СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գեղարվեստական մշակույթ

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գեղարվեստական մշակույթ»

Ուրարտու

Մուսասիրի տաճարի գրավմանը վերաբերող՝ Ասորեստանի արքա Սարգոն II-ի արձանագրության մեջ նկարագրվում են Սարդուրի, հափշտակված ձուլածո արձանները, իսկ տաճարի կործանումը պատկերող հարթաքանդակում առկա են բոլորաքանդակներ։ Մոնումենտալ քանդակագործությանը համընթաց զարգացել է նաև արձանիկների կերտումը, դեկորատիվ-կիրառական արվեստը՝ բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրե կերտվածքներ, դրվագված, փորագրված վահաններ, սաղավարտներ, գոտիներ՝ զանազան պատկերներով՝ պեղված Հայաստանի տարբեր վայրերից։ Մ.թ.ա. 4-րդ դար–ից մ.թ.ա. 3-րդ դարերի կերպարվեստում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել գեղարվեստական տարբեր կերպավորումներով մետաղե իրեր (արծաթե պատյակներ, թասեր և այլն), կնիքներ, հատվել Ծոփքի թագավորների և Արտաշեսյան արքաների (Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի) դիմապատկերային բնույթի պղնձե, արծաթե դրամներ, խեցեգործության, մոնումենտալ գեղանկարչության (որմնանկարչություն, խճանկարչություն), ոսկերչության, ակնագործության, ապակեգործության բարձրարվեստ գործեր (դրանց թվում՝ Գառնիի բաղնիքի հանդերձարանի նշանավոր խճանկարը, կավե արձանիկներից՝ մանկանը կերակրող Անահիտ աստվածուհու, երաժիշտ կանանց, հեծյալների և այլն)։ Ըստ մատենագրության, հին Հայաստանի դիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել են նվաճողների կողմից կամ ոչնչացվել քրիստոնեության ընդունումից հետո։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի համադրումը տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Կոմմագենեի Նեմրութ լեռան վրա Մ.թ.ա. 1-ին դարի Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները։ Քարի գեղարվեստական քանդակի օրինակներ են նաև Երևանի, Գյումրու մերձակայքում գտնված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ.թ. 3-րդ դար), Գառնու հեթանոսական տաճարի (77 թ.) ճոխ ու շքեղ զարդերը։ Նման քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Այս ժամանակաշրջանում հայկական կերպարվեստը զարգացել է հելլենիստական մշակույթի ոլորտում՝ երկու հիմնական ուղղություններով՝ տեղական ավանդական ժողովրդական և արևմտյան՝ «հելլենական», որոնք խաչավորվել և փոխհարստացրել են միմյանց։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!