СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սահակ Պարթև ---

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սահակ Պարթև ---»

Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց

387 թ. կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. «… հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար»։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։

Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»

Հայերեն հնչյունական համակարգի ստեղծում

Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!