СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համակրանքը, սերը և մաթեմատիկական կրթությունը

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Անհրաժեշտ է ցանկացած կրթության  հիմքում  դնել  սերը

Просмотр содержимого документа
«Համակրանքը, սերը և մաթեմատիկական կրթությունը»

ՀԱՄԱԿՐԱՆՔԸ, ՍԵՐԸ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ


Եթե անցյալում գիտությունները զարգանում էին թվաբանական պրոգրեսիայով, այսօր առաջ են շարժվում երկրաչափականով: Օրեցօր մեծանում է թե՛ բնական, թե՛ հասարակական գիտությունների կիրառական նշանակությունը: Ուստի տարբեր գիտությունների մշակները հաճախ են ‹‹թակում ›› մաթեմատիկայի դռները. իսկապես, թե՛ բնական, թե՛ հասարակական շատ գիտություններ այսօր անհնար է պատկերացնել առանց մաթեմատիկայի: Սրանից ելնելով էլ կարելի է այսօրվա կրթահամակարգի հիմքում դնել մաթեմատիկական կրթությունը, որովհետև սովորողը, որ ոլորտն էլ ընտրի, պետք է առնչվի մաթեմատիկայի հետ:

Մաթեմատիկան ամենևին էլ չոր, վերացական, կյանքից կտրված գիտություն չէ (ինչպես շատերն են կարծում դպրոցն ավարտելուց հետո), այլ ընդհակառակը՝ կենսունակ, լայն կիրառելի և անչափ հետաքրքիր մի բնագավառ...

Մաթեմատիկական կրթությունը նպաստում և հնարավորություն է տալիս ծավալելու լիարժեք մասնագիտական գործունեություն, խորանալու ժամանակակից շատ մասնագիտությունների մեջ , սիրելու այդ մասնագիտությունները: Սակայն նման սերը կարող է դրսևորվել միայն ապագայում: Այժմ մեր նպատակն է, որ սիրո արժեքի ձևավորման հիմնական առարկան լինի մաթեմատիկան: Իսկ մաթեմատիկական կրթությունը բնավ էլ դյուրին գործ չէ և մանկավարժներից պահանջում է քրտնաջան աշխատանք:

Իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում հասկացել եմ` կրթության հիմքում պետք է դնել սերը: Բոլորս էլ գիտենք, որ սիրո զգացմունքին նախորդում են հրապուրանքը, համակրանքը, դուր գալը: Մինչև առարկայի գաղտնիքները սովորեցնելը նախ պետք է դասարանում ստեղծել փոխադարձ սիրո ու համակրանքի մթնոլորտ: Շատ կարևոր է , որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, հետևաբար կհամակրի նաև նրա դասը / դասավանդած առարկան/: Մաթեմատիկայի /և ոչ միայն/ ուսուցման պարագայում հարկ է, որ յուրաքանչյուր աշակերտ զգա նաև ուսուցչի համակրանքը իր նկատմամբ: Առանց այդ փոխադարձ համակրանքի դժվար է ակնկալել ուսուցման երկու սուբյեկտների նորմալ համագործակցությունը: Որքան մեծ լինի ուսուցիչ-աշակերտ և աշակերտ- ուսուցիչ սերը, այնքան արդյունքը բարձր կլինի` մաթեմատիկական ճշգրտությամբ:

Դասավանդումն արվեստ է, և, ինչպես յուրաքանչյուր արվեստ, այն շատ հնարքներ և հնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամեն մի ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ ուսուցչից։

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչները օգտվում են որոշակի և, կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին մենք՝ երիտասարդներս, փորձում ենք դնել մերը՝ նորը: Ես մաթեմատիկայի նկատմամբ համակրանքի և սիրո զգացմունքն առաջացնում եմ հետևյալ հնարքներով` խաղեր (ավանդական), զարմանք և հիացմունք:



Զեկուցող՝ Ե. Հովհաննիսյան




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!