СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միքայել Նալբանդյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միքայել Նալբանդյան»

Պատգամ ՝ ՛՛Իմ քաղցր եղբայրք․․․  աշխատեցեք պայծառ  հրապարակներ կտակել  ձեր ժառանգներին՛՛ Ծննդավայր ՝ Նոր  Նախիջևան  Միքայել Նալբանդյան  1829-1866 Կոչում ՝ Հեղափոխական-  դեմոկրատ, գրող  հրապարակախոս Աշխատավայր ՝ Լազարյան  ճեմարան

Պատգամ ՝ ՛՛Իմ քաղցր եղբայրք․․․

աշխատեցեք պայծառ

հրապարակներ կտակել

ձեր ժառանգներին՛՛

Ծննդավայր ՝ Նոր

Նախիջևան

Միքայել Նալբանդյան

1829-1866

Կոչում ՝ Հեղափոխական-

դեմոկրատ, գրող

հրապարակախոս

Աշխատավայր ՝ Լազարյան

ճեմարան

Կենսագրություն

Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է  Նոր Նախիջևանում  (այժմ՝  Դոնի Ռոստով  քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝  Գաբրիել Պատկանյանի  դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ  Ռափայել Պատկանյանի  հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում  Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի  առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է  Մոսկվա ։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի  Լազարյան ճեմարանում ՝ միաժամանակ սովորելով  Մոսկվայի համալսարանի  բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ  Ի. Սեչենովը ,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր  Ս. Բոտկինը ։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։  Լոնդոնում  եղած ժամանակ կապեր է հաստատում  ԳերցենիՆ. ՕգարյովիՍեռնո Սոլովևիչի  հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է  Հնդկաստան , այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է  թոքախտից  աքսորավայրում՝  Սարատով  նահանգի  Կամիշին  քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

Գործեր և ժառանգություն

Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց  Ստեփանոս Նազարյանցի  հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց  Կալկաթա , իր ծննդավայրի և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։

Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ  Վահան Մամիկոնյան» , որը կատարել է բանտում։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր»,  «Մեր Հայրենիք»  և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

«Մեր հայրենիք, թշվառ, անտեր, Մեր թշնամուց ոտնակոխ, Յուր որդիքը արդ գանչում է Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»: «Մեր հայրենիք շղթաներով Այսքան տարի կապկապած, Յուր քաջ որդոց սուրբ արյունով Պիտի լինի ազատված»: «Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ, Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի»։ «Նայի՛ր նորան, երեք գունով, Նվիրական մեր նշան, Թո՛ղ փողփողի թշնամու դեմ, Թո՛ղ կործանվի Ավստրիան»: «Ինչքան կին մարդ, մի թույլ էակ, Պատերազմի գործերում Կարե օգնել յուր եղբորը, Զանց չարեցի քո սիրուն»: «Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ, Շուտ ձի հեծի՛ր քաջի պես, Գնա՛ փրկել մեր հայրենիք, Պատերազմի վառ հանդես»:

«Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնե. Բայց երանի՜, որ յուր ազգին Ազատությամբ կը զոհվի»: «Գնա՛, եղբայր, աստված քեզ հետ, Ազգի սերը քաջալեր, Գնա՛, թեև չեմ կարող գալ, Բայց իմ հոգին քեզ ընկեր»: «Գնա՛ մեռիր դու քաջի պես, Թող չտեսնե թշնամին Քո թիկունքը, թող նա չասե Թե վատ է իտալացին»: Ասաց տվեց օրիորդը Յուր եղբորը մի դրոշ, Մետաքսից էր, ազնիվ գործած, Ուր երեք գույն կան որոշ: Եղբայրն առավ և ողջունեց Յուր սիրական քնքուշ քույր, Առավ զենքը, սուր, հրացան, Հեծավ յուր ձին սևաթույր: - Քույրի՜կ, - գանչեց քաջ պատանին, - Մնա՛ս բարյավ, սիրական, Այս դրոշակին պիտի նայի Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված Արտասուքով ու կնքած, Դու հանձնեցիր ինձ հիշատակ, Հայրենիքի նվիրված: Թե մեռանիմ, դու մի՛ սգար, Իմացի՛ր որ տարեցի Դեպի մահու արքայություն Իմ հետ քանի թշնամի: Ասաց, վազեց դեպի հանդես Ավստրիացոց հանդիման, Յուր արյունով գնել հավերժ Ազատություն իտալիան: Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է Տեսանելով այսպես սեր Դեպի թշվառ մի հայրենիք, Որ ոտնակոխ եղած էր: Սորա կեսը, կեսի կեսը, Գեթ երևեր մեր ազգում. Բայց մեր կանայք ո՜ւր Եղիշե, Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն: Ո՛հ արտասուք ինձ խեղդում են, Այլ չեմ կարող բան խոսել. Չէ՛ թշվառ չէ Իտալիան, Եթե կանայք այսպես են:

Վերլուծություն

Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ներկայացնում է Ավստրիական կայսրության դեմ Իտալիայի մղած ազգային-ազատագրական պատերազմը՝ «քույր-եղբայր» երխոսության տեսքով։ Իտալացի աղջիկը ռազմաճակատ է ուղարկում սիրասուն եղբորը՝ վերջինիս հանձնելով ազատության խորհրդանիշ հանդիսացող եռագույն իտալական դրոշը։ Խոսվում է այն մասին, որ հայրենիքի համար նահատակվելը անմահություն է, ինչպես նաև իտալացի կանանց խիզախության և ազգասիրության մասին։

«Իտալացի աղջկա երգը» կոչ է հայ ժողովրդին։ Միքայել Նալբանդյանը ստեղծագործությունում Իտալիան ընտրել է որպես անկախության համար պայքարող երկրի օրինակ՝ հորդորելով հայերին ևս հետևել այդ օրինակին։

Գրվել է 1859 թվականին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։

 Ազատություն Ազատ աստվածն այն օրից,  Երբ հաճեցավ շունչ փչել,  Իմ հողանյութ շինվածքին  Կենդանություն պարգևել.  Ես անբարբառ մի մանուկ  Երկու ձեռքս պարզեցի,  Եվ իմ անզոր թևերով  Ազատությունն գրկեցի։   Մինչ գիշերը անհանգիստ  Օրորոցում կապկապած  Լալիս էի անդադար,  Մորս քունը խանգարած,  Խնդրում էի նորանից  Բազուկներս արձակել.  Ես այն օրից ուխտեցի  Ազատությունը սիրել։   Թոթով լեզվիս մինչ կապերը  Արձակվեցան, բացվեցան,  Մինչ ծնողքս իմ ձայնից  Խնդացին ու բերկրեցան,  Նախկին խոսքն, որ ասացի,  Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.  Ազատությո՜ւն, դուրս թռավ  Իմ մանկական բերանից։     «Ազատությո՞ւն», ինձ կրկնեց  Ճակատագիրը վերևից.  «Ազատությա՞ն դու զինվոր  Կամիս գրվիլ այս օրից։  Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,  Քեզ շատ փորձանք կը սպասե.  Ազատություն սիրողին  Այս աշխարհը խիստ նեղ է»։   — Ազատությո՜ւն,— գոչեցի,—  Թող որոտա իմ գլխին  Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,  Թող դավ դնե թշնամին,  Ես մինչ ի մահ, կախաղան,  Մինչև անարգ մահու սյուն,  Պիտի գոռամ, պիտ կրկնեմ  Անդադար. ազատությո՜ւն։  Վերլուծություն

Ազատություն

Ազատ աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ հողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անբարբառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզոր թևերով Ազատությունն գրկեցի։ Մինչ գիշերը անհանգիստ Օրորոցում կապկապած Լալիս էի անդադար, Մորս քունը խանգարած, Խնդրում էի նորանից Բազուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Ազատությունը սիրել։ Թոթով լեզվիս մինչ կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ ծնողքս իմ ձայնից Խնդացին ու բերկրեցան, Նախկին խոսքն, որ ասացի, Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ. Ազատությո՜ւն, դուրս թռավ Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն», ինձ կրկնեց Ճակատագիրը վերևից. «Ազատությա՞ն դու զինվոր Կամիս գրվիլ այս օրից։ Ո՛հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե. Ազատություն սիրողին Այս աշխարհը խիստ նեղ է»։ — Ազատությո՜ւն,— գոչեցի,— Թող որոտա իմ գլխին Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, Թող դավ դնե թշնամին, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ Անդադար. ազատությո՜ւն։

Վերլուծություն

 Ապոլլոնին Դու Ապոլոն, որ տվիր  Ինձ այս քնար հոգեմաշ,  Այո՛, գոհ չե՛մ քեզանից․  Տրտնջում է և աշխարհ։   Իբրև պատիժ ինձ տվիր,  Տրտում սրտիս մխիթար,  Թե՞ զգալով չարչարվիլ  Ու չքանալ վայրապար։   Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,  Տո՛ւր ուրիշի, ում կամիս․  Քեզ մի անգամ ասել եմ,  Հիշի՛ր եթե միտք ունիս։   Կյանքիս գարունն է անցել,  Ինձ ուշացած է քնար․  Օտար աշխարհ պանդխտիլ  Ինձ մնում է մշտահար։   Բայց դու, որ քեզ մարդ տկար  Աստված կանչեց ու խնկեց,  Մի՛ կարծեր թե միջաբեկ,  Պիտ' պաղատիմ դեպի քեզ։   Ես կընդունիմ կամակար,  Թե բախտ անգութ ոխերիմ  Մատռվակե թույն, լեղի  Յուր սափորից, ինձ բաժին։ Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ  Ոտքիդ տակում ինչպես շատ  Մարդիկ, որ չեն իմանում,  Թե էակներ են ազատ։  Վերլուծություն

Ապոլլոնին

Դու Ապոլոն, որ տվիր Ինձ այս քնար հոգեմաշ, Այո՛, գոհ չե՛մ քեզանից․ Տրտնջում է և աշխարհ։ Իբրև պատիժ ինձ տվիր, Տրտում սրտիս մխիթար, Թե՞ զգալով չարչարվիլ Ու չքանալ վայրապար։ Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ, Տո՛ւր ուրիշի, ում կամիս․ Քեզ մի անգամ ասել եմ, Հիշի՛ր եթե միտք ունիս։ Կյանքիս գարունն է անցել, Ինձ ուշացած է քնար․ Օտար աշխարհ պանդխտիլ Ինձ մնում է մշտահար։ Բայց դու, որ քեզ մարդ տկար Աստված կանչեց ու խնկեց, Մի՛ կարծեր թե միջաբեկ, Պիտ' պաղատիմ դեպի քեզ։ Ես կընդունիմ կամակար, Թե բախտ անգութ ոխերիմ Մատռվակե թույն, լեղի Յուր սափորից, ինձ բաժին։

Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ Ոտքիդ տակում ինչպես շատ Մարդիկ, որ չեն իմանում, Թե էակներ են ազատ։

Վերլուծություն

Մանկության Օրեր

«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես, Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․ Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․ Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։

Մանկությա՜ն օրեր, երազի նման Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․ Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․ Ընդունակ միայն ուրախացնելու։ Ձեզանից հետո եկավ գիտություն Յուր ծանր հայացքով աշխարհի վերա, Ամեն բան ընկավ մտածության տակ, Րոպե չմնաց ազատ կամ ունայն։ Գիտակցությունը հաջորդեց սորան․ Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․ Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․ Որպես փարատիչ տրտում ցավերիս։ Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց Նույնպես լալագին, նույնպես վշտահար, Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․ Ուրախացուցիչ չգտա մի լար։ Ես այն ժամանակ միայն զգացի, Որ այդ ցավերից ազատվելու չեմ, Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։ Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․ Ես այն ժամանակ անհոգ ու ազատ Կարծում էի ինձ աշխարհի իշխան։

Գերության շղթան ինձ զգալի չէր, Եվ ոչ բռնության անգութ ճանկերը․ Ձեզանից հետո ծանրացան նոքա, Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։ Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ, Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան, Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։ Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ Առանց քնարի, անզարդ խոսքերով․ Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ, Խավարի ընդդեմ պատերազմելով։ Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրճի ձեռքին․ Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։ Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի, Յուր եռոտանու վերա փրփրի․ Թո՛ղ միջին դարու գաղափարներով Ամբոխը խաբել ճգնի աշխատի։ Թո՛ղ նա թարգմանե  զրպարտությունը , Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում, Մենք ազատության ենք միայն թարգման, Միայն այս խոսքս ունինք բերանում։

Վերլուծություն

Հեղափոխական դեմոկրանտ Մեծն փիլիսոփա Հյուսիսափայլի փայլ Հայ ռեալիստական և քննադատության հիմնադիր Ազատության երգիչ Լուսավորա-կան և տեսաբան

Հեղափոխական

դեմոկրանտ

Մեծն փիլիսոփա

Հյուսիսափայլի

փայլ

Հայ ռեալիստական և քննադատության հիմնադիր

Ազատության երգիչ

Լուսավորա-կան և տեսաբան

Մեծերը Միքայել Նալբանդյանի մասին Մ. Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկառանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր։ Իր անունը գաղափարի և ազգի, նահատակի ու հերոսի լուսապսակով էր զարդարված։  Ավ․ Իսահակյան Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը։  Րաֆֆի Մ. Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը։ Մեր հասարակական մտքի անպայման ամենահետաքրքիր ու մեզ համար շահեկան դեմքն է նա։ Դերենիկ Դեմիրճյան Ալ․Մյասնիկայն

Մեծերը Միքայել Նալբանդյանի մասին

Մ. Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկառանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր։ Իր անունը գաղափարի և ազգի, նահատակի ու հերոսի լուսապսակով էր զարդարված։

Ավ․ Իսահակյան

Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը։

Րաֆֆի

Մ. Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը։

Մեր հասարակական մտքի անպայման ամենահետաքրքիր ու մեզ համար շահեկան դեմքն է նա։

Դերենիկ Դեմիրճյան

Ալ․Մյասնիկայն

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը։ Հովհաննես Թումանյան Նալբանդյանը շատ ու շատ ազնիվ մարդ է։ Կարծեմ՝ խոսքը մեր հեռացած արևելյան բարեկամի մասին է։ Բարևեցե՛ք նրան. նա գերագույն մարդ է. ասացե՛ք նրան, որ մենք սիրում և հիշում ենք իրեն։  Ալեքսանդր Գերցեն Նալբանդյանը ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է մտորեն՝ սրբության հասնող չափով։ Մենք՝ վրացիներս, հպարտանում ենք մեծ դեմոկրատ Նալբանդյանի անունով. նա ընդհանուր գաղափարներով մոտ էր կանգնած մեր գործիչներին։ Նալբանդյանը ժողովրդի ազատությունն իր կյանքի նպատակն է համարել։ Շնորհակալություն Նալբանդյանին, որն իր հայրենիքին վերադարձրեց այն բոլորը, ինչ ժողովուրդը տվել էր նրան։ Նիկոլայ  Օգարյով Իոսեբ Գրիշաշվիլի

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը։

Հովհաննես Թումանյան

Նալբանդյանը շատ ու շատ ազնիվ մարդ է։

Կարծեմ՝ խոսքը մեր հեռացած արևելյան բարեկամի մասին է։ Բարևեցե՛ք նրան. նա գերագույն մարդ է. ասացե՛ք նրան, որ մենք սիրում և հիշում ենք իրեն։

Ալեքսանդր Գերցեն

Նալբանդյանը ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է մտորեն՝ սրբության հասնող չափով։

Մենք՝ վրացիներս, հպարտանում ենք մեծ դեմոկրատ Նալբանդյանի անունով. նա ընդհանուր գաղափարներով մոտ էր կանգնած մեր գործիչներին։ Նալբանդյանը ժողովրդի ազատությունն իր կյանքի նպատակն է համարել։ Շնորհակալություն Նալբանդյանին, որն իր հայրենիքին վերադարձրեց այն բոլորը, ինչ ժողովուրդը տվել էր նրան։

Նիկոլայ Օգարյով

Իոսեբ Գրիշաշվիլի

Կարծիքներ Մ․ Նալբանդյանի մասին

Ասում են, որ մինչև մենք կարթնանք մեր մահանման քնից, լուսինը անդնդասույզ կանցնի հորիզոնի հետևը։ Այսինքն նոր ժամանակներում պետք է սթափություն, արթնացում, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա թոթափել օտար նվաճողների դարավոր լուծը և վեստեղծի իր կորցրած պետականությունը։ Սա շատ կարևոր գաղափար է, որ պետք է առանձնացնել Նալբանդյանի արդեն աֆորիզմի ուժ ստացած մյուս բոլոր բանաձևումներից։

«Մեր ազգի խոցերը և հիվանդությունները մեզ շատ լավ հայտնի են, բայց ինքն ազգը չի կամենալ խոստովանել դրանք։ Ազգը կփախչե յուր բժշկից։ Ինչու՞ ենք մենք այդքան սիրում քողարկել մեր վերքերը, որոնք այսքան երկար ու ձիգ տարիներ ՝ բժիշկների աչքերից վրիպելով․ այժմ կարիք ունեն վիրահատական միջամտության։ Մեր կողմից քարոզվող ճշմարտությունը գուցե տանջում է ազգի սիրտը, բայց դանակը միակ միջոցն է թարախակալված և վարակիչ խոցը առողջ մասերից անջատելու համար»։

Միքայել Նալբանդյան

Դատելով Նալբանդյանի նամակներից և նրա մի քանի հրապարակախոսական ելույթներից հատկապես ՝ «Հեգել է և նորա ժամանակը», «Երկրագործություն» , «Նկատողություն» և այլն։

Ինքն իր մեջ զգում էր այն ՛մեսյան՛, այն առաքելությունը, որ իվերուստ դրված է իր ուսերին լուսավորության տարածումը աշխարհաբարի, գրաբարի միջև պայքարի ընթացքում աշխարհաբարի դարի պաշտպանությունը, հայոց պատմագրության նորօրյա արծարծումը։

Նալբանդյանը կարող էր հրաշալի բնագետ դառնալ, ունենալով զարմանալի աշխատասիրություն։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!