СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպես ճիշտ լսել երաժշտություն

Категория: Музыка

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինչպես ճիշտ լսել երաժշտություն»

Ինչպես ճիշտ լսել  երաժշտություն երեխայի հետ

Երեխան ամենալավն ընկալում է մոր կողմից կատարված երաժշտական հատվածները: Մոր ձայնը երեխայի համար ամենագեղեցիկն է, երգեցիկն է, նուրբն ու բարին է: Մոր կատարմամբ երեխան կարող է լսել տարբեր հնչողության «րուրիներ»: Նախակրթարանի սաները սովոր են քնելուց լսել օրորոցայիններ (« Արի՜, իմ սոխակ», Բ. Կանաչյանի  «Օրոր»-ը)…: Նրանք  ինքնուրույն միացնում են համակարգիչը և ընտրում «րուրիները» կամ երգի ուսուցչուհու  կենդանի կատարմաբ ջութակի, դաշնամուրի կամ այլ ազգային երաժշտական գործիքների նվագակցությամբ ունկնդրում: Երբ երեխան առաջին անգամ է ծանոթանում երաժշտական գործիքին, հնարավորություն ենք տալիս երեխային ինքնուրույն ուսումնասիրել այն և փորձել գործիքից ձայն հնչեցնել: Այնուհետև երաժշտության ուսուցչուհին նվագում է ծանոթ մեղեդի, և երեխաները փորձում են այն գուշակել, որից հետո ինքնուրույն բացում են իրենց ակողինները ,հանվում և օգնում են այն  ընկերներին ,որոնք ունեն իրենց կարիքը, հետո սկսում են լսել կամ հենց իրենք էլ սկսում են երգել և սովորել «րուրիներ»: Ստացվում է՝ սովորում ենք ոչ միայն խաղի, ուտելու, մարզվելու, այլ նաև քնի ժամանակ:

Հաջորդ քայլը, որ արվում է երաժշտության ճանաչման ճանապարհին, այն է, որ տեղեկություն ենք հավաքում տվյալ գործիքի մասին ընտանիքի անդամներից, տեսանյութերից, երաժիշտ ընկերներից:

Ակնհայտ է, որ մեզ մոտ երեխաների երաժշտական ընկալումը ձևավորվում է տարբեր խաղաձևերով: Երաժշտական աշխարհի հետ ծանոթանալու այս ձևերը ներառում են `

  • հեքիաթներ,

  • ասիկներ,

  • ճվիկներ,

  • օրորոցայիններ,

  • երաժշտական- ռիթմիկ խաղեր:

Դեռ վաղ տարիքից հարկավոր է երեխայի հետ ստեղծագործական գործունեություն ծավալել հեքիաթների, նկարագրական տեսարանների, բանաստեղծությունների իմպրովիզացիայի միջոցով:

Երաժշտական «ինքնաշեն» գործիքներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և այն անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական  գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայցևայնպես արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում է բոլորիս պասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը  երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում՝ նրանց խենթանալու աստիճան:

Երաժշտական վարժությունները շատ օգտակար են երեխաների զարգացման, ոչ միայն լսողության, այլ նաև բազմակողմանի զարգացման  համար:

Ինչպես պատրաստել  լարային գործիքներ

  1. «Երգող» տուփ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • թեյի, քաղցրավենիքի երկաթյա տուփեր (նախընտրելի է քառակուսի կամ ուղղանկյուն ձևը),

  • ռեզինե մազակալներ:

Քաղցրավենիքի տուփի վրա հերթով շարում ենք մազակալները և սկսում ենք մատիկներով խաղալ ռեզինե հատվածների վրա: Ձայնն արտամղվում է երկաթե ծածկույթից եւ դառնում է ավելի մեղեդային և բարձր:

  1. Դափ

Անհրաժեշտ պարագաներ`

  • կպչուն ժապավենի դատարկ օղակ,

  • գույնզգույն կպչուն ժապավեններ,

  • տաք սոսինձ,

  • բրինձ, գնդիկներ, շաքարավազ, լոբի,

  • կինդեր-ձվիկներ:

Ձվիկների մեջ լցնում ենք բրինձ, լոբի… և կպչուն ժապավենով ամրացնում, գունավոր ժապավենները փաթաթում ենք օղակին ու տաք սոսինձով ամրացնում  ձվիկները:

  1. Երաժշտական խաղալիք՝ «կախարդական ֆլեյտա»

     Անհրաժեշտ պարագաներ՝

  • հյութի ձողիկներ,

  • մկրատ,

  • քանոն,

  • կպչուն ժապավեն:

Վերցնում ենք 9 հատ հյութի ձողիկ, մեկը թողնում ենք, ապա յուրաքանչյուր ձողիկ կարճացնում ենք 2սմ-ով և բոլոր ձողիկները փակցնում ենք կպչուն ժապավենին:

 

Երաժշտական խաղեր երեխաների համար

Երաժշտական խաղերը մանկական գործունեության ամենասիրելի տեսակներից մեկն են:

Լսողական ուշադրությունը զարգացնող խաղ

  1. Հավաքիր բերքը

Ամեն անգամ «Պապն ու շաղգամը» պատմելուց հետո երեխաներին խնդրում ենք, որ տատիկն և պապիկն օգնեն հավաքել շաղգամները: Խմբասենյակի, բակի տարբեր անկյուններում դնում ենք շաղգամները և միացնում ենք երաժշտությունը՝ բայց պարբերաբար դադարացնելով երաժշտությունը, նրանք արագ պիտի հավաքեն շաղգամները: Երեխայի խնդիրն է երաժշտության ընթացքում  հավաքել շաղգամները իսկ դադարի ժամանակ՝ քարանալ:

  1. Փիղ և թիթեռ

Այս խաղի ժամանակ երաժշտության ուսուցչուհին նվագում է դաշնամուրի ցածր և բաձր նոտաները, ու երեխան պետք է համապատասխանաբար ցուցադրի ցածր նոտաներով ծանր, դանդաղ շարժվող փիղ, բարձրով՝  արագ թռվռացող թիթեռ:

 

  1. Խաղում ենք հնչյուններով

Մեզ անհրաժեշտ  են տարբեր երաժշտական գործիքներ: Մենք խաղում ենք նրանցից յուրաքանչյուրով եւ ցույց ենք տալիս երեխային, թե ինչպես շարժվել յուրաքանչյուր գործիքի հնչյունների ներքո: Օրինակ՝ զանգի հնչյունը՝ ցատկել, շվիինը`թռչել, թմբուկինը` քայլել և այլն: Ապա մեծահասակները խաղում-նվագում են գործիքներով, իսկ երեխայի խնդիրն է կատարել համապատասխան շարժումները: Նման խաղը զգալիորեն զարգացնում է երեխաների ուշադրությունը եւ հիշողությունը: Չենք մոռանում նաև երեխայի  հետ դերերով փոխվել, քանի որ նրան դա շատ դուր է գալիս:

 

  1. Գուշակի‘ր, թե ինչ գործիք է

Այս խաղի ժամանակ մենք օգտագործում ենք այն երաժշտական գործիքները, որոնք ունենք ձեռքի տակ: Նախապես ուսումնասիրում ենք, խոսում անուններից, լսում նրանց ձայնը, որից հետո երեխաները պտտվում են մեջքով, և սկսում են գուշակել՝ որ երաժշտական գործիքի ձայնն է հնչում: Այս խաղը խաղում ենք նաև այսպես` մեզ ծանոթ երգերից նվագելով մի քանի նոտա՝ երեխաները արագ գուշակում են երգը:

 

  1. Արագ- դանդաղ 

Բաժանվում ենք 2 խմբի՝ կրիաների և նապաստակների, ու սկսում ենք երգել արագ և դանդաղ՝ մե’րթ կրիաները դանդաղ, մե’րթ էլ  նապաստակները` արագ,  և հակառակը:

Այս բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն + խաղ + մարմանամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ սա է մեր ուսուցման բանաձևը:

 

 

Ճամփորդություններ

 

  1. Կրթական փոխանակումներ . «Հնտիվիրուս Կոմիտաս»  

       Ուսճամփորդության գնացինք Բյուրականի մանկապարտեզ, տարածեցինք մեր հեղինակային ծրագրերը և նվիրեցինք «Կաքավիկ», «Ծուղրուղու» ժողովածուները, կրթահամալիրի երաժշտական թռուցիկները, որից հետո նրանք մեզ մոտ վերապատրաստվեցին: Մանկապարտեզի սաներին ծանոթացրինք Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին՝ փորձելով զարգացնել սաների երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, միմյանց հետ փորձի փոխանակման հմտությունները: Համագործակցելով դաստիարակի, երաժշտության ուսուցչուհու, ծնողի, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և  սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

  1. «Հնտիվիրուս Կոմիտաս»: Սովորող—սովորեցնող նախագծի շրջանակներում բաց դաս Թումանյանի այգում՝

  2. Երաժշտական պատ + Կոմիտասի թանգարան  

  3. Երևանյան թափառումներ Կոմիտասի այգում

Երեխաների ընդունակություննեը զարգանում են երաժշտական ակտիվ գործունեության ընթացքում: Եթե վերցնենք Արթուր Շահնազարյանի «Կաքավիկ» երգարանը, բոլոր երգերը կարող ենք բեմադրել և խաղի վերածել: Ինչպես տիկին Աիդան էր ասում. «Խաղը երեխայի, նաև մեծերի կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ես խաղ դրել»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային երաժշտական կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ երաժշտական կրթությունն  ուղղված է ոչ միայն նախակրթարանի սաներին և դպրոցականներին, այլև դասավանդողներին ու ծնողներին: Կրթահամալիրում երաժշտություն ունկնդրում, երգում ու պարում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ երաժշտական  գործիքով թող նա հորինի ,ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն:

 




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!