СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բառակազմություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բառակազմություն»

Գործնական աշխատանք Թեմա՝ Բառակազմություն Աշակերտ՝ Վալեր Արշակյան Ուսուցիչ՝ Կարինե Պողոսյան

Գործնական աշխատանք

Թեմա՝

Բառակազմություն

Աշակերտ՝

Վալեր Արշակյան

Ուսուցիչ՝

Կարինե Պողոսյան

Բառակազմություն

Բառակազմություն

Բառակազմություն ,   լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի շկառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։ Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները (արմատ, ածանց, հոդակապ), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։

Բառակազմություն ,   լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի շկառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։

Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները (արմատ, ածանց, հոդակապ), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։

Բառակազմությունը սերտորեն կապված է բառապաշարի, ինչպես նաև քերականության` ձևաբանության ու շարահյուսության հետ։ Բառապաշարի հետ բառակազմության հետ ունեցած կապը պայմանավորված է նրանով, որ բառակազմության շնորհիվ լեզվի բառակազմական միջոցներով կերտվող նորանոր բառերը համալրում են լեզվի բառային կազմը։ Իսկ նոր բառերի կերտումը կատարվում է բառապաշարի զարգացման պահանջով։ Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։

Բառակազմությունը սերտորեն կապված է բառապաշարի, ինչպես նաև քերականության` ձևաբանության ու շարահյուսության հետ։

Բառապաշարի հետ բառակազմության հետ ունեցած կապը պայմանավորված է նրանով, որ բառակազմության շնորհիվ լեզվի բառակազմական միջոցներով կերտվող նորանոր բառերը համալրում են լեզվի բառային կազմը։ Իսկ նոր բառերի կերտումը կատարվում է բառապաշարի զարգացման պահանջով։

Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։

Բառակազմության դրսևորումները

Բառակազմության դրսևորումները

Բառակազմության հիմնական դրսևորումներն են ՝ ածանցում (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ (ածանց) կազմում ենք նոր բառեր, բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր, հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ, քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝  շնորհիվ, հարկավ, նաև ), բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման։

Բառակազմության հիմնական դրսևորումներն են ՝

  • ածանցում (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ (ածանց) կազմում ենք նոր բառեր,
  • բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր,
  • հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ,
  • քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝  շնորհիվ, հարկավ, նաև ),
  • բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման։
Ածանցում

Ածանցում

Ածանցում , բառակազմության եղանակ, երբ հիմնական ձևույթին, արմատին կամ բառին բառակազմական երկրորդական ձևույթ՝ ածանց, ավելացնելով՝ կազմվում է բառ (նոր բառ)։ Նախածանց ավելացնելու դեպքում այն կոչվում է նախածանցում (օրինակ՝  ան+վախ - անվախ ), վերջածանցի դեպքում՝ վերջածանցում (օրինակ՝  համառ + ություն - համառություն ), իսկ երբ ածանցը ներմուծվում է արմատի մեջ՝ միջածանցում (օրինակ՝  պ+լ+ոկել - պլոկել

Ածանցը, կցվելով բառարմատին կամ հիմքին, փոխում է նրա իմաստը, կազմում է նոր բառ, նոր իմաստով. ածանցման շնորհիվ լեզվում եղած բառերից ստեղծվում են նորանոր բառեր, որոնք հարստացնում են լեզվի բառային կազմը։

Բառի՝ մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) կամ ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է  ածանցող կամ սերող հիմք ։ Վերջինս կարող է լինել՝

  • պարզ, երբ ներկայանում է մեկ հիմնական ձևույթով (օրինակ՝  խնձոր-ենի, ան-կարգ, սիր-ելի  և այլն),
  • բաղադրյալ, երբ իր կազմում ունի մեկից ավելի ձևույթներ, ընդ որում՝ բաղադրյալը կարող է լինել՝
  • ածանցավոր (օրինակ՝ սկզբունք-ային, լուսավոր-ություն, գլխավոր-ել ), բարդ (օրինակ`  ան-կարգապահ, տպագր-ություն  և այլն), բարդածանցավոր (օրինակ`  անկարգապահ-ություն, հայերենագիտ-ություն
  • ածանցավոր (օրինակ՝ սկզբունք-ային, լուսավոր-ություն, գլխավոր-ել ),
  • բարդ (օրինակ`  ան-կարգապահ, տպագր-ություն  և այլն),
  • բարդածանցավոր (օրինակ`  անկարգապահ-ություն, հայերենագիտ-ություն
Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ`  բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն ։ Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ`  սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն ։ Առաջին աստիճանում ածանցող հիմքն է`  սկզբ- , երկրորդում`  սկզբունք- , երրորդում`  սկզբունքայն- , չորրորդում`  -սկզբունքայնություն ։ Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն։ Առաջնային հիմքը կոչվում է նաև  նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք) ։ Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են։

Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ`  բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն ։ Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ`  սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն ։ Առաջին աստիճանում ածանցող հիմքն է`  սկզբ- , երկրորդում`  սկզբունք- , երրորդում`  սկզբունքայն- , չորրորդում`  -սկզբունքայնություն ։ Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն։ Առաջնային հիմքը կոչվում է նաև  նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք) ։ Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են։

Ածանցող հիմքը կարող է` համընկնել արմատի, հիմնական ձևույթի հետ (արմատական հիմք), օրինակ`  գիր-ք, հակա-գրոհ, սեր-ունդ  և այլն, սերել բառակապակցական բաղադրություններից, կայուն բառակապակցություններից, օրինակ`  փոքրասիական, հարավարևելյան, միջինարևելյան  և այլն, ներկայանալ ձևաբանորեն կամ հնչյունաբանորեն վերակազմավորված և կամ հնչյունաբանորեն-հնչյունաբանորեն վերակազմավորված տարբերակներով, օրինակ`  կին - կանացի, գարուն - գարնանային, յոթ - յոթանասուն, ասացող, գնացք  ։
  • Ածանցող հիմքը կարող է`
  • համընկնել արմատի, հիմնական ձևույթի հետ (արմատական հիմք), օրինակ`  գիր-ք, հակա-գրոհ, սեր-ունդ  և այլն,
  • սերել բառակապակցական բաղադրություններից, կայուն բառակապակցություններից, օրինակ`  փոքրասիական, հարավարևելյան, միջինարևելյան  և այլն,
  • ներկայանալ ձևաբանորեն կամ հնչյունաբանորեն վերակազմավորված և կամ հնչյունաբանորեն-հնչյունաբանորեն վերակազմավորված տարբերակներով, օրինակ`  կին - կանացի, գարուն - գարնանային, յոթ - յոթանասուն, ասացող, գնացք  ։
Գոյականակերտ ածանցներ

Գոյականակերտ ածանցներ

Գոյականակերտ են կոչվում արմատից կամ բառից գոյական կազմող ածանցները։ Օրինակ՝ գր-իչ, կարծ-իք, խց-ան, տզզ-ոց, մարտ-իկ, բանվոր-ուհի, տնտես-ություն, մակ-ուղեղ։ -ակ (տնակ, վրիպակ, պահակ, սահնակ, կայծակ), -ածո (չափածո, դրածո, պահածո, հանածո), -ան (դերասան, դամբան, փական, ամրան, ձգան, կայան), -անակ (ճոճանակ, զսպանակ, հաղթանակ, շրջանակ), -անի (ավագանի, տեսականի, ստոծանի, մատանի, հովանի), -(ա) նոց (մրջնանոց, ամառանոց, խոհանոց, գոգնոց), -անք (հարգանք, օրհնանք, փրկանք, Վարդանանք), -արան (ելարան, վառարան, լսարան, վեհարան, բառարան, թանգարան), -ար (կերպար, տիպար, պատահար, հովար), -արար (ազդարար, կենարար, հիմնարար), -արք (գործարք, լուծարք, ստուգարք), -ացի/-եցի/-ցի (գյուղացի, տեղացի, գյումրեցի, երևանցի, վանեցի), -ացու (հարսնացու, տիրացու, սերմացու), -ացք (սլացք, գնացք, լվացք, ընթացք), -եղեն (բանջարեղեն, ակնեղեն, ամանեղեն, խեցեղեն),

Գոյականակերտ են կոչվում արմատից կամ բառից գոյական կազմող ածանցները։ Օրինակ՝ գր-իչ, կարծ-իք, խց-ան, տզզ-ոց, մարտ-իկ, բանվոր-ուհի, տնտես-ություն, մակ-ուղեղ։

  • -ակ (տնակ, վրիպակ, պահակ, սահնակ, կայծակ),
  • -ածո (չափածո, դրածո, պահածո, հանածո),
  • -ան (դերասան, դամբան, փական, ամրան, ձգան, կայան),
  • -անակ (ճոճանակ, զսպանակ, հաղթանակ, շրջանակ),
  • -անի (ավագանի, տեսականի, ստոծանի, մատանի, հովանի),
  • -(ա) նոց (մրջնանոց, ամառանոց, խոհանոց, գոգնոց),
  • -անք (հարգանք, օրհնանք, փրկանք, Վարդանանք),
  • -արան (ելարան, վառարան, լսարան, վեհարան, բառարան, թանգարան),
  • -ար (կերպար, տիպար, պատահար, հովար),
  • -արար (ազդարար, կենարար, հիմնարար),
  • -արք (գործարք, լուծարք, ստուգարք),
  • -ացի/-եցի/-ցի (գյուղացի, տեղացի, գյումրեցի, երևանցի, վանեցի),
  • -ացու (հարսնացու, տիրացու, սերմացու),
  • -ացք (սլացք, գնացք, լվացք, ընթացք),
  • -եղեն (բանջարեղեն, ակնեղեն, ամանեղեն, խեցեղեն),
-ենի (թզենի, խնկենի, արջենի), -եստ (պահեստ, գովեստ, ուտեստ), -իլ (կաթիլ, տեսիլ, խաշիլ, հմայիլ), -իկ (մայրիկ, Գառնիկ, ձողիկ, կարապիկ), -իչ (լուծիչ, ջեռուցիչ, երգիչ, քննիչ, զոդիչ), -իք (կարծիք, բարիք, խաղալիք, հոտոտելիք, լինելիք), -մունք (ցուցմունք, մտածմունք, զգացմունք), -յուն (հնչյուն, դղրդյուն, ոստյուն), -ող (ծնող, ուսանող, լրագրող, հեռուստադիտող), -ոն (կտրոն,ծամոն), -որդ (որսորդ, բաժանորդ, առաջնորդ, կիսորդ), -ոց (սփռոց, թիկնոց, դարբնոց, ճռռոց), -պան (այգեպան, հնոցապան, դռնապան, սռնապան), -ստան (ծառաստան, բուրաստան, վարդաստան),
  • -ենի (թզենի, խնկենի, արջենի),
  • -եստ (պահեստ, գովեստ, ուտեստ),
  • -իլ (կաթիլ, տեսիլ, խաշիլ, հմայիլ),
  • -իկ (մայրիկ, Գառնիկ, ձողիկ, կարապիկ),
  • -իչ (լուծիչ, ջեռուցիչ, երգիչ, քննիչ, զոդիչ),
  • -իք (կարծիք, բարիք, խաղալիք, հոտոտելիք, լինելիք),
  • -մունք (ցուցմունք, մտածմունք, զգացմունք),
  • -յուն (հնչյուն, դղրդյուն, ոստյուն),
  • -ող (ծնող, ուսանող, լրագրող, հեռուստադիտող),
  • -ոն (կտրոն,ծամոն),
  • -որդ (որսորդ, բաժանորդ, առաջնորդ, կիսորդ),
  • -ոց (սփռոց, թիկնոց, դարբնոց, ճռռոց),
  • -պան (այգեպան, հնոցապան, դռնապան, սռնապան),
  • -ստան (ծառաստան, բուրաստան, վարդաստան),
Ածականակերտ ածանցներ

Ածականակերտ ածանցներ

Ածականակերտ են կոչվում արմատից կամ բառից ածական կազմող ածանցները, որոնք դրանք վերածում են ածականի իսկ ածականների վրա դրվելով՝ նրանց իմաստափոխում, տալիս են նոր նշանակություն (գյուղացիական, բժշկական, կարմրավուն, անտուն)։

Ածականակերտ են կոչվում արմատից կամ բառից ածական կազմող ածանցները, որոնք դրանք վերածում են ածականի իսկ ածականների վրա դրվելով՝ նրանց իմաստափոխում, տալիս են նոր նշանակություն (գյուղացիական, բժշկական, կարմրավուն, անտուն)։

-(ա) գին (ահագին, կաթոգին, թախանձագին), -(ա) գույն (խստագույն, հնագույն, գերագույն), -ալի (ցավալի, անիմանալի, ողբալի, ցանկալի), -ածո (պահածո, դրածո, բրածո, ձուլածո), -ական (մանկական, կուսական, տեսական, բնական), -ակի (եռակի, բազմակի, որոշակի, ուղղակի), -ային (ջրային, մարդկային, շարային, ամառային), -անի (գեղանի, պիտանի, տողանի, պոչանի, հարկանի), -ավետ (ծաղկավետ, մարգավետ, հարմարավետ), -ավոր (զրահավոր, թևավոր, վանդակավոր, բանավոր), -յալ (մոլորյալ, միացյալ, հավելյալ), -յան (արևելյան, հավիտյան, աջակողմյան), -ովի (ծալովի, ընտրովի, յուրովի),
  • -(ա) գին (ահագին, կաթոգին, թախանձագին),
  • -(ա) գույն (խստագույն, հնագույն, գերագույն),
  • -ալի (ցավալի, անիմանալի, ողբալի, ցանկալի),
  • -ածո (պահածո, դրածո, բրածո, ձուլածո),
  • -ական (մանկական, կուսական, տեսական, բնական),
  • -ակի (եռակի, բազմակի, որոշակի, ուղղակի),
  • -ային (ջրային, մարդկային, շարային, ամառային),
  • -անի (գեղանի, պիտանի, տողանի, պոչանի, հարկանի),
  • -ավետ (ծաղկավետ, մարգավետ, հարմարավետ),
  • -ավոր (զրահավոր, թևավոր, վանդակավոր, բանավոր),
  • -յալ (մոլորյալ, միացյալ, հավելյալ),
  • -յան (արևելյան, հավիտյան, աջակողմյան),
  • -ովի (ծալովի, ընտրովի, յուրովի),
Թվականակերտ ածանցներ

Թվականակերտ ածանցներ

Թվականակերտ են կոչվում արմատից կամ բառից թվական կազմող ածանցները։  Թվականակերտ են հետևյալ ածանցները։ -ական (մեկական, երեքական, տասական), -(ե)րորդ (երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ), -սուն (երեսուն, քառասուն, ութսուն, իննսուն)։
  • Թվականակերտ են կոչվում արմատից կամ բառից թվական կազմող ածանցները։ Թվականակերտ են հետևյալ ածանցները։
  • -ական (մեկական, երեքական, տասական),
  • -(ե)րորդ (երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ),
  • -սուն (երեսուն, քառասուն, ութսուն, իննսուն)։
Մակբայակերտ ածանցներ

Մակբայակերտ ածանցներ

Մակբայակերտ են կոչվում արմատից կամ բառից մակբայ կազմող ածանցները։ Մակբայակերտ են հետևյալ ածանցները։ -(ա) բար (աստիճանաբար, հայրաբար, ընտրողաբար), -(ա) պես (նմանապես, հոգեպես, կանխապես), -(ա) վարի (մարդավարի, քաղաքավարի, տնավարի), -իվ (խստիվ, լրիվ, մեղմիվ, ճշտիվ), -ովին (գլխովին, ազգովին, լիովին, հիմնովին), -որեն (մեղմորեն, շեղորեն, գործնականորեն), -ուստ (վերուստ, ներքուստ, արտաքուստ) -ակի(շեշտակի, շեղակի, թեթևակի, հաճախակի, հանկարծակի)

Մակբայակերտ են կոչվում արմատից կամ բառից մակբայ կազմող ածանցները։

Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

  • -(ա) բար (աստիճանաբար, հայրաբար, ընտրողաբար),
  • -(ա) պես (նմանապես, հոգեպես, կանխապես),
  • -(ա) վարի (մարդավարի, քաղաքավարի, տնավարի),
  • -իվ (խստիվ, լրիվ, մեղմիվ, ճշտիվ),
  • -ովին (գլխովին, ազգովին, լիովին, հիմնովին),
  • -որեն (մեղմորեն, շեղորեն, գործնականորեն),
  • -ուստ (վերուստ, ներքուստ, արտաքուստ)
  • -ակի(շեշտակի, շեղակի, թեթևակի, հաճախակի, հանկարծակի)
Բայակերտ ածանցներ

Բայակերտ ածանցներ

Բայակերտ են կոչվում արմատից կամ բառից բայ կազմող ածանցները։ Ածանցող հիմքերից կամ այլ խոսքի մասերից բայեր ստեղծվում են բայակերտ ածանցների միջոցով։ Բայակերտ են -ել և -ալ ածանցները, որոնք նաև անորոշ դերբայի վերջավորություններն են։ Օրինակ՝  գրել, կարդալ, խայթել, տնտեսավարել  և այլն։ Այդ դերբայի հոլովված ձևերից (գրելու, գրելուցդ, գրելովս) և համակատար դերբայից (գրելիս, կարդալիս) բացի մյուս բայաձևերում դրանք փոխարինվում են այլ վերջավորություններով ու նախամասնիկներով։ Օրինակ՝  գրած, խայթող, խայթում է, կբերի, չդրեց:

Բայակերտ են կոչվում արմատից կամ բառից բայ կազմող ածանցները։ Ածանցող հիմքերից կամ այլ խոսքի մասերից բայեր ստեղծվում են բայակերտ ածանցների միջոցով։ Բայակերտ են -ել և -ալ ածանցները, որոնք նաև անորոշ դերբայի վերջավորություններն են։ Օրինակ՝  գրել, կարդալ, խայթել, տնտեսավարել  և այլն։ Այդ դերբայի հոլովված ձևերից (գրելու, գրելուցդ, գրելովս) և համակատար դերբայից (գրելիս, կարդալիս) բացի մյուս բայաձևերում դրանք փոխարինվում են այլ վերջավորություններով ու նախամասնիկներով։ Օրինակ՝  գրած, խայթող, խայթում է, կբերի, չդրեց:

Բառաբարդում

Բառաբարդում

Բառաբարդում , բառակազմության տեսակ, երբ որոշակի տարրերի համակցումով, միավորումով կամ հարադրությամբ ստեղծվում է բարդ բառ՝ բարդություն։ Բարդությունը արդյունք է լեզվի մեջ մտածողության ընդհանրացնող և վերացարկող աշխատանքի և գոյանում է նոր հասկացություններ արտահայտելու, եղած բառիմաստների հիմքի վրա նորերը ստեղծելու, դրա հետ կապված՝ բառակապակցությունները կայունացնելու անհրաժեշտությունից:

Բառաբարդում , բառակազմության տեսակ, երբ որոշակի տարրերի համակցումով, միավորումով կամ հարադրությամբ ստեղծվում է բարդ բառ՝ բարդություն։ Բարդությունը արդյունք է լեզվի մեջ մտածողության ընդհանրացնող և վերացարկող աշխատանքի և գոյանում է նոր հասկացություններ արտահայտելու, եղած բառիմաստների հիմքի վրա նորերը ստեղծելու, դրա հետ կապված՝ բառակապակցությունները կայունացնելու անհրաժեշտությունից:

Բարդացման ուղիներ

Բարդացման ուղիներ

Բարդացումը կատարվում է նաև ոչ արմատ–բառ բաղադրիչով, ինչպես օրինակ անկախաբար չգործածվող կամ էլ գործածվող հիմքով, մեծ մասամբ՝ բայահիմքով, որը կարող է ներկայանալ իբրև որևէ հիմքակազմ տարրով կամ այլ մասնիկով ձևավորված միավոր, օրինակ համրընթաց, վազքուղի, տարեցտարի, ձերբազատ և այլն։ Բարդությունը կարող է լինել երկբաղադրիչ, եռաբաղադրիչ, մասամբ նաև քառաբաղադրիչ։ Երկբաղադրիչ բարդության մեջ բաղադրիչը կարող է նախադաս կամ հետադաս լինել, միադիրք լինելը պարտադիր չէ։ Որշ բաղադրիչնե՝ր դիրքով պայմանավորված, ներկայանում են կա՛մ հնչյունափոխ, կամ անհնչյունափոխ տարբերակներով, ընդ որում հնչյունափոխը՝ սովորական նախադաս՝ անշեշտ դիրքում, անշեշտ դիրքում, անհնչյունափոխը՝ վերջադաս՝ շեշտված դիրքում:

Բարդացումը կատարվում է նաև ոչ արմատ–բառ բաղադրիչով, ինչպես օրինակ անկախաբար չգործածվող կամ էլ գործածվող հիմքով, մեծ մասամբ՝ բայահիմքով, որը կարող է ներկայանալ իբրև որևէ հիմքակազմ տարրով կամ այլ մասնիկով ձևավորված միավոր, օրինակ համրընթաց, վազքուղի, տարեցտարի, ձերբազատ և այլն։

Բարդությունը կարող է լինել երկբաղադրիչ, եռաբաղադրիչ, մասամբ նաև քառաբաղադրիչ։ Երկբաղադրիչ բարդության մեջ բաղադրիչը կարող է նախադաս կամ հետադաս լինել, միադիրք լինելը պարտադիր չէ։ Որշ բաղադրիչնե՝ր դիրքով պայմանավորված, ներկայանում են կա՛մ հնչյունափոխ, կամ անհնչյունափոխ տարբերակներով, ընդ որում հնչյունափոխը՝ սովորական նախադաս՝ անշեշտ դիրքում, անշեշտ դիրքում, անհնչյունափոխը՝ վերջադաս՝ շեշտված դիրքում:

Կրկնություն

Կրկնություն

Հարադրական բարդ բառերը կարող են կազմվել միևնույն բառի (արմատի) կրկնությամբ: Օրինակ' մեծ-մեծ, փունջ-փունջ, արագ-արագ, տաք-տաք բառերը կազմված են միևնույն բառի կրկնությամբ: Միևնույն բառի կամ արմատի կրկնությամբ կազմված հարադրական բարդու- թյունները կոչվում են կրկնավոր հարադրություններ: Կրկնության միջոցով հիմնականում կազմվում են ածականներ, մակբայներ, թվականներ, ձայնարկություններ, նաև դերանուններ: Ընդ որում, կրկնվող բառը կարող է պատկանել ուրիշ խոսքի մասի, իսկ նրանից կազմված բառը' ուրիշ: Օրինակ' խումբ-խումբ, տեսակ-տեսակ, շերտ-շերտ, իրեն-իրեն ածականներն ու մակբայները կազմված են գո- յականի ու դերանվան կրկնությամբ: Սակայն ածականներ ու մակ- բայներ, որոշ դերանուններ կազմվում են նաև հենց ածականների, մակբայների ու դերանունների կրկնությամբ, օրինակ' սուր-սուր, հին- հին, արագ-արագ, ինչ-ինչ:

Հարադրական բարդ բառերը կարող են կազմվել միևնույն բառի

(արմատի) կրկնությամբ: Օրինակ' մեծ-մեծ, փունջ-փունջ, արագ-արագ,

տաք-տաք բառերը կազմված են միևնույն բառի կրկնությամբ: Միևնույն

բառի կամ արմատի կրկնությամբ կազմված հարադրական բարդու-

թյունները կոչվում են կրկնավոր հարադրություններ:

Կրկնության միջոցով հիմնականում կազմվում են ածականներ,

մակբայներ, թվականներ, ձայնարկություններ, նաև դերանուններ: Ընդ

որում, կրկնվող բառը կարող է պատկանել ուրիշ խոսքի մասի, իսկ

նրանից կազմված բառը' ուրիշ: Օրինակ' խումբ-խումբ, տեսակ-տեսակ,

շերտ-շերտ, իրեն-իրեն ածականներն ու մակբայները կազմված են գո-

յականի ու դերանվան կրկնությամբ: Սակայն ածականներ ու մակ-

բայներ, որոշ դերանուններ կազմվում են նաև հենց ածականների,

մակբայների ու դերանունների կրկնությամբ, օրինակ' սուր-սուր, հին-

հին, արագ-արագ, ինչ-ինչ:

Թվականների ու ձայնարկությունների կրկնությամբ մեծ մասամբ կազմվում են թվականներ ու ձայնարկություններ, ինչպես' երեք-երեք, հինգ-հինգ, հեյ-հեյ, վայ-վայ և այլն: Սակայն կարող են կազմվել նաև այլ խոսքի մասեր, օրինակ' թվականի կրկնությամբ կազմված հազար- հազար բառը նաև ածական է: Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, նաև հաղորդում բազմակիության ընդհանուր գաղափար: Այդ պատճառով էլ այն գոյա- կանները, որոնք կրկնավոր հարադրական բարդությամբ արտահայտ- ված որոշիչ լրացում են ստանում, հիմնականում դրվում են հոգնակի թվով, օրինակ' Խանութում շարված էին տաք-տաք հացեր. Փունջ- փունջ աղջիկներ սարերը ելան' Վիճակ հանելու աշխույժ երգերով (Հ. Թումանյան), Վարդը ունի սուր-սուր փշեր և այլն: Կրկնավոր հարադրական բարդությունների բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ' պարապ-սարապ, մանր-մունը, աման-չաման, ակաս-պակաս, ինչպես նաև' կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփ-սև, միս-մենակ, շիփ-շիտակ, ճեփ-ճերմակ և այլն: Կրկնության միջոցով կարող են կազմվել նաև համադրական բար- դություններ' մեծամեծ, չարաչար, ծուռումուռ:

Թվականների ու ձայնարկությունների կրկնությամբ մեծ մասամբ

կազմվում են թվականներ ու ձայնարկություններ, ինչպես' երեք-երեք,

հինգ-հինգ, հեյ-հեյ, վայ-վայ և այլն: Սակայն կարող են կազմվել նաև այլ

խոսքի մասեր, օրինակ' թվականի կրկնությամբ կազմված հազար-

հազար բառը նաև ածական է:

Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, նաև հաղորդում

բազմակիության ընդհանուր գաղափար: Այդ պատճառով էլ այն գոյա-

կանները, որոնք կրկնավոր հարադրական բարդությամբ արտահայտ-

ված որոշիչ լրացում են ստանում, հիմնականում դրվում են հոգնակի

թվով, օրինակ' Խանութում շարված էին տաք-տաք հացեր. Փունջ-

փունջ աղջիկներ սարերը ելան' Վիճակ հանելու աշխույժ երգերով (Հ.

Թումանյան), Վարդը ունի սուր-սուր փշեր և այլն:

Կրկնավոր հարադրական բարդությունների բաղադրիչներից մեկը

կարող է հնչյունափոխված լինել, օրինակ' պարապ-սարապ, մանր-մունը,

աման-չաման, ակաս-պակաս, ինչպես նաև' կաս-կարմիր, լեփ-լեցուն,

սեփ-սև, միս-մենակ, շիփ-շիտակ, ճեփ-ճերմակ և այլն:

Կրկնության միջոցով կարող են կազմվել նաև համադրական բար-

դություններ' մեծամեծ, չարաչար, ծուռումուռ:

Հարադրում

Հարադրում

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան  նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.  այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։  Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու  խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են  միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների  բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։  Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,  հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,  լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։  Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ  ոք, մեծ-մեծ ։  

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր. այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։ Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։ Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի, հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան, լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։ Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ ոք, մեծ-մեծ ։  

Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և  կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև  գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝  դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի  կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,  շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների  բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են  դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ,  մանր-մունր բեկորներ:

Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝ դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ, շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ, մանր-մունր բեկորներ:

Հապավում

Հապավում

Հապավում Խառը Տառային Վանկային Խառը Տառային Վանկային

Հապավում

  • Խառը Տառային Վանկային
  • Խառը
  • Տառային
  • Վանկային
Հապավում , բառակազմության եղանակ։  Հապավումները լինում են 3 տեսակ՝ տառային (գրվում է յուրաքանչհուր բառի առաջին տառը, օրինակ՝ ԶԼՄ-զանգվածային լրատվական միջոց) վանկային (գրվում է յուրաքանչյուր բառի որևէ վանկը, օրինակ՝ ուսմասվար-ուսումնական մասի վարող) խառը (կարող է գրվել և՛ բառը կամ բառի վանկը, և՛ տառային հապավումը, օրինակ՝ Սևան հէկ)

Հապավում , բառակազմության եղանակ։

Հապավումները լինում են 3 տեսակ՝

  • տառային (գրվում է յուրաքանչհուր բառի առաջին տառը, օրինակ՝ ԶԼՄ-զանգվածային լրատվական միջոց)
  • վանկային (գրվում է յուրաքանչյուր բառի որևէ վանկը, օրինակ՝ ուսմասվար-ուսումնական մասի վարող)
  • խառը (կարող է գրվել և՛ բառը կամ բառի վանկը, և՛ տառային հապավումը, օրինակ՝ Սևան հէկ)
Տառային ջերմային էլեկտրական կայան- ՋԷԿ , Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն - ԳԴՀ ՌԴ -Ռուսաստանի Դաշնություն ՓԲԸ - Փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ - Հայաստանի Հանրապետության ՍՊԸ - Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Տառային հապավումները գրվում են մեծատառով, բացառությամբ՝   հէկ -  հիդրոէլեկտրակայան Ջէկ - ջերմաէլեկտրակայան բուհ - բարձրագույն ուսումնական հաստատություն աէկ - ատոմային էլեկտրակայան   զագս - քաղաքացիական կացության ակտերի գրանցում

Տառային

  • ջերմային էլեկտրական կայան- ՋԷԿ ,
  • Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն - ԳԴՀ
  • ՌԴ -Ռուսաստանի Դաշնություն ՓԲԸ - Փակ բաժնետիրական ընկերություն
  • ՀՀ - Հայաստանի Հանրապետության
  • ՍՊԸ - Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Տառային հապավումները գրվում են մեծատառով, բացառությամբ՝  

  • հէկ -  հիդրոէլեկտրակայան
  • Ջէկ - ջերմաէլեկտրակայան
  • բուհ - բարձրագույն ուսումնական հաստատություն
  • աէկ - ատոմային էլեկտրակայան  
  • զագս - քաղաքացիական կացության ակտերի գրանցում
Վանկային պետական ապահովագրություն- պետապ , զինկոմ - զինվորական կոմիսար Հայհեղկոմ- Հայաստանի հեղափոխական կոմիտե հանքուղի -հանքային՝ հանքի ուղի, հանքի մեջ բացված ուղի

Վանկային

  • պետական ապահովագրություն- պետապ ,
  • զինկոմ - զինվորական կոմիսար
  • Հայհեղկոմ- Հայաստանի հեղափոխական կոմիտե
  • հանքուղի -հանքային՝ հանքի ուղի, հանքի մեջ բացված ուղի
Խառը  Գիտական աշխատող- գիտաշխատող ,  քաղաքական բանտարկյալ- քաղբանտարկյալ,  Ուսխորհուրդ - Ուսանողական խորհուրդ  ֆինբաժին - ֆինանսական բաժին  ուստարի - ուսումնական տարի  կազմխորհուրդ - կազմակերպչական խորհուրդ,

Խառը

  • Գիտական աշխատող- գիտաշխատող ,
  • քաղաքական բանտարկյալ- քաղբանտարկյալ,
  • Ուսխորհուրդ - Ուսանողական խորհուրդ
  • ֆինբաժին - ֆինանսական բաժին
  • ուստարի - ուսումնական տարի
  • կազմխորհուրդ - կազմակերպչական խորհուրդ,
Փոխառյալ հապավումներ ՅՈՒՆԵՍԿՈ -  Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն  , ՆԱՏՕ -  Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն  ,  ՈՒԷՖԱ -  Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն  ,   ՖԻՖԱ -  Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա  ,   ՖԻԴԵ (ֆրանս.)-  Շախմատի միջազգային ֆեդերացիա:

Փոխառյալ հապավումներ

  • ՅՈՒՆԵՍԿՈ -  Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն  ,
  • ՆԱՏՕ -  Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն  , 
  • ՈՒԷՖԱ -  Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն  ,  
  • ՖԻՖԱ -  Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա  ,  
  • ՖԻԴԵ (ֆրանս.)-  Շախմատի միջազգային ֆեդերացիա:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!