СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կ ո ն վ ե ն ց ի ա  երեխայի իրավունքների մասին

Категория: Право

Нажмите, чтобы узнать подробности

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա  ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ     ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի 44/25 ԲԱՆԱՁԵՎՈՎ ԵՎ ԲԱՑ Է ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ     ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ` ՀԱՄԱՁԱՅՆ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ  Գլխավոր ասամբլեան` վկայակոչելով իր նախորդ բանաձևերը, նախ և առաջ 1978 թվականի դեկտեմբերի 20-ի 33/166 և 1988 թվականի դեկտեմբերի 8-ի 43/112 բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի բանաձևերը երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հարցի վերաբերյալ, ի գիտություն ընդունելով մասնավորապես Մարդու իրավունքների հանձնաժողովի 1989 թվականի մարտի 8-ի (1) 1989/57 բանաձևը, որով Հանձնաժողովը որոշել էր երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագիծը Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջոցով ուղարկել Գլխավոր ասամբլեա, և Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1989 թվականի մայիսի 24-ի 1989/79 բանաձևը, կրկին հաստատելով, որ երեխայի իրավունքները պահանջում են հատուկ պաշտպանություն և երեխաների դրության մշտական բարելավում ողջ աշխարհում, ինչպես նաև նրանց զարգացում ու դաստիարակություն խաղաղ ու ապահով պայմաններում, խորապես անհանգստացած լինելով նրանով, որ աշխարհի շատ երկրներում երեխաների դրությունը ճգնաժամային է անհամազոր սոցիալական պայմանների, տարերային աղետների, զինված հակամարտությունների, շահագործման, անգրագիտության, սովի ու հիվանդությունների հետևանքով` ազգային ու միջազգային մակարդակներով, գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերը երեխաների բարեկեցության բարձրացմանն ու նրանց զարգացմանը նպաստելու գործում, համոզված լինելով, որ երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան դրական ներդրում կլինի երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարեկեցության ապահովման գործում` որպես մարդու իրավունքների բնագավառում Միավորված ազգերի կազմակերպության նվաճումների օրինակի արժանավայել ընդօրինակում, ուշադրության առնելով այն հանգամանքը, որ 1989 թվականին լրանում է Երեխայի իրավունքների հռչակագրի (2) երեսուներորդ տարեդարձը և երեխայի միջազգային տարվա տասներորդ տարեդարձը, 1. երախտագիտություն է հայտնում Մարդու իրավունքների հանձնաժողովին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագծի մշակումն ավարտելու առթիվ, 2. ընդունում է ստորագրման, վավերացման ու միանալու համար բացում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որ բովանդակում է սույն բանաձևի հավելվածը, 3. կոչ է անում բոլոր անդամ պետություններին առաջնահերթ կարգով քննարկել Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու հարցը և հույս է հայտնում, որ մոտ ժամանակներս այն ուժի մեջ կմտնի, 4. խնդրում է Գլխավոր քարտուղարին բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովել և նպաստել Կոնվենցիայի մասին տեղեկատվության տարածմանը, 5. Միավորված ազգերի կազմակերպության հիմնարկներին ու կազմակերպություններին, ինչպես նաև միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկում է աշխուժացնել իրենց ջանքերը Կոնվենցիայի մասին տեղեկատվություն տարածելու և նրա ավելի խոր ըմբռնմանը նպաստելու նպատակով, 6. խնդրում է Գլխավոր քարտուղարին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վիճակի վերաբերյալ զեկուցում ներկայացնել Գլխավոր ասամբլեային նրա քառասունհինգերորդ նստաշրջանում, 7. որոշում է իր քառասունհինգերորդ նստաշրջանում գլխավոր քարտուղարի զեկուցումը քննարկել «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրագործումը» վերնագրով կետի տակ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!