СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սասնա ծռեր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սասնա ծռեր»

Հետազոտական աշխատանք Սասնա ծռեր

Հետազոտական աշխատանք

Սասնա ծռեր

Տեսակ էպոս Ժանր ազգային էպոս Հեղինակ հայ ժողովրդական բանահյուսություն Երկիր Հայաստան Բնագիր լեզու արևմտահայերեն (բարբառներ՝ մոկաց, մշո, սասնա, արարատյան) Գրվել է Հրատարակչություն հստակեցված չէ (արաբական արշավանքների ժամանակահատվածում) Հրատարակություն 1874 թվական՝ ըստ Գարեգին Սրվանձտյանցի (առաջին) 1939 թվական՝ ըստ Հովսեփ Օրբելու (համահավաք բնագիր) 1874 Սասնա ծռեր  Սասունցի Դավիթ Հայոց էպոսի գլխավոր հերոս Սասնա Դավիթը՝ ըստ Հակոբ Կոջոյանի

Տեսակ

էպոս

Ժանր

ազգային էպոս

Հեղինակ

հայ ժողովրդական բանահյուսություն

Երկիր

Հայաստան

Բնագիր լեզու

արևմտահայերեն (բարբառներ՝ մոկաց, մշո, սասնա, արարատյան)

Գրվել է

Հրատարակչություն

հստակեցված չէ (արաբական արշավանքների ժամանակահատվածում)

Հրատարակություն

1874 թվական՝ ըստ Գարեգին Սրվանձտյանցի (առաջին) 1939 թվական՝ ըստ Հովսեփ Օրբելու (համահավաք բնագիր)

1874

Սասնա ծռեր Սասունցի Դավիթ

Հայոց էպոսի գլխավոր հերոս Սասնա Դավիթը՝ ըստ Հակոբ Կոջոյանի

« Սասնա ծռեր » կամ « Սասունցի Դավիթ », հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև « Սասնա փահլևաններ », « Սասնա տուն », « Ջոջանց տուն », « Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ », « Դավիթ և Մհեր », « Դավթի պատմություն », « Դավթի հեքիաթ » և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

« Սասնա ծռեր » կամ « Սասունցի Դավիթ », հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև « Սասնա փահլևաններ », « Սասնա տուն », « Ջոջանց տուն », « Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ », « Դավիթ և Մհեր », « Դավթի պատմություն », « Դավթի հեքիաթ » և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։

Էպոսի պատումներից մեկը 1874թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով  «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»  վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Էդուարդ Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, իսկ Արցախյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ Հայաստանի անկախ Հանրապետությունում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան։

«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի  7 -րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին  «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները»  հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի  7 -րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին  «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները»  հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Էպոսի  բովանդակություն

Էպոսի

բովանդակություն

Արքայադուստր Ծովինարի ամուսնություն Հայոց դյուցազնավեպը սկսվում է Բագրատունիների թագավորության արքա Գագիկի դստեր՝ Ծովինարի և Բաղդադի անհավատ խալիֆի ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններից, ովքեր Հայաստան էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով Բաղդադ տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին՝ խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։

Արքայադուստր Ծովինարի ամուսնություն

Հայոց դյուցազնավեպը սկսվում է Բագրատունիների թագավորության արքա Գագիկի դստեր՝ Ծովինարի և Բաղդադի անհավատ խալիֆի ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններից, ովքեր Հայաստան էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով Բաղդադ տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին՝ խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։

Այս հարցի շուրջ հայոց ավագանու անդամներն ունեին հակասական դիրքորոշում․ անդամների մի մասը կտրականապես դեմ էր մուսուլման խալիֆի և խաչապաշտ արքայադստեր ամուսնությանը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, պնդում էր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարկավոր են Ծովինարին տալ խալիֆին կնության։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։ — Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ, զամեն տի սպանի իմ պատճառով, աղեկն էն է, ես էրթամ, ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն. ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, քանց մեր էրկիր ավերի, էն հազար-հազար հոգիք կորուսանին։ Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։ Ծովինարը դիմում է Գագիկ արքային, «Սասնա ծռեր» էպոս

Այս հարցի շուրջ հայոց ավագանու անդամներն ունեին հակասական դիրքորոշում․ անդամների մի մասը կտրականապես դեմ էր մուսուլման խալիֆի և խաչապաշտ արքայադստեր ամուսնությանը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, պնդում էր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարկավոր են Ծովինարին տալ խալիֆին կնության։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։

  • — Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ, զամեն տի սպանի իմ պատճառով, աղեկն էն է, ես էրթամ, ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն. ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, քանց մեր էրկիր ավերի, էն հազար-հազար հոգիք կորուսանին։ Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։
  • Ծովինարը դիմում է Գագիկ արքային, «Սասնա ծռեր» էպոս
Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։

Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։

Սասունի հիմնադրումը՝ Սանասար և Բաղդասար Սանասարն ու Բաղդասարը՝ Ծովինարի որդիները, ոչ թե օրով, այլ ժամով էին մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին։ Այս հողի վրա վեզիրների և խալիֆի միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի արդյունքում որոշվում է տղաներին հեռացնել Բաղդադից։ Գագիկ արքայի թոռների հետագա մանկությունն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց հետո վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Շուտով նրանք ուղևորվում են այն ավազանի մոտ, որտեղից կյանք են ստացել։ Սանասարը կրտսեր եղբորն առաջարկում է նետվել ծովի ալիքների մեջ, սակայն Բաղդասարը հրաժարվում է։ Սանասարը համարձակորեն ձգտվում է ծովի ալիքներին ընդառաջ, սակայն ջրերը հետ են քաշվում, իսկ քաջարի դյուցազունն ընկնում է ստորեկրյա թագավորություն։

Սասունի հիմնադրումը՝ Սանասար և Բաղդասար

Սանասարն ու Բաղդասարը՝ Ծովինարի որդիները, ոչ թե օրով, այլ ժամով էին մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին։ Այս հողի վրա վեզիրների և խալիֆի միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի արդյունքում որոշվում է տղաներին հեռացնել Բաղդադից։ Գագիկ արքայի թոռների հետագա մանկությունն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց հետո վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Շուտով նրանք ուղևորվում են այն ավազանի մոտ, որտեղից կյանք են ստացել։ Սանասարը կրտսեր եղբորն առաջարկում է նետվել ծովի ալիքների մեջ, սակայն Բաղդասարը հրաժարվում է։ Սանասարը համարձակորեն ձգտվում է ծովի ալիքներին ընդառաջ, սակայն ջրերը հետ են քաշվում, իսկ քաջարի դյուցազունն ընկնում է ստորեկրյա թագավորություն։

Այստեղ հրաշք է կատարվում․ կյանքի աղբյուր համարվող Մարութա Բարձրիկ Սուրբ Աստվածածինը Սանասարին է հանձնում Թուր Կեծակին (կայծակնային սուր) և Քուռկիկ Ջալալին։ Առասպելական այդ ձին ուներ աննկարագրելի արտասովոր հատկություններ, քանզի մարդկային լեզվով խոսելուց բացի նա նաև կարողանում էր անծայրածիր ճանապահներ անցնել և թռչել մինչև առ արեգակ։ Կենսատու ջրերում Սանասարը ձեռք է բերում նաև անխոցելի զենք ու զրահ, իսկ բազուկի վրա դրոշմվում է յուրօրինակ մի խաչ։ Ծովի ջուրը Սանասարին դարձնում է իրական մի հսկա, որ անգամ եղբայրը նրան չի ճանաչում և վերջինիս տեսնելով ահարկու փախչում է։ Շուտով նա իմանում է եղելությունը, որից հետո միայն քաջազունները շարունակում են իրենց ճանապարհը։ Շուտով եղբայրներն ականատես են լինում, թե ինչպես է լեռներից հոսող մի ուժգին առու կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ ջրի զորությունից՝ Սանասարն ու Բաղդասարը գտնում են առվի հոսքի սկզբնակետը և վերջինիս ակունքների վրա վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։ Շուտով Սանասարն ու Բաղդասարը ձեռնամուխ են լինում իրենց հիմնադրած ամրոցի հարակից տարածքների բնակեցմանը և այդ նպատակով հայոց աշխարհից 40 ընտանիք բերելով հաստատում են այստեղ։ Այսպիսով, առասպելական տեսանկյունից՝ սա է Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ ․ Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,  Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք.  Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։  Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ.  Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։  Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե.  Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,   Մեր տան անուն՝ Սասնա տուն։ - Ծերունին Սասուն քաղաքի մասին

Շինարարական աշխատանքների ավարտից հետո եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ ․

Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ, Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք. Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։ Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ. Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։ Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե. Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,

Մեր տան անուն՝ Սասնա տուն։

- Ծերունին Սասուն քաղաքի մասին

Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը Հալվոր նայեց դարգահի վերա,  Էդոր վերին հարկեր տեսավ,  Քարեր հանած էդա բարձր հարկեր,  Տեսավ քարափներ պատ շարած,  Զարմացած մնաց, հարցուց, ասաց.  — Էդո՞ր անուն դնեմ։  Աստված ձեր տուն շինի,  Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։  Աստված բարի տա ձեզ,  Դուք ինչքա՞ն ուժ ունիք,  Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։  Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են. Սասունի հիմնադրումից հետո քաջազունները մեկնում են Պղնձե քաղաք, որտեղ Սանասարն ամուսնանում է այդ քաղաքի արքայի դստեր՝ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի կամ պարզապես Դեղձունի հետ։ Վերջինս Սանասարին տեսել էր իր երազում և վերջինիս այդ մասին տեղեկացրել էր նամակի միջոցով։ Բաղդասարն էլ իր հերթին ամուսնանում է Դեղձուն-Ծամի քրոջ հետ և մեկնում Բաղդադ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ Մհերը, Օհանը և Ցռան Վերգոն։ Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։

Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը

Հալվոր նայեց դարգահի վերա, Էդոր վերին հարկեր տեսավ, Քարեր հանած էդա բարձր հարկեր, Տեսավ քարափներ պատ շարած, Զարմացած մնաց, հարցուց, ասաց. — Էդո՞ր անուն դնեմ։ Աստված ձեր տուն շինի, Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։ Աստված բարի տա ձեզ, Դուք ինչքա՞ն ուժ ունիք, Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։ Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.

Սասունի հիմնադրումից հետո քաջազունները մեկնում են Պղնձե քաղաք, որտեղ Սանասարն ամուսնանում է այդ քաղաքի արքայի դստեր՝ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի կամ պարզապես Դեղձունի հետ։ Վերջինս Սանասարին տեսել էր իր երազում և վերջինիս այդ մասին տեղեկացրել էր նամակի միջոցով։ Բաղդասարն էլ իր հերթին ամուսնանում է Դեղձուն-Ծամի քրոջ հետ և մեկնում Բաղդադ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ Մհերը, Օհանը և Ցռան Վերգոն։ Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։

Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր Սասնա աշխարհ և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո Մեծ Մհերը դառնում է Սասնա տան ղեկավար։

Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից

Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր Սասնա աշխարհ և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո Մեծ Մհերը դառնում է Սասնա տան ղեկավար։

Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ։ Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլևաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ Ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մոսուլ՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։

Մելիքի և Մհերի պայմանավորվածությունը՝ ըստ «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի. տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է.  Ասաց. Սասնա Մհեր, քելե մենք մի պայման կապենք։ Ես կասեի՝ մեջ աշխարքին ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝ ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։  Ասաց, ինչքան խարջ կա ձեզի՝ ամեն ես քեզի բաշխեցի։ Էլ Սասունն ինձ խարջադար չի։ Քոնն են Սասնա ամեն հողեր։  Գընա, կե՛ր, խրմի՛, վայելե՛։ Մենակ՝ կռվի վախտ որ ըլի՝ մենք իրարու պառեկ ըլնինք։ Ասաց. թե ես մեռնեմ՝ զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի, թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։  Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։ Մատներ կտրին, արուն արնի խառնեցին, պայման դրին, էղան աղբեր։   Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց. Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։

Մելիքի և Մհերի պայմանավորվածությունը՝ ըստ «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի

Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի. տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է. Ասաց. Սասնա Մհեր, քելե մենք մի պայման կապենք։ Ես կասեի՝ մեջ աշխարքին ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝ ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։ Ասաց, ինչքան խարջ կա ձեզի՝ ամեն ես քեզի բաշխեցի։ Էլ Սասունն ինձ խարջադար չի։ Քոնն են Սասնա ամեն հողեր։ Գընա, կե՛ր, խրմի՛, վայելե՛։ Մենակ՝ կռվի վախտ որ ըլի՝ մենք իրարու պառեկ ըլնինք։ Ասաց. թե ես մեռնեմ՝ զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի, թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։ Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։ Մատներ կտրին, արուն արնի խառնեցին, պայման դրին, էղան աղբեր։

Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց. Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։

Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ, որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ Ջալալին աստվածային նժույգով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։

Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ, որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ Ջալալին աստվածային նժույգով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։

Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառանգել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը։ Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հույսը, թե  «հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի» ։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով Մըսրից սլանում է հայրենյաց Սասուն։ Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։ Սակայն հայ փափկասուն տիկնոջ երդմնազանցությունը առաջացնում է Աստծո զայրույթը և վերջիններս մնում են անժառանգ։ Աստծո հետ կապ հաստատելու նպատակով Մեծ Մհերը կառուցում է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, որի միջոցով կապ է հաստատում տիրոջ հետ և վերջինից արու զավակ խնդրում։ Սակայն Աստված հայտնում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տղայի ծնվելուց անմիջապես հետո նա և իր կինը մահանան։ Անձնազոհ Մհերն ու Արմաղանը շուտով մահանում են, սակայն լույս աշխարհ է գալիս նրանց խարտյաշ որդին, որին կնքում են Դավիթ։

Սասունցի Դավթի ծնունդ և մանկապատանեկություն

Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ Առյուծաձև Մհերի հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։

Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը Սասունում մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք, ապա դիմում նաև դրանց տերերին հետևյալ խոսքերով․

Այսպես Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։

Դավթի կողմից Մարութա վանքի վերակառուցում և Մըսրա Մելիքի հետ մենամարտ Չափահասության տարիքում Դավիթը երազ է տեսնում, որտեղ վերջինիս առաջ առաքելություն է դրվում վերակառուցել հոր կողմից հիմնադրված Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սակայն վանքի հիմքերն անգամ չէին պահպանվել և Դավիթը տեսիլքի միջոցով իմանում է, որ հատակագծի հիմքում պետք է դրվի իր թուրը։ Եկեղեցին կառուցելուց հետո Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում այնտեղ՝ յոթ տարվա հարկը գանձելու։ Տուն վերադարձած պատանին տեսնում է, որ հորեղբայրը, Սասունն ավերելու սպառնալիքից ահաբեկված, արաբների համար ոսկի է չափում։ Նա արագորեն շտապում է հարկահաններին ընդառաջ և սարսափելիորեն ջարդում նրանց մռութները։

Դավթի կողմից Մարութա վանքի վերակառուցում և Մըսրա Մելիքի հետ մենամարտ

Չափահասության տարիքում Դավիթը երազ է տեսնում, որտեղ վերջինիս առաջ առաքելություն է դրվում վերակառուցել հոր կողմից հիմնադրված Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սակայն վանքի հիմքերն անգամ չէին պահպանվել և Դավիթը տեսիլքի միջոցով իմանում է, որ հատակագծի հիմքում պետք է դրվի իր թուրը։ Եկեղեցին կառուցելուց հետո Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում այնտեղ՝ յոթ տարվա հարկը գանձելու։ Տուն վերադարձած պատանին տեսնում է, որ հորեղբայրը, Սասունն ավերելու սպառնալիքից ահաբեկված, արաբների համար ոսկի է չափում։ Նա արագորեն շտապում է հարկահաններին ընդառաջ և սարսափելիորեն ջարդում նրանց մռութները։

Որոտաձայն մարտակոչով և սեփական արյունով գրած հրովարտակով Մըսրա Մելիքը իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և գնում Սասնա դեմ պատերազմելու։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Դավիթը մարտի դաշտ դուրս գալուս աղաղակում է այսպես․ ․․․ Ով քնած է` արթուն կացեք, ով արթուն է` ձիեր թամբեք,  Ով թամբել է զենքեր կապեք, ով կապել է` ելեք, հեծեք,  Չասեք Դավիթ գող-գող եկավ, Գող-գող գնաց․․․ Հայոց սակավաթիվ քաջերը սկսում են աջ ու ձախ կոտորել արաբների անծայրածիր բանակին, մինչև Մըսրա Մելիքի ճամբարից դուրս է գալիս մի ծերունի և հորդորում հարցը լուծել հավասար հարթության վրա՝ արքան ընդդեմ արքայի, քանզի նրանց տարաձայնությունների պատճառով կարող էին տուժել հազարավոր մարդիկ։ Այսպիսով նշմարվում է Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտը, որը տեղի է ունենում նույն օրը։ Քուռկիկ Ջալալին հեծած Սասնա Դավիթը թուր կեծակիի ուժգին հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատ արձակում նրա բանակին՝ նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։ Հաղթական պատերազմից հետո Դավիթն ամուսնանում է գեղեցկուհի Խանդութ խանումի հետ։

Որոտաձայն մարտակոչով և սեփական արյունով գրած հրովարտակով Մըսրա Մելիքը իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և գնում Սասնա դեմ պատերազմելու։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Դավիթը մարտի դաշտ դուրս գալուս աղաղակում է այսպես․

․․․ Ով քնած է` արթուն կացեք, ով արթուն է` ձիեր թամբեք, Ով թամբել է զենքեր կապեք, ով կապել է` ելեք, հեծեք, Չասեք Դավիթ գող-գող եկավ, Գող-գող գնաց․․․

Հայոց սակավաթիվ քաջերը սկսում են աջ ու ձախ կոտորել արաբների անծայրածիր բանակին, մինչև Մըսրա Մելիքի ճամբարից դուրս է գալիս մի ծերունի և հորդորում հարցը լուծել հավասար հարթության վրա՝ արքան ընդդեմ արքայի, քանզի նրանց տարաձայնությունների պատճառով կարող էին տուժել հազարավոր մարդիկ։ Այսպիսով նշմարվում է Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտը, որը տեղի է ունենում նույն օրը։ Քուռկիկ Ջալալին հեծած Սասնա Դավիթը թուր կեծակիի ուժգին հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատ արձակում նրա բանակին՝ նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։ Հաղթական պատերազմից հետո Դավիթն ամուսնանում է գեղեցկուհի Խանդութ խանումի հետ։

Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Կյանքի վերջին տարում Դավիթը Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան այսպես․ «անմահ լինես և անժառանգ»։ Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։

Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Կյանքի վերջին տարում Դավիթը Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան այսպես․ «անմահ լինես և անժառանգ»։ Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։

Պատմական ժամանակահատված «Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը պարզ է դառնում , որ այն հայ ժողովրդի կազմավորման վաղնջական ժամանակներին է անդրադառնում ։ Էպոսի յուրաքանչյուր հերոս , ունի առանցքային նշանակություն և նրանք բացահայտում են աստղագիտական և մաթեմաթիկանան մի շարք գիտելիքներ, որոնք անընդմեջ կարող ենք հանդիպել էպոսում ։

Պատմական ժամանակահատված

«Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը պարզ է դառնում , որ այն հայ ժողովրդի կազմավորման վաղնջական ժամանակներին է անդրադառնում ։ Էպոսի յուրաքանչյուր հերոս , ունի առանցքային նշանակություն և նրանք բացահայտում են աստղագիտական և մաթեմաթիկանան մի շարք գիտելիքներ, որոնք անընդմեջ կարող ենք հանդիպել էպոսում ։

Նախնական հիշատակ Է պոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։

Նախնական հիշատակ

Է պոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։

Գրառումներն ու հրատարակություններ «Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերում մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։

Գրառումներն ու հրատարակություններ

«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերում մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։

«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։

«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։

Վիպասացների հայրենիքը Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։

Վիպասացների հայրենիքը

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։

Կառուցվածքն ու գլխավոր հերոսները Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Կառուցվածքն ու գլխավոր հերոսները

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Գրական մշակումներն ու թարգմանությունները «Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Գրական մշակումներն ու թարգմանությունները

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Քաղվածքներ

Քաղվածքներ

Քաղվածքներ «Սանասար և Բաղդասար» ճյուղից Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ. Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ, Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ։ Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ։ Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր, Կռապաշտ թագավորն ասաց. — Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ. Հետ քեզ պայման կը կապենք։ Դու քո աղջիկ տուր ինձ, Ես էլ քենե հարկ չեմ ուզի. Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի, Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է։ Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին. Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։ Մեկէլներ որ տեսան, թողին փախան։ Սանասար էդտեղ էրդում արեց. — Հացն ու գինին, տեր կենդանին. Էդ ջրի ակ որտեղ էղավ, Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք, Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։

Քաղվածքներ «Սանասար և Բաղդասար» ճյուղից

  • Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.

Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,

Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ։

Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ։

Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,

  • Կռապաշտ թագավորն ասաց.

— Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ.

Հետ քեզ պայման կը կապենք։

Դու քո աղջիկ տուր ինձ,

Ես էլ քենե հարկ չեմ ուզի.

Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի,

Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է։

  • Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին.

Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։

Մեկէլներ որ տեսան, թողին փախան։

  • Սանասար էդտեղ էրդում արեց.

— Հացն ու գինին, տեր կենդանին.

Էդ ջրի ակ որտեղ էղավ,

Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք,

Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։

Սանասար էնքան զորեղ էր. Որ օր տասըն տան տեղ կը փորեր, Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր. Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։ Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։ Որ դու ասիր՝ սասուն քարեր, Քարե սան սուն եք զարկե, Մեր բերդի անուն էդավ Սանսուն,Սասուն։ Մեր տան անուն՝ Սասնա տուն։ Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն, Էն տան անուն մնաց Սասնա տուն։ Բաղդասար էլավ, զիր կին առավ, գնաց Բաղդադ, Սանասար մնաց Սասուն։ Բաղդասար անորդի մնաց։ Սանասարին, աստված էտու, Լաճ մի էլավ, անուն էդին Վերգո։ Քանի մի տարի վերա անցավ, Սանասարին էրկու տղա էլ էլավ, Մեկի անուն էդին Ձենով Հովան, Մեկի անուն՝ Մհեր։
  • Սանասար էնքան զորեղ էր.

Որ օր տասըն տան տեղ կը փորեր,

Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր.

Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։

  • Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։

Որ դու ասիր՝ սասուն քարեր,

Քարե սան սուն եք զարկե,

Մեր բերդի անուն էդավ Սանսուն,Սասուն։

Մեր տան անուն՝ Սասնա տուն։

Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն,

Էն տան անուն մնաց Սասնա տուն։

  • Բաղդասար էլավ, զիր կին առավ, գնաց Բաղդադ,

Սանասար մնաց Սասուն։

Բաղդասար անորդի մնաց։

Սանասարին, աստված էտու,

Լաճ մի էլավ, անուն էդին Վերգո։

Քանի մի տարի վերա անցավ,

Սանասարին էրկու տղա էլ էլավ,

Մեկի անուն էդին Ձենով Հովան,

Մեկի անուն՝ Մհեր։

Քաղվածքներ «Մեծ Մհեր» ճյուղից Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար. Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։ Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։ Էն իմացավ Սանասարի մեռնել, Էլավ, էկավ վեր Սասնա, Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին։ Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան, Յոթ շենք էղավ իր բոյ։ Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։ Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ, Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ, Ճղեց էդ առյուծ մեջտեղեն, Արե՛ց էնոր էրկու կտոր։ Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։

Քաղվածքներ «Մեծ Մհեր» ճյուղից

  • Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար.

Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։

Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։

Էն իմացավ Սանասարի մեռնել,

Էլավ, էկավ վեր Սասնա,

Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին։

  • Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,

Յոթ շենք էղավ իր բոյ։

  • Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։

Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,

Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,

Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,

Արե՛ց էնոր էրկու կտոր։

Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։

Ասաց.— Թե ես մեռնեմ՝ Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի. Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։ Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։ Մատներ կտրին, արուն արնի խառնեցին, Պայման դրին, էղան աղբեր։ Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց. Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։ Ժամանակ մի վրա անցավ, Մըսրա Մելիք մեռավ։ Իսմիլ Մհերից մնաց էրեխով, Ղսրըղներ Քուռկիկ Զալալուց բռնեցին։ Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։ Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ, Արմաղանին տղա էլավ։ Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։ Տղան որ տուն բերին, Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։
  • Ասաց.— Թե ես մեռնեմ՝

Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.

Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։

Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։

Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,

Պայման դրին, էղան աղբեր։

Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց.

Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։

  • Ժամանակ մի վրա անցավ, Մըսրա Մելիք մեռավ։
  • Իսմիլ Մհերից մնաց էրեխով,

Ղսրըղներ Քուռկիկ Զալալուց բռնեցին։

  • Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
  • Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,

Արմաղանին տղա էլավ։

Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։

Տղան որ տուն բերին,

Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։

Քաղվածքներ «Սասունցի Դավիթ» ճյուղից Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։ Զծիծ էտուր Դավթին։ Դավիթ էնոր ծիծ վերուց։ Ժամանակ մի Դավիթ ծիծ կերավ։ Օր մէլ Դավիթ էնոր ծիծ չըծըծեց։ Իսմիլ խաթուն ասաց.— Դավիթ, տըղա, Ուղարկեմ քեզ՝ կ’էրթա՞ս Սասուն քո հրողբրանց։ — Հրողբե՞ք ունիմ,— ասաց— ինչի՞ չեմ է՛րթա։ Քարայրի բերնից Դավիթ էն ժայռ վերցուց, քցեց, Առավ Քեռի Թորոս, Ձենով Հովան, Վերգո, Մըտավ մեջ քարայրին։ Հրողբոր կնիկ ասաց.– «Տանեմ, գյուխ լվամ, Դավիթ գա՝ ջո՛ւր լցի վեր իմ գլխուն. Որ Դավիթ իմ մարմին տեսնա՝ Էնոր սիրտ տի մեղավորնա, Տի գա հետ իմ ձեռաց»։

Քաղվածքներ «Սասունցի Դավիթ» ճյուղից

  • Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։

Զծիծ էտուր Դավթին։

Դավիթ էնոր ծիծ վերուց։

Ժամանակ մի Դավիթ ծիծ կերավ։

Օր մէլ Դավիթ էնոր ծիծ չըծըծեց։

  • Իսմիլ խաթուն ասաց.— Դավիթ, տըղա,

Ուղարկեմ քեզ՝ կ’էրթա՞ս Սասուն քո հրողբրանց։

— Հրողբե՞ք ունիմ,— ասաց— ինչի՞ չեմ է՛րթա։

  • Քարայրի բերնից Դավիթ էն ժայռ վերցուց, քցեց,

Առավ Քեռի Թորոս, Ձենով Հովան, Վերգո,

Մըտավ մեջ քարայրին։

  • Հրողբոր կնիկ ասաց.– «Տանեմ, գյուխ լվամ,

Դավիթ գա՝ ջո՛ւր լցի վեր իմ գլխուն.

Որ Դավիթ իմ մարմին տեսնա՝

Էնոր սիրտ տի մեղավորնա,

Տի գա հետ իմ ձեռաց»։

Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ, Էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց։ Զժողովուրդ, կնիկ, աղջիկ, Քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց... Դավիթ քշեց, գնաց, ասաց. — Ջանըմ, ես տի խաբա՛ր անեմ ու նո՛ր տէրթամ։ Գնաց, էլավ Լեռա սարի գլուխ, կանչեց.— «Էհե՜յ*, Ով քընած է՝ արթուն կացեք, Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք, Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք, Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք. Չ’ասեք Դավիթ գող գող էկավ, Գող-գող գընաց»։ Ձենով Հովան էլի՛ քնավ։ Մեկ է՛լ էրազ տեսավ. Մըսրա աստըղ շա՛տ էր պայծառ. Սասնա աստըղ խավարե՛ր էր, հա՛, կը հանգչեր։
  • Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ,

Էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց։

Զժողովուրդ, կնիկ, աղջիկ,

Քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց...

  • Դավիթ քշեց, գնաց, ասաց.

— Ջանըմ, ես տի խաբա՛ր անեմ ու նո՛ր տէրթամ։

Գնաց, էլավ Լեռա սարի գլուխ, կանչեց.— «Էհե՜յ*,

Ով քընած է՝ արթուն կացեք,

Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,

Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք,

Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք.

Չ’ասեք Դավիթ գող գող էկավ,

Գող-գող գընաց»։

  • Ձենով Հովան էլի՛ քնավ։

Մեկ է՛լ էրազ տեսավ.

Մըսրա աստըղ շա՛տ էր պայծառ.

Սասնա աստըղ խավարե՛ր էր, հա՛, կը հանգչեր։

Էրկու գիշեր ու էրկու օր էդ թոզ կանգնեց Դավթի վերա։ Մելիք ասաց.– Դավի՛թ, հալա կենդանի՞ ես, Հող էիր, քեզ հող դարձուցի։ Դավիթ ասաց.– Մելիք, կենդանի՛ եմ. Էսիկ էրկու, մեկ էլ զարկի։ Կըտրեց քառսուն ջաղացի քար, Կըտրեց քառսուն գոմշու կաշին, Կըտրեց հըրեշ Մըսրա Մելքին, Կըտրեց ճակտից, ոտքերուց դուրս էլավ Ու յոթ գազ էլ մտավ գետին, Գնաց հասավ սև ջուր։ Դավթի արած կտրճություն ամեն տեղ պատմեցին, Ասին.— Դավիթ իր հոր ուխտ արավ՝ Մըսրա Մելիք սպանեց, Սասուն ազատեց։
  • Էրկու գիշեր ու էրկու օր էդ թոզ կանգնեց Դավթի վերա։

Մելիք ասաց.– Դավի՛թ, հալա կենդանի՞ ես,

Հող էիր, քեզ հող դարձուցի։

Դավիթ ասաց.– Մելիք, կենդանի՛ եմ.

Էսիկ էրկու, մեկ էլ զարկի։

  • Կըտրեց քառսուն ջաղացի քար,

Կըտրեց քառսուն գոմշու կաշին,

Կըտրեց հըրեշ Մըսրա Մելքին,

Կըտրեց ճակտից, ոտքերուց դուրս էլավ

Ու յոթ գազ էլ մտավ գետին,

Գնաց հասավ սև ջուր։

  • Դավթի արած կտրճություն ամեն տեղ պատմեցին,

Ասին.— Դավիթ իր հոր ուխտ արավ՝

Մըսրա Մելիք սպանեց,

Սասուն ազատեց։

Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։ Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ, Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ, Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց, Թև էթալ վիզ, ճակատ պագեց, Սիրտ չըհովացավ. Մեկ էլ՝ էրես պագեց, Էլի սիրտ չըհովացավ... Յոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։ Մհեր իր մորն ասաց. — Ի՛մ մեր, իմ հեր ո՞ւր է. Էրեխեք ինձի կ’ասեն՝ Դու հեր չունես, բիճ ես, Ինձի հեր չկա՞, էրթամ ետև. Իմ հեր ո՞ւր է գնացե։ Մերն ասաց. — Քո հեր Դավիթն է. Գնացե Գյուրջիստան էրկիր, Քառսուն փահլևաններուն պսակի, գա. Մեկ ոսկե բազբանդ էլ տվե,
  • Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։

Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ,

Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ,

Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց,

Թև էթալ վիզ, ճակատ պագեց,

Սիրտ չըհովացավ.

Մեկ էլ՝ էրես պագեց,

Էլի սիրտ չըհովացավ...

  • Յոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։

Մհեր իր մորն ասաց.

— Ի՛մ մեր, իմ հեր ո՞ւր է.

Էրեխեք ինձի կ’ասեն՝

Դու հեր չունես, բիճ ես,

Ինձի հեր չկա՞, էրթամ ետև.

Իմ հեր ո՞ւր է գնացե։

Մերն ասաց. — Քո հեր Դավիթն է.

Գնացե Գյուրջիստան էրկիր,

Քառսուն փահլևաններուն պսակի, գա.

Մեկ ոսկե բազբանդ էլ տվե,

«Օրհնյա՛լ, բարերար աստված, Քո հրամանքն էր շատ. Հրաման էնես՝ Գաբրիել հրեշտակ վար իջներ, Հեր, տղեն մե-մեկից հետ կտրեր»։ Լացեց, հասավ Դավթի ձեռք պագեց, ասաց. — Իմ հեր դո՞ւն ես, ես քե մեղա։ Դավիթ կանչեց, ասաց. — Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր, Ինձի ամանչեցրիր, Կանչեր եմ քաղցրիկ աստված, Անմահ ըլնիս, անժառանգ։ Չուր Չմշկիկ Սուլթան կը գար, Էնոր աղջիկ առավ նետ-աղեղ, Էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։ Դավիթ որ լողանալու հետ էր, Էդ աղջիկ գողտուկ էլավ՝ Թունավոր նետով էզար Դավթին, Որ էզար մեջքին, ծակեց, Սրտեն ինի էտու դուրս։
  • «Օրհնյա՛լ, բարերար աստված,

Քո հրամանքն էր շատ.

Հրաման էնես՝ Գաբրիել հրեշտակ վար իջներ,

Հեր, տղեն մե-մեկից հետ կտրեր»։

  • Լացեց, հասավ Դավթի ձեռք պագեց, ասաց.

— Իմ հեր դո՞ւն ես, ես քե մեղա։

Դավիթ կանչեց, ասաց.

— Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր,

Ինձի ամանչեցրիր,

Կանչեր եմ քաղցրիկ աստված,

Անմահ ըլնիս, անժառանգ։

  • Չուր Չմշկիկ Սուլթան կը գար,

Էնոր աղջիկ առավ նետ-աղեղ,

Էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։

Դավիթ որ լողանալու հետ էր,

Էդ աղջիկ գողտուկ էլավ՝

Թունավոր նետով էզար Դավթին,

Որ էզար մեջքին, ծակեց,

Սրտեն ինի էտու դուրս։

Քաղվածքներ «Մհեր Փոքր» ճյուղից Մհեր էլավ, Թուր Կեծակին քաշեց, Գնաց խառնվավ զորքին. Աջու էզար, ձախու էզար, Ո՛չ զորք թողեց, ո՛չ զորական, Ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց. — Էս իմ հոր փոխ։ Մհեր գնաց, էն քառսուն փահլևանի քուր՝ Մարդակեր պառավին գտավ, Մեկ ճըլխտրիկ էզար, գլուխ թռուց... Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին, , տարավ Սասնա տուն. Էկավ, տեսավ՝ հրողբեր մեռած.

Քաղվածքներ «Մհեր Փոքր» ճյուղից

  • Մհեր էլավ, Թուր Կեծակին քաշեց,

Գնաց խառնվավ զորքին.

Աջու էզար, ձախու էզար,

Ո՛չ զորք թողեց, ո՛չ զորական,

Ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց.

— Էս իմ հոր փոխ։

  • Մհեր գնաց, էն քառսուն փահլևանի քուր՝

Մարդակեր պառավին գտավ,

Մեկ ճըլխտրիկ էզար, գլուխ թռուց...

  • Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,

, տարավ Սասնա տուն.

Էկավ, տեսավ՝ հրողբեր մեռած.

Էդ քարին Վանա քար կ’ասեն։ Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին, Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր. Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։ Թուր որ էզար քարին, Քար էրկու կողմեն փեղկվավ, Ինք, իր ձին գնացին մեջ. Քար էկավ, իրար կպավ։ Քեռի Թորոս կսկծուց մեռավ, Որ իմացավ Մհերի փակվել։
  • Էդ քարին Վանա քար կ’ասեն։

Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,

Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.

Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։

Թուր որ էզար քարին,

Քար էրկու կողմեն փեղկվավ,

Ինք, իր ձին գնացին մեջ.

Քար էկավ, իրար կպավ։

Քեռի Թորոս կսկծուց մեռավ,

Որ իմացավ Մհերի փակվել։

Քաղվածքներ «Վերջերգ» բաժնից Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝ Հսկա մարդ մի էդտեղ նստած. Հովիվ կը հարցու. — Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։ Մհեր կը դառնա՝ կ’ասի. — Ես որ էլնեմ էստեղեն, Հողն ինձ չի պահի։ Քանի աշխարք չար է , Հողն էլ ղալբցեր է, Մեջ աշխրքին ես չեմ մնա։

Քաղվածքներ «Վերջերգ» բաժնից

  • Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝

Հսկա մարդ մի էդտեղ նստած.

Հովիվ կը հարցու.

— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։

Մհեր կը դառնա՝ կ’ասի.

— Ես որ էլնեմ էստեղեն,

Հողն ինձ չի պահի։

Քանի աշխարք չար է ,

Հողն էլ ղալբցեր է,

Մեջ աշխրքին ես չեմ մնա։

Սասնա Ծռեր էպոսի տոհմածառը Խանդութ Դավիթ Վերգո Ձենով Օհան Արմաղան Մեծ Մհեր Փոքր Մհեր Դեղձուն ծամ Սանասար Բաղդասար Գոհար Ծովինար Գագիկ թագավոր

Սասնա Ծռեր էպոսի տոհմածառը

Խանդութ

Դավիթ

Վերգո

Ձենով Օհան

Արմաղան

Մեծ Մհեր

Փոքր Մհեր

Դեղձուն ծամ

Սանասար

Բաղդասար

Գոհար

Ծովինար

Գագիկ թագավոր

Սասնա ծռերում գործող անձանց անուններ

Սասնա ծռերում գործող անձանց անուններ

Սասունի մասին

Սասունի մասին

Գավառակ Երկիր՝ Թուրքիա Երկրամաս՝ Բիթլիսի վիլայեթ Գավառ՝ Գենջի գավառ Այլ անվանումներ  Սանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա, Սանսան, Սանսուն, Սասոն, Սասունք, Վերին դաշտ Պաշտոնական լեզու՝ Հայերեն Բնակչություն՝ 60 000 մարդ (1915) Ազգային կազմ՝ Հայեր (մինչև Մեծ եղեռնը) Կրոնական կազմ  Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) Սասուն

Գավառակ

Երկիր՝ Թուրքիա

Երկրամաս՝ Բիթլիսի վիլայեթ

Գավառ՝ Գենջի գավառ

Այլ անվանումներ Սանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա,

Սանսան, Սանսուն, Սասոն, Սասունք, Վերին դաշտ

Պաշտոնական լեզու՝ Հայերեն

Բնակչություն՝ 60 000 մարդ (1915)

Ազգային կազմ՝ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)

Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)

Սասուն

Աշխարհագրություն Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։ Սասունով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական-Տալվորիկ, Շատախ-Սուսանա, Գելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները։

Աշխարհագրություն

Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։

Սասունով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական-Տալվորիկ, Շատախ-Սուսանա, Գելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները։

Կլիմա Սասունի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Ունի խիստ ու ցրտաշունչ ձմեռ՝ առատ ձյան շերտով և բքով։ Ձմեռը տևում է մինչև 7 ամիս։ Ֆլորա և ֆաունա Բուսական և կենդանական աշխարհը ենթարկված է գոտիականության․ լեռնալանջերին անտառներ են (սոճի, կաղնի, մայրի և այլն), ավելի բարձր՝ մարգագետիններ։ Կենդանական աշխարհը բազմազան է, հարուստ Հայկական լեռնաշխարհին բնորոշ գրեթե բոլոր տեսակներով։

Կլիմա

Սասունի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Ունի խիստ ու ցրտաշունչ ձմեռ՝ առատ ձյան շերտով և բքով։ Ձմեռը տևում է մինչև 7 ամիս։

Ֆլորա և ֆաունա

Բուսական և կենդանական աշխարհը ենթարկված է գոտիականության․ լեռնալանջերին անտառներ են (սոճի, կաղնի, մայրի և այլն), ավելի բարձր՝ մարգագետիններ։ Կենդանական աշխարհը բազմազան է, հարուստ Հայկական լեռնաշխարհին բնորոշ գրեթե բոլոր տեսակներով։

Պատմություն

մինչ X դար

Սասունի տարածքը հաջորդաբար մտել է Ուրարտուի (մ․թ․ա․ IX—VI դդ․), Երվանդունիների (մ․թ․ա․ VI—III դդ․), Արտաշեսյանների (մ․թ․ա․ II—մ․թ․ I դդ․). հայ Արշակունիների (I—V դդ․) թագավորությունների մեջ։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Սասունն իր բնական դիրքի շնորհիվ պահպանել է անկախությունը, դառնալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի կենտրոններից։ 510-ական թթ․ Սասունի բնակչությունը՝ Հայաստանի ապագա մարզպան Մժեժ Գնունու գլխավորությամբ, ջախջախել է հոնական հրոսակախմբերը։

VII—VIII դարերում արաբական նվաճողների դեմ պայքարը գլխավորող Մամիկոնյանները, ի թիվս Հայաստանի մյուս լեռնային դժվարամատչելի շրջանների, ամրացել են նաև Սասունում։ VIII դարում վերջից Սասունում իշխել են Մամիկոնյաններից սերած Թոռնիկյանները։ 851 թվականին Սասունի բնակիչները՝ Հովհան Խութեցու գլխավորությամբ, Մշո դաշտում ջախջախել են արաբական զորախումբը և սպանել զորապետ Յուսուփին։ 852 թվականին Հայաստան ներխուժած արաբական զորաբանակը՝ Բուղայի առաջնորդությամբ, Սասունում կոտորել է 30 000 մարդ։ Այնուհանդերձ, Թոռնիկյաններն իրենց ձեռքում են պահել Սասունը և շարունակել ազատագրական կռիվները։

Արաբ նվաճողների դեմ Սասունի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։

Սասունը Թոռնիկյանների օրոք

X դարի սկզբին Բյուզանդական կայսրությունը, իր զավթումները Հայաստանում դյուրացնելու նպատակով, կարողացել է միմյանց հետ գժտեցնել Սասունի Թոռնիկյաններին և Տարոնի Բագրատունիներին։ Թոռնիկյաններին հաջողվել է տիրել Տարոնի մի մասը։ Սակայն Տարոնի բյուզանդացիների զավթումից (966/967) հետո Թոռնիկյանները, զգուշանալով թշնամու խարդախ քաղաքականությունից, ընդունել են Անիի Բագրատունիների գերիշխանությունը և համագործակցել նրանց։

Հովհաննես Չմշկիկ կայսեր 974 թվականի Արևելյան արշավանքին ընդառաջ ելած Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի բանակում Մատթեոս Ուռհայեցին հիշատակում է նաև Սասունի զորաբանակը։ Այծյաց բերդի (Մուշից արևմուտք) մոտ բյուզանդական բանակը ենթարկվել է Սասունի հետևակ զորամասի հակահարվածին և կրել մեծ կորուստներ։ Նաև Վասիլ Բ կայսեր (976 -1025) գահակալության սկզբնական շրջանում Տարոնի մի հատվածը (Այծյաց բերդից արևելք ընկած հողերը) Սասունի հետ մնացել է Թոռնիկյանների սեփականություն։ Տարոնն ամբողջությամբ Բյուզանդական կայսրությունը զավթել է միայն 990 -1000 թ թվականին։ Իսկ Սասունն իր անկախությունը պահպանել է ինչպես բյուզանդական, այնպես էլ սելջուկյան թուրերի նվաճումների ժամանակ։

XI դարում Սասունում իշխել է Մուշեղը, ապա նրա որդի Թոռնիկը (վերջինիս են հասցեագրված Գրիգոր Մագիստրոսի մի քանի նամակները)։ Թոռնիկի օրոք Սասունի իշխանությունը հզորացել է, սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով նաև Տարոնի զգալի մասը, Անձիտ գավառի որոշ մասեր և Աշմուշատը։ Արաբական աղբյուրներում Սասունի այդ հզոր իշխանը հիշվում է թագավոր («մալիք ալ-Սանասինա»)։ 1059 թվականին նա պարտության է մատնել Տարոն ներխուժած սելջուկյան թուրքերին։ Կոմմագենեում և շրջակա երկրամասերում իշխող Փիլարտոս Վարաժնունին փորձել է իրեն ենթարկել Սասունը, սակայն 1073 թվականին Ալելուա դաշտի (Անձիտ գավառում) ճակատամարտում Թոռնիկը պարտության է մատնել նրան։ Թոռնիկը շուտով զոհ է գնացել Անձիտի ամիրայի դավադրությանը։

Թոռնիկի որդի Չորդվանելը (1073 -1120-ական թթ․) Աղձնիքի ամիրայությունից ազատագրել և իր տիրույթներին է միացրել 30 գյուղ։ Չորդվանելի որդու՝ Վիգենի օրոք (1120-ական թթ․ -1175) Սասունի իշխանությունը կրկին հզորացել է, արևմտյան սահմաններն ընդարձակվել են մինչև Դեգիք գավառը (Չորրորդ Հայք նահանգում)։ Սասունի իշխանական տունը խնամիական կապեր էր հաստատել Մոկսի Արծրունիների (Վիգենը կնության էր առել Հմայակ իշխանի Մելեքսթ դստերը), Դեգիքի Կեկավմենոսների (Վիգենի դուստր Կատան կնության էր տրվել Կատակալոնի թոռ Շահնշահին) և Պահլավունիների (Վիգենի որդի Չորդվանելը կնության էր առել Վասիլ իշխանի Վանենի դստերը) հետ։

Վիգենին հաջորդել է թոռը՝ Շահնշահը (1175 -1188)։ Վերջինս 1184 թվականին մտել է Հռոմկլա և փորձել կաթողիկոսական աթոռը հանձնել եղբորը, սակայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղան (Շահնշահի քեռին) Իդաթի ամիրա Բեկ-Թամուրի օգնությամբ կարողացել է պահպանել իր իրավունքը։ Շուտով Շահնշահին հաջողվել է հաղթել և գերեվարել Բեկ-Թամուրին, որպես փրկագին, նրանցից ստանալով Թառձյան կամ Թառձենք հայկական բերդը։ Բեկ-Թամուրն իր հերթին նոր ուժերով արշավել է Սասուն, պարտության մատնել Շահնշահին և սահմանել ծանր հարկեր։ 1188 թվականին Շահնշահը, Վասիլ և Թոռնիկ եղբայրների հետ ստիպված է եղել գաղթել Կիլիկիա, որտեղ Լևոն Բ-ից ստացել է Սելևկիա ամրոցը։ Այնուհետև Թոռնիկյանների շառավիղները ամրացել են Սասունի առավել դժվարամատչելի շրջաններում։

Վիգենին հաջորդել է թոռը՝ Շահնշահը (1175 -1188)։ Վերջինս 1184 թվականին մտել է Հռոմկլա և փորձել կաթողիկոսական աթոռը հանձնել եղբորը, սակայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղան (Շահնշահի քեռին) Իդաթի ամիրա Բեկ-Թամուրի օգնությամբ կարողացել է պահպանել իր իրավունքը։ Շուտով Շահնշահին հաջողվել է հաղթել և գերեվարել Բեկ-Թամուրին, որպես փրկագին, նրանցից ստանալով Թառձյան կամ Թառձենք հայկական բերդը։ Բեկ-Թամուրն իր հերթին նոր ուժերով արշավել է Սասուն, պարտության մատնել Շահնշահին և սահմանել ծանր հարկեր։ 1188 թվականին Շահնշահը, Վասիլ և Թոռնիկ եղբայրների հետ ստիպված է եղել գաղթել Կիլիկիա, որտեղ Լևոն Բ-ից ստացել է Սելևկիա ամրոցը։ Այնուհետև Թոռնիկյանների շառավիղները ամրացել են Սասունի առավել դժվարամատչելի շրջաններում։

XIII - XV դարեր Պատմություն Մոնղոլական տիրապետության ժամանակ (XIII - XIV դդ․) Սասունը նախ ընդգրկվել է Հայաստանի հարավ-արևմուտք նահանգներից կազմված «Մեծ Հայք» վիլայեթի մեջ՝ պահպանելով կիսաանկախ վիճակ։ Հուլավու խանը 1260-ական թթ․ գրավել է Սասունը և միացրել իր հիմնադրած իշխանությանը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու, Հուլավուն Սասունի կառավարումը հանձնել է Սադուն Բ Սրծրունուն։ Լենկթեմուրի 1387 թվականի արշավանքի ժամանակ Տարոնի բնակչությունը կոտորածից և գերեվարումից փրկվել է՝ պատսպարվելով Սասունի լեռներում։ XV դարում Սասունն ընկել է կարակոյունլու, ապա՝ նրանց հաջորդած ակկոյունլու թուրքմենների, XVI դարից՝ օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, սակայն պահպանելով իր կիսաանկախ վիճակը։

XIII - XV դարեր

Պատմություն

Մոնղոլական տիրապետության ժամանակ (XIII - XIV դդ․) Սասունը նախ ընդգրկվել է Հայաստանի հարավ-արևմուտք նահանգներից կազմված «Մեծ Հայք» վիլայեթի մեջ՝ պահպանելով կիսաանկախ վիճակ։ Հուլավու խանը 1260-ական թթ․ գրավել է Սասունը և միացրել իր հիմնադրած իշխանությանը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու, Հուլավուն Սասունի կառավարումը հանձնել է Սադուն Բ Սրծրունուն։ Լենկթեմուրի 1387 թվականի արշավանքի ժամանակ Տարոնի բնակչությունը կոտորածից և գերեվարումից փրկվել է՝ պատսպարվելով Սասունի լեռներում։

XV դարում Սասունն ընկել է կարակոյունլու, ապա՝ նրանց հաջորդած ակկոյունլու թուրքմենների, XVI դարից՝ օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, սակայն պահպանելով իր կիսաանկախ վիճակը։

Թուրքական տիրապետության ժամանակաշրջան

Թուրքական տիրապետության օրոք Սասունում հաստատվել են քրդական մի քանի վաչկատուն ցեղեր։ Դրանցից Բելեքցի կոչվող ոչ իսլամադավան քրդերը (շուրջ 40 տոհմ), որոնք բնակվում էին Մարաթուկ սարի ստորոտներում, խոսում էին հայերեն (Սասունի բարբառով), հաճախում հայկական սրբավայրերը, իսկ թուրքական կառավարության ոտնձգությունների ժամանակ համագործակցում հայերին։ Սասունի հայերի հետ դրացիական սերտ հարաբերությունների մեջ էին նաև Հզուի շրջանում հաստատված սառմնցի և մուսեցի կոչվող քրդերը։ Սակայն հետագայում թուրքական կառավարող շրջանները, օգտագործելով Սասունի քրդերի հետամնացությունը, զանազան (հայերի ունեցվածքի, հողերի, արոտավայրերի հափշտակման) խոստումներով կարողացել են նրանց դրդել հայերի դեմ, ջլատել նրանց միասնական պայքարը։ Հովնան Մշեցու և Հովսեփ Էմինի նամակագրությունից երևում է, որ Սասունում XVIII դարի 2-րդ կեսին ունեցել է զինված ջոկատներ և հեծելազոր։ Պահպանելով, միջնադարյան ավանդույթները՝ XIX դարի 1-ին երեսնամյակին Սասունը կառավարվել է ներքին սկզբունքներով։ Երկրամասը փաստորեն տնօրինել է հայ իշխանը՝ ընտրովի ավագանու օժանդակությամբ, հողատիրության իշխող ձևը եղել է հյուքումեթությունը։ Սասունի հայերը ոչ միայն զենք են կրել, որն արգելված էր օսմանյան Թուրքիայում, այլև արտադրել։ 1849 թվականին Օսմանյան կայսրությունը, Բաղեշի Շերեֆների քրդական տոհմը վերացնելուց հետո, դաշտային Սասունը միացրել է Բաղեշի փաշայությանը։

XIX դարի վերջին Սասունի տարածքը (բաղկացած էր 10 նահիեից կամ գյուղախմբից) մտել է Բիթլիսի վիլայեթի, Մուշի, մասամբ նաև Գենջի և Սղերդի սանջակների մեջ։ Հարկահանության և ազգային ճնշման աճին Սասունի ազգաբնակչությունը դիմակայել է ինքնապաշտպանական մարտերով։ 1880-ական թվականներին թուրքական ոստիկանական զորքերի դեմ պայքար են մղել Շատախի ու Ծովասարի գյուղախմբերի, Շենիկի, Սեմալի, Ալիանքի, Գելիեգուզանի և այլ գյուղերի բնակիչները։ Սասունի ազատագրական պայքարը գլխավորել է Վ․ Գոլոշյանը։ 1891-1892 թվականներին, օսմանյան կառավարության թելադրանքով, Սասուն են ներխուժել «համիդիե» հեծելագնդեր և քրդական հրոսակախմբեր, սակայն, հակահարված ստանալով Շենիկի, Սեմալի, Տալվորիկի, Գելիեգուզանի, Խոծոծվանքի, Շուշնամերկի բնակիչներից, ստիպված են եղել նահանջել։ Հերոսաբար են կռվել նաև տատրագոմցիները՝ հայդուկ Հովնանի գլխավորությամբ։ Աչքի է ընկել Արաբոն՝ իր զինակիցներով։ 1890-ական թթ․ սկզբին Սասունի ինքնապաշտպանական մարտերի և ազատագրական շարժման նշանավոր գործիչներից են՝ Մուրադ Տամատյանը, Հակոբ Պոյաջյանը, Հրայրը, Գրգոն (Գրիգոր Մոսեյան), Քոլոզը (Հովհաննես Կիրակոսյան), Գևորգ Չավուշը և ուրիշներ։

XIX դարի վերջին Սասունի տարածքը (բաղկացած էր 10 նահիեից կամ գյուղախմբից) մտել է Բիթլիսի վիլայեթի, Մուշի, մասամբ նաև Գենջի և Սղերդի սանջակների մեջ։ Հարկահանության և ազգային ճնշման աճին Սասունի ազգաբնակչությունը դիմակայել է ինքնապաշտպանական մարտերով։ 1880-ական թվականներին թուրքական ոստիկանական զորքերի դեմ պայքար են մղել Շատախի ու Ծովասարի գյուղախմբերի, Շենիկի, Սեմալի, Ալիանքի, Գելիեգուզանի և այլ գյուղերի բնակիչները։ Սասունի ազատագրական պայքարը գլխավորել է Վ․ Գոլոշյանը։

1891-1892 թվականներին, օսմանյան կառավարության թելադրանքով, Սասուն են ներխուժել «համիդիե» հեծելագնդեր և քրդական հրոսակախմբեր, սակայն, հակահարված ստանալով Շենիկի, Սեմալի, Տալվորիկի, Գելիեգուզանի, Խոծոծվանքի, Շուշնամերկի բնակիչներից, ստիպված են եղել նահանջել։ Հերոսաբար են կռվել նաև տատրագոմցիները՝ հայդուկ Հովնանի գլխավորությամբ։ Աչքի է ընկել Արաբոն՝ իր զինակիցներով։ 1890-ական թթ․ սկզբին Սասունի ինքնապաշտպանական մարտերի և ազատագրական շարժման նշանավոր գործիչներից են՝ Մուրադ Տամատյանը, Հակոբ Պոյաջյանը, Հրայրը, Գրգոն (Գրիգոր Մոսեյան), Քոլոզը (Հովհաննես Կիրակոսյան), Գևորգ Չավուշը և ուրիշներ։

Ոստիկանական ուժերով և քրդական հրոսակախմբերով՝ 1893 թվականին ևս հաջողության չհասնելով, Օսմանյան կայսրությունը կանոնավոր զորքեր է տեղափոխել Սասուն։ Երկրամասի շուրջ ստեղծվել է ռազմական գոտի, հայտարարվել է պատերազմական դրություն։ Սասունի դեմ ռազմական գործողությունները հանձնարարվել է Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Սասունի ազգաբնակչությունը՝ Հակոբ Պոյաջյանի գլխավորությամբ, հերոսաբար պաշտպանվել է, 1894 թվականի գարնանը և ամռանը տարել մի շարք հաղթանակներ, սակայն ի վերջո պարտվել անհավասար պայքարում։ Թուրքերը գրաված բնակավայրերում կազմակերպել են ջարդեր։

1896 թվականին Սասունում իրենց խմբերով կռիվներ են մղել ազատագրական շարժման գործիչներ Անդրանիկը, Աղբյուր Սերոբը, Սպաղանցի Մակարը։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը գլխովին ջախջախելու նպատակով՝ սուլթանական կառավարությունը 1904 թվականին նոր զինված հարձակում է սկսել (10 000-անոց թուրք, և 5 000-անոց քրդական զորքերով)։ Ինքնապաշտպանական մարտերը գլխավորել են Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Հաճին (Կոտոյան Հ․ Գ․), Սեբաստացի Մուրադը, Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Շենիկցի Մանուկը, Կայծակ Վաղարշակը և ուրիշներ։ Չնայած պարտությանը, Սասունի բնակչությունը մերժել է լեռնային շրջանները թողնելու և Մշո դաշտում բնակվելու թուրքական կառավարության պահանջը՝ շարունակելով հայդուկային պայքարը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Սասունի բնակչությունը մի քանի ամիս անհավասար գոյամարտ է մղել թուրքական 30 000-անոց բանակի դեմ։ Սասունի 60 000-անոց բնակչությունից փրկվել է մոտ 15 000, որոնք ռուսական բանակի օգնությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, բնակություն հաստատել Աշտարակի և Թալինի շրջակա գյուղերում։

Տնտեսություն Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ սասունցիները (անվանում է խութեցիներ) բնակվել են խոր ձորերում, քարայրերում, թավուտներում՝ անջատ-անջատ, խոսել են հայերենի տարբեր ու խրթին բարբառներով, հագել բրդյա զգեստներ, այծի մորթուց ու կանեփի թելերից հյուսված խարուկներ (ոտնամաններ), մշտապես կրել նիզակ՝ գազաններից պաշտպանվելու համար։ Զբաղվել են հողագործությամբ (կորեկ, ցորեն, գարի, տարեկան), այգեգործությամբ (խաղողի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ (նուռ, թուզ, խնձոր, տանձ, մրկիթ, փղինճ և այլն), մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, զանազան արհեստներով։ Օգտակար հանածոներ Գավառի ընդերքը հարուստ է կապարի, պղնձի, երկաթի հանքաքարերով։ Սասունի հայկական սրբավայրեր Սասունի գլխավոր սրբավայրերն էին Սբ․ Պետրոս առաքյալի վանքը (Մարաթուկ սարի ստորոտին), որը գավառի եպիսկոպոսի առաջնորդարանն էր, և Սբ․ Աստվածածին եկեղեցին (Մարաթուկի գագաթին)։ Հետագա դարերում այլ վանքերից ու եկեղեցիներից նշանավոր էին՝ Սբ․ Աղբերակացը, Սբ․ Թեոդորոսը, Սբ․ Հովհաննեսը, Սբ․ Սարգիսը, Սբ․ Գևորգը, Սբ․ Խաչը, Սբ․ Հակոբը, Սբ․ Վառվառը, Հռեցվադը, Քառասուն Մանկունքը ։

Տնտեսություն

Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ սասունցիները (անվանում է խութեցիներ) բնակվել են խոր ձորերում, քարայրերում, թավուտներում՝ անջատ-անջատ, խոսել են հայերենի տարբեր ու խրթին բարբառներով, հագել բրդյա զգեստներ, այծի մորթուց ու կանեփի թելերից հյուսված խարուկներ (ոտնամաններ), մշտապես կրել նիզակ՝ գազաններից պաշտպանվելու համար։

Զբաղվել են հողագործությամբ (կորեկ, ցորեն, գարի, տարեկան), այգեգործությամբ (խաղողի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ (նուռ, թուզ, խնձոր, տանձ, մրկիթ, փղինճ և այլն), մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, զանազան արհեստներով։

Օգտակար հանածոներ

Գավառի ընդերքը հարուստ է կապարի, պղնձի, երկաթի հանքաքարերով։

Սասունի հայկական սրբավայրեր

Սասունի գլխավոր սրբավայրերն էին Սբ․ Պետրոս առաքյալի վանքը (Մարաթուկ սարի ստորոտին), որը գավառի եպիսկոպոսի առաջնորդարանն էր, և Սբ․ Աստվածածին եկեղեցին (Մարաթուկի գագաթին)։ Հետագա դարերում այլ վանքերից ու եկեղեցիներից նշանավոր էին՝ Սբ․ Աղբերակացը, Սբ․ Թեոդորոսը, Սբ․ Հովհաննեսը, Սբ․ Սարգիսը, Սբ․ Գևորգը, Սբ․ Խաչը, Սբ․ Հակոբը, Սբ․ Վառվառը, Հռեցվադը, Քառասուն Մանկունքը ։

Վարչական բաժանում 1915 թվականին Սասունն ուներ 539 բնակավայր։ Պատմական Սասունի գյուղերն հետևյալն են` . Բուն Սասուն . Գելիեգուզան (բաղկացած է եղել 16 գյուղերից կամ թաղերից՝ Խարձնգոմեր, Տաղվրնիկ, Խարիբշան, Մխիթար, Մագրեսան, Գեռիկ, Հոսել, Հուսեյնցիք, Խասոյի մզրեն, Դհոլ, Կավրտի, Գյուղ, Ռաշիկ, Ամբար, Խոշոք, Մերկեր), Շենիկ, Սեմալ, Ալիանցիք (Ալիանք), Գելիսեան, Գելիեմսուր, Տալավաքեաժե, Աղբի, Հեթինք (Ետինք), Քաղքիկ, Կապսագեա, Ճախրկանք, Խոծոծվանք, Հարկորք, Արգիկ, Սարեկան, Տատրագոմ, Գելառաշ (Կելռաշ), Խադան, Թխիկ, Անձղանք, Մղենք, Նռնան, Կոկվտիք, Մտրպանք, Գոմրտեր, Գոշակ, Փիրշենք, Խնձորտուն, Թաթանք։ Շատախ ․ Շուշանմերկ, Գեղաշեն, Քոփ, Գերմավ (Ջերմուկ), Զեյնըկ, Տափըկ, Իրիցանք։ Տալվորիկ ․ Էգուտուն (Էգետուն), Արտխոնք, Քորախու, Դվալենք, Փուրխ, Խլհովիտ, Հագմանք, Հլողինք, Մազրա (Մզրեն), Հարթք, Հոսնուտ, Սպաղանք (Մբաղանք), Եղգարդ, Վերին գյուղ, Մերկեր, Ձորեր։

Վարչական բաժանում

1915 թվականին Սասունն ուներ 539 բնակավայր։

Պատմական Սասունի գյուղերն հետևյալն են` .

Բուն Սասուն . Գելիեգուզան (բաղկացած է եղել 16 գյուղերից կամ թաղերից՝ Խարձնգոմեր, Տաղվրնիկ, Խարիբշան, Մխիթար, Մագրեսան, Գեռիկ, Հոսել, Հուսեյնցիք, Խասոյի մզրեն, Դհոլ, Կավրտի, Գյուղ, Ռաշիկ, Ամբար, Խոշոք, Մերկեր), Շենիկ, Սեմալ, Ալիանցիք (Ալիանք), Գելիսեան, Գելիեմսուր, Տալավաքեաժե, Աղբի, Հեթինք (Ետինք), Քաղքիկ, Կապսագեա, Ճախրկանք, Խոծոծվանք, Հարկորք, Արգիկ, Սարեկան, Տատրագոմ, Գելառաշ (Կելռաշ), Խադան, Թխիկ, Անձղանք, Մղենք, Նռնան, Կոկվտիք, Մտրպանք, Գոմրտեր, Գոշակ, Փիրշենք, Խնձորտուն, Թաթանք։

Շատախ ․ Շուշանմերկ, Գեղաշեն, Քոփ, Գերմավ (Ջերմուկ), Զեյնըկ, Տափըկ, Իրիցանք։

Տալվորիկ ․ Էգուտուն (Էգետուն), Արտխոնք, Քորախու, Դվալենք, Փուրխ, Խլհովիտ, Հագմանք, Հլողինք, Մազրա (Մզրեն), Հարթք, Հոսնուտ, Սպաղանք (Մբաղանք), Եղգարդ, Վերին գյուղ, Մերկեր, Ձորեր։

Խութ-Բռնաշեն ․ Թաղավանք, Շենիստ Վերին, Շենիստ Վարի, Շեն, Աղբակ (Ագրակ), Թաղվու, Թաղվձոր, Սալաբուզ, Բաբնթաղ, Գործվար (Գործվարք), Փիրհվանք, Գելոնք, Հնդձոր, Կոռք, Փղոնք, Տափ, Ռաբաթ, Սարենգոլե, Շահվերտ, Ավարք, Յուշուտ (Օշուտ), Զորավա, Բլրիկ, Մզրե-Շիլգ, Ուշթափ, Օշակ, Կծանք, Դաշտադեմ, Բլրկան, Եզիանք, Շամյանք, Շիրոմգրա, Արինոք, Կոստ, Ընկուզեք, Մահբուբանք, Արունք, Լորդնձոր, Դաշտամիրան (Իշխանաց դաշտ), Քնոտ, Կըրպնիկ-Արծվիկ, Բլոկանք։ Փսանք ․ Գոմք, Թափունի, Ջրթնիկ, Բլոյենք, Փշուտ, Մջգեղ (Միջգեղ), Դալհոր, Խնձորենք (Խնձորիկ), Թաթուկ, Փսանք, Զանդուս, Քաջառինք, Ջրթնիկ, Հավկունք, Թասջբադրիկ, Ցիցնքար, Մարսթո, Վանիցթաղ, Ջմալենք, Բվի, Թաթանք, Սարեկան, Մաղենք, Բրդանք, Կապասգետ, Խան, Քրդամանք, Հոսներ, Քիսթաղ, Դամլենք, Բոզըկան, Քաշքշենք, Մշկաաակ, Հրուտ, Ծառկանք, Քարավանք, Մզրեն, Կրեձոր, Գապլճոգ, Խորան, Շեխան, Նորգեղ, Գելավնոն, Պելավ, Քորոնք, Կոռնկես, Քաջառինք, Մկթենք։

Խութ-Բռնաշեն ․ Թաղավանք, Շենիստ Վերին, Շենիստ Վարի, Շեն, Աղբակ (Ագրակ), Թաղվու, Թաղվձոր, Սալաբուզ, Բաբնթաղ, Գործվար (Գործվարք), Փիրհվանք, Գելոնք, Հնդձոր, Կոռք, Փղոնք, Տափ, Ռաբաթ, Սարենգոլե, Շահվերտ, Ավարք, Յուշուտ (Օշուտ), Զորավա, Բլրիկ, Մզրե-Շիլգ, Ուշթափ, Օշակ, Կծանք, Դաշտադեմ, Բլրկան, Եզիանք, Շամյանք, Շիրոմգրա, Արինոք, Կոստ, Ընկուզեք, Մահբուբանք, Արունք, Լորդնձոր, Դաշտամիրան (Իշխանաց դաշտ), Քնոտ, Կըրպնիկ-Արծվիկ, Բլոկանք։

Փսանք ․ Գոմք, Թափունի, Ջրթնիկ, Բլոյենք, Փշուտ, Մջգեղ (Միջգեղ), Դալհոր, Խնձորենք (Խնձորիկ), Թաթուկ, Փսանք, Զանդուս, Քաջառինք, Ջրթնիկ, Հավկունք, Թասջբադրիկ, Ցիցնքար, Մարսթո, Վանիցթաղ, Ջմալենք, Բվի, Թաթանք, Սարեկան, Մաղենք, Բրդանք, Կապասգետ, Խան, Քրդամանք, Հոսներ, Քիսթաղ, Դամլենք, Բոզըկան, Քաշքշենք, Մշկաաակ, Հրուտ, Ծառկանք, Քարավանք, Մզրեն, Կրեձոր, Գապլճոգ, Խորան, Շեխան, Նորգեղ, Գելավնոն, Պելավ, Քորոնք, Կոռնկես, Քաջառինք, Մկթենք։

Հազզո-Խաբլջոջ ․ Հազզո, Փիրշենք, Նորշեն, Ռաբաթ, Լհնեք, Ընկուզենք, Նորք, Արտրեր, Տոտնուկ, Կոսատեր, Մշկատար, Հով, Նադոպա, Հաղթ, Կող, Խարբախ, Շաթ, Այնարաս, Պալո, Խալիլան, Մազրե, Այնմար, Դարակուզե, Մազրախալք, Ղրնադր (Զըռնախեթ), Մանկիկ, Տարգամո, Մշրիդա, Մաներա, Փափուր, Դամմոխ, Նորգյուղ, Շեխան, Խաբլջոզ, Արծվիք, Շնխեղդ, Խասնփի, Կուռթեր, Վարդինոս, Վարդնոց, Խոգարենք (Խոջարենք), Ռշնիկ, Տնգետ, Հրիկոնք, Կոշակ, Թզի, Արեգդեմ, Գոմարտեր, Հրուտ, Կորով, Մանշկուտ, Առվտոց, Գետկից, Խնձորտա, Տագաներ, Հաթնի, Գետեր, Բադրմուտ (Պատըրմուտ), Ճակուտ, Ձորիկ (Ձորք), Էրուր, Լապրշտուղ, Քարկից, Վիժնանք (Վիժանք), Ադո, Ձորաղբի (Ջրաղբի), Քանլմանք, Գոմեք, Խարվեր, Ջալալեք, Տարնվանք, Հորանք, Գելիե Սնդուս, Ներքին Շաթ, Մոլլա Ջալլա, Ձողուտ, Դըլպի, Կուսգետ, Դոդնուկ, Շեփիր, Ցրտուտ, Ձման (Ճաման), Դալարաձոր, Խասուբի, Դրուր, Շիկալինք, Ռըմխանք, Խոջարինք, Կորդեր, Ջակուր, Ձոբիկ, Թըշր, Տնիեա, Ռաբի, Հրորք, Դոլանք, Զիլանք, Տմոխ, Սուսան, Մալաֆան, Շաուրանք, Արջոնք, Ժռենց։

Մոտկան ․ Դատվան, Գրխու, Սղնուտ, Տորխ (Քորխ), Արսան, Ջրտու, Հրորք, Նիչ, Մարմանդ, Արփի, Շեն, Տնկետ, Առվտոց, Քաշախ, Բույնուտ, Հորմեց, Մարկոկ, Նիզեն (Գզեխ), Աղբժներ, Մցու, Քոյանս, Ճաման, Մեյդան, Լանգադարան, Սպիտակ ջուր, Հաշկադարան, Բնավոկ, Աշկրոտ, կամրջի գլուխ, Մեծձոր, Ռաման, Բրուտք, Դոլակ, Խուր, Ուրուս, Մրցանք, Խարտգող (Տանձաստան), Կրխու, Կարփ, Մզուք, Հուսենք, Մերեթաղ, Աբութաղ, Ասպնջեր, Կնծու, Արդրեր, Որձենք, Արծվիք, Էդգիկ, Նարմանտ, Կալհոք, Ջողուտ, Ասի բերդ (Ասսու), Սալնաձոր, Իշկ, Սիլեն, Հերսան, Ավսպի, Մերգան, Կուսգետ, Այնցոփ, Մարենք։

Խիանք ․ Իշխանաձոր, Բացի, Բերմ (Պերմ), Պհամպա, Դառաշ, Արխունդ, Հարիպ, Տանձ, Բահմեդա, Շեխհամզա, Փոսա, Բախըռնաս, Անդա, Արսըք (Արս), Փարկա, Ֆարք, Արտկունք (Արտխոնք), Ընկուզանկ, Սևիդ, Ասպտուն, Հեղին, Մամրկան, Ինկա, Մալա Մլքե, Կառթնի, Գիլանի (Գղոն), Մինոս, Հեշտեր, Ֆախ Սլեմուն, Գայսեր (Խայսեր), Ճահաս, Գյանջե-Բամիա, Շեյխ, Շմանանք, Միր Հաջի, Գրեխոխեն (Կրեխոխ), Քարիք, Սլոխ (Սլոք), Հրդա, Մալաբադե, Գառախիլ, Կանիեբամու, Շուղեք, Դոդիկ, Ռզան, Զախար, Նավռո, Ճամ, Սաղտուն, Գոման, Շողեք, Ներջիկ, Փասուր, Ռաբաթ, Աստղյան բերդ։ Խուլբ ․ Խրոճ (Խռուճ), Թիասիս, Գազկե, Թըլթավ, Քնե, Կակուաս, Արխադին, Ընձաքար, Էհուբ (Էյուբ), Ահարոնք, Գեղըրվանք (Գեղերվան), Փասուր, Թախանավալ, Դմլկեր, Կրման, Ճմար, Մազալե, Պապեջանիս, Սազրկան, Տատերվան, Ըժըվթան, Խարամ, Խոշըկան, Բոզըրկան, Կնտիք, Պերոկ, Նագարան, Գելիա Մինար, Դելեթ, Մոսրտո, Հարբաթ, Գասկե, Հավրք, Մաշտակ, Շուղեք, Խոխան, Մատիկ, Գառկան, Շեյնե Բոբան, Պհնին, Ջսըկ, Թըլթը, Հաջանա, Գրեմորի, Փարգահ, Կարանդան, Արտուշեն, Հովիտ, Հազնախի, Դալավա կաժե, Դուդերիկ, Բաբրջան, Խուշ, Կապընին, Թլմին, Հավետեկ, Մելիքան, Սեդախ, Խամըրկան, Դայրկան, Շամշան, Հարբախն, Կանի սպի, Անթախ, Մամրկան, Լաջըրկան, Տովիտ, Մսրձոր։

Խիանք ․ Իշխանաձոր, Բացի, Բերմ (Պերմ), Պհամպա, Դառաշ, Արխունդ, Հարիպ, Տանձ, Բահմեդա, Շեխհամզա, Փոսա, Բախըռնաս, Անդա, Արսըք (Արս), Փարկա, Ֆարք, Արտկունք (Արտխոնք), Ընկուզանկ, Սևիդ, Ասպտուն, Հեղին, Մամրկան, Ինկա, Մալա Մլքե, Կառթնի, Գիլանի (Գղոն), Մինոս, Հեշտեր, Ֆախ Սլեմուն, Գայսեր (Խայսեր), Ճահաս, Գյանջե-Բամիա, Շեյխ, Շմանանք, Միր Հաջի, Գրեխոխեն (Կրեխոխ), Քարիք, Սլոխ (Սլոք), Հրդա, Մալաբադե, Գառախիլ, Կանիեբամու, Շուղեք, Դոդիկ, Ռզան, Զախար, Նավռո, Ճամ, Սաղտուն, Գոման, Շողեք, Ներջիկ, Փասուր, Ռաբաթ, Աստղյան բերդ։

Խուլբ ․ Խրոճ (Խռուճ), Թիասիս, Գազկե, Թըլթավ, Քնե, Կակուաս, Արխադին, Ընձաքար, Էհուբ (Էյուբ), Ահարոնք, Գեղըրվանք (Գեղերվան), Փասուր, Թախանավալ, Դմլկեր, Կրման, Ճմար, Մազալե, Պապեջանիս, Սազրկան, Տատերվան, Ըժըվթան, Խարամ, Խոշըկան, Բոզըրկան, Կնտիք, Պերոկ, Նագարան, Գելիա Մինար, Դելեթ, Մոսրտո, Հարբաթ, Գասկե, Հավրք, Մաշտակ, Շուղեք, Խոխան, Մատիկ, Գառկան, Շեյնե Բոբան, Պհնին, Ջսըկ, Թըլթը, Հաջանա, Գրեմորի, Փարգահ, Կարանդան, Արտուշեն, Հովիտ, Հազնախի, Դալավա կաժե, Դուդերիկ, Բաբրջան, Խուշ, Կապընին, Թլմին, Հավետեկ, Մելիքան, Սեդախ, Խամըրկան, Դայրկան, Շամշան, Հարբախն, Կանի սպի, Անթախ, Մամրկան, Լաջըրկան, Տովիտ, Մսրձոր։

Խարզան (Խալտան)․ Ջոխ, Բզեզիկ (Բեսիկ), Ղըրբա, Բեյբու, Հասհաս, Մարմուրանա, Փալոնի, Հոպե (Յոպե), Զուզուր, Շեյխհոնես (Կստաշեն), Թալիբա (Թալու), Կանիբարազա, Ջաֆան, Ջամխատին, Շկավտա, Բատրան, Գոլեմարիսան, Բախրդա, Գրե Քալո, Ռաշե դարա (Ռաշիկ), Նոր գեղ, Մլաֆան, Սևկան, Հարֆազ, Նարե (Նաուլա), Դեշվան, Բարզան Ստորին, Բարզան Վերին, Թոժկան, Սրջան, Թախթե-Խարզան, Քուրեր, Մրզե, Քոխ Վերին, Քոխ Ներքին, Զիարեթ, Բոլունդ, Հողյար, Սյանըս, Ջազնի, Մամլայե, Սղունդ, Հայկադարան, Զառ, Ջոման, Քուչուլան, Շերկան, Գելհոք, Ընգարըս, Հրորք, Ճըման, Սարտուտ (Ծռտուն), Տերճոճ, Շարաֆտուն, Մերկան, Նավալա, Տոպի, Ջոման, Ջուվայց, Զոխայտ, Դիմսարիկ, Հաքամի Ներքին, Հաքամի Վերին, Քոխա, Այկանսըր, Մարիբ, Սահարտա, Կալամարան, Ղադմա, Գյոզալդարա, Գեղաձոր, Բայսատուն, Մելհա, Բաստոխա, Մազիհան, Ձիուրկ, Խնասք, Քուշան, Դուսատակ, Գրե Չալո, Ռդվան, Դուշա (Դյուս), Սիլախար, Խուբին, Հաջր, Մվիսկ, Խոշյար, Բիմեր, Կանիխուլ, Գրեհասան, Նազդար, Բիրըկ, Կանի Միմո (Կանի Սուրիկ), Սբհի, Բառինչ Վերին, Բառինչ Ներքին, Բաջաֆթ, Նարֆաս, Իլուխ, Ջալդակա, Խալըկ, Դալա, Լիճըկ, Ռաշըկ, Մերկե Ռաջալ, Դարաբի, Միլիկա, Մևինա, Տրբեսա, Հադհադք, Տոպի, Հազնամեր, Թաղարի, Կալհոկ, Բոլնդ, Զևիկ, Սինան, Իրմի, Բինարին, Չինիրի, Բազիվան, Քիւիվան, Շեդիկ, Մուզգելյան, Շիմիզ, Իշկ, Խուսեյն, Այն Ռումի, Խեզյաթ։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!