СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սայաթ-Նովա /սիրո երգիչ/

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սայաթ-Նովա /սիրո երգիչ/»

 Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա

 Կենսագրություն Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։ Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները ] ։ Երգչի առաջին կենսագիր  Գևորգ Ախվերդյանն  առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները

Կենսագրություն

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները ] ։ Երգչի առաջին կենսագիր  Գևորգ Ախվերդյանն  առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները

Մորուս Հասրաթյանը1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։ Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել  Պարույր Սևակը ՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ  1722  թվականը համարվում է ամենավստահելին

Մորուս Հասրաթյանը1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել  Պարույր Սևակը ՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ  1722  թվականը համարվում է ամենավստահելին

 Ծննդավայր Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև  20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը ] ։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է  Կիլիկյան Հայաստանը , հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝  Ադանան  կամ  Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։

Ծննդավայր

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև  20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը ] ։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է  Կիլիկյան Հայաստանը , հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝  Ադանան  կամ  Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։

Աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է  Սանահին , որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներում, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված, ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ-Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում» ] ։Ըստ վրացի ակադեմիկոս Գեորգի Լեոնիձեի՝ Սայաթ-Նովան ծնվել է Սանահինում։  Գևորգ Ասատուրը  հերքել է այս տեսակետը, ենթադրելով, որ Սայաթ-Նովայի մայրը՝ Սառան, ծնվել է Հավլաբարում՝ Սանահինի հետ կապված լինելով իր ծնողների միջոցով և պանդուխտ Կարապետը բնակություն հաստատելով Թիֆլիսում և ամուսնանալով Սառայի հետ, ավատական Վրաստանի օրենքով, պետք է ճորտագրվեր նույն կալվածատիրոջ ցուցակում ] ։

Աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է  Սանահին , որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներում, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված, ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ-Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում» ] ։Ըստ վրացի ակադեմիկոս Գեորգի Լեոնիձեի՝ Սայաթ-Նովան ծնվել է Սանահինում։  Գևորգ Ասատուրը  հերքել է այս տեսակետը, ենթադրելով, որ Սայաթ-Նովայի մայրը՝ Սառան, ծնվել է Հավլաբարում՝ Սանահինի հետ կապված լինելով իր ծնողների միջոցով և պանդուխտ Կարապետը բնակություն հաստատելով Թիֆլիսում և ամուսնանալով Սառայի հետ, ավատական Վրաստանի օրենքով, պետք է ճորտագրվեր նույն կալվածատիրոջ ցուցակում ] ։

 Մականուն Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի/ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ։

Մականուն

Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի/ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ։

 Ուսում Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է  Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ  հայերեն վրացերեն , իմացել է նաև արաբերենի այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։ Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր  Արևելքում , եղել  Պարսկաստանում ,  Հնդկաստանում  և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր  Մշո Սուրբ Կարապետ  վանքը՝  Տարոն , մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝  երգի որսորդ ։

Ուսում

Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է  Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ  հայերեն վրացերեն , իմացել է նաև արաբերենի այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում , եղել  Պարսկաստանում ,  Հնդկաստանում  և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր  Մշո Սուրբ Կարապետ  վանքը՝  Տարոն , մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝  երգի որսորդ ։

 Կուսակրոն  կյանք 1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ որպես բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի  հարավային ափին գտնվող  Բանդարե Անզալի  նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության »  պոեմը։ Թե երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝   «Աստվածաշնչի»  հատվածներից բաղկացած մի ժողովածու։  1768  թվականին մահացել է կինը՝ Մարմարը՝ թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված  Հաղպատի  միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է  Հաղպատի վանքը , կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է  Թիֆլիս։ 1795 թվականի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղազարի  արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է  Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Հերակլ II-ի

Կուսակրոն կյանք

1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ որպես բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի  հարավային ափին գտնվող  Բանդարե Անզալի  նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության »  պոեմը։ Թե երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝   «Աստվածաշնչի»  հատվածներից բաղկացած մի ժողովածու։  1768  թվականին մահացել է կինը՝ Մարմարը՝ թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված  Հաղպատի  միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է  Հաղպատի վանքը , կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է  Թիֆլիս։ 1795 թվականի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղազարի  արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է  Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Հերակլ II-ի

Ստեղծագործություններ Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել  Անդրկովկասի  հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես  Նաղաշ Հովնաթանի  ստեղծագործությունները և աշուղ  Դոստիի  խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։   Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան  230  խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝  Օհանի  կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր  Պենդելենց Հովանեի  վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Ստեղծագործություններ

Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել  Անդրկովկասի  հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես  Նաղաշ Հովնաթանի  ստեղծագործությունները և աշուղ  Դոստիի  խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան  230  խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝  Օհանի  կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր  Պենդելենց Հովանեի  վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ–Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։

Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ–Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։

Տաղաչափական  առանձնահատկություններ Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։

Տաղաչափական առանձնահատկություններ

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։

 Դեր Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր  Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի  Թիֆլիսից  անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

Դեր

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր  Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի  Թիֆլիսից  անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։

Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

 Սիրային երգեր Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։ Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։

Սիրային երգեր

Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։

Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։

 Ժառանգություն Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Նա  հայ  իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել  Կովկասի   ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության։

Ժառանգություն

Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Նա  հայ  իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել  Կովկասի   ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության։

Սայաթնովայագիտություն Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է  Գևորգ Ախվերդյանը  1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր, որոնցից են ՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը, Վալերի Բրյուսովը, Իոսիբ Գրիշաշվիլին, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը։

Սայաթնովայագիտություն

Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է  Գևորգ Ախվերդյանը  1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր, որոնցից են ՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը, Վալերի Բրյուսովը, Իոսիբ Գրիշաշվիլին, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը։

 Հիշատակ Թբիլիսիում Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «Վարդատոնը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և  Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է  Վիրահայոց  թեմի «Հայարտուն կենտրոն» , «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների,  Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի  և Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը։

Հիշատակ

Թբիլիսիում

Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «Վարդատոնը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և  Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է  Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոն» , «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների,  Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի  և Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը։

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը Երևանում, 1963, քանդակագործ՝  Արա Հարությունյան , ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան ՝ 

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը Երևանում, 1963, քանդակագործ՝  Արա Հարությունյան , ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան

՝ 

 Ֆիլմեր 1960 թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր Կիմ Արզումանյանը նկարահանել է սև-սպիտակ Սայաթ-Նովա ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է Բաբկեն Ներսիսյանը, իսկ երգերը կատարել է Նորայր Մնացականյանը ] ։ 1963 թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր Պարույր Սևակը ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ մեկտեղ ստեղծել է «Սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։ 1967-1968 թվականներին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ «Նռան գույնը» անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին ] ։

Ֆիլմեր

1960 թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր Կիմ Արզումանյանը նկարահանել է սև-սպիտակ Սայաթ-Նովա ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է Բաբկեն Ներսիսյանը, իսկ երգերը կատարել է Նորայր Մնացականյանը ] ։

1963 թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր Պարույր Սևակը ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ մեկտեղ ստեղծել է «Սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։

1967-1968 թվականներին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ «Նռան գույնը» անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին ] ։

2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։

2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։

Ներկայացումներ Կանտատ 1963 թվականին կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։ Օպերա 1969 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան։ Նույն թվականին բեմադրվել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, 1973 թվականին բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։

Ներկայացումներ

Կանտատ

1963 թվականին կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։

Օպերա

1969 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան։ Նույն թվականին բեմադրվել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, 1973 թվականին բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։

-  Սայաթ-Նովայի մասին  «Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին»:  Վալերի Բրյուսով Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։

-

Սայաթ-Նովայի մասին

«Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին»:

Վալերի Բրյուսով

Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։

Սայաթ-Նովան առաջնակարգ երաժիշտ-հորինող է։ Նրա խազերը մեծագույն մասով հորինվել են որոշակի եղանակներով հանդերձ (խոսքերում առկա են երգային կրկնակներ կամ եղանակի մասնավոր ձևի հետ կապված՝ բառերի հավելյալ կրկնումներ)։ Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր շատ խաղեր օժտել է սեփական հատուկ եղանակներով։ Օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները և այդպիսի դեպքում ոտանավորին կցել եղանակը հուշող ծանոթագրություն։ Թե՛ մեկ և թե՛ մյուս եղանակները գործնականորեն մեզ են հասել բանավոր հաղորդման միջոցով։ Հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մ. Աղայանը և Շ. Տալյանը, ժողովրդի մեջ գոյություն ունեն նաև անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ։

Սայաթ-Նովան առաջնակարգ երաժիշտ-հորինող է։ Նրա խազերը մեծագույն մասով հորինվել են որոշակի եղանակներով հանդերձ (խոսքերում առկա են երգային կրկնակներ կամ եղանակի մասնավոր ձևի հետ կապված՝ բառերի հավելյալ կրկնումներ)։ Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր շատ խաղեր օժտել է սեփական հատուկ եղանակներով։ Օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները և այդպիսի դեպքում ոտանավորին կցել եղանակը հուշող ծանոթագրություն։ Թե՛ մեկ և թե՛ մյուս եղանակները գործնականորեն մեզ են հասել բանավոր հաղորդման միջոցով։ Հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մ. Աղայանը և Շ. Տալյանը, ժողովրդի մեջ գոյություն ունեն նաև անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ։

Սայաթ-Նովայի եղանակների հիմքը հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժողովրդական և գուսանա-աշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժողովրդական-գործիքային նվագ), այդ երաժշտության ինտոնացիաները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխավոր գործոնը։ Սայաթ-Նովան աշուղի երաժշտական արվեստը նաև որոշ տարրեր ու բնորոշ գծեր է ներառել Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որն այն ժամանակ միավորում էր մերձավորարևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգային ավանդույթներ։ Այդ բոլոր տարրերը, թե՛ աշուղի սեփական և թե օգտագործած ավանդական եղանակներում, իր՝ հեղինակի ստեղծագործական մտածելակերպի համաձայն «խմբագրվել են», վերաձուլվել ու վերարտադրվել մի միասնական ոճում, որը բնութագրվում է որպես սայաթնովյան ոճ։ Սայաթ-Նովայի երգերի ներկայումս հայտնի եղանակները, մեծ մասամբ, ակնառու վարպետության արգասիք են։ Ընդհանուր բնույթով աշուղական՝ դրանք օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարներ, համանման սկզբունքներով ծավալվող ավարտուն ձևերում երևան են բերում ներքին նկատելի բազմազանություն։ Երբեմն մեղեդիները հոսում են տարբեր ձայնակարգերի բարդ զուգորդումներում («Բլբուլի հիդ»), մեղեդիական միևնույն կառույցի տարբերակումներով գոյանում են ընդարձակ կառուցվածքներ («Դուն էն գլխեն իմաստուն իս», որի եղանակը՝ Չարգյահի ձայնակարգում՝ ավանդաբար գալիս է Բաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղից) մեկնաբանումը («Պատկիրքտ ղալամով քաշած»), բանաստեղծության չափի, ռիթմի և շեշտականության ճշգրիտ երաժշտականացումը («Փահրադն մեռած», «Քանի վուր ջան իմ» ևն)։

Բոլոր երգերը հուզառատ են, ինչպես վայել է իսկական աշուղական երգին։ Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության («Առանց քիզ ի՞նչ կոնիմ» ևն)։ Մեզ հասած երգերը թեև փոքրաքանակ են, բայց ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները։ Միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր երգ ինքնատիպ է ջ ունի իր սեփական դեմքը։ Դրանով Սայաթ-Նովա երգահանը անհամեմատ բարձր է կանգնած սոսկ ավանդական եղանակներով ու դրանց տարբերակումներով երգած աշուղներից։ Սայաթ-Նովան նաև նշանավոր երաժիշտ– կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն» երգեցողությունն ուղեկցել է նախ` սազի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո` իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով։ Իր արվեստով նա ոչ միայն մեջլիսներ է զարդարել, այլև արդեն այն ժամանակ լայն ժողովրդականություն է վաստակել։ Սայաթ-Նովայի արվեստը մեծ դեր է կատարել Անդրկովկասի աշուղության զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա։ Սայաթ-Նովայի երգերը սովետահայ կոմպոզիտորներից շատերը մշակել են դաշնամուրային, անսամբլային և սիմֆոնիկ նվագակցությամբ մեներգելու, ինչպես և երգչախմբով ու կապելլա կատարելու համար։ «Սայաթ-Նովա» օպերա է հեղինակել (աշուղի երգերի մասնակի օգաագործումով) կոմպոզիտոր Ա. Հարությունյանը։

Ռ. Աթայան

Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ. Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976-ին Սայաթ-Նովայի անունով կոչվեց Մերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում)։ Պ. Հակոբյան

Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ. Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976-ին Սայաթ-Նովայի անունով կոչվեց Մերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում)։

Պ. Հակոբյան

 ՄԱՆԿՈՒԹՈՒՆԸ  Համաձայն Մ. Հասրաթյանի այն վարկածին, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է իր մոր հայրենիքում` Լոռիում, ուր և Սանահինի նշանավոր դպրատանը ստացել է իր նախնական կրթությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թի‎ֆլիսի բարբառին գրեթե հավասար չափով առկա է Լոռվա բարբառը, իսկ թուրքերեն խաղերն ամբողջությամբ գրված են Լոռի-Բորչալուի օսման թուրքերենի «այրումլու» կոչված բարբառով:

ՄԱՆԿՈՒԹՈՒՆԸ

Համաձայն Մ. Հասրաթյանի այն վարկածին, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է իր մոր հայրենիքում` Լոռիում, ուր և Սանահինի նշանավոր դպրատանը ստացել է իր նախնական կրթությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թի‎ֆլիսի բարբառին գրեթե հավասար չափով առկա է Լոռվա բարբառը, իսկ թուրքերեն խաղերն ամբողջությամբ գրված են Լոռի-Բորչալուի օսման թուրքերենի «այրումլու» կոչված բարբառով:

 Ը ՆՏ Ա Ն Ի Ք Ը  Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը` հավլաբարցի (Հավլաբարն այն ժամանակներում Թի‎ֆլիսի մի արվարձանն էր): Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից իմանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա: Ամուսնացած է եղել լոռեցի` Մարմար անունով կնոջ հետ, որը Իգիհաթ գյուղի գյուղացի Շահվերդու աղջիկն է եղել: Վերը հիշատակված, Սայաթ-Նովայի տոհմածառը գծող զեղծարարը այդ Շահվերդու ծագումնաբանությունը տանում-հասցնում է իր հայրենի գյուղը, և օժտում նրան ինչ-ինչ իշխանական տիտղոսներով: Հիմա տեսնենք իրականությունը: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի լուսանցքներում և ազատ տեղերում, բանաստեղծի ավագ որդի Մելիքսեթը կատարել է տարբեր գրառումներ վրացերեն լեզվով: Ահա մեջբերում եմ դավթարի 61-րդ էջում նրա արած գրառման հայատառ դարձրած բնագիրը և դրա` իմ թարգմանությունը.

Ը ՆՏ Ա Ն Ի Ք Ը

Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը` հավլաբարցի (Հավլաբարն այն ժամանակներում Թի‎ֆլիսի մի արվարձանն էր): Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից իմանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա:

Ամուսնացած է եղել լոռեցի` Մարմար անունով կնոջ հետ, որը Իգիհաթ գյուղի գյուղացի Շահվերդու աղջիկն է եղել: Վերը հիշատակված, Սայաթ-Նովայի տոհմածառը գծող զեղծարարը այդ Շահվերդու ծագումնաբանությունը տանում-հասցնում է իր հայրենի գյուղը, և օժտում նրան ինչ-ինչ իշխանական տիտղոսներով: Հիմա տեսնենք իրականությունը: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի լուսանցքներում և ազատ տեղերում, բանաստեղծի ավագ որդի Մելիքսեթը կատարել է տարբեր գրառումներ վրացերեն լեզվով: Ահա մեջբերում եմ դավթարի 61-րդ էջում նրա արած գրառման հայատառ դարձրած բնագիրը և դրա` իմ թարգմանությունը.

Սայաթ-Նովան ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Մելիքսեթի ժառանգը` տեր Մովսես Սայադյանը, Խ. Աբովյանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մեկը` Պ. Պռոշյանի կինը (պահպանվել է հարսանեկան լուսանկարը): Ասացինք, որ կնոջ անունը եղել է Մարմար: Թի‎ֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը պահպանվել է նրա շիրմաքարը վրացերեն հետևյալ մակագրությամբ « (Քրոնիկոնի 456 (1768թ.): Էս գերեզմանում կամ Սայաթ-Նովու կողակից Մարմարն: Ինձ ողորմի ասեք»:

Սայաթ-Նովան ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Մելիքսեթի ժառանգը` տեր Մովսես Սայադյանը, Խ. Աբովյանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մեկը` Պ. Պռոշյանի կինը (պահպանվել է հարսանեկան լուսանկարը): Ասացինք, որ կնոջ անունը եղել է Մարմար: Թի‎ֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը պահպանվել է նրա շիրմաքարը վրացերեն հետևյալ մակագրությամբ « (Քրոնիկոնի 456 (1768թ.): Էս գերեզմանում կամ Սայաթ-Նովու կողակից Մարմարն: Ինձ ողորմի ասեք»:

 ՍԵՐԸ   Գ. Ախվերդյանը, այնուհետ Սկանդար-Նովան Թի‎ֆլիսի ծերերին հարցուփորձ են արել այդ կապակցությամբ: Նրանցից ոչ մեկը Աննա անունը չի տվել, որովհետև այդպիսի բան չի եղել: Ծերունիներից մեկը միայն հիշել է, որ Սայաթ-Նովան «ուներ Տալիթա անունով մե սրտով սիրած աղջիկ», որին խաղեր էր նվիրում: Տալիթա-Դալիդա հունական անունը կարծես թե հաստատում է ինքը` Սայաթ-Նովան իր թուրքերեն խաղերից մեկում (տես սույն կայքի թուրք. 2 խաղը «Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու էք ռումի» (մի գովական հելենուհի ինձ դիվադադար արեց...): Ավելի մանրամասն տես կայքի « Սայաթ-Նովայի սիրո առասպելը » հոդվածում:

ՍԵՐԸ

  Գ. Ախվերդյանը, այնուհետ Սկանդար-Նովան Թի‎ֆլիսի ծերերին հարցուփորձ են արել այդ կապակցությամբ: Նրանցից ոչ մեկը Աննա անունը չի տվել, որովհետև այդպիսի բան չի եղել: Ծերունիներից մեկը միայն հիշել է, որ Սայաթ-Նովան «ուներ Տալիթա անունով մե սրտով սիրած աղջիկ», որին խաղեր էր նվիրում: Տալիթա-Դալիդա հունական անունը կարծես թե հաստատում է ինքը` Սայաթ-Նովան իր թուրքերեն խաղերից մեկում (տես սույն կայքի թուրք. 2 խաղը «Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու էք ռումի» (մի գովական հելենուհի ինձ դիվադադար արեց...): Ավելի մանրամասն տես կայքի « Սայաթ-Նովայի սիրո առասպելը » հոդվածում:

ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ     Բարեբախտաբար պահպանվել և Հ. Թումանյանի ծախսերով գնվել և Հայաստան է հասցվել Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիր ժողովածուն` «Դավթարը» (Ե. Չարենցի անվան ԳԱԹ, Սայաթ-Նովայի ‎ֆոնդ թիվ 1): Դավթարն սկսվում է թուրքերեն խաղերով (թվով 108 ամբողջական և 8` թերի), որոնց մի մասը հայատառ են, մյուսը` վրացատառ: Դավթարի հայերեն խաղերը, բացառությամբ մեկի, բոլորն էլ վրացատառ են (այդ մի խաղի տառերի մի մասը հայերեն են, մյուսը` վրացերեն): Դավթարի առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի ժամանակ դավթարում եղել է հայերեն 47 խաղ: Հետագայում դավթարից 4 էջ կորել է (7 խաղ) և այժմ դավթարում կա 40 խաղ: Բարեբախտաբար Գ. Ախվերդյանը ժամանակին հրատարակել է այդ կորած խաղերի բնագրերը (օր. «Դուն էն գլխեն իմաստուն իս» խաղը): Դավթարի թվագրված ամենահին խաղը (1742) թուրքերեն «Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան» խաղն է թուրքերեն  18 խաղը ) 1759 թվականից հետո դավթարում խաղեր չկան: Սայաթ-Նովան դավթարը հանձնում է վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցին (Իովանէ Պենտելանտ), որը դավթարի 140-րդ էջում վրացերեն չքնաղ ձեռագրով և իր կնիքով հաստատում է, որ դավթարի բոլոր խաղերը պատկանում են Սայաթ-Նովայի գրչին:

ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ  

  Բարեբախտաբար պահպանվել և Հ. Թումանյանի ծախսերով գնվել և Հայաստան է հասցվել Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիր ժողովածուն` «Դավթարը» (Ե. Չարենցի անվան ԳԱԹ, Սայաթ-Նովայի ‎ֆոնդ թիվ 1):

Դավթարն սկսվում է թուրքերեն խաղերով (թվով 108 ամբողջական և 8` թերի), որոնց մի մասը հայատառ են, մյուսը` վրացատառ: Դավթարի հայերեն խաղերը, բացառությամբ մեկի, բոլորն էլ վրացատառ են (այդ մի խաղի տառերի մի մասը հայերեն են, մյուսը` վրացերեն): Դավթարի առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի ժամանակ դավթարում եղել է հայերեն 47 խաղ: Հետագայում դավթարից 4 էջ կորել է (7 խաղ) և այժմ դավթարում կա 40 խաղ: Բարեբախտաբար Գ. Ախվերդյանը ժամանակին հրատարակել է այդ կորած խաղերի բնագրերը (օր. «Դուն էն գլխեն իմաստուն իս» խաղը): Դավթարի թվագրված ամենահին խաղը (1742) թուրքերեն «Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան» խաղն է թուրքերեն  18 խաղը ) 1759 թվականից հետո դավթարում խաղեր չկան: Սայաթ-Նովան դավթարը հանձնում է վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցին (Իովանէ Պենտելանտ), որը դավթարի 140-րդ էջում վրացերեն չքնաղ ձեռագրով և իր կնիքով հաստատում է, որ դավթարի բոլոր խաղերը պատկանում են Սայաթ-Նովայի գրչին:

Սայաթ-Նովայի գրական ժառանգության մյուս սկզբնաղբյուրը նրա կրտսեր որդու` Օհանի գրած մի ժողովածուն է, որը նա գրել է վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով Ս. Պետերբուրգում 1823 թ.: Այդ ժողովածուի հայերեն բաժնում կան Սայաթ-Նովայից 8 խաղ, որոնք չկան նրա ինքնագիր դավթարում : Որոշ թվով խաղեր պահպանվել են այլևայլ աղբյուրներում (թվով 13), որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը չենք երաշխավորում: Սայաթ-Նովայի վրացերեն լեզվով գրած խաղերը մեզ են հասել հենց Օհանի գրած ժողովածուից: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում վրացերեն լեզվով գրված խաղեր չկան: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է Սայաթ-Նովայի գրչագրած «Նարեկը» և Սողոմոն Իմաստունի առակների և Երգ-Երգոցի գրչագրությունը:

Սայաթ-Նովայի գրական ժառանգության մյուս սկզբնաղբյուրը նրա կրտսեր որդու` Օհանի գրած մի ժողովածուն է, որը նա գրել է վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով Ս. Պետերբուրգում 1823 թ.: Այդ ժողովածուի հայերեն բաժնում կան Սայաթ-Նովայից 8 խաղ, որոնք չկան նրա ինքնագիր դավթարում : Որոշ թվով խաղեր պահպանվել են այլևայլ աղբյուրներում (թվով 13), որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը չենք երաշխավորում:

Սայաթ-Նովայի վրացերեն լեզվով գրած խաղերը մեզ են հասել հենց Օհանի գրած ժողովածուից: Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում վրացերեն լեզվով գրված խաղեր չկան:

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է Սայաթ-Նովայի գրչագրած «Նարեկը» և Սողոմոն Իմաստունի առակների և Երգ-Երգոցի գրչագրությունը:

ԱՇՈ՞ՒՂ, ԹԵ՞ ԲԱՆԱՍՏԵՂԾ   Այս անպտուղ վեճին հրաժարվում եմ մասնակցել, որովհետև նույնն է, ինչ խառնվել երկու հոգու վիճաբանությանը, որոնցից մեկը պնդում է, թե երկրագունդը քառակուսի է, իսկ մյուսը` գլանաձև: Լավ աշուղները նաև լավ բանաստեղծ են (Ղուլ օղլի Երզնկացի, Նահապետ Քուչակ, Պաղտասար Դպիր, Նաղարշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Ջիվանի), իսկ վատ բանաստեղծները...: Ավելին, մեր շատ ճանաչված բանաստեղծներ բանաստեղծություններ են գրել աշուղական բազմաբարդ ձևերով (Ռ. Պատկանյան, Պ. Պռոշյան և այլն):

ԱՇՈ՞ՒՂ, ԹԵ՞ ԲԱՆԱՍՏԵՂԾ  

Այս անպտուղ վեճին հրաժարվում եմ մասնակցել, որովհետև նույնն է, ինչ խառնվել երկու հոգու վիճաբանությանը, որոնցից մեկը պնդում է, թե երկրագունդը քառակուսի է, իսկ մյուսը` գլանաձև:

Լավ աշուղները նաև լավ բանաստեղծ են (Ղուլ օղլի Երզնկացի, Նահապետ Քուչակ, Պաղտասար Դպիր, Նաղարշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Ջիվանի), իսկ վատ բանաստեղծները...: Ավելին, մեր շատ ճանաչված բանաստեղծներ բանաստեղծություններ են գրել աշուղական բազմաբարդ ձևերով (Ռ. Պատկանյան, Պ. Պռոշյան և այլն):

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ   Որոշ ժամանակ, ինչպես և իր նշանավոր նախնի Նաղարշ Հովնաթանը, Սայաթ-Նովան ծառայել է վրաց Հերակլ Բ թագավորի պալատում, ուր երգ-երաժշտությունից բացի, զբաղեցրել է նաև պալատական զվարճախոսի պաշտոնը: Այդ մասին ինքը Սայաթ-Նովան պատմել է ստորև հիշատակվող Իոնե Խելաշվիլուն, ինչպես նաև նշել է իր վրացերեն խաղերից մեկում («Խումարի վար, իցի՞ գանա» - ես զվարճախոս եմ գիտե՞ս արդյոք): Միջնադարում այդօրինակ պաշտոններ վարել են բազում ազնվական տիտղոսներով մարդիկ և դրա մեջ ամոթալի ոչինչ չկա: Իր կատակներով և զվարճախոսություններով հավանաբար չափն անցել է: Վրացերեն լեզվով մի շարք կալամբուրներ ունի, ուղղված վրաց Անտոն կաթողիկոսին, Վախտանգ արքայազնին, Մզեճաբուկ Օրբելիանիին և այլն, և այդ պատճառով հեռացվել է պալատից: Ահա թե ինչ է գրում այդ մասին բանաստեղծի որդին` Օհանը:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ  

Որոշ ժամանակ, ինչպես և իր նշանավոր նախնի Նաղարշ Հովնաթանը, Սայաթ-Նովան ծառայել է վրաց Հերակլ Բ թագավորի պալատում, ուր երգ-երաժշտությունից բացի, զբաղեցրել է նաև պալատական զվարճախոսի պաշտոնը: Այդ մասին ինքը Սայաթ-Նովան պատմել է ստորև հիշատակվող Իոնե Խելաշվիլուն, ինչպես նաև նշել է իր վրացերեն խաղերից մեկում («Խումարի վար, իցի՞ գանա» - ես զվարճախոս եմ գիտե՞ս արդյոք): Միջնադարում այդօրինակ պաշտոններ վարել են բազում ազնվական տիտղոսներով մարդիկ և դրա մեջ ամոթալի ոչինչ չկա: Իր կատակներով և զվարճախոսություններով հավանաբար չափն անցել է: Վրացերեն լեզվով մի շարք կալամբուրներ ունի, ուղղված վրաց Անտոն կաթողիկոսին, Վախտանգ արքայազնին, Մզեճաբուկ Օրբելիանիին և այլն, և այդ պատճառով հեռացվել է պալատից: Ահա թե ինչ է գրում այդ մասին բանաստեղծի որդին` Օհանը:

«Հիշատակված է, որ Սայաթ-Նովան իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժգոհության է արժանացել, և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ-Նովայից և հեռացրել պալատից, ասելով.- Էժան առած չկարծես»: Սայաթ-Նովան իր վրացերեն խաղերից մեկում այդ դեպքի մասին գրում է.  - Ո՞ւմ մեղադրեմ ինչի՞ց եղավ,  Էս ամենն իմ խելքից եղավ:

«Հիշատակված է, որ Սայաթ-Նովան իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժգոհության է արժանացել, և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ-Նովայից և հեռացրել պալատից, ասելով.- Էժան առած չկարծես»:

Սայաթ-Նովան իր վրացերեն խաղերից մեկում այդ դեպքի մասին գրում է. - Ո՞ւմ մեղադրեմ ինչի՞ց եղավ, Էս ամենն իմ խելքից եղավ:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ` ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ   Տարածված մի կեղծ կարծիք կա, որ Սայաթ-Նովային բռնի հոգևորական են կարգել Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով: Այս տեսակետը որևէ փաստարկով չի ապացուցվում, և մենք բազմիցս հերքել ենք այն թե եթերում և թե տպագիր հոդվածներում: Այն բոլշևիկյան մարտնչող աթեիզմի արգասիք է: Սայաթ-Նովան միշտ էլ կապ է ունեցել եկեղեցու հետ: Մանուկ հասակում իր հոր` Մահտեսի Կարապետի քաջալերանքով երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետև ստորին աստիճաններով ծառայել է եկեղեցում (հավանաբար դպիրի աստիճանով): Այդ է հաստատում վրաց Թեյմուրազ արքայազնի մի գրառումը. ...»Սա Սավաթնոմի ասած մուխամբազն է: Նա առաջ հայ տերտեր էր, հետո երբ վանական դարձավ, այն ժամանակ ասաց»: Հաջորդ փաստարկը Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի 24-րդ և 84-րդ էջերում գտնվող նրա կնոջ` Մարմարի գրառումներն են: 24-րդ էջի վրացերեն գրառումը հետևյալն է.

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ` ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ  

Տարածված մի կեղծ կարծիք կա, որ Սայաթ-Նովային բռնի հոգևորական են կարգել Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով: Այս տեսակետը որևէ փաստարկով չի ապացուցվում, և մենք բազմիցս հերքել ենք այն թե եթերում և թե տպագիր հոդվածներում: Այն բոլշևիկյան մարտնչող աթեիզմի արգասիք է: Սայաթ-Նովան միշտ էլ կապ է ունեցել եկեղեցու հետ: Մանուկ հասակում իր հոր` Մահտեսի Կարապետի քաջալերանքով երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետև ստորին աստիճաններով ծառայել է եկեղեցում (հավանաբար դպիրի աստիճանով): Այդ է հաստատում վրաց Թեյմուրազ արքայազնի մի գրառումը. ...»Սա Սավաթնոմի ասած մուխամբազն է: Նա առաջ հայ տերտեր էր, հետո երբ վանական դարձավ, այն ժամանակ ասաց»: Հաջորդ փաստարկը Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարի 24-րդ և 84-րդ էջերում գտնվող նրա կնոջ` Մարմարի գրառումներն են: 24-րդ էջի վրացերեն գրառումը հետևյալն է.

Նետի ղմերթմա տեր Ստեփանաս շավիդոբիթ (շավի դղեեբի) միղվանիս մե: Էս դավթարի ծամիկիթխինիս մե, ամիսի արզի ար դարչես, դա չեմի թավի իմաս էմսախուրոս: (Երանի Աստված տեր Ստեփանոսին այս սև օրերին շուտափույտ ինձ հասցներ: Այս դավթարը կարդար ինձ համար, աղաչանքս (անօգուտ) չմնար ու իմ գլուխն էլ նրան ծառայեր) (թարգմանությունը իմն է. Ի.Ս.):

Բանաստեղծի կինը նրան մեծարում է ոչ Սայաթ-Նովա և ոչ էլ Արութին անուններով, այլ` տեր Ստեփանոս հոգևորական անվամբ, որը և համընկնում է վրաց արքայազնի վերը ասածի հետ: Միջնադարում ընդունված սովորույթ էր թե Եվրոպայում և թե արևելքում, երբ հոգևորականն իր պաշտոնից ազատ ժամանակ զբաղվում էր որևէ արհեստով կամ երկրագործությամբ: Սայաթ-Նովան, լինելով օժտված անձնավորություն, իր ընտանիքը պահելու համար երգել է մեջլիսներում և խնջույքներում (ճիշտ այնպես, ինչպես Հ. Թումանյանն իր բազմանդամ ընտանիքը պահելու համար թամադայություն էր անում հարուստների հարսանիքներին):

Սայաթ-Նովայի թվագրված խաղերն ուսումնասիրելիս, ակնառու է դառնում, որ նա ստեղծագործել է մարտից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, այսինքն` Թի‎ֆլիսի քեֆ ու խնջույքների ժամանակ: Ձմռանը հավանաբար զբաղվել է ջուլհակությամբ:

 Մ Ա Հ Ը   Ըստ Գ. Ախվերդյանի` Սայաթ-Նովան Թի‎ֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից ներքինի Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ (1795թ.): Սակայն այդ ժամանակ Սայաթ-Նովան 80-82 տարեկան ծերունի էր և հազիվ թե այդ տարիքին հարիր լիներ նման ‎ֆիդայական կեցվածքը: Վրաց աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի, ոմն աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թի‎ֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում և երկար զրույց է ունենում ծերունի Սայաթ-Նովայի հետ: Դեպքը կատարվել է 1800 թվականին, այսինքն Գ. Ախվերդյանի նշած տարեթվից 5 տարի անց:  Ահա այսքանը պաշտելի բանաստեղծի կենսագրության մասին: Ուրիշ փաստեր չկան:

Մ Ա Հ Ը  

Ըստ Գ. Ախվերդյանի` Սայաթ-Նովան Թի‎ֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից ներքինի Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ (1795թ.): Սակայն այդ ժամանակ Սայաթ-Նովան 80-82 տարեկան ծերունի էր և հազիվ թե այդ տարիքին հարիր լիներ նման ‎ֆիդայական կեցվածքը:

Վրաց աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի, ոմն աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թի‎ֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում և երկար զրույց է ունենում ծերունի Սայաթ-Նովայի հետ: Դեպքը կատարվել է 1800 թվականին, այսինքն Գ. Ախվերդյանի նշած տարեթվից 5 տարի անց: Ահա այսքանը պաշտելի բանաստեղծի կենսագրության մասին: Ուրիշ փաստեր չկան:

Ա Ն Մ Ա Հ ՈՒ Թ Յ Ա Ն Գ Ա Ղ Տ ՆԻ Ք Ը  

Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Կովկասի երեք մեծ ժողովուրդների լեզուներով գրված (հայերեն, վրացերեն և թուրքերեն) նրա ստեղծագործությունները բանաստեղծական արվեստի գլուխգործոցներ են: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա: Դրա պատճառները հետևյալն են.

ա.Սայաթ-Նովայի գրական դպրոցը պարսից հզորահզոր պոեզիան է, ճիշտ այնպես, ինչպես խորապես հայ նկարիչ Մ. Սարյանի դպրոցը` ռուսականն է: Այդ առթիվ Գ. Ախվերդյանը գրում է. «... Էսպես, զանազան բանաստեղծական ձևերու ու խաղի հանգերու իմանալու, պարսից երաժշտութեան մայր ու երկրորդական եղանակներու տեղեկանալու, ու սրանց յարմար ներդաշնակութէնով գործ ածելու համար քանի՛ ջան կու‏լի մաշել Սայաթ-Նովէն»: Սայաթ-Նովան յուրացնելով պարսկական պոեզիան, ուսումնասիրելով պարսից պոեզիայի սու‎ֆիական տարբեր ուղղությունները, կարողացավ դրանց մեջ վերագտնել և իր արմատներին վերադարձնել շուրջ 1500 տարի առաջ կորած մեր տոհմիկ, արիական պոեզիան: (Համեմատենք Սայաթ-Նովու բանաստեղծությունները Մ. Խորենացու փրկած մի քանի պատառիկների և Գ. Նարեկացու` հեթանոսական երգերի ոճով գրված տաղերի հետ «Սայլն այն իջաներ...» «Ես ձայն զառիւծուն ասեմ» և այլն):

բ)  Սայաթ-Նովայի գրական ողջ ժառանգությունը տիպիկ քաղաքային պոեզիա է: Նման բան մենք չենք ունեցել ոչ իրենից առաջ և ոչ էլ` իրենից հետո:  գ)  Խ. Աբովյանից շուրջ 100 տարի առաջ նա փորձ արեց ստեղծելու աշխարհաբար գրական լեզու` հիմք ունենալով Թի‎ֆլիսի և Լոռվա բարբառները: Բարեկամներ: Միշտ էլ Սայաթ-Նովայի խաղերի բազմաբարդ լեզուն հասկանալու խնդիր է եղել և այդ խաղերը կարդացողը բառարանները նայելու անհրաժեշտություն է զգացել: Ոչ բոլորն ունեն բառարաններ և դրանցից օգտվելու հմտություն կամ ցանկություն: Մենք փորձել ենք դյուրացնել ձեր գործը և գրական արևելահայերենի ենք վերածել բանաստեղծի հայերեն գրական ժառանգությունը, ինչպես նաև հայերենի ենք թարգմանել որոշ թվով թուրքերեն խաղեր: Աշխատելիս մի փառասիրական երազանք ենք փայփայել. եթե թեկուզ մեկ մարդու մոտ այս աշխատանքը սեր կառաջացնի անմահ Սայաթ-Նովայի գրական ժառանգության նկատմամբ, մենք լիուլի վարձատրված կզգանք բազում լուսացրած գիշերների համար: Ամեն:

բ)  Սայաթ-Նովայի գրական ողջ ժառանգությունը տիպիկ քաղաքային պոեզիա է: Նման բան մենք չենք ունեցել ոչ իրենից առաջ և ոչ էլ` իրենից հետո: գ)  Խ. Աբովյանից շուրջ 100 տարի առաջ նա փորձ արեց ստեղծելու աշխարհաբար գրական լեզու` հիմք ունենալով Թի‎ֆլիսի և Լոռվա բարբառները:

Բարեկամներ: Միշտ էլ Սայաթ-Նովայի խաղերի բազմաբարդ լեզուն հասկանալու խնդիր է եղել և այդ խաղերը կարդացողը բառարանները նայելու անհրաժեշտություն է զգացել: Ոչ բոլորն ունեն բառարաններ և դրանցից օգտվելու հմտություն կամ ցանկություն: Մենք փորձել ենք դյուրացնել ձեր գործը և գրական արևելահայերենի ենք վերածել բանաստեղծի հայերեն գրական ժառանգությունը, ինչպես նաև հայերենի ենք թարգմանել որոշ թվով թուրքերեն խաղեր:

Աշխատելիս մի փառասիրական երազանք ենք փայփայել. եթե թեկուզ մեկ մարդու մոտ այս աշխատանքը սեր կառաջացնի անմահ Սայաթ-Նովայի գրական ժառանգության նկատմամբ, մենք լիուլի վարձատրված կզգանք բազում լուսացրած գիշերների համար: Ամեն:

Երբ խարույկ են վառում, որոշ ժամանակից հետո բոցը հանգչում է, վառվող ածխափայտերը ծածկվում են մոխրի բարակ շերտով, և խարույկի կենտրոնում՝ ինչ-որ տեղ, աննշմարելի կերպով հուրհրում է բոցը, որն ասես վազվզում է ածխափայտերի վրայով, թռչկոտում։ Դա շատ թեթև բոց է, նրա գույնն էլ մի տեսակ արտասովոր է, թեթև։ Այդպիսի բոցով է վառվում Սայաթ-Նովայի պոեզիան ] ։ Քաղվածքներ Սայաթ-Նովայի մասին Համո Սահյան Սայաթ-Նովայի խորապես մարդկային, աննման և հոգեհույզ բանաստեղծական ժառանգությունը հավասարապես մոտ է և հարազատ է թե՛ հայերին, թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին, և այդ երեք ժողովուրդների եղբայրական համերաշխության հզոր օղակն է Մարետա Շահինյան
  • Երբ խարույկ են վառում, որոշ ժամանակից հետո բոցը հանգչում է, վառվող ածխափայտերը ծածկվում են մոխրի բարակ շերտով, և խարույկի կենտրոնում՝ ինչ-որ տեղ, աննշմարելի կերպով հուրհրում է բոցը, որն ասես վազվզում է ածխափայտերի վրայով, թռչկոտում։ Դա շատ թեթև բոց է, նրա գույնն էլ մի տեսակ արտասովոր է, թեթև։ Այդպիսի բոցով է վառվում Սայաթ-Նովայի պոեզիան ] ։

Քաղվածքներ Սայաթ-Նովայի մասին

Համո Սահյան

Սայաթ-Նովայի խորապես մարդկային, աննման և հոգեհույզ բանաստեղծական ժառանգությունը հավասարապես մոտ է և հարազատ է թե՛ հայերին, թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին, և այդ երեք ժողովուրդների եղբայրական համերաշխության հզոր օղակն է

Մարետա Շահինյան

Քանի տարի մեջլիսներում տաղ ես ասել, Սայա՛թ-Նովա, Քանի տարի դու սրտերի հետ ես խոսել, Սայա՛թ-Նովա. Կարոտ բլբուլ, ամեն գարուն եկել ես դու վարդերի հետ, Ու սիրելով, ու սիրվելով՝ մեզ ես հասել, Սայա՛թ-Նովա Սիլվա Կապուտիկյան Անմահ երգի շող ու շարբաթ ու ադամանդ այնքան գտար, Գյոզալների գովքը արիր, ոչ մի գյոզալ քեզ չգթաց, Ձայնդ հասավ Հինդ ու Հաբաշ, Արաբստան ու Չինմաչին, Բայց ոչ մի տեղ վառվող վերքիդ դեղ ու դարման դու չգտար Համո Սահյան

Քանի տարի մեջլիսներում տաղ ես ասել, Սայա՛թ-Նովա,

Քանի տարի դու սրտերի հետ ես խոսել, Սայա՛թ-Նովա.

Կարոտ բլբուլ, ամեն գարուն եկել ես դու վարդերի հետ,

Ու սիրելով, ու սիրվելով՝ մեզ ես հասել, Սայա՛թ-Նովա

Սիլվա Կապուտիկյան

Անմահ երգի շող ու շարբաթ ու ադամանդ այնքան գտար,

Գյոզալների գովքը արիր, ոչ մի գյոզալ քեզ չգթաց,

Ձայնդ հասավ Հինդ ու Հաբաշ, Արաբստան ու Չինմաչին,

Բայց ոչ մի տեղ վառվող վերքիդ դեղ ու դարման դու չգտար

Համո Սահյան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!