СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հակոբ Պարոնյան

Нажмите, чтобы узнать подробности

Աշակերտներիս ստեղծած սահիկաշարը

Просмотр содержимого документа
«Հակոբ Պարոնյան»

Գործնական աշխատանք Թեմա՝ Հակոբ Պարոնյան Աշակերտ՝ Մասիս Այվազյան Ուսուցիչ՝ Կարինե Պողոսյան

Գործնական աշխատանք

Թեմա՝

Հակոբ Պարոնյան

Աշակերտ՝

Մասիս Այվազյան

Ուսուցիչ՝

Կարինե Պողոսյան

Մանկության  կենսագրությունը Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Մանկության կենսագրությունը

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Կրթության կենսագրությունը Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։ Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Կրթության կենսագրությունը

Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Գրական գործունեությունը 1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Գրական գործունեությունը

1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թվականներ)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի այդ, նա հեղինակն է հայ մանկական առաջին պարբերականի՝ «Թատրոն. բարեկամ մանկանց» պատկերազարդ երկշաբաթաթերթի (1874-1877), որի նպատակն էր «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։ Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թվականներ), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Գործեր Մեծապատիվ մուրացկանները Թատրոն Մեղու Ազգային ջոջեր Ատամնաբույժն արևելյան Գրպանի տետրս Երկու տերով ծառա մը Իմ ձեռատետրս Խիկար Ծիծաղ Կսմիթներ Նետ Շողոքորթն Պաղտասար աղբար Պռույգ Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ Քաղաքական Քաղաքավարության վնասները

Գործեր

  • Մեծապատիվ մուրացկանները
  • Թատրոն
  • Մեղու
  • Ազգային ջոջեր
  • Ատամնաբույժն արևելյան
  • Գրպանի տետրս
  • Երկու տերով ծառա մը
  • Իմ ձեռատետրս
  • Խիկար
  • Ծիծաղ
  • Կսմիթներ
  • Նետ
  • Շողոքորթն
  • Պաղտասար աղբար
  • Պռույգ
  • Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ
  • Քաղաքական
  • Քաղաքավարության վնասները
Մեծապատիվ մուրացկանները Վեպի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան է: Այս մեծահարուստը Տրապիզոնից Կոստանդնուպոլիս է եկել ամունանալու նպատակով: Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ, նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը: Նրա կյանքի լայտմոտիվը իր կենսաբանական պետքերն են։ Նրա ամենաուժեղ մոլուցքը փառասիրությունն է: «Կան մարդեր, որ ցցունել կուզին, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ-որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կփափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր»: Աբիսողոմը միամիտ ու սահմանափակ անձնավորություն է, որին ահա սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը և դերասանը։

Մեծապատիվ մուրացկանները

Վեպի գլխավոր հերոսը Աբիսողոմ աղան է: Այս մեծահարուստը Տրապիզոնից Կոստանդնուպոլիս է եկել ամունանալու նպատակով: Նա չունի հոգեմտավոր հետաքրքրություններ, նրան չի հուզում ազգի և մարդկության ճակատագիրը: Նրա կյանքի լայտմոտիվը իր կենսաբանական պետքերն են։ Նրա ամենաուժեղ մոլուցքը փառասիրությունն է: «Կան մարդեր, որ ցցունել կուզին, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ-որ ունին. կան նաև, որ ցցունել կուզեն ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կփափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր»:

Աբիսողոմը միամիտ ու սահմանափակ անձնավորություն է, որին ահա սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը և դերասանը։

Սակայն ամուսնանալու նպատակով Պոլիս եկած Աբիսողոմ աղան նույնիսկ աղջիկ տեսնելու ժամանակ չի ունենում և, ինչպես կասեն, բուրդ ու բապուճ փախչում է մայրաքաղաքից։         Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում: Հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։ Աբիսողոմ աղայի միամտությունը և նրանից օգուտ շորթել ցանկացող «մուրացկանների» խորամանկությունը համադրվելով, կառուցում են բազմաթիվ զավեշտական դրվագներ և ստեղծում են բառախաղերով համեմված կոմիկական իրավիճակներ:

Սակայն ամուսնանալու նպատակով Պոլիս եկած Աբիսողոմ աղան նույնիսկ աղջիկ տեսնելու ժամանակ չի ունենում և, ինչպես կասեն, բուրդ ու բապուճ փախչում է մայրաքաղաքից։        

Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում: Հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Աբիսողոմ աղայի միամտությունը և նրանից օգուտ շորթել ցանկացող «մուրացկանների» խորամանկությունը համադրվելով, կառուցում են բազմաթիվ զավեշտական դրվագներ և ստեղծում են բառախաղերով համեմված կոմիկական իրավիճակներ:

Քաղաքավարության վնասները

Մարդու մեջ կա մի բռնավոր, որը գործում է անգամ նրա բնության  դեմ: Դա քաղաքավարությունն է: Կան դրա բազում օրինակները: Հյուր գնալով և ընթրիքից հետո վքնելով, Պապիկ աղան ուզում է մի փոքր քնել ու հանգստանալ: Բայց արգելված է: Ուզում է շալվարի կոճակը թուլացնել: Արգելված է: Նրան սկսում են սիգար առաջարկել, խնձոր առաջարկել, մեղադրել, որ առույգ չէ, որ ուրիշի տանը այդպես չէր անի: Ասում են՝ Պապիկ աղա, մի քիչ քայլիր, որ քունդ փախչի: Խաղ են առաջարկում: Ծեր մարդուն բռնի ստիպում են պարել: Խեղճը, երբ տուն է հասնում, քունը փախչում է, չի կարողանում քնել: Քունը տանում է այն ժամանակ, երբ արդեն արթնանալու ժամն է: Պիտի գնա գործերով:  Քաղաքավարությունը արգելում է հոգնածության պատճառով մնալ տանը: Ուտելու ժամանակ չունի, որովհետև ժամադրված է:

Մեկ ուրիշ օրինակ: Շաբաթ օր է: Գասպար աղան պիտի ածիլվի: Սափրիչի մոտ է գնում: Զգուշացնում է, որ իր մազը սարթ է, սուր ածելի է հարկավոր: Սափրիչը պատասխանում է՝ սափրիչ կա իր գործը գիտի, սափրիչ էլ կա՝ ոչ: Սկսում է ածիլել և իսկույն թույլ տալիս առաջին արյունահեղությունը: Սափրիչը մերթ չիբանն է պատճառ բռնում, մերթ կոր մազը, մերթ Գասպարի գլխի սխալ թեքումը: Վերջում խեղճի ողջ դեմքը արյունլվա է անում: Հետո էլ այրող օծանելիքով չորացնում է դեմքը: Ուզում է անցնել Գասպարի մազերին, բայց աղան փախչում է:

Մեկ ուրիշ օրինակ: Սեդրաք աղան գնում է կոշկակարի խանութ: Պատվիրում է մի զույգ կոշիկ: Կոշկակարը խոստանում է, որ մոդայիկ կոշիկ կկարի: Մի քանի օրից Սեդրակ աղան նորից խանութ է գնում: Կոշկակարի աշակերտը Սեդրաք աղային դեմ է տալիս կոշիկները: Աղան ասում է, որ փոքր են: Կոշկակարը սկսում է համոզել, որ ընդհակառակը՝ մեծ են: Ստիպում է, որ ոտքը ուժեղ մտցնի կոշիկի մեջ: Սկսում է մեղադրել Սեդրակ աղային, որ նրա ոտքերը քրտնած են, ահա ինչու կոշիկները ոտքին չեն լինում: Երկու աշակերտները ուժ են տալիս, որ օգնեն Սեդրակ աղային: Վերջինս պաղատում է, որ ինքը մոդայիկ կոշիկ չէր ուզում: Կոշկակարը նրան մեղադրում է բծախնդրության մեջ: Երբ աներևակայելի ջանքերից հետո կոշիկները հագնում է, նրան սկսում են համոզել, որ կարևորը մինչև տուն հասնելն է: Հետո կոշիկները կբացվեն: Ցավից արտասվելով Սեդրակ աղան ճանապարհին որոշում է հանել կոշիկները: Չի հաջողվում: Սրճարանի սպասավորին է խնդրում, որ իրեն օգնի: Սպասավորը նույնպես չի կարողանում: Մի որոշ ժամանակ անց միացյալ ջանքերով ի վերջո հանում են կոշիկները և Սեդրակ աղան հագնում է իր հին կոշիկները, որոնք վերցրել էր հետը: Հաջորդ օրը լաստիկ է գնում և հագնում ցավացող ոտքերին: Բայց նրան սկսում են մեղադրել խայտառակության մեջ: Հասարակության մեջ հարկավոր է մոդայիկ կոշիկ հագնել: Սեդրաք աղան համոզվում է, որ քաղաքավարությանը չեն հակառակվի: Հանում է լաբճինները և ընդունում է մոդային համաձայն կոշիկները և դրանց հարվածները:

Պաղտասար աղբար 1886 թվականին Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար ։

Պաղտասար աղբար

1886 թվականին Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար ։

Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։ Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք էլ նրան ներկայացնում են որպես միամիտ մի անձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակների խեղկատակությունը։

Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտալին այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները՝ ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։

Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն, ոմանք էլ նրան ներկայացնում են որպես միամիտ մի անձնավորություն, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակների խեղկատակությունը։

Այլ ստեղծագործություններ Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։ Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին, Քրիստոստուր Ղազարոսյանը, Նար Պեյը, Անտոն Հասունյանը և այլք։

Այլ ստեղծագործություններ

Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։

Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին, Քրիստոստուր Ղազարոսյանը, Նար Պեյը, Անտոն Հասունյանը և այլք։

Քաղվածքներ Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։ Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե։ Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է։  Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ [ ։ Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք։ Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»։ Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են։ Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր։ Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին։ Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ։

Քաղվածքներ

  • Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։
  • Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե։
  • Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է։ Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ [ ։
  • Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք։
  • Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»։
  • Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են։
  • Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր։
  • Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին։
  • Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ։
  • Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է՝ կը տեսնվին, երբ ամպոտ է՝ չեն տեսնվիր։
  • Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն։
  • Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին։
  • Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...
  • Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ։
  • Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն և լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան և եղանակով լան. ես, պարոններ, ես կծիծաղիմ և ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ և ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու և կիներու (մեծ մանուկներու) բաժին է. կաղաչեմ, մի դպիք անոնց բաժինին
Պատմություն․ ետևիդ նայիլ, առջևդ տեսնել։ Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար։ Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են։ Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես։ Գովեստն, մանավանդ չափազանցն, այնքան ախորժելի է, որ առյուծն կզիջանի ընդունել զայն նույնիսկ ճանճե մը։ Պարտություն խոստովանիլը՝ հայտնապես քաջերու գործ է։ Ծուլությունը անողորմ խորթ մոր մը կընմանի, որ յուր զավակունքը անոթության մեջ կը թողու։ Ինչ որ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կըլլա։ Աղքատության դռնեն ալ երջանկություն կմտնի, եթե քիչ մը ծռի։ Դարերուն մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է։ Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն։ Աշխարհիս վրա չկա այնքան ոչինչ ծիծաղելի, որքան այն ծիծաղն է, որուն մեջ արդարությունն կըպակասի։ Մարդս որչափ ալ երջանիկ ըլլա, դարձյալ իր վիճակեն դժգոհ կըլլա։ Ատոնք սուտ խոսալներուն լեզուն կըկտրեին. եթե այս սովորությունը նորեն մտնե, քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մեջ լեզու ունենան։ Հայհոյանքը փաստի սով է։
  • Պատմություն․ ետևիդ նայիլ, առջևդ տեսնել։
  • Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար։
  • Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են։
  • Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես։
  • Գովեստն, մանավանդ չափազանցն, այնքան ախորժելի է, որ առյուծն կզիջանի ընդունել զայն նույնիսկ ճանճե մը։
  • Պարտություն խոստովանիլը՝ հայտնապես քաջերու գործ է։
  • Ծուլությունը անողորմ խորթ մոր մը կընմանի, որ յուր զավակունքը անոթության մեջ կը թողու։
  • Ինչ որ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կըլլա։
  • Աղքատության դռնեն ալ երջանկություն կմտնի, եթե քիչ մը ծռի։
  • Դարերուն մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է։
  • Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն։
  • Աշխարհիս վրա չկա այնքան ոչինչ ծիծաղելի, որքան այն ծիծաղն է, որուն մեջ արդարությունն կըպակասի։
  • Մարդս որչափ ալ երջանիկ ըլլա, դարձյալ իր վիճակեն դժգոհ կըլլա։
  • Ատոնք սուտ խոսալներուն լեզուն կըկտրեին. եթե այս սովորությունը նորեն մտնե, քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մեջ լեզու ունենան։
  • Հայհոյանքը փաստի սով է։
Քաղվածքներ Հակոբ Պարոնյանի մասին Եթե մենք Պարոնյանի գրական ստեղծագործության չմոտենանք միայն ծաղրելու նպատակով, կգտնենք այնտեղ այնպիսի պայծառատեսություն, որ կարող է լուսավորել մեր այն մտքերը, որոնք դեռևս համառում են շոշափել և չտեսնել։ Գրական հանճարի խոշորագույն արժանիքն այն է՝ ապրել իր ժամանակը, ըմբռնել ժամանակի ոգին և արտահայտել այն ուղիղ և հեռատես փիլիսոփայությամբ։ Պարոնյանի արժանիքը առավելապես կայանում է իր պայծառատեսության մեջ: Վահան Թոթովենց Հակոբ Պարոնյանի գեղարվեստական երկերը ռեալիստական են թե՛ ձևի և թե՛ իր բովանդակության տեսակետից։ Հեղինակը վերցնում է կոնկրետ իրականություն և այդ իրականության ծնունդ դեմքերը, դեպքերը և տալիս է այդ բոլորը անպաճույճ և հստակ ոճով։ Նա զերծ է բոլորովին ռոմանտիկական ձևերից, որոնց դեմ պայքարում է բուռն կերպով։ Զապել Եսայան

Քաղվածքներ Հակոբ Պարոնյանի մասին

Եթե մենք Պարոնյանի գրական ստեղծագործության չմոտենանք միայն ծաղրելու նպատակով, կգտնենք այնտեղ այնպիսի պայծառատեսություն, որ կարող է լուսավորել մեր այն մտքերը, որոնք դեռևս համառում են շոշափել և չտեսնել։ Գրական հանճարի խոշորագույն արժանիքն այն է՝ ապրել իր ժամանակը, ըմբռնել ժամանակի ոգին և արտահայտել այն ուղիղ և հեռատես փիլիսոփայությամբ։ Պարոնյանի արժանիքը առավելապես կայանում է իր պայծառատեսության մեջ:

Վահան Թոթովենց

Հակոբ Պարոնյանի գեղարվեստական երկերը ռեալիստական են թե՛ ձևի և թե՛ իր բովանդակության տեսակետից։ Հեղինակը վերցնում է կոնկրետ իրականություն և այդ իրականության ծնունդ դեմքերը, դեպքերը և տալիս է այդ բոլորը անպաճույճ և հստակ ոճով։ Նա զերծ է բոլորովին ռոմանտիկական ձևերից, որոնց դեմ պայքարում է բուռն կերպով։

Զապել Եսայան

Պարոնյանը տոկունության և եռանդի տիպար է, իսկական հրապարակախոսի ձիրքով օժտված մի մարդ։ Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները: Յուրի Վեսելովսկի Պարոնյանից սկսվում է հայ սոցիալական երգիծանքը։ Ինքն անձամբ արծվի մագիլներ ունենալով, չնայած մարտիրոսանման կյանքին, բոլոր զրկանքներին և նյութական տվայտանքներին՝ մեծ երգիծաբանը նախ՝ աշխատել է իր մագիլներով զինել հայ ժողովրդական զանգվածներին և ապա՝ հասարակականորեն երբեք չի ընկել հոռետեսության գիրկը և միշտ էլ փայլել է իր սոցիալական օպտիմիզմով, գալիք հաղթանակի անխախտ համոզմունքով։ Արսեն Տերտերյան

Պարոնյանը տոկունության և եռանդի տիպար է, իսկական հրապարակախոսի ձիրքով օժտված մի մարդ։ Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները:

Յուրի Վեսելովսկի

Պարոնյանից սկսվում է հայ սոցիալական երգիծանքը։ Ինքն անձամբ արծվի մագիլներ ունենալով, չնայած մարտիրոսանման կյանքին, բոլոր զրկանքներին և նյութական տվայտանքներին՝ մեծ երգիծաբանը նախ՝ աշխատել է իր մագիլներով զինել հայ ժողովրդական զանգվածներին և ապա՝ հասարակականորեն երբեք չի ընկել հոռետեսության գիրկը և միշտ էլ փայլել է իր սոցիալական օպտիմիզմով, գալիք հաղթանակի անխախտ համոզմունքով։

Արսեն Տերտերյան

Պարոնյանը օգտագործում է երգիծական արվեստի ամենաբազմազան միջոցները՝ չափազանցություն, գրոտեսկ, այլաբանություն, առած, առակ, աֆորիզմ, պոլեմիկական երկխոսություն, բարոյախոսություն... Գեղարվեստական արտահայտչամիջոցների այս ամբողջ զինանոցից Պարոնյանն օգտվում է ազատորեն ու բնական կերպով, որովհետև նրա համար միշտ էլ որոշակի է այն նպատակակետը, որին անհրաժեշտ է հարված հասցնել, և նա հստակորեն պատկերացնում է այն խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել։ Իրոք, երգիծաբանությունը մեր գրողի հարազատ տարերքն է, և իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ նա, ինչպես ուրիշ և ոչ մեկը հայ գրականության մեջ, այդ ժանրի համար անսահմանափակ հնարավորություններ էր բաց անում: Հակոբ Սալախյան

Պարոնյանը օգտագործում է երգիծական արվեստի ամենաբազմազան միջոցները՝ չափազանցություն, գրոտեսկ, այլաբանություն, առած, առակ, աֆորիզմ, պոլեմիկական երկխոսություն, բարոյախոսություն... Գեղարվեստական արտահայտչամիջոցների այս ամբողջ զինանոցից Պարոնյանն օգտվում է ազատորեն ու բնական կերպով, որովհետև նրա համար միշտ էլ որոշակի է այն նպատակակետը, որին անհրաժեշտ է հարված հասցնել, և նա հստակորեն պատկերացնում է այն խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել։ Իրոք, երգիծաբանությունը մեր գրողի հարազատ տարերքն է, և իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ նա, ինչպես ուրիշ և ոչ մեկը հայ գրականության մեջ, այդ ժանրի համար անսահմանափակ հնարավորություններ էր բաց անում:

Հակոբ Սալախյան

Մեծապատիվ մուրացկաններ

Մեծապատիվ մուրացկաններ

Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին , երբ օրը պայծառ է ՝ կը տեսնվին, երբ ամպոտ է ՝ չեն տեսնվիր:

Կեղծ բարեկամները արևու ժամացույցի

կը նմանին , երբ օրը պայծառ է ՝ կը

տեսնվին, երբ ամպոտ է ՝ չեն տեսնվիր:

Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավորմարդու մր բերնեն ելած ըլլալուն համարիբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսվածըլլալուն համար կարևորության չառնվիր:

Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավորմարդու մր բերնեն ելած ըլլալուն համարիբրև պատգամ կընդունվի,

և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսվածըլլալուն համար կարևորության չառնվիր:

Հայ ականավոր գրող Հակոբ Պարոնյանի միտքը սուր էր, իսկ հումորը՝ միշտ տեղին։ Նա սովորեցնում էր «սուր հումորով դիպուկ իրականությունը» ներկայացնելու արվեստը։

Հայ ականավոր գրող Հակոբ Պարոնյանի միտքը սուր էր, իսկ հումորը՝ միշտ տեղին։ Նա սովորեցնում էր «սուր հումորով դիպուկ իրականությունը» ներկայացնելու արվեստը։

Մի քանի միտք Պարոնյանի մտքերի շտեմարանից 1. Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են: 2. Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողը շատ խոսողն է: 3. Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտությունը ճանչնալն է: 4. Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է: 5. Առանց կռվի ամուսնությունն անալի կերակուրի կը նմանեցնեն խոհարարները: 6. Ոհ… ամչնալն ամոթ է այսօր: Վայ անոնց, որ սորված են ամչնալու: 7. Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:

Մի քանի միտք Պարոնյանի մտքերի շտեմարանից

  • 1. Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:
  • 2. Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողը շատ խոսողն է:
  • 3. Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտությունը ճանչնալն է:
  • 4. Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է:
  • 5. Առանց կռվի ամուսնությունն անալի կերակուրի կը նմանեցնեն խոհարարները:
  • 6. Ոհ… ամչնալն ամոթ է այսօր: Վայ անոնց, որ սորված են ամչնալու:
  • 7. Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:
8. Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր… 9․ Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ` ապրելու համար կըսիրենք: 10. Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է: 11. Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են: 12. Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր: 13. Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ: 14. Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:
  • 8. Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր…
  • 9․ Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ` ապրելու համար կըսիրենք:
  • 10. Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:
  • 11. Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են:
  • 12. Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:
  • 13. Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ:
  • 14. Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մասին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի

մասին

Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

Պատմություն Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։ Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։ 1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։ 1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։

Պատմություն

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։

Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։

1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։

1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։

Հիմնադիրներ Թատրոնի հիմնադիրներն են եղել ՀՀ ժողովրդական արտիստներ Շարա Տալյան Արամ Տեր-Հովհաննիսյան Արտեմի Այվազյան Թադևոս Սարյան Հայկ և Իզաբել Դանզասներ Էդուարդ Համբարձումյան Վարդուհի Շահսուվարյան Արամ Սամվելյան

Հիմնադիրներ

Թատրոնի հիմնադիրներն են եղել ՀՀ ժողովրդական արտիստներ

  • Շարա Տալյան
  • Արամ Տեր-Հովհաննիսյան
  • Արտեմի Այվազյան
  • Թադևոս Սարյան
  • Հայկ և Իզաբել Դանզասներ
  • Էդուարդ Համբարձումյան
  • Վարդուհի Շահսուվարյան
  • Արամ Սամվելյան
Խաղացանկ Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» Ի․ Կալմանի «Սիլվա» Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա» Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ» Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան» Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը» Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին» Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը» Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ» Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր» Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»

Խաղացանկ

  • Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»
  • Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Ի․ Կալմանի «Սիլվա»
  • Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը»
  • Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)
  • Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա»
  • Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ»
  • Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
  • Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
  • Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
  • Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը»
  • Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ»
  • Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»
  • Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»
Թատերախումբ Իզաբելլա Դանզաս Կարպ Խաչվանքյան Ա․ Անդրեասյան Մայիս Ղարագյոզյան Ա․ Սամվելյան Մելինե Համամջյան Ս․ Գրիգորյան Ս․ Սարյան Ի․ Մկրտչյան Հ․ Բադալյան

Թատերախումբ

  • Իզաբելլա Դանզաս
  • Կարպ Խաչվանքյան
  • Ա․ Անդրեասյան
  • Մայիս Ղարագյոզյան
  • Ա․ Սամվելյան
  • Մելինե Համամջյան
  • Ս․ Գրիգորյան
  • Ս․ Սարյան
  • Ի․ Մկրտչյան
  • Հ․ Բադալյան
Ներկա դերասաններ Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։ Թատերախմբի կազմում են Մարիամ Ղազարյան Բորիս Պեպանյանը Տիգրանուհի Տեր֊Մարկոսյան Քաջազուն Գյուրջյան Զավեն Աբրահամյան Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել 6 մրցանակի ։

Ներկա դերասաններ

Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։

Թատերախմբի կազմում են

  • Մարիամ Ղազարյան
  • Բորիս Պեպանյանը
  • Տիգրանուհի Տեր֊Մարկոսյան
  • Քաջազուն Գյուրջյան
  • Զավեն Աբրահամյան

Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել 6 մրցանակի ։

Հիշատակ Հակոբ Պարոնյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ 1965 թ. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև, տեղադրվել է Հակոբ Պարոնյանի հուշարձանը։ Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը» թեմային։ 230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի) 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանճարեղ երգիծաբանի արձանի բացման արարողությունը։

Հիշատակ

Հակոբ Պարոնյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի № 59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։

1965 թ. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև, տեղադրվել է Հակոբ Պարոնյանի հուշարձանը։ Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։

2018 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը» թեմային։ 230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հակոբ Պարոնյանը՝ իր ձեռագրերի և հերոսների խորապատկերին (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)

2019 թվականի հոկտեմբերի 5-ին Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանճարեղ երգիծաբանի արձանի բացման արարողությունը։

Մահ 1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին, Կ․ Պոլսում։ Պոլսահայ գաղթօջախն անմիջապես զգաց հանճարի կորստյան մեծության սարսափը... Անբացատրելի մի տխրությամբ համակվեցին անգամ երգիծաբանի անողոք գրչի տակ քանիցս ծաղրված «ազգային ջոջերը», և հանկարծ նիրհած խիղճն արթնացավ նրանց սրտերում. հրաժեշտի իր խոսքով հանդես եկավ Նար-Պեյ Սրբազանը՝ ընդգծելով, որ «յուր գործեր անմահ կը մնան և պետք է գիտնալ օգտվիլ անոր թողած արդար քննադատություններեն, որպեսզի կարենա հանդարտ հանգչիլ յուր գերեզմանին մեջ»։

Մահ

1888 թվականին թուրքական կառավարության կողմից հայ պարբերականները փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին, Կ․ Պոլսում։ Պոլսահայ գաղթօջախն անմիջապես զգաց հանճարի կորստյան մեծության սարսափը... Անբացատրելի մի տխրությամբ համակվեցին անգամ երգիծաբանի անողոք գրչի տակ քանիցս ծաղրված «ազգային ջոջերը», և հանկարծ նիրհած խիղճն արթնացավ նրանց սրտերում. հրաժեշտի իր խոսքով հանդես եկավ Նար-Պեյ Սրբազանը՝ ընդգծելով, որ «յուր գործեր անմահ կը մնան և պետք է գիտնալ օգտվիլ անոր թողած արդար քննադատություններեն, որպեսզի կարենա հանդարտ հանգչիլ յուր գերեզմանին մեջ»։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!