СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Րաֆֆի /Հակոբ Մելիք -Հակոբյան /,գրողի տասը իրերը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Րաֆֆի /Հակոբ Մելիք -Հակոբյան /,գրողի տասը իրերը»

Րաֆֆի

Րաֆֆի

Կենսագրություն Րաֆֆին (Հակոբ-Մելիք-Հակոբյանը) ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։

Կենսագրություն

Րաֆֆին (Հակոբ-Մելիք-Հակոբյանը) ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։

Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

1860-ականներ

Գրական կյանք

Րաֆֆին 1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875-1877 թվականներին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում, որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877-1879 թվականներին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ՝ վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։

1870-ականներ Գրական կյանք 70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» ( 1872 ), «Նամակ Կ. Պոլսից» ( 1873 ), «Վաճառականությունը հայերի մեջ» ( 1872 ), «Նամակ Պարսկաստանից» ( 1876 ) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։

1870-ականներ

Գրական կյանք

70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» ( 1872 ), «Նամակ Կ. Պոլսից» ( 1873 ), «Վաճառականությունը հայերի մեջ» ( 1872 ), «Նամակ Պարսկաստանից» ( 1876 ) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։

«Խաչագողի հիշատակարանը» (1869-1870, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Րաֆֆին շատ էր սիրում իր աշխատանքը։

«Խաչագողի հիշատակարանը» (1869-1870, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Րաֆֆին շատ էր սիրում իր աշխատանքը։

Րաֆֆու ստեղծագործական տաղանդի վերելք

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-1887) վեպերը։ «Կայծեր»–ը 19-րդ դարի հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար:

«Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է 4-րդ դարի կեսի սոցիալ–քաղաքական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը՝ հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղաքական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այդ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։

Րաֆֆու գրական-քննադատական հոդվածներ Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, 19-րդ դարի հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։ Գրական գեղարվեստական առաքելություն Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Րաֆֆու գրական-քննադատական հոդվածներ

Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, 19-րդ դարի հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։

Գրական գեղարվեստական առաքելություն

Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Աշխատություններ Րաֆֆի, Դավիթ Բեկ։ Րաֆֆի, Ջալալեդին։ Րաֆֆի, Կայծեր, մաս 1։ Րաֆֆի, Կայծեր, մաս 2։ Րաֆֆի, Ուղեգրություններ։ Րաֆֆի, Սալբի։ Րաֆֆի, Սամվել։ Րաֆֆի, Հրապարակախոսություններ, հոդվածներ։ Րաֆֆի, Խենթը։ Րաֆֆի, Ոսկե աքաղաղ։ Րաֆֆի, Զահրումար։ Րաֆֆի, Հարեմ։ Րաֆֆի, Ղարիբ Մշեցին։ Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը։ Րաֆֆի, Պարույր Հայկազն։ Րաֆֆի, Խամսայի մելիքություններ։

Աշխատություններ

  • Րաֆֆի, Դավիթ Բեկ։
  • Րաֆֆի, Ջալալեդին։
  • Րաֆֆի, Կայծեր, մաս 1։
  • Րաֆֆի, Կայծեր, մաս 2։
  • Րաֆֆի, Ուղեգրություններ։
  • Րաֆֆի, Սալբի։
  • Րաֆֆի, Սամվել։
  • Րաֆֆի, Հրապարակախոսություններ, հոդվածներ։
  • Րաֆֆի, Խենթը։
  • Րաֆֆի, Ոսկե աքաղաղ։
  • Րաֆֆի, Զահրումար։
  • Րաֆֆի, Հարեմ։
  • Րաֆֆի, Ղարիբ Մշեցին։
  • Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը։
  • Րաֆֆի, Պարույր Հայկազն։
  • Րաֆֆի, Խամսայի մելիքություններ։
Րաֆֆի , Դավիթ Բեկ Հեղինակ՝ Րաֆֆի Տեսակ՝ գրական ստեղծագործություն Ժանր՝ վեպ Թեմա՝ հայ ազգային-ազատագրական շարժում Կազմված է՝ երեք գրքից Լեզու՝ հայերեն Կերպարներ՝ Դավիթ Բեկ, Մխիթար սպարապետ Ստեղծման տարեթիվ՝ 1882 Նկարագրում է՝ ազատագրական պայքարը Սյունիքում Երկիր՝ Հայաստան Հրատարակման տարեթիվ՝ 1882 թ.

Րաֆֆի , Դավիթ Բեկ

Հեղինակ՝ Րաֆֆի

Տեսակ՝ գրական ստեղծագործություն Ժանր՝ վեպ

Թեմա՝ հայ ազգային-ազատագրական շարժում

Կազմված է՝ երեք գրքից

Լեզու՝ հայերեն

Կերպարներ՝ Դավիթ Բեկ, Մխիթար սպարապետ

Ստեղծման տարեթիվ՝ 1882 Նկարագրում է՝ ազատագրական պայքարը Սյունիքում

Երկիր՝ Հայաստան

Հրատարակման տարեթիվ՝ 1882 թ.

Սյուժե

Մինչև 1722 թվականը, այսինքն՝ մինչև Դավիթ Բեկի հայտնվելը հայոց մելիքները ժառանգաբար իշխում էին իրենց կալվածքներում։ Երբեմն դաշինքի մեջ էին մտնում պարսիկների կամ թուրքերի հետ, մասնակցում նրանց պատերազմներին, և որպես վասալ իշխաններ, հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի տիրում էին Հայաստանին։ Մելիքներից ոմանք ունեին ինքնուրույնություն, ոմանք՝ ոչ։ Վերջինները խոնարհվում էին տիրողների պահանջների առաջ՝ իրենց դիրքերը չկորցնելու համար, եթե նույնիսկ այդ պահանջները լինեին ի վնաս հայ ժողովրդի։ Մելիքները իրենց դիրքերը չկորցնելու համար հաճոյանում էին խաներին, կաշառում էին ոչ միայն փողով, այլև ոմանք նույնիսկ հարազատ աղջիկներին էին տալիս նրանց։ Քանի որ պարսից շահերը իրավունք ունեին մելիքներին փոխելու, նրանք միմյանց տեղը հափշտակելու համար պատրաստ էին միմյանց վատաբանել, մատնել և դառնալ տիրողների ձեռքում անարգ գործիք։ Մելիքները միմյանց հետ չունեին ընդհանուր կապ, և շահերի տարբերությունը երբեմն պատճառ էր դառնում նրանց թշնամանքին։ Նրանցից ամեն մեկը պատրաստ էր միանալ թուրքերի կամ պարսիկների հետ և ասպատակել իր հարևան հայ մելիքների երկրները։ Կային նաև ազդեցիկ մելիքներ, որոնք պահպանում էին ժողովրդին խանի հարստահարությունից։ Հայաստանի արևելյան մասում (որը հետո անցավ Ռուսաստանի տիրապետության տակ) կային իրարից անկախ խանություններ, որոնցից նշանավոր էին Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի, Նախիջևանի խանությունները։ Խանությունները կազմում էին Պարսից պետության մի մասը։ Խաները նույն պետության ավատական իշխաններն էին, բայց շատ անգամ, օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից, անիշխանությունից, ապստամբում էին, բայց շահերը կարողանում ին իրենց վասալներին զսպել և ենթարկեցնել։ 1722 թվականին լեզգիների բազմությունը և կովկասյան այլ լեռնաբնակներ արշավանք են գործում դեպի Աղվանք և Սյունիք և, ասպատակելով Նուխիի, Շամախիի և Գանձակի գյուղերը, հասնում են մինչև Սևանա լիճ։

Տեղացի մուսուլմանները, օգուտ քաղելով այդ իրավիճակից, իրենք էլ մյուս կողմից են կողոպտում հայերին։ Երկիրը ընկնում է սարսափի մեջ։ Ազատվում են միայն նրանք, ովքեր թողնում են տունը, տեղը, կայքը և պատսպարվում լեռների անմատչելի խորքերում։ Լեզգիները Սյունյաց և Աղվանից լեռնաշխարհներում թողնում են բարբարոսության հետքեր։ Ժողովրդի ծանր կյանքը ավելի էին վատթարացում իշխանների թշնամությունները, մատնությունները, միմյանց դավաճանելը, վնասելը։ Էջմիածնում` Մայր աթոռում նույնպես կար անկարգություն, երկպառակություն, կաշառք, մատնություն։ Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով Էջմիածնից, թափառում էր` Էջմիածնի աթոռը թողնելով թափուր։ Կոստանդնուպոլսիի պատրիարքարանը զբաղված էր ֆրանկների (հայ կաթոլիկների) խնդրով։ Հայաստանի այսպիսի դրությունը մտահոգում էր Գենեվազի իշխանին (Ստեփանոս Վարթանեսյանն էր՝ Շահումյան տնից)։ Նա երկու հավատարիմ ծառաների հետ ծպտված թափառում էր Սյունյաց աշխարհում։ Նա հայոց մելիքներին հորդորում էր միաբանվել և ընդհանուր ապստամբության միջոցով թոթափել խաների լուծը, բայց ամեն անգամ հանդիպում էր սառնության ու արհամարհանքի։ Պարսից և թուրքական արքունիքները խռովության մեջ էին։ Պարսկաստանի և Թուրքիայի միջև անընդհատ ծագում էին ապստամբություններ։ Պարսից պետության օրհասական դրությունից պետք էր օգտվել։ Ստեփանոսը հավատում էր հայի տոկունությանը։ Գիտեր, որ հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեն։ Ստեփանոսը սակայն գիտեր, որ մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան։ Րաֆֆին ստեղծում է մեծ ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով վեպ։ Նա զարգացման նոր աստիճանի է հասցնում հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է 18-րդ դարի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։

Րաֆֆի , Սամվել Հեղինակ՝ Րաֆֆի Տեսակ՝ գրավոր աշխատություն Ժանր՝ պատմավեպ Կերպարներ՝ Սամվել Մամիկոնյան, Մուշեղ Դ Մամիկոնյան, Վահան Մամիկոնյան, Մերուժան Արծրունի, Փառանձեմ Սյունի, Շապուհ III, Սահակ Ա Պարթև և Մեսրոպ Մաշտոց Ստեղծման տարեթիվ՝ 1880 Երկիր՝ Հայաստան Հրատարակման տարեթիվ՝ 1886

Րաֆֆի , Սամվել

Հեղինակ՝ Րաֆֆի

Տեսակ՝ գրավոր աշխատություն

Ժանր՝ պատմավեպ

Կերպարներ՝ Սամվել Մամիկոնյան, Մուշեղ Դ Մամիկոնյան, Վահան Մամիկոնյան, Մերուժան Արծրունի, Փառանձեմ Սյունի, Շապուհ III, Սահակ Ա Պարթև և Մեսրոպ Մաշտոց

Ստեղծման տարեթիվ՝ 1880

Երկիր՝ Հայաստան

Հրատարակման տարեթիվ՝ 1886

Սյուժե Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում։ Պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և բանտարկում Խուժիստանի Անհուշ բերդում, Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծրունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին՝ հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Սյուժե

Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում։ Պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և բանտարկում Խուժիստանի Անհուշ բերդում, Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծրունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին՝ հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Առաջին գիրք

Վեպն սկսվում է «Երկու սուրհանդակներ» գլխով։ Երկու սուրհանդակներ` մեկը սևագույն ձիով, մյուսը կապուտակ ձիով, շտապում են Մամիկոնյանների ամրոցը՝ Ողական։ Երկուսն էլ բերում են նույն լուրը. Սամվելի հոր՝ Վահան Մամիկոնյանի և քեռու` Մերուժան Արծրունու ուրացության մասին։ Այդ լուրը ուրախություն է պատճառում Տաճատուհուն՝ Սամվելի մորը, բայց և այնպես խոցում է Սամվելի սիրտը։ «Երեք երիտասարդ ուժեր»-ը՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Սամվելը, հավաքվում են Աշտիշատի վանքում և քննարկում եղելությունը։ Նրանք հասկանում են, որ Վահան Մամիկոնյանին և Մերուժան Արծրունուն մոլորության մեջ է գցել Շապուհը, և նրանք գալիս են Հայաստան՝ ցանկանալով մոգերի և մոգպետների միջոցով քանդել բոլոր եկեղեցիները և դրանց տեղը պարսակական ատրուշաններ կառուցել, կրոնափոխ անել հայերին, ամբողջ Հայաստանում տարածել պարսկական լեզուն և ընդհանրապես «պարսկացնել հայերին»։

Խնջույքի ժամանակ Տաճատուհին՝ Սամվելի մայրը, ցանկանում է թունավորել Մուշեղին, սակայն ծառա Նվարդը, լսելով դրա մասին, ասում է Հուսիկին՝ Սամվելի հավատարիմ սպասավորին, իսկ սա՝ Մուշեղին։ Վահանի երկրորդ կինը՝ Որմիզդուխտը՝ Շապուհ արքայի քույրը, գաղտնի ներթափանցելով Սամվելի սենյակ, զգուշացնում է նրան, որ պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում է տղայի սիրելին՝ Աշխենը։

Երկրորդ գիրք

Երկրորդ գիրքն բաղկացած է «Մեկը արևմուտքում, մյուսը արևելքում» և «Ճանապարհները բաժանվում են» ենթագլուխներից։ Բյուզանդացի Վաղես կայսրը Ներսես Մեծին իր երկու սարկավագների (Տիրեի և Ռոստոմի) հետ աքսորում է Պատմոս կղզին։ Նույն ժամանակահատվածում Արշակ Բ-ն աքսորված է Անհուշ բերդ։ Նրա հավատարիմ ծառաներից մեկը՝ Դրաստամատը, պարսիկների և քուշանների դեմ մղվող պատերազմի ընթացքում փրկելով Շապուհին, արժանացել էր նրա գովեստներին։ Շապուհը նրան առաջարկում է մի ցանկություն ասել, որն էլ լինում է Հայոց թագավորին տեսնելը։ Մեկնելով Անհուշ (Անուշ) բերդ` Դրաստամատը ամեն եղելությունը պատմում է Արշակ Բ-ին։

Որմիզդուխտից ստացած տեղեկությունների համաձայն` պարսից զորքը մոտենում է Հայաստանին ոչ թե Տարոնի, այլ Ռշտունիքի կողմից, որտեղ գտնվում էր Սամվելի սիրեցյալը՝ Աշխենը։ Սամվելը շտապով իր սուրհանդակի՝ Մալխասի միջոցում լուր է ուղարկում Ռշտունյաց Գարեգին իշխանին, և ինքը ևս մեկնում է այդտեղ։ Ռշտունու մութ անտառներում տեղացիների հետ ընդհարման արդյունքում Սամվելը այժմ ունի 48 մարդ։ Շտապում է զգուշացնել Ռշտունի իշխանին պարսիկների հարձակման մասին, սակայն հասնելով տեղ՝ տեսնում է, որ ամրոցն արդեն պաշարված է և հրկիզված։ Պարսիկները գերեվարել էին Աշխենի մորը՝ Համազասպուհուն։ «Արտասուքի աղբյուր»-ի մոտ Աշխենը և Սամվելը հանդիպում են։ Սամվելը հայտնվում է երկբայական դրության մեջ. ո՞ր կողմը գնալ, դեպի հայրենի՞ք, թե՞ դեպի սիրած աղջիկը։ Աշխենը Սամվելին պատասխանում է` ասելով, որ Սամվելը նրան արժանի չի լինի, եթե նա «իր արյունը չխառնի հայրենիքի փրկության համար մարտնչող զինվորների արյան հետ»։

Վահան Մամիկոնյանը Համազասպուհու հորեղբայրն էր։ Գերի վերցնելով զարմուհուն` նա նրան առաջարկում է զրադաշտականություն ընդունել։ Ստանում է մերժում։ Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն։ Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր։ Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ։ Սրանից հետո Սամվելը որոշ ժամանակ չի երևում գործողությունների թատերաբեմում. հիվանդանում է։ Դրանից հետո Մերուժանը վերադառնում է տուն՝ հարազատներին տեսնելու։ Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն, ով ուրացավ իր կրոնը միայն Շապուհի քրոջը՝ Որմիզդուխտին կնության առնելու համար։ Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է։ Շապուհը նոր զորքերով ժամանում է Հայաստան։ Ավերում է քաղաքներ, այդ թվում Զարեհավանը։ Ապա Շապուհը մերկացնում է Հայոց գերեվարված կանանոցը և տարբեր չարչարանքների ենթարկում` ոմանց նաև սպանելով։ Սրանից հետո հետ է դառնում Տիզբոն։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է Մուշեղի` 20.000 զինվորից բաղկացած գունդը։

Վահան Մամիկոնյանը Համազասպուհու հորեղբայրն էր։ Գերի վերցնելով զարմուհուն` նա նրան առաջարկում է զրադաշտականություն ընդունել։ Ստանում է մերժում։ Երբ Ռշտունու զինվորները մտնում են Վան, Վահանը հրամայում է սպանել Համազասպուհուն։ Նրա մերկ մարմինը կախում են ոտքերով վեր։ Վան մտած Սամվելը համեմատում է հորը եղբայրասպան Կայենի հետ։ Սրանից հետո Սամվելը որոշ ժամանակ չի երևում գործողությունների թատերաբեմում. հիվանդանում է։ Դրանից հետո Մերուժանը վերադառնում է տուն՝ հարազատներին տեսնելու։ Մայրը համոզում է հարսին չընդունել տուն դավաճան ամուսնուն, ով ուրացավ իր կրոնը միայն Շապուհի քրոջը՝ Որմիզդուխտին կնության առնելու համար։ Նրան չեն ընդունում, և դավաճանը հեռանում է։

Շապուհը նոր զորքերով ժամանում է Հայաստան։ Ավերում է քաղաքներ, այդ թվում Զարեհավանը։ Ապա Շապուհը մերկացնում է Հայոց գերեվարված կանանոցը և տարբեր չարչարանքների ենթարկում` ոմանց նաև սպանելով։ Սրանից հետո հետ է դառնում Տիզբոն։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է Մուշեղի` 20.000 զինվորից բաղկացած գունդը։

Մուշեղը գերի է վերցնում արքայի քրոջը՝ Որմիզդուխտին, սակայն պարսկական կանանոցը ողջ և առողջ հետ է ուղարկում Պարսկաստան` սա համարելով ամենամեծ վրեժխնդրություն Շապուհի կատարած չարագործության դիմաց։ Գերուհուն բերում է Արտագերս՝ թագուհու մոտ։ Շապուհը հրամայում է Մուշեղի պատկերը փորագրել իր ոսկեձույլ գավաթի վրա, և ամեն անգամ, երբ խմում է այդ բաժակից, ասում է. «ի փառս ճերմակաձիույն»։ Փառանձեմ թագուհին սպարապետ է կարգում Մուշեղին և ուղարկում Բյուզանդիա` իր որդուն՝ գահաժառանգ Պապին բերելու։ Մերուժանը պաշարում է Արտագերսը, որը տևում է ամիսներ։ Պարսիկները չեն կարողանում գրավել ամրոցը, սակայն սկսվում է համաճարակ և սով, խլում հազարավոր մարդկանց կյանքեր։ Բերդում մնում են միայն թագուհին, Որմիզդուխտը և երկու նաժիշտները (Շուշան և Հասմիկ)։ Ամրոցի դրության մասին տեղեկություններ է տանում Մերուժանին Հայր մարդպետը, ով, գաղտագողի մտնելով ամրոց, տեսնում է դիակներից առաջացած բլուրներ։ Վերջիվերջո, Մերուժանը մտնում է Արտագերս ամրոց, տեսնում է իր սիրած կնոջը՝ Որմիզդուխտին։ Վերջինս մերժում է Մերուժանին` խոցելով նրա սիրտը։ Այնուամենայնիվ, պարսիկները Փառանձեմ թագուհուն և Որմիզդուխտին տանում են իրենց հետ Պարսկաստան։

Երրորդ գիրք

Սամվելը առողջանում է, դուրս գալիս Անձևացյաց գավառի Հոգվոց վանքից և ուղևորվում դեպի քեռու ճամբարը։ Սամվելը և իր մարդիկ հասնում են Մերուժան Արծրունու զորքի ճամբարին։ Սամվելը հանդիպում է հորը՝ Վահանին։ Ոչինչ չկասկածելով՝ Վահանն ուրախությամբ է ընդունում որդուն։ Խոսակցություններից մեկի ժամանակ Վահան Մամիկոնյանը Սամվելից ստանում է իր կնոջ՝ Տաճատուհու նամակը` ուղղված իրեն։ Նամակն ավարտվում է Տաճատուհու այս խոսքով. «Շատ պետք չէ հավատալ Սամվելին»։

Խնջույքի ժամանակ Սամվելն ականատես է լինում հայոց սուրբ գրքերի այրման գործընթացին և գերիների սպանդին, ինչը ամրապնդում է իր ծրագրի կատարման միտքը։ Մերուժանը առաջարկում է գնալ որսի, Վահանն ու Սամվելը համաձայնում են։ Որսի ժամանակ հայր և որդի առանձնազրույց են ունենում։ Սամվելը վերջին ճիգն է գործադրում, որ հետ պահի հորը այդ սխալ որոշումից, սակայն դա նրան չի հաջողվում։ Նա դավաճան է կոչում հորը։ Զայրացած Վահանը մերկացնում է սուրը, որ սպանի որդուն, բայց Սամվելն առաջինն է հարվածում հորը և սպանում նրան։ Նրա զինվորները ճակատամարտում են պարսիկների հետ, ովքեր ևս եկել էին որսի։ Պատանի Արտավազդը իր նետով խոցում է Մերուժանին։ Նա ստիպված է լինում փախչել իր հանրահայտ ճերմակ ձիով։ 

Պարսից Կարեն անունով զորավարը, խաբելով Արբակին (Սամվելի դայակին), նրա ձին է նստում և փախուստի դիմում։ Երբ բժիշկները մշակում են Մերուժանի վերքերը, Կարենը պարծենում է, թե սպանել է Արբակին։ Այդուհանդերձ, պատերազմի ժամանակ Մերուժանը տեսնում է Արբակին և հրամայում է ձերբակալել ստախոս զորավարին։ Ապա Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին շրջապատած նոր հայկական զորքին։ Ամիսներ անց Սամվելը գալիս է Ողական։ Մայրը պահում էր պարսիկ ծառաներ, զարդարել էր դղյակը պարսից զարդարանքով և ստիպում էր բոլորին պարսից հագուստ կրել։ Կազմակերպել էր զրադաշտական զոհաբերություն։ Սամվելը հրամայում է մարել կրակները։ Մայրը հրաժարվում է։ Սամվելը սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ։ Մայրը որդուն կոչում է անիրավ։ Սամվելը, ասելով հետևյալ խոսքերը՝ «Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜, այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե նաև ուրացող մորը», սրտախողխող է անում մորը։

Պարսից Կարեն անունով զորավարը, խաբելով Արբակին (Սամվելի դայակին), նրա ձին է նստում և փախուստի դիմում։ Երբ բժիշկները մշակում են Մերուժանի վերքերը, Կարենը պարծենում է, թե սպանել է Արբակին։ Այդուհանդերձ, պատերազմի ժամանակ Մերուժանը տեսնում է Արբակին և հրամայում է ձերբակալել ստախոս զորավարին։ Ապա Մերուժանը վիրավոր գերի է ընկնում պարսիկներին շրջապատած նոր հայկական զորքին։

Ամիսներ անց Սամվելը գալիս է Ողական։ Մայրը պահում էր պարսիկ ծառաներ, զարդարել էր դղյակը պարսից զարդարանքով և ստիպում էր բոլորին պարսից հագուստ կրել։ Կազմակերպել էր զրադաշտական զոհաբերություն։ Սամվելը հրամայում է մարել կրակները։ Մայրը հրաժարվում է։ Սամվելը սպառնում է, որ կհեղի բագինները մոր արյամբ։ Մայրը որդուն կոչում է անիրավ։ Սամվելը, ասելով հետևյալ խոսքերը՝ «Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թող մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜, այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե նաև ուրացող մորը», սրտախողխող է անում մորը։

Վեպի գլուխները Առաջին գիրք Երկրորդ գիրք Երկու սուրհանդակներ Տարոնի առավոտը Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ Մայր և որդի Երկու եղբոր որդիներ Պատրվակ Որսորդություն Աշտիշատի վանքը Երեք երիտասարդ ուժեր Խորթ մայր Անհաջող դավադրություն Հանգամանքները բարդվում են Նոր տեղեկություններ Լեռնային իշխանուհին Ինքնակոչները Կնոջ խորհուրդը Պատանի Արտավազդը Մեկը արևմուտքում, մյուսը- արևելքում Պատմոս Անհուշ բերդ Ճանապարհները բաժանվում են Ռշտունի Արտոն Արտասուքի աղբյուր Համզասպուհի Սարսափելի գիշերվա առավոտը Ուրացողը յուր տան շենքի վրա Խայտ Շապուհը Զարեհավանի ավերակների մոտ Արտագերս Մուշեղ՝ «Խոտորնակին՝ խոտորնակ» Երկու չայրաց փոքրագույնը Հայր մարդպետ

Վեպի գլուխները

Առաջին գիրք

Երկրորդ գիրք

  • Երկու սուրհանդակներ
  • Տարոնի առավոտը
  • Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ
  • Մայր և որդի
  • Երկու եղբոր որդիներ
  • Պատրվակ
  • Որսորդություն
  • Աշտիշատի վանքը
  • Երեք երիտասարդ ուժեր
  • Խորթ մայր
  • Անհաջող դավադրություն
  • Հանգամանքները բարդվում են
  • Նոր տեղեկություններ
  • Լեռնային իշխանուհին
  • Ինքնակոչները
  • Կնոջ խորհուրդը
  • Պատանի Արտավազդը

Մեկը արևմուտքում, մյուսը- արևելքում

  • Պատմոս
  • Անհուշ բերդ

Ճանապարհները բաժանվում են

  • Ռշտունի
  • Արտոն
  • Արտասուքի աղբյուր
  • Համզասպուհի
  • Սարսափելի գիշերվա առավոտը
  • Ուրացողը յուր տան շենքի վրա
  • Խայտ
  • Շապուհը Զարեհավանի ավերակների մոտ
  • Արտագերս
  • Մուշեղ՝ «Խոտորնակին՝ խոտորնակ»
  • Երկու չայրաց փոքրագույնը
  • Հայր մարդպետ
Երրորդ գիրք Արարատյան դաշտի առավոտը Մի տարօրինակ ողջակեզ Զվիթա Արաքսի որոգայթները Մայրը Ողական ամրոցը

Երրորդ գիրք

  • Արարատյան դաշտի առավոտը
  • Մի տարօրինակ ողջակեզ
  • Զվիթա
  • Արաքսի որոգայթները
  • Մայրը
  • Ողական ամրոցը
Րաֆֆի , Խենթը Հեղինակ՝ Րաֆֆի Անվանվել է՝ Սամսոն Տեր-Պողոսյան Տեսակ՝ գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն Բնօրինակ լեզու՝ հայերեն Հրատարակման տարեթիվ՝ 1881

Րաֆֆի , Խենթը

Հեղինակ՝ Րաֆֆի

Անվանվել է՝ Սամսոն Տեր-Պողոսյան

Տեսակ՝ գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն

Բնօրինակ լեզու՝ հայերեն

Հրատարակման տարեթիվ՝ 1881

Սյուժե

Վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին։ Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը։ Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում։

Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը։ Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին։

Վարդանը սիրում է տանուտեր Խաչոյի աղջիկ Լալային, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրան սիրում են նաև Ֆաթթահ Բեկը և Էֆենդին։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները, Սալմանը, Վարդանը։ Լալան փախուստի է դիմում։

Թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է։ Վարդանը, որը ձերբակալումից հետո հայտնվել էր Բայազետի բերդում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո սկսում է փնտրել Լալային, սակայն գտնում է միայն նրա գերեզմանը։ Լալայի շիրիմը գրկած Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը։

Մտքեր գրքից Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե։ Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից: Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում։ Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ։ Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա… - Սալման, այսպիսով Րաֆֆին արտահայտում է իր դժգոհությունը եկեղեցու կողմից քարոզված համբերությանը և հնազանդությանը

Մտքեր գրքից

Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե։ Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից:

Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում։ Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ։ Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա… -

Սալման, այսպիսով Րաֆֆին արտահայտում է իր դժգոհությունը եկեղեցու կողմից քարոզված համբերությանը և հնազանդությանը

Րաֆֆու մասին Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։ Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով։

Րաֆֆու մասին

Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա

Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։

Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով։

Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով։ Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի։ Հովհաննես Թումանյան

Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով։

Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի։

Հովհաննես Թումանյան

Հետաքրքիր փաստեր Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։ Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց։

Հետաքրքիր փաստեր

  • Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։
  • Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց։
Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը և միշտ դժբախտ կմնա, ով օտարի օգնության կարոտ լինի:

Օտարի օգնությունից մեզ շահ չկա:

Դժբախտ է այն ազգը և միշտ դժբախտ

կմնա, ով օտարի օգնության կարոտ լինի:

" width="640"

Մենք պետք է Սուր վեր

առնենք թուրքերին

ոչնչացնելու համար,որ

մեր հայրերից մեզ

մնացած հողի վրա միայն

մենք բնակվենք:

Րաֆֆի

Րաֆֆու իրերը

Րաֆֆու իրերը

Մոր նկարը Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականների ընտանիքում, որը 13 զավակ ուներ: Գրողի ընտանիքի մասին պատմող իրերից մեր օրեր է հասել մոր նկարը: Այն տեղադրված է դեղին, արտաքինից սեւացած շրջանակում: Շրջանակը բուսական նաշխերով, կապույտ եւ կարմիր քարերով է զարդարված:

Մոր նկարը

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականների ընտանիքում, որը 13 զավակ ուներ: Գրողի ընտանիքի մասին պատմող իրերից մեր օրեր է հասել մոր նկարը: Այն տեղադրված է դեղին, արտաքինից սեւացած շրջանակում: Շրջանակը բուսական նաշխերով, կապույտ եւ կարմիր քարերով է զարդարված:

Խալաթն ու ճամպրուկը Րաֆֆու տնային խալաթը պարսկական նուշի նախշերով, մուգ կարմիր եւ մուգ կանաչ գույներով կարպետահյուս կտորից է: Այն ունի նարնջագույն թելերից հյուսված գոտի: Խալաթը պահպանվել է գրողի հարսի՝ Ալեքսանդրայի մոտ: Ալեքսանդրա Կորմիկը 1956թ.-ին մի քանի իրերի հետ այն նվիրել է թանգարանին: Հայոց Եկեղեցական խորհրդի ջանքերով Գրականության եւ արվեստի թանգարան է հասել նաեւ Րաֆֆու՝ կաշվե, մաշած ճամպրուկը:    

Խալաթն ու ճամպրուկը

Րաֆֆու տնային խալաթը պարսկական նուշի նախշերով, մուգ կարմիր եւ մուգ կանաչ գույներով կարպետահյուս կտորից է: Այն ունի նարնջագույն թելերից հյուսված գոտի: Խալաթը պահպանվել է գրողի հարսի՝ Ալեքսանդրայի մոտ: Ալեքսանդրա Կորմիկը 1956թ.-ին մի քանի իրերի հետ այն նվիրել է թանգարանին:

Հայոց Եկեղեցական խորհրդի ջանքերով Գրականության եւ արվեստի թանգարան է հասել նաեւ Րաֆֆու՝ կաշվե, մաշած ճամպրուկը:    

Ծխախոտատուփը Րաֆֆին իր հուշագիրների մեջ մնացել է որպես մոլեռանդ ծխող եւ թեյի սիրահար: Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում այս ծխախոտատուփը նրա ամենահավատարիմ ուղեկիցներից մեկն է եղել: Թանգարանում պահվող ծխախոտատուփի վրա հունական դիցաբանության թեմայով պատկերներ են:  

Ծխախոտատուփը

Րաֆֆին իր հուշագիրների մեջ մնացել է որպես մոլեռանդ ծխող եւ թեյի սիրահար: Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում այս ծխախոտատուփը նրա ամենահավատարիմ ուղեկիցներից մեկն է եղել: Թանգարանում պահվող ծխախոտատուփի վրա հունական դիցաբանության թեմայով պատկերներ են:  

Ծխամուրճը Հուշագիրները պատմում են, որ Րաֆֆին ծխում էր և թեյ վայելում տրոպիկական ծաղիկներով շրջապատված սենյակում: Գեղեցիկի մեծ սիրահար վիպասանի սենյակում արմավենիներ կային, դրանք պարսկական թախտի շուրջ էին դրված: Այդ թախտին նստած էլ Րաֆֆին վայելում էր թեյն ու ծխեցնում ծխամորճը: Գորշ, փայտյա ձխամորճը ներկա է եղել գրողի բազմաթիվ ստեղծագործությունների «ծնունդին»:

Ծխամուրճը

Հուշագիրները պատմում են, որ Րաֆֆին ծխում էր և թեյ վայելում տրոպիկական ծաղիկներով շրջապատված սենյակում: Գեղեցիկի մեծ սիրահար վիպասանի սենյակում արմավենիներ կային, դրանք պարսկական թախտի շուրջ էին դրված: Այդ թախտին նստած էլ Րաֆֆին վայելում էր թեյն ու ծխեցնում ծխամորճը: Գորշ, փայտյա ձխամորճը ներկա է եղել գրողի բազմաթիվ ստեղծագործությունների «ծնունդին»:

  Կաղամարը Կաղամարը (թանաքաման) Րաֆֆուն նվիրել են Վանում 1885 թ.-ին հիմնված հայկական առաջին՝ Արմենական կուսակցության անդամները: Կաղամարը բաղկացած է գրչատուփից եւ մելանատուփից: Գրչատուփի ողջ երկարությամբ փորագրություն կա. «Ի վայելումն մեծ եւ անմահ վիպասան Րաֆֆիին՝ Վանի Արմենականներից, 1985թ.»: Ընծայականի շուրջը զարդանաշխեր են փորագրված: Մելանատուփը տերեւի նման կապարիչ ունի: Կաղամարը երկար ճանապարհ է անցնել. վերջին երկիրը, ուր հայտնվել էր գրողի անձնական իրը, Ֆրանսիան էր, որտեղից էլ հասել է Երևան:

  Կաղամարը

Կաղամարը (թանաքաման) Րաֆֆուն նվիրել են Վանում 1885 թ.-ին հիմնված հայկական առաջին՝ Արմենական կուսակցության անդամները:

Կաղամարը բաղկացած է գրչատուփից եւ մելանատուփից: Գրչատուփի ողջ երկարությամբ փորագրություն կա. «Ի վայելումն մեծ եւ անմահ վիպասան Րաֆֆիին՝ Վանի Արմենականներից, 1985թ.»:

Ընծայականի շուրջը զարդանաշխեր են փորագրված: Մելանատուփը տերեւի նման կապարիչ ունի: Կաղամարը երկար ճանապարհ է անցնել. վերջին երկիրը, ուր հայտնվել էր գրողի անձնական իրը, Ֆրանսիան էր, որտեղից էլ հասել է Երևան:

Մոմակալը Երբ 1891թ.-ին Րաֆֆու այրին երեխաների հետ տեղափոխվում է Անգլիա, որոշ կենցաղային իրեր, այդ թվում՝ մոմակալը, ի պահ է տալիս Ստեփան Տեր-Իսրայելյանի մոտ: Թիֆլիսի Կենտրոնական գրավաճառանոցի տնօրեն եւ հրատարակիչ Ստեփան Տեր-Իսրայելյանի հետ Րաֆֆու ընտանիքը մոտ է եղել: 93 տարի անց թիֆլիսցի գրավաճառի որդին Րաֆֆու անձնական իրերը նվիրել է Գրականության եւ արվեստի թանգարանին:

Մոմակալը

Երբ 1891թ.-ին Րաֆֆու այրին երեխաների հետ տեղափոխվում է Անգլիա, որոշ կենցաղային իրեր, այդ թվում՝ մոմակալը, ի պահ է տալիս Ստեփան Տեր-Իսրայելյանի մոտ: Թիֆլիսի Կենտրոնական գրավաճառանոցի տնօրեն եւ հրատարակիչ Ստեփան Տեր-Իսրայելյանի հետ Րաֆֆու ընտանիքը մոտ է եղել: 93 տարի անց թիֆլիսցի գրավաճառի որդին Րաֆֆու անձնական իրերը նվիրել է Գրականության եւ արվեստի թանգարանին:

Մաֆրաշը Մաֆրաշն անկողինը պահելու համար է նախատեսված: Այն կարպետահյուս աշխատանք է՝ գործված բրդյա թելերից: Այս ցուցանմուշը եւս թանգարանին է հասել Տեր-Իսրայելյանների ընտանիքի շնորհիվ: 

Մաֆրաշը

Մաֆրաշն անկողինը պահելու համար է նախատեսված: Այն կարպետահյուս աշխատանք է՝ գործված բրդյա թելերից: Այս ցուցանմուշը եւս թանգարանին է հասել Տեր-Իսրայելյանների ընտանիքի շնորհիվ: 

Ցորեն չափելու ամանը Կենցաղային այս առարկան Րաֆֆու ընտանիքում օգտագործել են ցորեն չափելու համար: Այն մեծ բռնակով գավաթի է նման: Ամանի հետ միասին թանգարանում պահվում են նաեւ նրանց տանն օգտագործված այլ կենցաղային իրեր:

Ցորեն չափելու ամանը

Կենցաղային այս առարկան Րաֆֆու ընտանիքում օգտագործել են ցորեն չափելու համար: Այն մեծ բռնակով գավաթի է նման: Ամանի հետ միասին թանգարանում պահվում են նաեւ նրանց տանն օգտագործված այլ կենցաղային իրեր:

Ափսեն ու սկուտեղը Ափսեն ու սկուտեղը Րաֆֆու տանը հաճախ կազմակերպվող հյուրասիրությունների անբաժան մասն էին: Րաֆֆու տան խոհարարը՝ Պարսկաստանից նրա հետ Թիֆլիս եկած Գրիգորը, հայտնի էր իր շատ համեղ փլավներով: Նուշով, քիշմիշով, ղավուրմայով, ձվաձեղով փլավները ճաշակելու հնարավորություն իր մտերիմների համար Րաֆֆին հաճախ էր ընձեռում: Փալվները մատուցվում էին այս ափսեում: Հնդկական ոճի զարդանախշերով սկուտեղը թանգարանին է նվիրել Րաֆֆու որդու՝ Արամի կինը: Թանգարանում կազմակերպվող միջոցառումների ժամանակ աշակերտներին հնարավորություն է տրվում վիպասանի սիրելի՝ պարսկական քաղցրավենիքներն ու թեյը համտեսել այս սկուտեղից:

Ափսեն ու սկուտեղը

Ափսեն ու սկուտեղը Րաֆֆու տանը հաճախ կազմակերպվող հյուրասիրությունների անբաժան մասն էին: Րաֆֆու տան խոհարարը՝ Պարսկաստանից նրա հետ Թիֆլիս եկած Գրիգորը, հայտնի էր իր շատ համեղ փլավներով: Նուշով, քիշմիշով, ղավուրմայով, ձվաձեղով փլավները ճաշակելու հնարավորություն իր մտերիմների համար Րաֆֆին հաճախ էր ընձեռում: Փալվները մատուցվում էին այս ափսեում:

Հնդկական ոճի զարդանախշերով սկուտեղը թանգարանին է նվիրել Րաֆֆու որդու՝ Արամի կինը: Թանգարանում կազմակերպվող միջոցառումների ժամանակ աշակերտներին հնարավորություն է տրվում վիպասանի սիրելի՝ պարսկական քաղցրավենիքներն ու թեյը համտեսել այս սկուտեղից:

Ձեռագիրն ու ակնոցը 10-հատորյակ ձեռագիր գեղարվեստական ստեղծագործություններ թողած վիպասանի արխիվը նրա որդու կինը՝ Ալեքսանդրա Կորմիկը ուղարկում է Հայաստան: Իրերը սնդուկներով հասնում են Մոսկվա, որտեղից էլ պետք է բերվեին Երեւան: Առեղծվածային պայմաններում 10 հատոր ձեռագրերն անհետանում են, Երեւան է հասնում միայն «Ձայն տուր, ով Ծովակ» բանաստեղծության երեք քառատողը: Թանգարանում պահվում են Րաֆֆու ձեռագիր նամակները, հոդածները, բայց գեղարվեստական ստեղծագործություններից միայն այս երեք քառատողն է:   Քառատողի վրա դրված է վիպասանի ակնոցը, որը նա կրում է հայտնի լուսանկարներում:

Ձեռագիրն ու ակնոցը

10-հատորյակ ձեռագիր գեղարվեստական ստեղծագործություններ թողած վիպասանի արխիվը նրա որդու կինը՝ Ալեքսանդրա Կորմիկը ուղարկում է Հայաստան: Իրերը սնդուկներով հասնում են Մոսկվա, որտեղից էլ պետք է բերվեին Երեւան: Առեղծվածային պայմաններում 10 հատոր ձեռագրերն անհետանում են, Երեւան է հասնում միայն «Ձայն տուր, ով Ծովակ» բանաստեղծության երեք քառատողը: Թանգարանում պահվում են Րաֆֆու ձեռագիր նամակները, հոդածները, բայց գեղարվեստական ստեղծագործություններից միայն այս երեք քառատողն է:  

Քառատողի վրա դրված է վիպասանի ակնոցը, որը նա կրում է հայտնի լուսանկարներում:

Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում, Վրաստան

Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում, Վրաստան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!