Կովկասի գրաքննությունը հարուստ էր արգելքներով (այդ շրջանում Կովկասի գրաքննությունն ավելի խիստ էր, քան Պետերբուրգինը)։

1890 թվականի օգոստոսի 17-ին Պետերբուրգի գրաքննությունը թույլատրում է տպագրել Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը և լույս է տեսնում նույն թվականի սեպտեմբերի վերջին՝ 1200 օրինակ տպաքանակով, իսկ արդեն հոկտեմբերի 4-ին բանաստեղծը ստանում է գրքի առաջին օրինակները։

Հատկանշական է, որ Թումանյանն իր բանաստեղծությունների առաջին ժողովածուի մեջ չի ներառում «Շունն ու կատուն» բանաստեղծությունը՝ «Մուրճ» ամսագրի հիմնադիր-խմբագիր Ավետիք Արասխանյանի քննադատությունից հետո, որին դուր չէր եկել ստեղծագործության լեզուն և ոճը։ Ավելին՝ Թումանյանը ոչ միայն չի զետեղում, այլև, ինչպես երևում է բանաստեղծի թղթերում պահված սևագրություններից, փորձում է լեգենդը հիմնովին վերամշակել[66]։ Արդյունքում՝ Թումանյանը սահմանափակվում է միայն բարբառը մեղմելով և ստեղծագործությունը հրատարակում է «Բանաստեղծություններ»-ի երկրորդ գրքում։

Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն մեծ տպավորություն է թողնում Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Այդ ժամանակներում ճեմարանի ուսուցիչ Ստեփան Լիսիցյանը պատմում է, որ ժողովածուն ռումբ էր, որ պայթել էր բանաստեղծությամբ ապրող երիտասարդների շրջանի մեջ։

Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն իրարամերժ գնահատանքների և տարաձայնությունների տեղիք է տվել, իսկ դրա շուրջ ծագած բանավեճերն արտացոլում էին 90-ական թվականների հայ իրականության մեջ գոյություն ունեցող հասարակական հոսանքների գրական-գեղագիտական տարբեր ըմբռնումներն ու հայացնքները։ Դեմոկրատական գրականության և մտքի ներկայացուցիչները՝ Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Լ․ Մանվելյանը, Մուշեղ Աբեղյանը և ուսանողության առաջավոր մասը բարձր էին գնահատում Թումանյանի առաջին գիրքը, իսկ լիբերալները՝ Գրիգոր Արծրունին, Խ․ Մալումյանը քննադատության էին ենթարկում։

Առաջին տպագիր գեղարվեստական գործը

Բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակությունից առաջ Թումանյանը «Աղբյուր» մանկական ամսագրի օգոստոս-սեպտեմբեր ամիսների միացյալ համարում (№ 8—9) տպագրում է իր առաջին տպագիր գեղարվեստական երկը՝ «Արև և լուսին» լեգենդը, որի պատմությունը կապված է Ղազարոս Աղայանի անվան հետ։ Իր նամակներում Հովհաննես Թումանյանը Ան․ Աբովյանին պատմում է, որ Ղազարոս Աղայանն այցելելով և ծանոթանալով բանաստեղծի մի շարք ստեղծագործություններին, շատ է հավանում «Արև և լուսին»-ը և պատվիրում այն տանել «Աղբյուր»-ի խմբագրություն, ինչը բանաստեղծը չի կատարում՝ բանաստեղծությունն անհաջող համարելու պատճառով։

Ըստ Արամ Առաքելյանի՝ ստեղծագործությունը տպագրելու նախաձեռնողները եղել են ինքը և Գրիգոր Վանցյանը, որոնք ստեղծագործության հեղինակային արտագրությունը տարել են Ղ․ Աղայանին և խնդրել «Աղբյուր»-ի առաջիկա համարում տպագրել։ Արդեն օգոստոսի 27-ի նամակում Թումանյանն Ան․ Աբովյանին հայտնում է «Արև և լուսին»-ի տպագրության մասին, սակայն դժգոհում, որ այն լույս է տեսել որոշակի փոփոխություններով։

Պոեզիա Բանաստեղծությունների երկրորդ գիրք

1890 թվականի սեպտեմբերի վերջերին, բանաստեղծությունների առաջին գրքի տպագրությունից հետո, Թումանյանը մտադրվում է նույն  ձմռանը տպագրության հանձնել բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Հոկտեմբերի 14-ին հաղորդում է, որ արդեն պատրաստում է երկրորդ հատոր, որը թե որակով, թե քանակով ավելի լավն է։ 1891-ի մարտից Արասխանյանի հրավերով սկսում է աշխատակցել «Մուրճ»-ին և կասկածում երկրորդ հատորի հրատարակման շուրջ, սակայն վերջիվերջո որոշում հրատարակել։ 1892 թվականի հունվարին Թումանյանը Արսեն Ղլտճյանին հայտնում է երկրորդ հատորը տպագրության հանձնելու որոշման մասին, որը արդեն փետրվարին հանձնված է եղել տպագրության[67]։ Երկրորդ գրքի տպագրության գործին ֆինանսապես աջակցել են Փիլիպոս Վարդազարյանը և վերջինիս մորաքրոջ որդի Արիստակես Զարգարյանը։ Բանաստեղծությունների երկրորդ հատորը գրաքննությունը տպագրության է թույլատրում 1892 թվականի մայիսի 7-ին, բայց տպագրությունը դանդաղ է ընթանում[68]։ Շտապելու պատճառով ժողովածուի տպարանական փորձանմուշները չեն ուղարկում Թումանյանին, որի հետևանքով գրքում տեղ են գտնում բազմաթիվ վրիպակներ։ Ժողովածուն լույս է տեսնում նոյեմբերի վերջին՝ 1200 տպաքանակով։

Թումանյանի երկրորդ ժողովածուն առաջինի համեմատությամբ ավելի հարուստ էր, ներկայացված էին՝ «Անուշ», «Մարոն», «Մերժած օրենք» պոեմները, երկու հատված դեռ անհայտ «Հին կռիվը» պոեմից, «Շունն ու Կատուն» և «Ախթամար» լեգենդները, բանաստեղծություններից՝ «Կանչ», «Համերգ», «Ա՜խ ես երանի․․․», «Երգչին», «Գութանի երգ», «Մութն էր երկինքը», «Գիշերային մտածմունք», «Դերասան Ադամյանի մահը», «Քրիստոսն անապատում», «Ինձ մի՛ խնդրիր», «Իմ սերը» և այլն, թարգմանություններ և փոխադրություններ Պուշկինից, Լերմոնտովից և Ժուկովսկուց։ Այս գրքին անդրադարձել է Ղազարոս Աղայանը՝ «Մուրճ»-ի մի փոքր հոդվածով[69]։ Սա Թումանյանի ժողովածուի միակ անդրադարձն էր մամուլում։

Ըստ Դեմիրճյանի՝ այս հատորը վճռական դեր կատարեց Թումանյանի գրական գործունեության մեջ։ Ինչպես փաստում են «Հնգյակ»-ի անդամներից Գրիգոր Վանցյանը և Արամ Առաքելյանը, Թումանյանի նոր գիքրը ջերմ ընդունելություն է գտնում գավառում։ Այս ժողովածուի քննադատությունը բարեկամների և ընկերների կողմից վիճելի են, սուբյեկտիվ և հակասական։

Հրապարակախոսություն Մուրճ

Հովհաննես Թումանյանը 1891 թվականի սկզբներից սկսում է աշխատակցել «Մուրճ» ամսագրին։ Հատկանշական է, որ Թումանյանի և «Մուրճ»-ի գլխավոր խմբագիր Ավետիք Արասխանյանի առաջին հանդիպումը եղել է խմբագրատանը, երբ Թումանյանն իր «Շունն ու կատուն» ստեղծագործությունը բերել էր տպագրելու, սակայն խմբագիրը մերժել էր՝ զարմանալով, թե ինչպես կարող են շունն ու կատուն բանաստեղծության նյութ դառնալ։

1893 թվականի նոյեմբերին Թումանյանը հեռանում է «Մուրճ»-ից Արասխանյանի և Փիլիպոս Վարդազարյանի միջև ծագած վեճի հետևանքով։ Փիլիպոս Վարդազարյանը խմբագիր-հրատարակիչ Արասխանյանի ազգականն ու կաշվի գործարանատեր Զարգարյան եղբայրների գործակիցն էր[Ն 12], որը «Մուրճ»-ին օգնություն է առաջարկում ֆինանսական ծանր պայմանների ժամանակ։ Վարդազարյանը, հանձն առնելով, «Մուրճ»-ի ֆինանսական պատասխանատվությունը, լինելու էր ամսագրի խմբագիր-հրատարակիչը, իսկ Արասխանյանը դառնալու էր գկխավոր աշխատակից և խորհրդատուն։ Հուլիսի 24-ին կայանում է համաձայնություն, որի համաձայն Վարդազարյանը 1892 թվականի հունվարից դառնալու էր «Մուրճ»-ի հրատարակիչը՝ ստանձնելով ֆինանսական բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Հետագայում նա ձգտում է միջամտել խմբագրական գործերին, փորձում է վերահսկել տպագրվող նյութերը, տպագրել սեփական հոդվածներն առանց խմբագրի հավանության։ 1893 թվականին պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվում է, իսկ 1893 թվականի հոկտեմմբերի 16-ին և 18-ին Թումանյանի բնակարանում Արասխանյանն ու Վարդազարյանը հանդիպում են բանակցելու նպատակով[70]։ Բանակցություններից հաջորդում է Վարդազարյանի հեռացումը «Մուրճ»-ից, որից հետո Թումանյանը թողնում է «Մուրճ»-ը, քանի որ վերջինս Վարդազարյանի հետ ուներ ընկերական-բարեկամական հարաբերություններ։ Վարդազարյանը Թումանյանին օժանդակել էր նրա երկրորդ գրքի տպագրության ժամանակ, իսկ 1893 թվականի աշնանը, իր հրատարակությամբ տպագրում էր «Դաշնակներ» ժողովածուն։ Այս և նաև «Մուրճ»-ի խմբագիրներից դժգոհ լինելն էր[71], որ Թումանյանը վերը նշված վեճի ժամանակ անցավ Վարդազարյանի կողմը։

Թումանյանի աշխատակցությունը Մուրճին տևում է 3 տարի՝ 1891 թվականի փետրվարից մինչև 1893 թվականի հոկտեմբերը։ Այս ընթացքում նա «Մուրճ»-ում տպագրում է «Ա՜խ, ես երանի․․․», «Գութանի երգը», «Երգչի վրեժը», «Է՜յ աստղեր, աստղեր․․․», «Համերգ», «Քրիստոսն անապատում», «Այվազովսկու ծովանկարի առաջ» և այլ բանաստեղծություններ, «Ախթամար» լեգենդը, «Հառաչանք» պոեմից հատվածներ, «Սովի ժամանակ» պատմվածքը, առաջին գրաքննադատական հոդվածը Պետրոս Մոճոռյանի բանաստեղծությունների մասին։

Հորիզոն

Առաջին(չաշխատող հղում) և միակ «Հորիզոն» պարբերականի շապիկը։ 1894, Թիֆլիս

1893 թվականի հոկտեմբերին Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Արշակ Բարխուդարյանը ձեռնարկում են առանձին հրատարակչական ընկերության հիմանդրումը։ Արշակ Բարխուդարյանը «Մուրճ»-ի խմբագրական ժողովի նախկին անդամ էր, որը նույնպես Արասխանյանի և Վարդազարյանի վեճի պատճառով հեռացել էր «Մուրճ»-ից։ Այս եռյակի ստեղծած հրատարակչական ընկերության մասին տեղեկությունները ստացվում են Թումանյանի մի քանի նամակներից և Ընկերության առաջին խմբագրական ժողովի արձանագրությունից։

Ընկերության անվանումն էր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «ժողովուրդ»։ Թումանյանը և մյուս հիմնադիրները ձգտում էին տպագրել ժողովրդի ամենալայն խավերին մատչելի՝ գիտական, հրապարակախոսական և գեղարվեստական գրականություն, թարգմանություններ։ Թումանյանը մտնում էր խմբագրական կազմի մեջ, իսկ Վարդազարյանը իր վրա էր վերցրել տպագրական ծախսերը։ Բարխուդարյանն իր հուշերում գրում է, որ սկզբում նպատակ են ունեցել հիմնել ամսագիր, սակայն հետո հրաժարվել են, քանի որ այդ ժամանակ արգելված է եղել պարբերական նոր հրատարակություններ սկսելը։ Թումանյանը 1893 թվականի նոյեմբերի 18-ին նամակով դիմում է Աղայանին՝ տեղեկացնելով նախաձեռնության մասին և խնդրելով նրա մասնակցությունը։ Թումանյանը բացի խմբագրական աշխատանքներից կատարելու էր նաև վճարովի սրբագրություն[72]։

Այս ընկերությունը հանձն է առնում տպագրել «Հորիզոն» հանդեսը։ Առաջին տպագրությունն սկսեց միայն 1894 թվականի նոյեմբերին։ Գրական բաժինը կազմում էր հանդեսի երկու երրորդը, այստեղ հանդես էին եկել Շիրվանզադեն, Թումանյանը, տարբեր թարգմանություններ և այլն[73]։ «Հորիզոն»-ի առաջին գրքից հետո 1895 թվականին տպագրության է պատրաստվում երկրորդ գիրքը, որին խոստացել էին աշխատակցել Պռոշյանը, Աղայանը և Մանուկ Աբեղյանը։ Երկրորդ գրքում էր տպագրվելու նաև «Գիքորը»,  որը ինչպես Թումանյանն է ներկայացրել 1908 թվականի հունվարի 22-ին Վարդազարյանին ուղղած նամակում, հատուկ գրել է այս հանդեսի համար։ Վեցամսյա հանդեսի երկրորդ գիքրը սակայն լույս չտեսավ և «Հորիզոն»-ի հրատարակությունն ընդմիշտ դադարեց։ Ստեփան Լիսիցյանը և Արշակ Բարխուդարյանը դրա պատճառը համարում են առաջին գրքի անհաջողությունը։ Ըստ Բարխուդարյանի՝ «Հորիզոն»-ը չէր տարածվում և հույս էլ չկար, որ ապագայում կտարածվի։ Սրան նպաստել է նաև գրաքննության խստացումը։

«Հորիզոն»-ի այս միակ գրքով և Թումանյանի մի քանի ինքնուրույն կամ թարգմանական երկերի տպագրությամբ էլ ավարտվում է «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «Ժողովուրդ» հրատրակչական ընկերության գործունեությունը։

Անավարտ երկեր

Թումանյանը երիտասարդության ներքին կյանքը, տրամադրություններն ու ձգտումները արտացոլելու նպատակով սկսել է գրել «Դեպի հայրենիք» վեպը, որը սակայն մնացել է անավարտ։

1895-1896 թվականներին կատարած ուղևորության և գաղթականներին հանդիպելու տպավորությունների ներշնչմամբ Թումանյանը սկսել է գրել պատմվածքներ, որոնք անավարտ են մնացել։ 1896-ից պահպանվել է մի սևագիր ու անավարտ բանաստեղծություն, որը էլի արտացոլում է նույն տպավորությունները։

Գրական-հասարակական գործունեություն


Հինգշաբթի երեկոներ

1897 թվականի վերջերից կամ 1898 թվականի սկզբներից Մարիամ Թումանյանի տանը ամեն հինգշաբթի կազմակերպվում են երեկոներ, որոնք ուղղակի կոչվում էին «Հինգշաբթիներ»: «Հինգշաբթիներ»-ի կազմակերպման ժամանակի վերաբերյալ առաջ վավերագիրը Թումանյանի 1898 թվականի փետրվարի 22-ի նամակն է Արամ Նազարեթյանին։ Մշտական անդամները չորսն էին՝ Մարիա Մարկովնան, Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Արիստակես Զարգարյանը։ Երբեմն կարող էին մասնակցել Աղայանը, Շիրվանզադեն, Շանթը, Դեմիրճյանը և այլ գործիչներ։ Նախաձեռնող կազմակերպիչն էր Մարիամ Թումանյանը[74]։ Այս հավաքույթների կենտրոնական դեմքը եղել է Թումանյանը[75]։ «Հինգշաբթիներին» զուհագեռ գործում էր նաև «Վերնատուն»-ը։ Եթե «հինգշաբթիներ»-ի մասնակիցների հիմնական կազմւը գրասերներ էին, որոնց զբաղեցնում էին մշակութային-հասարակական հարցերը, ապա «Վերնատուն»-ը քննարկում էր առավելապես գրական-ստեղծագործական խնդիրներ։ Երկուսի գործունեության հիմնական շրջանն էլ ընկած է 1899-1904 թվականների միջև։ Հետագա տարիները Թումանյանի կյանքում ավելի քիչ նպաստավոր էին։ 1905-1906 թվականներին տեղի են ունենում հայ-թուրքական ընդհարումները, 1905 թվականի սեպտեմբերից սկսում է հրատարակվել «Հասկեր» մանկական ամսագիրը, 1907-ից «Լուսաբեր» դասագիրքը, որ խլում եմ  Թումանյանի գրեթե ամբողջ ժամանակը։

Ծիածան աշակերտական ընկերություն

1890-ական թվականների վերջերին ԹԻֆլիսում կազմվում է «Ծիածան» աշակերտական գաղտնի ընկերությունը։ «Ծիածանը» ընդգրկում էր Թիֆլիսի պետական և հայկական համարյա բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտությունը։ Այս ընկերության աշխատանքներին է մասնակցել նաև Թումանյանը։ «Ծիածան»-ի անդամների թիվը, գոյության հինգ տարիների ընթացքում (1898-1902) եղել է 200-500։ Յուրաքանչյուր դպրոցում եղել է «Ծիածան»-ի առանձին խումբը, որտեղուսումնասիրվել է հատկապես հայոց լեզու, գրականություն և պատմություն։ «Ծիածան»-ի մայր խմբի հետ պարապել են տարբեր հայտնի գործիչներ՝ Ստեփանոս Մալխասյանը, Նիկողայոս Աղբալյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Շահումյանը և այլոք։ Ընկերության առաջին նախագահը եղել է Ստեփան Շահումյանը, որին հետագայում փոխարինում է Արամ Տեր-Գրիգորյանը՝ Վահան Տերյանի եղբայրը։

«Ծիածան»-ի անդամներից Մարգար Ավետիսյանը հաստատում է Թումանյանի մասնակցությունը պարապունքներին և ժողովներին։ Մայր խմբի հետ պարապողներից էր նաև Թումանյանը, պարապունքները տեղի էին ունենում նրա տանը՝ Բեհբության փողոցի հինգ հարկանի մի շինության վերին հարկում, որը հետագայում հայտնի դարձավ «Վերնատուն» անվամբ։ Ըստ Ավետիսյանի՝ Թումանյանի պարապմունքները մյուս դասախոսներից պարապմունքներից տարբերվում էին։ Նա չէր դասախոսում և չուներ հստակ ծրագիր։ Ավելի շատ, այս պարապմունքներն ազատ զրույցներ էին, որոնք սակայն շատ բան էին տալիս աշակերտներին։ Դասախոսություն-զրույցներն ամբողջությամբ չեն պահպանվել։ Սակայն մնացել են այն նյութերն ու դրույթները, որոնք նրա դասախոսությունների հիմքն են կազմել։ Դրանց մի մասը հրատարակվել է «Կյանք և գրականություն» խորագրով Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության VI լրացուցիչ հատորում[Ն 13]։













ՎԵՐՆԱՏՈՒՆ



Վերնատան անդամները 1903 թ-ին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած):

1900-ական թվականներին Թումանյանի երկերի նոր բավանդակությունը որոշակիորեն պայմանավորված էր նոր գրական-ընկերական խմբավորմամբ, որը կրում էր «Վերնատուն» անվանումը։ 1900-ականները շրջադարձային էին հայ գրականության զարգացման համար և հենց այս շրջանում «Վերնատան» ստեղծումը պատահական չէր։ Ըստ Լևոն Հախվերդյանի բնորոշման՝ «Վերնատունը» հանգամանքների բարդ խաչաձև նվերն էր Թումանյանին, նրա անդամներին, հայ գրականության պատմությանը, նրա ամենագեղեցիկ և հրապուրիչ էջերից մեկը»[76]։ «Վերնատուն» գրական խմբակը մեծ դեր ունեցավ ինչպես հայ գրաանության, այնպես էլ 20-րդ դարի սկզբի հայ մշակույթի պատմության մեջ։ «Վերնատան» մասին հուշեր են գրել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Լեոն և այլք։ «Վերնատանն» է նվիրված Լևոն Հախվերդյանի «Մեծերը ամենամեծի մասին» ժողովածուն[77]։ «Վերնատան» մասին հուշերի զգալի մասը գրվել է խորհրդային տարիներին, որի պատճառով հեղինակները խուսափում կամ չէին կարողանում «Վերնատան» անդամ-գրողներից որոշների (Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ) անունները տալ։ Այս պատճառով է, որ Թումանյանի և Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի հետ առնչությունները «Վերնատան» շրջանակներում քիչ լուսաբանված են։

1899 թվականի աշնանը Թումանյանը տեղափոխվում է Թիֆլիսի իր նոր բնակարանը, որը գտնվում էր բժիշկ Քոչարյանի տան բակում՝ Բեհբության 50, հետագայում՝ 44 հասցեով։ Այն Բուսաբանական այգու դիմացում էր՝ սուրբ Դավթի սարերին մոտ և երկու կողմից պարտեզ ուներ՝ այգու լեռան ստորոտին կախված[78]։ «Վերնատան» հիմնադրման ժամանակի շուրջ տարակարծություններ կան։ Թումանյանագիտությունը, հանձինս Արամ ԻՆճիկյանի, ամենից հավաստին համարում է  Ավետիք Իսահակյանի բանավոր վկայությունը՝ արված Օլգա Թումանյանի հետ զրույցներից մեկում, որտեղ հիշատակում է 1899 թվականի աշունը։



Թումանյանի մահը

Հովհաննես Թումանյանի թաղման արարողությունը

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին[87]՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...

Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում[88]։



ԺԱՌԱՆԳՈՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Թումանյանի գերեզմանաքարը, որը պահպանելու նպատակով Խոջիվանքի ավերված գերեզմանատնից տեղափոխվել է Հայ գործիչների նորաստեղծ պանթեոն

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում:

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի[5]՝

Հայաստանում.

  • Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թվականներին կոչվում էր Թումանյան[89]

  • 1951 թվականին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան

  • Վանաձորի պետական համալսարանը,

  • Երևանի տիկնիկային թատրոնը,

  • Երևանի Թումանյան փողոցը,

  • Վանաձորի Թումանայան փողոցը,

  • Գյումրու Թումանյան փողոցը,

  • Ստեփանավանի Թումանյան փողոց,

  • Ստեփանավանի Թումանյանի անվան դպրոց,

  • Կապանի Թումանյան փողոցը

  • Գորիսի Թումանյան փողոցը,

  • Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը,

  • Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին

Հայաստանից դուրս.

  • Թումանյանի հրապարակ - Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։

  • Թբիլիսիում, Կիևում և Դոնեցկում կա Թումանյանի փողոց:

Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում[5]: Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին[90]:

2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի գրողների միությունում: Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա, որոնք տպագրվել են մինչև 2019 թվականը պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը։

Թումանյանի կյանքից

Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…

Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:      Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):    Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:    Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.

-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:

Գրողը նրան պատասխանել է.

-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:

***

Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.

-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.

-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:

***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին…

Թումանյանը վեր կացավ:

-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…

Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

***

Թումանյանը հաճախ էր ասում.

-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:   Մի օր ասաց.

-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:

***

Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.    -Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:

Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:    Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.

-Խփի՛ր, Խփի՛ր…



ՀԱՅ ՄԵԾԵՐԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Թումանյանի ընդմիշտ կմնա նաև մեր մեծերի հուշերում: Ահա, թե մեր հայ մեծերն ինչ են ասել անմահ գրողի՝ Թումանյանի, մասին:


Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:

...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ և՛ Դվալը, և՛ Լալվարը, և՛ ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած...

ԼԵՈ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք:

ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:

Զ. ԵՍԱՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:

Մ. ՍԱՐՅԱՆ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:

Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:

Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:

Գ. ԼԵՎՈՆՅԱՆ











ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!