СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Конспект: ՈՒշադրության պակասի ու հիպերակտիվության ախտանիշների համակցություն երեխաների մոտ

Категория: ИЗО

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Конспект: ՈՒշադրության պակասի ու հիպերակտիվության ախտանիշների համակցություն երեխաների մոտ»

ՈՒշադրության պակասի ու հիպերակտիվության ախտանիշների համակցություն երեխաների մոտ

Ակտիվությունը միշտ եղել է և կմնա առողջ երեխայի հատկանիշ, որը լի է էներգյայով և ուժով։Սակայն չափից դուրս աշխուժությունը պետք է զգաստ պահի ծնողներին և դաստիարակներին։ Պետք է տարբերակել հանգիստ չտվող գրգռականությունը ,երբ երեխան ամբողջ օրը, անկախ հանգամանքներից ու իրադրությունից , վազում է թռչկոտում ու աննպատակ շարժվում։ Նույնիսկ ոչ համոզելը, ոչ էլ պատժելը նրա վրա չեն ազդում։ Նա անկեղծ ուզում է զսպել,բայց չի կարողանում։ Նրա պահվածքում վատ մտքեր չկան․ նա ,իրոք, չի կարողանում ինքն իրեն տիրապետել ։Այլ հակառակը նրան են տիրապետում հակասական ցանկությունները , չգիտակցված հակումները , տագնապը , վախը , ագրեսյան։ Իհարկե յուրաքանչյուր երեխա կարող է ժամանակավորապես անկառավարելի դառնալ , սակայն հիպերակտիվ երեխայի համար դա հազվադեպ դրվագներ չեն ,այլ սովորական վիճակ։
Չափազանց աշխույժ երեխաների դաստիարակության և ուսման խնդիրը անհանգստացնում է մանկավարժներին, հոգեբաններին և ծնողներին։ Վերջին տարիներին մեծ հաջողության են հասել մանկական հոգեբանության ակտուալ խնդրի ՝ ուշադրության պակասի ու հիպերակտիվության ախտանիշների համակցություն երեխաների մոտ, ուսումնասիրություններում։ Խնդրի ակտուալ լինելը պայմանավորված է մանկական պոպուլյացիայում ախտանիշների համակցության հաճախականությունից և նրա սոցիալական մեծ նշանակությունից։
Ծնողները կարող են հանդիպել երեխայի մոտ հիպերակտիվ պահվածք արդեն իսկ երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։
Նորածիններն ունեն բարձր մկանային տոնուս , չափից ավելի զգայուն են գրգռիչների նկատմամբ(լույսի , աղմուկի), վատ են ուտում, վատ են քնում , շատ են լաց լինում ու նրանց դժվար է հանգստացնել։ 3-4 տարեկանում պարզ երևում է երեխայի ինչ-որ մի բանով կենտրոնացած զբաղվելու անընդունակությունը։Նա չի կարողանում հանգիստ հեքիաթ լսել , խաղալ խաղեր ,որոնք պահանջում են ուշադրության կենտրոնացում , նրա գործունեությունը կրում է քաոսային բնույթ։ Երեխան չի կարողանում նստել աթոռին , շուռումուռ է գալիս,աղմկում է։
Ժամանակակից հետազոտությունները վկայում են այն մասին ,որ հիպերակտիվության ախտանիշների համակցությունը կարող է ծագել զարգացման ընթացքում, շատ ավելի վաղ։

Հիպերակտիվության հիմքում ընկած է ուղեղի մինիմալ դիսֆունկցիան։
Ուղեղի մինիմալ դիսֆունկցիաները պաթալոգիայի ավելի թեթև ձևերն են , որոնք ծագում են ամենատարբեր պատճաքռների հետևանքով , բայց ունեն նույնատիպ ջնջված նյարդային ախտանշաբանություն և արտահայտվում են ֆունկցիոնալ խախտումների տեսքով , ըստ ուղեղի աճի և զարգացման չափի կարգավորվող և հետադարձվող, որոնք չեն բերում մոտորիկայի ու ինտելեկտի խախատումների, սակայն բերում են հստակ նյարդային և հոգեպաթոլոգիական խախտումների ։
Հոգեպաթոլոգիական խախտումներին են պատկանում ուշադրության խախտումը, հիպերակտիվությունը ,էմոցիոնալ անկայունությունը, չափազանց հոգնելիությունը։








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!