СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրական ուղղություններ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրական ուղղություններ»

ԳՐԱԿԱՆ  ՈԻՂՂՈԻԹՅՈԻՆՆԵՐ Գրական ուղղություն - Ստեղծագործության հիմնական առանձնահատկությունների շարքը, որը ձեւավորվել եւ կրկնվում է արվեստի զարգացման որոշակի պատմական ժամանակահատվածում: Հայտնի է երեք հիմնաական ուղղություն՝ կլասիցիզմ,ռոմանտիզմ, ռեալիզմ :

ԳՐԱԿԱՆ ՈԻՂՂՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Գրական ուղղություն - Ստեղծագործության հիմնական առանձնահատկությունների շարքը, որը ձեւավորվել եւ կրկնվում է արվեստի զարգացման որոշակի պատմական ժամանակահատվածում: Հայտնի է երեք հիմնաական ուղղություն՝ կլասիցիզմ,ռոմանտիզմ, ռեալիզմ :

Կլասիցիզմ   Գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ:։ Կլասիցիզմի պոետիկայի գլխավոր դրույթը բանականության սկզբունքներին հետևելու պահանջն է՝ ձևի ենթարկումը բովանդակությունը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կատարելություն։

Կլասիցիզմ

Գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ:։ Կլասիցիզմի պոետիկայի գլխավոր դրույթը բանականության սկզբունքներին հետևելու պահանջն է՝ ձևի ենթարկումը բովանդակությունը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կատարելություն։

Կլասիցիզմը գրականության մեջ   Կլասիցիզմը հայ գրականության մեջ սկզբնավորվեց 18-րդ դարում:Հայկական կլասիցիզմի մեջ դրսևորվում են լուսավորական, բարոյա-դաստիարակչական, հայրենասիրական ու քաղաքացիական մոտիվներ։ Հայ իրականության մեջ կլասիցիզմի առաջին արմատավորողը Խաչատուր Էրզրումցին էր՝ «Համառօտական իմաստասիրութիւն» աշխատությամբ։Կլասիցիստները հայ գրականություն ներմուծեցին նոր թեմաներ ու ժանրեր, սակայն ժողովրդական մատչելի գրականություն նրանք չկարողացան սետղծել: Նպաստեց ազգային մշակույթի զարգացմանը, զգալի հետք թողեց գրականության մեջ:

Կլասիցիզմը գրականության մեջ

Կլասիցիզմը հայ գրականության մեջ սկզբնավորվեց 18-րդ դարում:Հայկական կլասիցիզմի մեջ դրսևորվում են լուսավորական, բարոյա-դաստիարակչական, հայրենասիրական ու քաղաքացիական մոտիվներ։ Հայ իրականության մեջ կլասիցիզմի առաջին արմատավորողը Խաչատուր Էրզրումցին էր՝ «Համառօտական իմաստասիրութիւն» աշխատությամբ։Կլասիցիստները հայ գրականություն ներմուծեցին նոր թեմաներ ու ժանրեր, սակայն ժողովրդական մատչելի գրականություն նրանք չկարողացան սետղծել: Նպաստեց ազգային մշակույթի զարգացմանը, զգալի հետք թողեց գրականության մեջ:

Կլասիցիզմը թատերական արվեստում   Թատերական արվեստում կլասիցիզմը՝ որպես գեղարվեստական ոճ և աշխարհայացքը ստացել է 17-18-րդ դարերում ֆրանսիական դրամատուրգիայում և թատրոնում:   Կլասիցիստական ներկայացմանը հատուկ էին շքեղությունը, հանդիսավորությունն ու անշարժությունը, դերասանները գործում էին պատմական և կենցաղային կոնկրետությունից հեռու միջավայրում։ Կլասիցիզմի բովանդակությամբ են թելադրվել նաև բեմական կատարման մշակված ու կանոնացված ոճը՝ անշարժ բեմավիճակներ, զուսպ և ընդգծված ժեստ, բարձրաձայն, պաթետիկ տոն։Կլասիցիստական խաղաոճը տիրապետող է եղել Վենետիկի Մխիթարյանների դպրոցական թատրոնում, մասամբ նաև հայ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի սկզբնավորման շրջանում՝ 19 դաում 50-60-ական թվականներին:

Կլասիցիզմը թատերական արվեստում

Թատերական արվեստում կլասիցիզմը՝ որպես գեղարվեստական ոճ և աշխարհայացքը ստացել է 17-18-րդ դարերում ֆրանսիական դրամատուրգիայում և թատրոնում:   Կլասիցիստական ներկայացմանը հատուկ էին շքեղությունը, հանդիսավորությունն ու անշարժությունը, դերասանները գործում էին պատմական և կենցաղային կոնկրետությունից հեռու միջավայրում։ Կլասիցիզմի բովանդակությամբ են թելադրվել նաև բեմական կատարման մշակված ու կանոնացված ոճը՝ անշարժ բեմավիճակներ, զուսպ և ընդգծված ժեստ, բարձրաձայն, պաթետիկ տոն։Կլասիցիստական խաղաոճը տիրապետող է եղել Վենետիկի Մխիթարյանների դպրոցական թատրոնում, մասամբ նաև հայ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի սկզբնավորման շրջանում՝ 19 դաում 50-60-ական թվականներին:

Կլասիցիզմը ճարտարապետության մեջ և կերպարվեստում

  Կլասիցիզմի ճարտարապետական արտահայտչակերպի հիմքը օրդերն է, որն իր համամասնություններով և ձևերով այստեղ ավելի է մոտենում անտիկ արվեստին, քան նախորդ ժամանակաշրջանների ճարտարապետության մեջ։ Պատերը մեկնաբանվում են որպես հստակ, սիմետրիկորեն համադրված ծավալները կազմավորող հարթ մակերեսներ, դեկորը, նրբորեն և զուսպ ներդաշնակվելով նրան, երբեք չի քողարկում ընղհանուր կառուցվածքը։ Ինտերիերին  բնորոշ է տարածական մասնատումների հստակությունը, գուներանգի մեղմությունը։ Կլասիցիզմի քաղաքաշինությունը կապված է Վերածննդի և բարոկկոյի սկզբունքների հետ և ակտիվորեն զարգացրել է «իդեալական քաղաք» հասկացությունը։Գեղանկարչության մեջ նախապատվությունը տրվում էր գծանկարին և լուսաստվերին (հատկապես ուշ կլասիցիզմում, երբ գեղանկարչությունը երբեմն հակվում էր միագունության, իսկ գրաֆիկան՝ մաքուր, ոճավորված գծայնության), տեղային կոլորիտն ստեղծվում էր երեք գերիշխող գույների զուգակցումով (օրինակ, դարչնագույնը՝ առաջին, կանաչը՝ երկրորդ, երկնագույնը՝ երրորդ պլանի համար), պլաստիկ ծավալների միջև լուսաօդային միջավայրը, նոսրանալով, վերածվում է չեզոք լիրքի, գործողությունը կարծես բեմում է կատարվում:

Ռոմանտիզմ   Սկիզբ է առել մոտավորապես 18-րդ դարավերջին Եվրոպայում և ծաղկում ապրել մոտ 1800-1850-ական թվականներին:Ռոմանտիզմին բնորոշ  էր շեշտադրումը զգացմունքների և ինդիվիդուալիզմի վրա, ինչպես նաև բնության և անցյալի փառաբանումը՝ գերադասելով միջնադարյանը, այլ  ոչ դասականը։ Ռոմանտիզմում ոչ կարևոր, սակայն, նորմա լինելու աստիճան տարածված էր բնության նկատմամբ ուժեղ հավատն ու հետաքրքրությունը։ Սա հատկապես վերաբերում էր բնության ազդեցությանը արվեստագետի վրա, երբ նա բնության գրկում էր, ցանկալի է՝ միայնակ։Ռոմանտիզմի ավելի հստակ բնորոշումը և կոնկրետ սահմանումը եղել է բանավեճի առարկա մտավոր պատմության և գրականության պատմության մեջ ողջ 20-րդ դարի ընթացքում՝ առանց որևէ զգալի կոնսենսուսի ձեռքբերման ։

Ռոմանտիզմ

Սկիզբ է առել մոտավորապես 18-րդ դարավերջին Եվրոպայում և ծաղկում ապրել մոտ 1800-1850-ական թվականներին:Ռոմանտիզմին բնորոշ  էր շեշտադրումը զգացմունքների և ինդիվիդուալիզմի վրա, ինչպես նաև բնության և անցյալի փառաբանումը՝ գերադասելով միջնադարյանը, այլ  ոչ դասականը։ Ռոմանտիզմում ոչ կարևոր, սակայն, նորմա լինելու աստիճան տարածված էր բնության նկատմամբ ուժեղ հավատն ու հետաքրքրությունը։ Սա հատկապես վերաբերում էր բնության ազդեցությանը արվեստագետի վրա, երբ նա բնության գրկում էր, ցանկալի է՝ միայնակ։Ռոմանտիզմի ավելի հստակ բնորոշումը և կոնկրետ սահմանումը եղել է բանավեճի առարկա մտավոր պատմության և գրականության պատմության մեջ ողջ 20-րդ դարի ընթացքում՝ առանց որևէ զգալի կոնսենսուսի ձեռքբերման ։

Գրականություն   Գրականության մեջ Ռոմանտիզմի կրկնվող թեմաներից էր անցյալի քննադատությունը,  «զգայունության» պաշտամունքը՝ կանանց և երեխաների շեշտադրմամբ, արվեստագետի կամ գրողի մեկուսացումը, բնության նկատմամբ հարգանքը: Ռոմանտիզմը երգիծանքը դիտարկում էր որպես ուշադրության ոչ արժանի բան. մի նախապաշարմունք, որ մինչ օրս ազդեցիկ է:Որոշ հեղինակներ մատնանշում են 16-րդ դարի բանաստեղծ Իզաբելլա դի Մորրային ` որպես ռոմանտիզմի գրականության վաղ շրջանի ներկայացուցչի։ Նրա բանաստեղծությունները, որ արծածում են մեկուսացման և միայնության թեմաներ և արտացոլում իր կյանքի ողբերգական իրադարձությունները, համարվում են «ռոմանտիզմի տպավորիչ նախաբան»:

Գրականություն

Գրականության մեջ Ռոմանտիզմի կրկնվող թեմաներից էր անցյալի քննադատությունը,  «զգայունության» պաշտամունքը՝ կանանց և երեխաների շեշտադրմամբ, արվեստագետի կամ գրողի մեկուսացումը, բնության նկատմամբ հարգանքը: Ռոմանտիզմը երգիծանքը դիտարկում էր որպես ուշադրության ոչ արժանի բան. մի նախապաշարմունք, որ մինչ օրս ազդեցիկ է:Որոշ հեղինակներ մատնանշում են 16-րդ դարի բանաստեղծ Իզաբելլա դի Մորրային ` որպես ռոմանտիզմի գրականության վաղ շրջանի ներկայացուցչի։ Նրա բանաստեղծությունները, որ արծածում են մեկուսացման և միայնության թեմաներ և արտացոլում իր կյանքի ողբերգական իրադարձությունները, համարվում են «ռոմանտիզմի տպավորիչ նախաբան»:

Ռեալիզմ    Ռեալիզմ , գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու :Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը:Ռեալիզմը, որը ընդհանրապես ընդունված է սահմանել որպես «իրականության ներկայացում», արվեստի բնագավառում իրականությունը ճշգրտորեն ներկայացնելու փորձ է՝ առանց արհեստականության ,

Ռեալիզմ 

Ռեալիզմ , գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու :Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը:Ռեալիզմը, որը ընդհանրապես ընդունված է սահմանել որպես «իրականության ներկայացում», արվեստի բնագավառում իրականությունը ճշգրտորեն ներկայացնելու փորձ է՝ առանց արհեստականության ,

Ռեալիզմի ամենակարևոր դրույթը կերպարի սոցիալ-պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ռեալիստ գրողը կերպարի էությունը, նրա սոցիալական և անձնական մղումները պատճառաբանում է նախ և առաջ կյանքի իրադրությամբ, շրջապատի ազդեցությամբ:Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք: Ռեալիզմի մյուս առանձնահատկություններից են տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ պատկերելու անհրաժեշտությունը, կերպարն իր հատկանիշների բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, կենդանի գործողության մեջ նրա բնական զարգացումը, շարժումը ցուցադրելը :
  • Ռեալիզմի ամենակարևոր դրույթը կերպարի սոցիալ-պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ռեալիստ գրողը կերպարի էությունը, նրա սոցիալական և անձնական մղումները պատճառաբանում է նախ և առաջ կյանքի իրադրությամբ, շրջապատի ազդեցությամբ:Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք: Ռեալիզմի մյուս առանձնահատկություններից են տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ պատկերելու անհրաժեշտությունը, կերպարն իր հատկանիշների բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, կենդանի գործողության մեջ նրա բնական զարգացումը, շարժումը ցուցադրելը :
Ռեալիզմի քննադատները մատնանշում են, որ պատկերված իրականությունը հաճախ իրատեսական չէ, որոշ ուսումնասիրողներ այն անվանում են «երևակայական» կամ «ծրագրային»։ Այս փաստարկը հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք հաճախ չենք ստանում այն, ինչը իրականում ճիշտ է։
  • Ռեալիզմի քննադատները մատնանշում են, որ պատկերված իրականությունը հաճախ իրատեսական չէ, որոշ ուսումնասիրողներ այն անվանում են «երևակայական» կամ «ծրագրային»։ Այս փաստարկը հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք հաճախ չենք ստանում այն, ինչը իրականում ճիշտ է։
Սոցիալական ռեալիզմը միջազգային արվեստի շարժում է, որը ներառում է նկարիչների, փորագրիչների, լուսանկարիչների և կինոգործիչների աշխատանքը, ովքեր ուշադրություն են հրավիրում աշխատավորների դասի և աղքատների առօրյա պայմաններին, և ովքեր քննադատում են այդ պայմանները պահպանող սոցիալական կառույցները։ Մինչ շարժման գեղարվեստական ​​ոճերը տարբերվում  են ազգից ազգ, գրեթե ամենուր այն օգտագործում է նկարագրական կամ քննադատական ​​ռեալիզմի ձևը:
  • Սոցիալական ռեալիզմը միջազգային արվեստի շարժում է, որը ներառում է նկարիչների, փորագրիչների, լուսանկարիչների և կինոգործիչների աշխատանքը, ովքեր ուշադրություն են հրավիրում աշխատավորների դասի և աղքատների առօրյա պայմաններին, և ովքեր քննադատում են այդ պայմանները պահպանող սոցիալական կառույցները։ Մինչ շարժման գեղարվեստական ​​ոճերը տարբերվում  են ազգից ազգ, գրեթե ամենուր այն օգտագործում է նկարագրական կամ քննադատական ​​ռեալիզմի ձևը:
Ռեալիզմը նկարչությունում   «Ռեալիզմ» եզրույթի ի հայտ գալը գեղանկարչության մեջ սովորաբար կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի (1819-1877) ստեղծագործության հետ, որը 1855 թվականին Փարիզում բացել է իր անհատական ցուցահանդեսը հատուկ ստեղծված «ռեալիզմի տաղավարում»: 1870-ական թվականներին ռեալիզմը բաժանված էր երկու հիմնական ուղղության՝ բնապաշտությունն ակադեմիական արվեստում և իմպրեսիոնիզմը, որի ներկայացուցիչները սկզբում իրենց անվանում էին բնագետներ։

Ռեալիզմը նկարչությունում

«Ռեալիզմ» եզրույթի ի հայտ գալը գեղանկարչության մեջ սովորաբար կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի (1819-1877) ստեղծագործության հետ, որը 1855 թվականին Փարիզում բացել է իր անհատական ցուցահանդեսը հատուկ ստեղծված «ռեալիզմի տաղավարում»: 1870-ական թվականներին ռեալիզմը բաժանված էր երկու հիմնական ուղղության՝ բնապաշտությունն ակադեմիական արվեստում և իմպրեսիոնիզմը, որի ներկայացուցիչները սկզբում իրենց անվանում էին բնագետներ։

Ռեալիզմը գրականությունում   Յուրաքանչյուր գրական ստեղծագործության մեջ տարբերում են երկու հիմնական իմաստային մակարդակ՝ օբյեկտիվ՝ նկարչի կամքից անկախ տրված երևույթների վերարտադրումը, և սուբյեկտիվ՝ նկարչի ստեղծագործության մեջ ներդրված մի բան։ Գրականության երկու հիմնական ուղղությունները կապված են այս տարբերությամբ։ Սա «օբյեկտիվ ռեալիզմն» է, որը իրականության հնարավորինս ճշգրիտ վերարտադրման խնդիրն է դնում, և «իդեալիստական ռեալիզմը», որը տեսնում է արվեստի նպատակը իրականության մեջ նկարչի զգացմունքներն ու մտքերը լրացնելիս, քանի որ դրանք նաև «մտավոր իրականություն» են։

Ռեալիզմը գրականությունում

Յուրաքանչյուր գրական ստեղծագործության մեջ տարբերում են երկու հիմնական իմաստային մակարդակ՝ օբյեկտիվ՝ նկարչի կամքից անկախ տրված երևույթների վերարտադրումը, և սուբյեկտիվ՝ նկարչի ստեղծագործության մեջ ներդրված մի բան։ Գրականության երկու հիմնական ուղղությունները կապված են այս տարբերությամբ։ Սա «օբյեկտիվ ռեալիզմն» է, որը իրականության հնարավորինս ճշգրիտ վերարտադրման խնդիրն է դնում, և «իդեալիստական ռեալիզմը», որը տեսնում է արվեստի նպատակը իրականության մեջ նկարչի զգացմունքներն ու մտքերը լրացնելիս, քանի որ դրանք նաև «մտավոր իրականություն» են։

Ռեալիզմը թատրոնում   Ռեալիզմը թատրոնում, որպես իրատեսական դրամա, միջանկյալ ժանր է, որը սահմանակից է ինչպես ողբերգությանը, այնպես էլ կատակերգությանը, որտեղ հակամարտությունը սովորաբար ողբերգական ավարտ չի ունենում։ Պատկերի ճշգրտության ձգտումն այնքան որոշիչ է ռեալիստների համար, որ նույնիսկ անցյալին դիմելիս նրանք մնում են նույնքան նրբանկատ փաստերի նկատմամբ, որքան ժամանակակից կյանքի տիպերի և իրադարձությունների պատկերում

Ռեալիզմը թատրոնում

Ռեալիզմը թատրոնում, որպես իրատեսական դրամա, միջանկյալ ժանր է, որը սահմանակից է ինչպես ողբերգությանը, այնպես էլ կատակերգությանը, որտեղ հակամարտությունը սովորաբար ողբերգական ավարտ չի ունենում։ Պատկերի ճշգրտության ձգտումն այնքան որոշիչ է ռեալիստների համար, որ նույնիսկ անցյալին դիմելիս նրանք մնում են նույնքան նրբանկատ փաստերի նկատմամբ, որքան ժամանակակից կյանքի տիպերի և իրադարձությունների պատկերում

Մոգական ռեալիզմ   Մոգական ռեալիզմը  գեղարվեստական մեթոդ է, որտեղ աշխարհի ռեալիստական պատկերում ներառված են մոգական տարրեր [ ։ Ժամանակակից իմաստով այս եզրույթն ավելի շատ նկարագրական է, քան ճշգրիտ։ Սկզբնապես «մոգական ռեալիզմ» եզրույթն օգտագործվել է գերմանացի քննադատ Ֆրանց Ռոխի կողմից՝ «նոր նյութականության» գեղանկարչության ժանրի նկարագրության համար։

Մոգական ռեալիզմ

  • Մոգական ռեալիզմը  գեղարվեստական մեթոդ է, որտեղ աշխարհի ռեալիստական պատկերում ներառված են մոգական տարրեր [ ։ Ժամանակակից իմաստով այս եզրույթն ավելի շատ նկարագրական է, քան ճշգրիտ։ Սկզբնապես «մոգական ռեալիզմ» եզրույթն օգտագործվել է գերմանացի քննադատ Ֆրանց Ռոխի կողմից՝ «նոր նյութականության» գեղանկարչության ժանրի նկարագրության համար։
Մոգական ռեալիզմը կերպարվեստի ոճ է, որն ամենօրյա սյուժեները պատկերելիս օգտագործում է ռեալիզմը՝ նկարչի որոշ թվացյալ տեսողական անհեթեթության հետ միասին։ Գեղանկարչության մեջ այս եզրույթը երբեմն փոխարինելի է հետէքսպրեսիոնիզմով։ 
  • Մոգական ռեալիզմը կերպարվեստի ոճ է, որն ամենօրյա սյուժեները պատկերելիս օգտագործում է ռեալիզմը՝ նկարչի որոշ թվացյալ տեսողական անհեթեթության հետ միասին։ Գեղանկարչության մեջ այս եզրույթը երբեմն փոխարինելի է հետէքսպրեսիոնիզմով։ 
«Մոգական ռեալիզմ» եզրույթը գրականության վերաբերյալ առաջին անգամ առաջարկվել է ֆրանսիացի քննադատ Էդմոն Ժալի կողմից 1931թվականին։ Նա գրել է․ «Մոգական ռեալիզմի դերը ենթադրում է իրականության մեջ փնտրել տարօրինակ, քնարական և նույնիսկ ֆանտաստիկ տարրեր, որոնց շնորհիվ առօրյա կյանքը հասանելի է դառնում բանաստեղծական, սյուրռեալիստական և նույնիսկ խորհրդանշական կերպարանափոխությունների համար»:
  • «Մոգական ռեալիզմ» եզրույթը գրականության վերաբերյալ առաջին անգամ առաջարկվել է ֆրանսիացի քննադատ Էդմոն Ժալի կողմից 1931թվականին։ Նա գրել է․ «Մոգական ռեալիզմի դերը ենթադրում է իրականության մեջ փնտրել տարօրինակ, քնարական և նույնիսկ ֆանտաստիկ տարրեր, որոնց շնորհիվ առօրյա կյանքը հասանելի է դառնում բանաստեղծական, սյուրռեալիստական և նույնիսկ խորհրդանշական կերպարանափոխությունների համար»:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!