СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոմանիշ, հականիշ , համանուն,հարանուն բառեր

Нажмите, чтобы узнать подробности

Աշակերտներիս ստեղծած սահիկաշարը

Просмотр содержимого документа
«Հոմանիշ, հականիշ , համանուն,հարանուն բառեր»

Գործնական աշխատանք Թեմա՝ Հոմանիշ, հականիշ, համանուն,  հարանուն Աշակերտ՝ Վալեր Արշակյան Ուսուցիչ՝ Կարինե Պողոսյան

Գործնական աշխատանք

Թեմա՝

Հոմանիշ, հականիշ, համանուն,

հարանուն

Աշակերտ՝

Վալեր Արշակյան

Ուսուցիչ՝

Կարինե Պողոսյան

Հոմանիշ Հոմանիշներ , ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ, որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Հոմանիշները կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգները արտահայտելու համար։

Հոմանիշ

Հոմանիշներ , ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ, որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Հոմանիշները կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգները արտահայտելու համար։

Տարբերում են հոմանիշների երկու տարատեսակներ՝  նույնանիշներ  և  համանիշներ ։ Համանիշ Համանիշները մոտ իմաստ ունեցող բառերն են։ Համանիշները հոմանիշ բառերի մի ենթատեսակն են և կոչվում են նաև հարաբերական հոմանիշներ։ Ի տարբերություն նույնանիշ բառերի՝ համանիշները կարող են ունենալ իմաստային տարբերություններ։ Տեսակային տարբերություններ -  մազ  -  հեր  -  վարս  -  գեղմ  աստիճանական տարբերություններ - զեփյուռ - քամի - փոթորիկ  ոճական տարբերություններ - ուտել - խժռել Նույնանիշ Նույնանիշ են կոչվում ձևով տարբեր, իմաստով նույն բառերը։ Նույնանիշները հոմանիշ բառերի մի ենթատեսակն են և կոչվում են նաև  բացարձակ հոմանիշներ ։ Նույնանիշ բառերը լեզվի մեջ առաջ են գալիս տարբեր ճանապարհներով՝ բուն հայերեն և փոխառյալ բառերով -  մարդասեր  -  հումանիստ գրական լեզվի և բարբառային բառերից -  նիհար  -  լղար ժամանակակից գրական հայերենի և գրաբարյան բառերով -  որովհետև  -  քանզի արևելահայերեն և արևմտահայերեն բառերով -  օդապարիկ  -  անկարգել

Տարբերում են հոմանիշների երկու տարատեսակներ՝  նույնանիշներ  և  համանիշներ ։

Համանիշ

Համանիշները մոտ իմաստ ունեցող բառերն են։ Համանիշները հոմանիշ բառերի մի ենթատեսակն են և կոչվում են նաև հարաբերական հոմանիշներ։

Ի տարբերություն նույնանիշ բառերի՝ համանիշները կարող են ունենալ իմաստային տարբերություններ։ Տեսակային տարբերություններ -  մազ  -  հեր  -  վարս  -  գեղմ

աստիճանական տարբերություններ - զեփյուռ - քամի - փոթորիկ

ոճական տարբերություններ - ուտել - խժռել

Նույնանիշ

Նույնանիշ են կոչվում ձևով տարբեր, իմաստով նույն բառերը։ Նույնանիշները հոմանիշ բառերի մի ենթատեսակն են և կոչվում են նաև  բացարձակ հոմանիշներ ։

  • Նույնանիշ բառերը լեզվի մեջ առաջ են գալիս տարբեր ճանապարհներով՝ բուն հայերեն և փոխառյալ բառերով -  մարդասեր  -  հումանիստ
  • գրական լեզվի և բարբառային բառերից -  նիհար  -  լղար
  • ժամանակակից գրական հայերենի և գրաբարյան բառերով -  որովհետև  -  քանզի
  • արևելահայերեն և արևմտահայերեն բառերով -  օդապարիկ  -  անկարգել
Հոմանիշների օրինակներ են՝ Բառաձևեր՝ Բառաձևեր՝ Բառային՝ կանգնած եմ - կանգնել եմ, գրելու եմ - պիտի գրեմ, Բառակապակցություններ՝ գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա, Նախադասություններ՝ Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։ կանգնած եմ - կանգնել եմ, գրելու եմ - պիտի գրեմ, կանգնած եմ - կանգնել եմ, գրելու եմ - պիտի գրեմ, Բառակապակցություններ՝ գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա, գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա, Նախադասություններ՝ Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։ Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։ քաջ - արի - խիզախ, մազ - հեր - վարս - ծամ, քաջ - արի - խիզախ, մազ - հեր - վարս - ծամ, Բառադարձվածքայինն՝ հաջողվել - գլուխ գալ, խռովել - երես դարձնել, հաջողվել - գլուխ գալ, խռովել - երես դարձնել, Քերականական՝ հոմանիշ ձևույթներ՝ հոմանիշ ձևույթներ՝ եր -ներ - ք - ենք, ի - վա - ոջ, եր -ներ - ք - ենք, ի - վա - ոջ, եր -ներ - ք - ենք, ի - վա - ոջ,

Հոմանիշների օրինակներ են՝

  • Բառաձևեր՝
  • Բառաձևեր՝
  • Բառային՝
  • կանգնած եմ - կանգնել եմ, գրելու եմ - պիտի գրեմ, Բառակապակցություններ՝ գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա, Նախադասություններ՝ Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։
  • կանգնած եմ - կանգնել եմ, գրելու եմ - պիտի գրեմ,
  • կանգնած եմ - կանգնել եմ,
  • գրելու եմ - պիտի գրեմ,
  • Բառակապակցություններ՝ գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա,
  • գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա,
  • Նախադասություններ՝ Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։
  • Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։
  • քաջ - արի - խիզախ, մազ - հեր - վարս - ծամ,
  • քաջ - արի - խիզախ,
  • մազ - հեր - վարս - ծամ,
  • Բառադարձվածքայինն՝ հաջողվել - գլուխ գալ, խռովել - երես դարձնել,
  • հաջողվել - գլուխ գալ,
  • խռովել - երես դարձնել,
  • Քերականական՝ հոմանիշ ձևույթներ՝
  • հոմանիշ ձևույթներ՝
  • եր -ներ - ք - ենք, ի - վա - ոջ,
  • եր -ներ - ք - ենք, ի - վա - ոջ,
  • եր -ներ - ք - ենք,
  • ի - վա - ոջ,
Հոմանիշ բառեր

Հոմանիշ բառեր

  • Ոճական հոմանիշներ , երբ հոմանիշները պատկանում են կիրառական տարբեր ոճերի, և այդ դեպքում տարբերակվում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ. Օրինակ՝ զբոսնել (ընդհանուր գրական) – ճեմել (գրքային վերամբարձ), կատարել (ոճականորեն չեզոք) – ի կատար ածել (պաշտոնական, վարչական), ձի (ոճականորեն չեզոք) – նժույգ (հնացած, բանաստեղծական), մազ (ոճականորեն չեզոք) – վարս (գրքային) – հեր (բանաստեղծական), այտ (գրական) – թուշ (խոսակցական), և այլն։
  • Իմաստային հոմանիշներ , երբ մոտ իմաստ պարունակող բառերն արտահայտում են երևույթի կամ հատկության դրսևորման տարբեր չափեր։ Օրինակ՝ հով, քամի, փոթորիկ, մրրիկ, երկնչել — վախենալ — սարսափել — սահմռկել, և այլն։
  • Հուզարտահայտչական հոմանիշներ , երբ բառերի արտահայտած առանձնահատկությունը տարբերվում է դրանց մեջ դրված անձնական վերաբերմունքով և ունի հուզարտահայտչական տարբեր երանգներ։ Օրինակ՝ ուտել – խժռել, խմել – լակել, մահանալ – սատկել, թափառել – քարշ գալ, գոռալ — ոռնալ, և այլն։
  • Բացարձակ հոմանիշները  լեզվում շատ քիչ են. Օրինակ՝ տուն – շենք, խփել – հարվածել, ուտելիք - կերակուր, սարեր - լեռներ և այլն։
  • Կեղծ հոմանիշները կամ  կվազի-սինոնիմները  թվացյալ հոմանիշներն են կամ մասնակի հոմանիշներ, որոնք մոտ են իմաստով, բայց միմյանց չեն փոխարինում բոլոր ենթատեքստերում ի տարբերություն հոմանիշների, որոնք պետք է փոխադարձաբար փոխարինելի լինեն ցանկացած ենթատեքստում. Օրինակ՝ ուղի — արահետ, շենք — տուն, տաղանդ — հանճար։
Հականիշ Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ  (գագաթ - ստորոտ, չոր - թաց) :Ձևով տարբեր, իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ։ Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին։  Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին՝ ածական գեղեցիկ - տգեղ գեղեցիկ - տգեղ մակբայ շատ – քիչ շատ – քիչ կապ հանուն - ընդդեմ հանուն - ընդդեմ գոյական պատերազմ - խաղաղություն պատերազմ - խաղաղություն բայ մոտենալ – հեռանալ մոտենալ – հեռանալ Հականիշները կարող են լինել տարարմատ՝  ներս - դուրս , և համարմատ՝  կիրթ - անկիրթ ։ Բազմիմաստ բառերն ըստ գործածվող իմաստի կարող են ունենալ տարբեր հականիշներ՝ դատարկ - լի  (բաժակ), դատարկ - զբաղեցրած  (տեղ, աթոռ),  դատարկ - բովանդակալից  (խոսք), դատարկ - ճոխ  (սեղան):

Հականիշ

Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ  (գագաթ - ստորոտ, չոր - թաց) :Ձևով տարբեր, իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ։ Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին։  Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին՝

ածական

  • գեղեցիկ - տգեղ
  • գեղեցիկ - տգեղ

մակբայ

  • շատ – քիչ
  • շատ – քիչ

կապ

  • հանուն - ընդդեմ
  • հանուն - ընդդեմ

գոյական

  • պատերազմ - խաղաղություն
  • պատերազմ - խաղաղություն

բայ

  • մոտենալ – հեռանալ
  • մոտենալ – հեռանալ
  • Հականիշները կարող են լինել տարարմատ՝  ներս - դուրս , և համարմատ՝  կիրթ - անկիրթ ։ Բազմիմաստ բառերն ըստ գործածվող իմաստի կարող են ունենալ տարբեր հականիշներ՝ դատարկ - լի  (բաժակ),
  • դատարկ - զբաղեցրած  (տեղ, աթոռ), դատարկ - բովանդակալից  (խոսք),
  • դատարկ - ճոխ  (սեղան):
Համանուն Համանուն, նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն բառերը, որոնք տարբերվում են իմաստով կամ քերականորեն կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք, որոնք կարող են լինել երկանդամ, եռանդամ, քառանդամ և այլն։ Ժամանակակից հայերենում գերակշռում են երկանդամ շարքերը։ Համանունությունը՝ որպես լեզվական ընդհանուր իրողություն, կարող է վերաբերել ոչ միայն բառերին, այլ նաև քերականությանը՝  ձևաբանությանն  ու  շարահյուսությանը ։ Ըստ այդմ էլ տարբերում են բառային և քերականական համանուններ։ Օրինակ ափ համանունը ունի ծովի և ձեռքի ափ իմաստները, մարտ՝ որպես ամիս, և մարտ՝ որպես պայքար։

Համանուն

Համանուն, նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն բառերը, որոնք տարբերվում են իմաստով կամ քերականորեն կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք, որոնք կարող են լինել երկանդամ, եռանդամ, քառանդամ և այլն։ Ժամանակակից հայերենում գերակշռում են երկանդամ շարքերը։

Համանունությունը՝ որպես լեզվական ընդհանուր իրողություն, կարող է վերաբերել ոչ միայն բառերին, այլ նաև քերականությանը՝  ձևաբանությանն  ու  շարահյուսությանը ։ Ըստ այդմ էլ տարբերում են բառային և քերականական համանուններ։ Օրինակ ափ համանունը ունի ծովի և ձեռքի ափ իմաստները, մարտ՝ որպես ամիս, և մարտ՝ որպես պայքար։

Համանունների ձևաբանական-ձևույթաբանական դասակարգում Բացարձակ համանուններ   իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնց մեջ համընկնում է քերականական ձևերի ամբողջ համակարգը։ Օրինակ՝  ա) Ափ (ձեռքի ափ), 2. Ափ (ջրի եզր), բ) Վարել (հողը հերկել), 2. Վարել (կառավարել) ։ Մասնակի համանուններ   իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնք համընկնում են իրենց ոչ բոլոր քերականական կարգերով ու ձևերով։ Օրինակ՝  ա) 1. Անել (կատարել), 2. Անել (անելանելի, դժվարին), բ) 1. Սեր (զգացմունք), 2. Սեր (կաթի) ։ Բառական և քերականական համանուններ   համանունների շարք են կազմում հնչյունական նույն կազմն ունեցող բառն ու բառաձևը։ Օրինակ՝  ա) 1. Անցավ («անցնել» բայի սահմանական եղանակի անցյալ կատարյալի երրորդ դեմք), 2. Անցավ (առանց ցավի, ածական), բ) 1. հորդ (առատ), 2. հորդ (քո հորը) ։ Հայերենում բառաքերականական համանունների առաջացման պատճառ են դառնում հոլովման, խոնարհման և հոդառության ժամանակ բառի կրած փոփոխությունները։

Համանունների ձևաբանական-ձևույթաբանական դասակարգում

  • Բացարձակ համանուններ   իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնց մեջ համընկնում է քերականական ձևերի ամբողջ համակարգը։ Օրինակ՝  ա) Ափ (ձեռքի ափ), 2. Ափ (ջրի եզր), բ) Վարել (հողը հերկել), 2. Վարել (կառավարել) ։
  • Մասնակի համանուններ   իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնք համընկնում են իրենց ոչ բոլոր քերականական կարգերով ու ձևերով։ Օրինակ՝  ա) 1. Անել (կատարել), 2. Անել (անելանելի, դժվարին), բ) 1. Սեր (զգացմունք), 2. Սեր (կաթի) ։
  • Բառական և քերականական համանուններ համանունների շարք են կազմում հնչյունական նույն կազմն ունեցող բառն ու բառաձևը։ Օրինակ՝  ա) 1. Անցավ («անցնել» բայի սահմանական եղանակի անցյալ կատարյալի երրորդ դեմք), 2. Անցավ (առանց ցավի, ածական), բ) 1. հորդ (առատ), 2. հորդ (քո հորը) ։

Հայերենում բառաքերականական համանունների առաջացման պատճառ են դառնում հոլովման, խոնարհման և հոդառության ժամանակ բառի կրած փոփոխությունները։

Համանունների դասակարգումն ըստ հնչման և գրության նույնության Ըստ հնչման և գրության համանունները բաժանվում են հետևյալ տիպերի․ Բուն համանուններ կամ նույնանունները  տարբեր իմաստներ ունեցող այն բառերն են, որոնք նույն կերպ են գրվում կամ հնչում։ Օրինակ՝ ա)  1. Բուն (ծառի), 2. Բուն (բույն, որջ), 3. Բուն (իսկական), բ)1. Նվագ (նվագելը, երաժշտություն), 2. Նվագ (անգամ, հեղ) ։ Նույնագիր կամ համագիր բառեր  այն բառերն են, որոնք ժամանակակից հայերենում գրությամբ նույնն են, բայց տարբերվում են արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. միակնություն (մի-ակնություն - մեկ աչք ունենալը), 2. Միակնություն (միա-կընություն, մեկ կին ունենալը)։ Նույնահունչ կամ համահունչ բառեր այն բառերը, որոնք տարբերվում են գրությամբ, բայց նույնն են հնչումով կամ արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. Ախտ (հիվանդություն), 2. Աղտ (կեղտ) բ) Անոթ («անօթ», աման), 2. Անօդ («անօթ», օդազուրկ)։ Այս կարգի բառերի նույնահնչությունը ժամանակակից հայերենում հիմնականում առաջանում է ձայնեղների խլացման, խուլերի ձայնեղացման, խուլերի շնչեղացման հնչյունական օրինաչափությունների հիման վրա։

Համանունների դասակարգումն ըստ հնչման և գրության նույնության

Ըստ հնչման և գրության համանունները բաժանվում են հետևյալ տիպերի․

  • Բուն համանուններ կամ նույնանունները  տարբեր իմաստներ ունեցող այն բառերն են, որոնք նույն կերպ են գրվում կամ հնչում։ Օրինակ՝ ա)  1. Բուն (ծառի), 2. Բուն (բույն, որջ), 3. Բուն (իսկական), բ)1. Նվագ (նվագելը, երաժշտություն), 2. Նվագ (անգամ, հեղ) ։
  • Նույնագիր կամ համագիր բառեր  այն բառերն են, որոնք ժամանակակից հայերենում գրությամբ նույնն են, բայց տարբերվում են արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. միակնություն (մի-ակնություն - մեկ աչք ունենալը), 2. Միակնություն (միա-կընություն, մեկ կին ունենալը)։
  • Նույնահունչ կամ համահունչ բառեր այն բառերը, որոնք տարբերվում են գրությամբ, բայց նույնն են հնչումով կամ արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. Ախտ (հիվանդություն), 2. Աղտ (կեղտ) բ) Անոթ («անօթ», աման), 2. Անօդ («անօթ», օդազուրկ)։

Այս կարգի բառերի նույնահնչությունը ժամանակակից հայերենում հիմնականում առաջանում է ձայնեղների խլացման, խուլերի ձայնեղացման, խուլերի շնչեղացման հնչյունական օրինաչափությունների հիման վրա։

Հարանուն

Հարանուն են կոչվում այն բառերը, որոնք հնչյունական կազմով իրար մոտ են կամ նման, իմաստով էլ երբեմն կարող են հարա- բերակից կամ առնչակից լինել: Օրինակ' հասկացություն - հասկա- ցողություն, հանցանք - զանցանք և այլն: Քանի որ հարանունները իրար բավականին նման են, երբեմն էլ մոտ են իրար իրենց արտահայտած իմաստներով, ուստի հաճախ տարբեր կիրառություններում առաջացնում են իմաստային շփոթ, այսինքն' մեկի փոխարեն սխալմամբ գործածվում է մյուսը, ինչպես' ցուցում - ցուց- մունք, արհեստ - արվեստ, պաշտպանել - պահպանել և այլն: Թեև շատ հարանուններ իմաստային առումով առնչակից են, սա- կայն հարանունների մի մասը իմաստային ոչ մի կապ ու ընդհանրություն չունի: Դրանք իրար նմանվում են սոսկ իրենց հնչյունական կազմով, ձևով, ինչպես' սպրդել (աչքից վրիպելով' պատահաբար մեջ ընկնել, վրիպել) և սփրթնել (գույնը գցել, գունատվել), կոհակ (ալիք) և կողակ (ձկան տեսակ) և այլն: Հարանունների մյուս մասը կազմվում է նույն արմատից, ինչպես' գործուն - գործոն, հնչյուն - հնչուն, հրատարակություն - հրատարակ- չություն և այլն: Հարանուններ կարող են լինել տարբեր խոսքի մասերի պատկանող բառեր, ինչպես' վաղորդայն (վաղ առավոտ) և վաղորդյան (առավոտյան), առաջի (առջևի) և առաջին (մեկ թվականի դասականը):

Հարանունները չպետք է շփոթել նույնագիր և նույնահունչ համա- նունների հետ: Այս համանունները գրությամբ կամ արտասանությամբ համընկնում են, իսկ հարանունների դեպքում սրանցից ոչ մեկը նույնը չէ: Հարանունները խոսքում, առավել ևս գեղարվեստական երկերում գործածվում են ոճական որոշակի երանգավորման նպատակով: Բանաստեղծական խոսքում գործածվելով տարբեր հաջորդականությամբ և տողերի վերջում' ստեղծում են համապատասխան ռիթմ և հանգավորում:Հարանունների ոճական արժեքը նկատելի է հատկապես բառա- խաղերում և ժողովրդական ասացվածքներում, ինչպես' «Ուշ լինի, նուշ լինի», «Ով ալարի, ոչ դալարի», «Հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել»:

Հարանունները չպետք է շփոթել նույնագիր և նույնահունչ համա- նունների հետ: Այս համանունները գրությամբ կամ արտասանությամբ համընկնում են, իսկ հարանունների դեպքում սրանցից ոչ մեկը նույնը չէ: Հարանունները խոսքում, առավել ևս գեղարվեստական երկերում գործածվում են ոճական որոշակի երանգավորման նպատակով: Բանաստեղծական խոսքում գործածվելով տարբեր հաջորդականությամբ և տողերի վերջում' ստեղծում են համապատասխան ռիթմ և հանգավորում:Հարանունների ոճական արժեքը նկատելի է հատկապես բառա- խաղերում և ժողովրդական ասացվածքներում, ինչպես' «Ուշ լինի, նուշ լինի», «Ով ալարի, ոչ դալարի», «Հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել»:

Հարանունների օրինակներ Վարք — (կենսագրություն) – վարկ (հեղինակություն) Այգեբաց – (այգիները բացելու ժամանակը) – այգաբաց – (լուսաբաց) Պճնանք – (զարդարանք) – պչրանք (կոտրատվել)  Շառաչուն (ածական) – շառաչյուն (գոյական) Տեղիք տալ – (առաջացնել ) – տեղի տալ – (ընգրկել, զիջել) Օրավուր — (օրեցոր) — օրավար — (մեկ օրվա վարելու հող) Վերոբերյալ – (վերևում բերված) — վերաբերյալ – (մասին) Բամբիշ – (թագուհի) — բամբիռ – (լարային գործիք) Հրատարակչություն (հիմնարկ) – հրատարակություն – (նույն գրքի տարեր տարիների հրատարակելը) Արվեստանոց — (Արվեստագետի աշխատանոց)– արհեստանոց (արհեստավորի աշխատանոց) Վերաբերել – (ինչ որ բանի մասին) – վերաբերվել – (վարվել) Հասկացություն – (տերմին) հասկացողություն – (մարդու հասկանալու ունակությունը)  Խթանում – (առաջ մղել) – Խցանում – (արգելակել) Հրավեր — (միջոցառման) հրավերք – ([խնջույքի)  Խառնվել – (շփոթվել) – խռնվել – (հավաքվել) Թոթովել (դժվարությամբ խոսել) – թոթվել – (ուսերը շարժել)

Հարանունների օրինակներ

Վարք — (կենսագրություն) – վարկ (հեղինակություն)

Այգեբաց – (այգիները բացելու ժամանակը) – այգաբաց – (լուսաբաց)

Պճնանք – (զարդարանք) – պչրանք (կոտրատվել) Շառաչուն (ածական) – շառաչյուն (գոյական)

Տեղիք տալ – (առաջացնել ) – տեղի տալ – (ընգրկել, զիջել)

Օրավուր — (օրեցոր) — օրավար — (մեկ օրվա վարելու հող)

Վերոբերյալ – (վերևում բերված) — վերաբերյալ – (մասին)

Բամբիշ – (թագուհի) — բամբիռ – (լարային գործիք)

Հրատարակչություն (հիմնարկ) – հրատարակություն – (նույն գրքի տարեր տարիների հրատարակելը)

Արվեստանոց — (Արվեստագետի աշխատանոց)– արհեստանոց (արհեստավորի աշխատանոց)

Վերաբերել – (ինչ որ բանի մասին) – վերաբերվել – (վարվել)

Հասկացություն – (տերմին) հասկացողություն – (մարդու հասկանալու ունակությունը) Խթանում – (առաջ մղել) – Խցանում – (արգելակել)

Հրավեր — (միջոցառման) հրավերք – ([խնջույքի) Խառնվել – (շփոթվել) – խռնվել – (հավաքվել)

Թոթովել (դժվարությամբ խոսել) – թոթվել – (ուսերը շարժել)

Հարանունները գեղարվեստական գրականությունում Թեկուզ նույնիսկ իզուր անցած ՈՒրախ ու նուրբ իմ կատակով Տափակները չհասկացան Իմ կատակով թեկուզ գիտեմ Որ երբ չի կատարվի Ինձ թույլ տվեք հպարտանալ ԵՎ կարժեցյալ իմ բարդությամբ Թե լավ քին են տալիս միայն պարզունակին ՈՒ պարծենում այն բարությամբ Որին անգամ չի պղտորում. Տաղով եկավ, Ախով գնաց ՍայաթՆովան. Երգով եկավ, Վերքով գնաց Սայաթ Նովան. Սիրով եկավ, Սիրով գնաց Սայաթ Նովան. Սիրով մնաց Սայաթ Նովան: Հովհաննես Թումանյան Ձմռան վերջերին' խաղողի ճութ Եթե չեք ճաշել' կաքավի ճուտով Որին հավատա, ես չեմ սպանել. Պարույր Սևակ Պարույր Սևակ

Հարանունները գեղարվեստական գրականությունում

Թեկուզ նույնիսկ իզուր անցած

ՈՒրախ ու նուրբ իմ կատակով

Տափակները չհասկացան

Իմ կատակով թեկուզ գիտեմ

Որ երբ չի կատարվի

Ինձ թույլ տվեք հպարտանալ

ԵՎ կարժեցյալ իմ բարդությամբ

Թե լավ քին են տալիս միայն պարզունակին

ՈՒ պարծենում այն բարությամբ

Որին անգամ չի պղտորում.

Տաղով եկավ,

Ախով գնաց ՍայաթՆովան.

Երգով եկավ,

Վերքով գնաց Սայաթ Նովան.

Սիրով եկավ,

Սիրով գնաց Սայաթ Նովան.

Սիրով մնաց Սայաթ Նովան:

Հովհաննես Թումանյան

Ձմռան վերջերին' խաղողի ճութ

Եթե չեք ճաշել' կաքավի ճուտով

Որին հավատա, ես չեմ սպանել.

Պարույր Սևակ

Պարույր Սևակ


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!