СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում»

3.Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում



Դաստիարակությունը գործընթաց է, որի արդյունքում ձևավորվում է անհատը իր արժեհամակարգով , ընկալումներով, վերաբերմունքով և գործելակերպով: Դաստիարակության նպատակը հանգում է տվյալ հասարակության պահանջներին համապատասխանող անհատներ ձևավորելուն: Աշակերտի դաստիարակության և անձի ձևավորման գործում որոշիչ նգործոն են ուսուցչի դիրքորոշումը, աշխարհայացքը, ճաշակը, վարքագիծը: Կրթական նպատակների իրականացման հիմնական նախապայմանը կրթական միջավայրի համապատասխանեցումն է տարիքային առանձնահատկություններին: Կարևոր դեր են կատարում ուսուցանող խաղերը: Զավարճալի և հետաքրքիր զբաղմունքը լուրջ նպատակների հասնելու համար խանդավառություն է առաջացնում: Կրթությունը գիտելիքների պաշարի և դաստիարակության միասնությունն է: Ժողովրդավար հասարակությանը, որի կերտմանը ձգտում ենք, հարկավոր է սերունդ,որը կազմված է վառ անհատականություն ունեցող անհատներից, որ ստեղծագործ միտք ունեն ,քաջ գիտակցում են իրենց իրավունքներն ու պարտականությունները,մրցունակ են,բայց և ունակ համագործակցելու,հանդուրժող են և հարգում են մշակութային բազմազանությունը:Դաստիարակությունը տևական գործընթաց է,որը պայմանավորող կարևոր գործոն են ընտանեկան միջավայրը,հասարակության ներգործությունը,կենդանի օրինակները,ինչպես նաև ուսուցիչների ուղղորդված աշխատանքը:Անհրաժեշտ է այնպես անել,որ.

  1. դպրոցում ձևավորվի ջերմ,հոգատար միջավայր:

  2. սովորենք և սովորեցնենք հարգել անհատականությունը :

  3. կարողանանք անհատական մոտեցում ցուցաբերել ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները:

  4. երեխաների մեջ ձևավորենք իրենց արարքների և ուրիշների հանդեպ պատասխանատվության գիտակցությունը:

  5. համոզված լինենք որ մեր տված գիտելիքները կարևոր են և պետք են գալու 21-րդ դարում :

  6. սովորելու հանդեպ սեր և ձգտում արթնացնենք ՝ դպրոցում անցկացրած պահերը դարձնելով հիշարժան :








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!