СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Այվազովսկին և Աբդուլ Համիդ 2-ը

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

 Հովհ․ Այվազովսկին բազմիցս եղել է Օսմանյան կայսրությունում և բազմաթիվ Ստամբուլի բնանկարներ է պատկերել։ Նա լավ հարաբերություններ է ունեցել օսմանյան սուլթանների հետ, սակայն այդ ամենն ավարտվեց համիդյան կոտորածներից հետո, երբ սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով հազարավոր հայկական ընտանիքներ սպանվեցին։

Պատմությունը դեպք է հիշում, որի մասին գիտի ամեն մեկը, որը թեկուզ մի քիչ հետաքրքրվում է նկարչի ստեղծագործությամբ։ Խոսքն այն մասին է, որ 1869 թվականի ապրիլի սկզբին վերադառնալով Թեոդոսիա, Այվազովսկին ցուցադրաբար ծովը նետեց թուրք սուլթանների տված պարգևները, այդ թվում` Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևները` «Մեջիդիեն» ու «Օսմանիեն», որոնք նա ստացել էր Աբդուլ Համիդից։ «Եթե կցանկանա, կարող է ինքն էլ իմ նկարները ծովը նետել, ես դրանք չեմ ափսոսում»,- ասաց նկարիչը թուրք հյուպատոսին, որպեսզի նա փոխանցի իր բառերը դաժան ու անմարդկային սուլթանին։

Հավանաբար, Օսմանյան կայրության ամոթահար իշխանը կուլ տվեց վիրավորանքը, ամեն դեպքում, ծովանկարչի կտավները նա դուրս չնետեց, հակառակը` կախեց իր պալատի պատերին։ Այդպիսով, Թուրքիայում Այվազովսկու թողած կտավների հավաքածուն հիմա զարդարում է ոչ միայն սուլթանների պալատները, այլ նաև նախարարի նստավայրը։ Իսկ հենց ինքը` նախագահը, առանց անհարմար զգալու, իր պաշտոնական հանդիպումները անցկացնում է հայ գեղանկարչի հիանալի աշխատանքների ֆոնին։

 

Просмотр содержимого документа
«Հովհաննես Այվազովսկին և Աբդուլ Համիդ 2-ը»

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 19 (մայիսի 2), 1900[2][3][4][5], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)[6], Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[7][8]։

Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!