СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական տեխնոլոգիաներ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժական տեխնոլոգիաներ»

Մանկավարժական տեխնոլոգիաներ. համագործակցային տեխ­նո­լոգիա

Համագործակցային ուսուցումը այլընտրանքային մանկավարժական մոտեցում է։Այն ենթանդրում է խմբային աշխատանքի համագործակցության նոր մշակույթ:Համագործակցային ուսուցման կարևոր պայմաններից է խմբի անդամների միջև դրական աջակցող փոխկախվածության ապահովումը։

Համագործակցային ուսուցման կիրառումը սկսվում է դեռևս անտիկ դարաշրջանից: 17-րդ դարում Կոմենսկին հավաստում էր, որ սովորողները շահում են, երբ սովորում են ուրիշից, նաև երբ սովորեցնում են ուրիշի: 18-րդ դարում Լանքաստերը և Բելլը Անգլիայում կիրառում են սովորողների փոխուսուցումը: Համագործակցային ուսւոցման հիմքում ընկած են հիմնականում երեք տեսություններ՝ սոցիալական փոխկախվածության, ճանաչողության զարգացման, վարքագծային ուսումնառության: Սոցիալական փոխկախվածության տեսության երկայացուցիչները (Կուրտ Կաֆկա, Կուրտ Լեվին) խումբը դիտում են որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը: Ճանաչողական զարգացման տեսությունն իր հիմքում ներառում է Պիաժեի, Վիգոտսկու, Բրուների հայացքները: Վիգոտսկին ասում էր՝ գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու, մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Ջերոմ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝ հիմնվելով ոչ թե ինչ սովորելու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա: Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի արդյունքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ (մոտիվացիա) է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝ քայլերի: Պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան: Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին «Սոցիալական փոխկախվածության» տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկախվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանական առողջացման և սոցիալական զարգացման վրա՝ միջանկյալ փոփոխությունների միջոցով: Ներկայումս համագործակցային ուսուցումը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:

Համագործակցային ուսուցման կարևորագույն ձեռքբերումներն են

• անձի զարգացումը և անհատականության ձևավորումը.

• հոգեբանական և ֆիզիկական առաղջության ապահովումը.

• սթրեսի հաղթահարումը.

• շրջապատողների հետ առողջ փոխհարաբերությունների կառուցումը:

Դասի բոլոր փուլերում պիտի ապահովվեն համագործակցային ուսուցման հետևյալ տարրերը՝

• դրական փոխկախվածություն.

• դեմ առ դեմ փոխազդեցություն.

• անհատական հաշվետվություն և պատասխանատվություն.

• միջանձնային կամ փոքր խմբերով աշխատանքի հմտություններ.

• խմբային գործընթաց/ մշակում.

• փոխներգործուն կամ ինտերակտիվ առաջադրանք: Համագործակցային ուսուցումն ակնկալում է ուսուցչի դերի փոփոխություն. ուսուցիչն առաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր: Ուսուցիչը հրամայողից վերափոխվում է հրահանգչի, աջակցողի և դիտարկողի: Համագործակցային ուսւոցման ընթացքում ուսւոցիչը ստանձնում է մեծ թվով պարտականություններ՝

• դասերի, վարժությունների, առաջադրանքների պլանավորում.

• սովորողների խմբերի ձևավորում.

• սովորողների տեղաբաշխում.

• առաջադրանքի ներկայացում, և բացատրում.

• խմբային աշխատանքի հսկողություն և անհրաժեշտության դեպքում միջամտություն.

• օգնություն սոցիալական հմտությունների զարգացման հարցում.

• գնահատում:

Համագործակցային ուսուցման մեթոդներ

  1. Աշակերտների թիմային առաջադիմություն

  2. Խճանկար

  3. Շրջագայություն պատկերասրահում

  4. Երեք բանալի և մեկ կողպեք

  5. Հինգրոպեանոց ազատ շարադրանք։

Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ: Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից։ Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը։ Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը։ Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում։ Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները։Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին։

Խճանկար (Ջիգսո, Jigsaw): Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է։ Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի A&M համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից: Խճանկարի փուլերն են.

  • նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,

  • աշխատանք փորձագիտական խմբում,

  • աշխատանք ուսումնական խմբում,

  • ավարտական աշխատանք,

  • ամփոփում:

Շրջագայություն պատկերասրահում: Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ։

Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով։ Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան։Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն։

Հինգրոպեանոց ազատ շարադրանք: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից։ Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանք։








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!