СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Շիրազ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Շիրազ»

Առարկա'Գրականություն Թեմա'Հովհաննես Շիրազ Աշակերտուհի'Սոֆյա Սողոմոնյան Դասարան'XII բնագ Ստուգող'Կ. Պողոսյան Գործնական  Աշխատանք 
  • Առարկա'Գրականություն
  • Թեմա'Հովհաննես Շիրազ
  • Աշակերտուհի'Սոֆյա Սողոմոնյան
  • Դասարան'XII բնագ
  • Ստուգող'Կ. Պողոսյան

Գործնական Աշխատանք 

Հովհաննես Շիրազ   Կենսագրություն Ծնվել է  1914  թվականին  Ալեքսանդրապոլ  քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է  1935  թվականին։ Նովելագիր  Ատրպետը  տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» ( Շիրազը  քաղաք է  Իրանում , որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի  բանասիրական ֆակուլտետում , այնուհետև՝ Մոսկվայի  Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի  գրական բարձրագույն դասընթացներում։  1958  թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են  1965  թվականին և  1974  թվականին։ 

Հովհաննես Շիրազ

Կենսագրություն

Ծնվել է  1914  թվականին  Ալեքսանդրապոլ  քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է  1935  թվականին։ Նովելագիր  Ատրպետը  տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» ( Շիրազը  քաղաք է  Իրանում , որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի  բանասիրական ֆակուլտետում , այնուհետև՝ Մոսկվայի  Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի  գրական բարձրագույն դասընթացներում։  1958  թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են  1965  թվականին և  1974  թվականին։ 

Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը  Հայոց ցեղասպանության  մասին է, թեմա, որն արգելված էր  Խորհրդային Միությունում . Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է  1941  թ. [1]  Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ  Բեյրութում  և  Թեհրանում ։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ  Երևանում   1990  թվականին։

Թաղված է Երևանի  Կոմիտասի անվան պանթեոնում ՝ այլ հանրահայտ հայերի կողքին։

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի  Սիլվա Կապուտիկյանն  էր։ Նրանց տղան՝  Արա Շիրազը  քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝  Սիփան Շիրազը , պոետ էր։

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում  Երևանի  թիվ 169 դպրոցը և  Սպահանի  մարզի  Ջուղայի  մի փողոց։  Գյումրիի  19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը

Պոեզիա Հիմնական հոդված՝  Բիբլիական (պոեմ) Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին  Հայ գրականության  լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ  Պարույր Սևակի ՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ  սարի  վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է  Վիլիամ Սարոյանը ։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների  տուֆով »,- ավելացնում է  Եվգենի Եվտուշենկոն [ ։ Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են  Արսենի Տարկովսկին  և  Նիկոլայ Ասեևը ) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝  «Բիբլիական»  պոեմը։  Անդրեյ Դեմենտևը  գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ  Սերգեյ Եսենինի  նման, նա շատ  մետաֆորաներ  է օգտագործում։ Հնդիկ  գրող  Բիշամ Սահնին  Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ " width="640"

Անհատականություն

Շիրազը հայտնի էր իր լավ  հումորի զգացումով ։ 1960-ականների սկզբներին  Ջոն Ստեյնբեկը  այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։  Եվգենի Եվտուշենկոն  և  Ալեքսանդր Գիտովիչը  պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ  Սուրեն Աղաբաբյանը  Շիրազին հայտնեց նրան  Լենինի շքանշանով  պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնել

Պոեզիա Հիմնական հոդված՝  Բիբլիական (պոեմ)

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին  Հայ գրականության  լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ  Պարույր Սևակի ՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ  սարի  վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է  Վիլիամ Սարոյանը ։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների  տուֆով »,- ավելացնում է  Եվգենի Եվտուշենկոն [ ։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են  Արսենի Տարկովսկին  և  Նիկոլայ Ասեևը ) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝  «Բիբլիական»  պոեմը։  Անդրեյ Դեմենտևը  գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ  Սերգեյ Եսենինի  նման, նա շատ  մետաֆորաներ  է օգտագործում։

Հնդիկ  գրող  Բիշամ Սահնին  Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ

Ստեղծագործական աշխատանք

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն  Ատրպետը  առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն  Իրանի  վարդաշատ քաղաք  Շիրազի  վարդերի բուրմունքն ունեն։

1935  թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Մահ

Հովհաննես Շիրազի գերեզմանը  Կոմիտասի անվան պանթեոնում

Մահացել է Երևանում  1984  թվականի մարտին, թաղվել է  Կոմիտասի անվան պանթեոնում ։

Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է  Արարատ  լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ

Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը. Երևան, Մաշտոցի պողոտա Շիրազի հուշարձանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հովհաննես Շիրազի գերեզմանը  Կոմիտասի անվան պանթեոնում

Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը. Երևան, Մաշտոցի պողոտա

Շիրազի հուշարձանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Հովհաննես Շիրազի գերեզմանը  Կոմիտասի անվան պանթեոնում

Ֆիլմագրություն Ֆիլմ Հովհաննես Շիրազ-Ռեժիսոր  Լևոն Մկրտչյան 1983 թվականին Հայֆիլմ կինոստւդիան նկարահանել է «Հավերժի ճամփորդը» ֆիլմը (35 մմ), սցենարի  հեղինակ և ռեժիսոր՝  Լևոն Մկրտչյան , կոմպոզիտոր  Սարգիս Ալաջաջյան ։ 2005 թվականին «Հայկ ստուդիան» նկարահանվել է «Հովհաննես Շիրազ» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝  Լևոն Մկրտչյան [] ։ 2014 թվականին  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը  նկարահանել է «Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ Մարիաննա Փայտյան, ռեժիսոր՝  Մուշեղ  Մինասյան «Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ» Ֆիլմ Հովհաննես Շիրազ-Ռեժիսոր  Լևոն Մկրտչյան

Ֆիլմագրություն

Ֆիլմ Հովհաննես Շիրազ-Ռեժիսոր  Լևոն Մկրտչյան

  • 1983 թվականին Հայֆիլմ կինոստւդիան նկարահանել է

«Հավերժի ճամփորդը» ֆիլմը (35 մմ), սցենարի 

հեղինակ և ռեժիսոր՝  Լևոն Մկրտչյան , կոմպոզիտոր  Սարգիս Ալաջաջյան ։

  • 2005 թվականին «Հայկ ստուդիան» նկարահանվել է «Հովհաննես Շիրազ» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝  Լևոն Մկրտչյան [] ։
  • 2014 թվականին  Հայաստանի հանրային

հեռուստաընկերությունը  նկարահանել է

«Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը.

Հ.Շիրազ» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ Մարիաննա Փայտյան, ռեժիսոր՝  Մուշեղ 

Մինասյան «Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ»

Ֆիլմ Հովհաննես Շիրազ-Ռեժիսոր  Լևոն Մկրտչյան

5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին Հովհաննես Շիրազի կյանքը լիքն է հետաքրքիր, երբեմն դրամատիկ, տեղ-տեղ զավեշտալի պատմություններով, որոնցից մի քանիսն առանձնացրել են՝ ստորև։

5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Հովհաննես Շիրազի կյանքը լիքն է հետաքրքիր, երբեմն դրամատիկ, տեղ-տեղ զավեշտալի պատմություններով, որոնցից մի քանիսն առանձնացրել են՝ ստորև։

Որբանոցը, փախուստը, ճակատագրական գողությունը …

Հովհաննեսը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տարել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Շիրազը ձեռքի շնորհք ուներ. խմորից արձանիկներ էր սարքում. հենց այդ արձանիկներով էլ մի օր կաշառեց որբանոցի դռնապահին ու փախավ… Այդ օրվանից Շիրազի տունը փողոցն էր. ապագա բանաստեղծը քնում էր եկեղեցու կամ ծառի տակ, երբեմն էլ՝ շան բնում։ Հենց այդ օրհասական վիճակում էր Հովհաննեսը, երբ սկսեց գողությամբ է զբաղվել։

Հերթական գողության ժամանակ ապագա պոետը պատահաբար գտավ իր մորը, որն այդ պահին Հովհաննեսի գողության թիրախն էր… հետագայում, մեծ բանաստեղծը  հենց այդ կնոջը պիտի ձոներ իր առաջին գիրքը՝ «Հուշարձան մայրիկիս»-ը։

Շիրազ կեղծանվան մասին…

ժամանակի հայտնի արձակագիրներից մեկը՝ «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը, գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտում է Շիրազ ծածկանվամբ: Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է.

« Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը »:

Իր գրական անունը հետագայում Շիրազը ստուգաբանել է հետևյալ կերպ.

«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:

Իսահակյանը հեղինակություն էր Շիրազի համար Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար մեծ հեղինակություն էր: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Շիրազն այրում էր իր այն գործերը, որոնք Իսահակյանին դուր չէին գալիս: Սակայն «Աբու-Լալա Մահարի» պոեմում  տեղ գտած «Սրիկա է նա, ով հայր է լինում» միտքը խիստ նեղացրել էր Շիրազին: Վերջինս մի բանաստեղծություն է գրում ու նամակով ուղարկում այն Վարպետին՝ նախապես համոզվելու, որ վերջինս չի նեղանա: Բանն այն է, որ հենց Շիրազի բնորոշմամաբ, այդ բանաստեղծությունը Իսահակյանի պոեմի  «կիսապարոդիան» էր։

Իսահակյանը հեղինակություն էր Շիրազի համար

Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար մեծ հեղինակություն էր: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Շիրազն այրում էր իր այն գործերը, որոնք Իսահակյանին դուր չէին գալիս: Սակայն «Աբու-Լալա Մահարի» պոեմում  տեղ գտած «Սրիկա է նա, ով հայր է լինում» միտքը խիստ նեղացրել էր Շիրազին: Վերջինս մի բանաստեղծություն է գրում ու նամակով ուղարկում այն Վարպետին՝ նախապես համոզվելու, որ վերջինս չի նեղանա: Բանն այն է, որ հենց Շիրազի բնորոշմամաբ, այդ բանաստեղծությունը Իսահակյանի պոեմի  «կիսապարոդիան» էր։

Երբ կյանքս իջավ խորը ծերություն, Հողս ներխուժեց հին ոսոխն արթուն, Բայց ելավ որդիս, դուրս վանեց նրան. Երանի՛ նրան, ով հայր է լինում: Ու երբ իմ գլխին մահվան բուն վայեց, Մի բուռ հող դարձա՝ թողած երգ ու տուն. Հանգչող օջախս որդիս վառ պահեց, Օ՛, սրիկա է, ով հայր չի լինում»: Գարուն էր փռում շուրջս ծաղկավառ Խաղընկերներով որդիս զվարթուն, Նրանք՝ առվակներ, ես՝ ափերին ծառ, Երանի՛ նրան, ով հայր է լինում: «Սրիկա է նա, ով հայր է լինում… Ավ. Իսահակյան Ինչքան տուն գայի՝ խոցված դառնապես, Որդիս գառի պես իմ գիրկն էր ընկնում: Ու մտքիս ձայնն էր դուրս թռչում սրտես. Երանի՛ նրան, ով հայր է լինում: Վիշտս համբույրով ցրում էր որդիս, Բացվում էր սիրտս ու թեթևանում. Դրախտ էր դառնում աշխարհը աչքիս, Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Երբ կյանքս իջավ խորը ծերություն,

Հողս ներխուժեց հին ոսոխն արթուն,

Բայց ելավ որդիս, դուրս վանեց նրան.

Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Ու երբ իմ գլխին մահվան բուն վայեց,

Մի բուռ հող դարձա՝ թողած երգ ու տուն.

Հանգչող օջախս որդիս վառ պահեց,

Օ՛, սրիկա է, ով հայր չի լինում»:

Գարուն էր փռում շուրջս ծաղկավառ

Խաղընկերներով որդիս զվարթուն,

Նրանք՝ առվակներ, ես՝ ափերին ծառ,

Երանի՛ նրան, ով հայր է լինում:

«Սրիկա է նա, ով հայր է լինում…

Ավ. Իսահակյան

Ինչքան տուն գայի՝ խոցված դառնապես,

Որդիս գառի պես իմ գիրկն էր ընկնում:

Ու մտքիս ձայնն էր դուրս թռչում սրտես.

Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Վիշտս համբույրով ցրում էր որդիս,

Բացվում էր սիրտս ու թեթևանում.

Դրախտ էր դառնում աշխարհը աչքիս,

Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Նամակի վերջում առավել քան ակնհայտ է Շիրազի ջերմ վերաբերմունքը Իսահակյանի հանդեպ, նա գրում է. «Ինչևէ: Համբուրում եմ հայրական լուսե ճակատդ՝ սպասելով»:

Նամակի վերջում առավել քան ակնհայտ է Շիրազի ջերմ վերաբերմունքը Իսահակյանի հանդեպ, նա գրում է.

«Ինչևէ: Համբուրում եմ հայրական լուսե ճակատդ՝ սպասելով»:

Շիրազի մանկության աշխատավարձը…

Ժամանակին Լենինականի քաղսովետը որոշում է մի տուն նվիրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Տունը երկար փնտրեցին, բայց վերջնական որոշման այսպես էլ չհանգեցին, և ընտրությունը կատարեց հենց ինքը՝ բանաստեղծը: Նա մատը դրեց այն տան վրա, որի նկուղում ճակատագրի բերումով դեռ մանուկ տարիներին քնել էր, երբ փախել է մանկատնից: Սակայն տան ընտրությունը պայմանավորված էր ևս մեկ փաստով՝ այն գտնվում էր Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ: Շիրազն այդ տունն ընտրելիս՝ պատճառաբանում է.

«…որ Ավոյի տուն գնացողը, իմ տուն էլ գա»…

Ջուր վաճառող տղայի պատմությունը սկասում է հենց այս տան բակից: Մեծ տարիքում վարպետը սիրում էր զբոսնել քաղաքով, հերթական զբոսանքի ժամանակ նրա առաջ մի տարեց մարդ է կանգնում ու հարցնում.

«Դու բանաստեղծ Շիրազն ե՞ս»:

Շիրազն էլ հպարտ-հպարտ, որ տարեց մարդը ճանաչել է իրեն, պատասխանում է.

«Հա՜, ես եմ Շիրազը»:

Պապիկը թեթևացած ասում է՝

«Դե որ դու Շիրազն ես, իմացած եղիր՝ ես քեզ փող եմ պարտք, ա՛ռ, վերցրու էս 10 կոպեկը»:

Բանաստեղծը հանկարծակիի է գալիս՝ ասելով, որ չի ճանաչում այդ պապիկին, բայց վերջինս պատասխանում է.

«Որ դու փոքր էիր ու փողոցում ջուր կծախեիր, ես ջահել տղայի էի, ջուրդ խմում էի, գլխարկդ աչքերիդ էի քաշում ու ոչ մի կոպեկ չէի տալիս ջրի համար: Հիմա իմացել եմ, որ մեծ մարդ ես դարձել, խիղճս տանջում է, որ հետդ այդպես եմ վարվել: Վերցրու էս կոպեկը, որ հոգիս Աստծուն հանգիստ կարողանամ տալ»…

Շիրազը մի կոպեկ է վերցնում պապիկի ձեռքից՝ փոխարենը տալով նրան 10 ռուբլիանոց՝ ասելով.

«Ա՛ռ, հայրի՛կ ջան, վերցրո՛ւ, մի շիշ օղի կգնես ու հաջողությանս կենացը կխմես»…

Հետո բանաստեղծը հանդիպում է ընկերներին ու պարծենալով ասում.

«Ստացել եմ մանկությանս աշխատավարձը»…

Շիրազն արտասվում էր Սևակի գերեզմանին… Ասում են, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում։ Երկու տաղանդավոր բանաստեղծների հակամարտությունը տևեց մի քանի տասնյակ տարի՝ ընդհուպ մինչ Սևակի մահը։ 1971 թվականի հունիսի 17-ին Պարույր Սևակն իր կնոջ՝ Նելլի Մենագարիշվիլիի հետ ավտովթարի ենթարկվեցին ու մահացան։ Կես դար անց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական պատճառը դեռևս  անհայտ է։ Ոմանք պնդում են, որ դա դժբախտ պատահար էր, ոմանք էլ ենթադրում են, որ մեծ բանաստեղծին սպանել են… Պատմում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու բարձրաձայն արտասվել։ Բանաստեղծը գիտակցում ու զհում էր, թե ում է կորցրել հայ ժողովուրդը։ Նա կարծում էր, որ Սևակի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Այդ նույն երեկո, հոգեհանգստից վերադառնալիս, Շիրազը կյանքում առաջին անգամ մոտեցավ իր բակի «կասկածելի մարդկանցից» մեկին։ «Դուք Սևակին հասաք, բայց ինձ չեք հասնի։ Չի՛ հաջողվի», – բղավել է Շիրազը նրա ականջին։ Ասում են՝ դրանից հետո Շիրազի բակում «չեկիստներն» այլևս չէին երևում։

Շիրազն արտասվում էր Սևակի գերեզմանին…

Ասում են, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում։ Երկու տաղանդավոր բանաստեղծների հակամարտությունը տևեց մի քանի տասնյակ տարի՝ ընդհուպ մինչ Սևակի մահը։ 1971 թվականի հունիսի 17-ին Պարույր Սևակն իր կնոջ՝ Նելլի Մենագարիշվիլիի հետ ավտովթարի ենթարկվեցին ու մահացան։ Կես դար անց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական պատճառը դեռևս  անհայտ է։ Ոմանք պնդում են, որ դա դժբախտ պատահար էր, ոմանք էլ ենթադրում են, որ մեծ բանաստեղծին սպանել են… Պատմում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու բարձրաձայն արտասվել։ Բանաստեղծը գիտակցում ու զհում էր, թե ում է կորցրել հայ ժողովուրդը։ Նա կարծում էր, որ Սևակի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Այդ նույն երեկո, հոգեհանգստից վերադառնալիս, Շիրազը կյանքում առաջին անգամ մոտեցավ իր բակի «կասկածելի մարդկանցից» մեկին։

«Դուք Սևակին հասաք, բայց ինձ չեք հասնի։ Չի՛ հաջողվի», – բղավել է Շիրազը նրա ականջին։ Ասում են՝ դրանից հետո Շիրազի բակում «չեկիստներն» այլևս չէին երևում։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!