Դաս 4. Տեքստի ձևաչափի սահմանում
Ենթատեքստային մենյուի Font հրամանով բացվող երկխոսային պատուհանի համանուն ներդիրները տառաշարի պարամետրերը սահմանելու համար է: Պատուհանի Font դաշտում սահմանվում է տառատեսակը, Font style - ում՝ տառաշարի ձևը, Size դաշտում՝ տառաչափը, Font Color-ում՝ տառաշարի գույնը, Underline style դածշտում՝ ընդգծման ձևը, Underline color դաշտում՝ ընդգծման գույնը:
Ենթատեքստային մենյուի Paragraph հրամանով բացվող երկխոսային պատուհանը պարբերության ձևաչափը սահմանելու միջոցներ է ներառում: Ընդ որում՝ Indets and Spacing ներդիրի Alignment դաշտը պարբերության տեքստի հավասարեցման 4 տարբերակ է առաջարկում՝
ըստ ձախ եզրի,
ըստ կենտրոնի,
ըստ աջ եզրի,
ըստ ձախ և աջ եզրերի
Պարբերությունը կարելի է հավասարեցնել նաև Home ներդիրի Paragraph խմբի կոճակներով.
Paragraph երկխոսային պատուհանի Indents and Spacing ներդիրի Indentation բաժնի Left և Right դաշտերը պարբերության աջ և ձախ սահմանները, իսկ Special դաշտը՝ պարբերության առաջին տողի սկիզբը սահմանելու համար են: Spacing բաժնի Before և After դաշտերը համապատասխանաբար պարբերությանը նախորդող և հաջորդող տողերի հեռավորությունները, իսկ Line Spacing - ը՝ միջտողային հեռավորությունը սահմանելու համար է: Տպագրման նախապատրաստվող փաստաթղթի էջի պարամետրերը կարելի է սահմանել Pge Layout ներդիրի Page Setup խմբի ստորին աջ անկյունում բացվող երկխոսային պատուհան: Պատուհանի Margins ներդիրի Margins բաժնում կարելի է սահմանել փաստաթղթի լուսանցքների չափերը (Top`վերևից, Bottom՝ ներքևից, Left՝ ձախից, Right՝ աջից), իսկ Orientation դաշտում՝ ինֆորմացիայի արտածման տեքստը (Portrait` երկայնակի, Landscape` լայնակի): Արտածվող փաստաթղթի չափերը (Width - լայնություն, Height - բարձրություն) կարելի է սահմանել Page Setup պատուհանի Paper ներդիրի Paper size բաժնում:
Օգտակար է իմանալ
Page Setup երկխոսային պատուհանի Margins ներդիրի Margins դաշտի Gutter դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու համար պահանջվող լրացուցիչ ազատ տիրույթի չափը:
Page Setup երկխոսային պատուհանի Margins ներդիրը Margins դաշտի Getter position դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու համար առանձնացվող տիրույթի դիրքը (կամ՝ Left`ձախից, կամ՝ Right աջից):
Դաս 5. Այբուբենի փոփոխման Kdwin ծրագիրը
Ինչպես գիտենք՝ այբուբեն փոփոխումը հնարավորություն է տալիս ստեղնաշարը հարմարացնել ընտրված լեզվի պայմանանշաններին: Մենք արդեն օգտվել ենք այբուբենի փոփոխման Kdwin ծրագրից: Kdwin - ը սովորաբար ակտիվացվում է օպերացիոն համակարգը թողարկելիս: Ծրագրի տարբերանշանը հիմնականում տեղակայվում է խնդիրների վահանակի աջ մասում գտնվող ծանուցման տիրույթում: Եթե որևէ պատճառով այն իր տեղում չէ, ապա պետք է վերաթողարկվել Kdwin - ը հետևյալ կերպ՝
բացել Start գլխավոր մենյուն All Programs ենթամենյուն,
ընտրել Kdwin թղթապանակի Kdwin Keyboard Driver հրամանը:
Kdwin - ի տարբերանշանին պատկերված դրոշը ցույց է տալիս, թե տվյալ պահին որ երկրի այբուբենն է ակտիվ. եթե տարբերանշանի վրա պատկերված ԱՄՆ - ի դրոշը, ապա համակարգչի ստեղնաշարը հարմարեցված է լատինական Ռուսաստանի դաշնության դրոշի դեպքում՝ ռուսական, Հայաստանի Հանրապետության դրոշի դեպքում` հայկական այբուբենին:
Քանի որ, ընտրված լեզվից կախված, ստեղնաշարի ստեղներից յուրաքանչյուր տարբեր պայմանանշանների է համապատասխանում, ապա աշխատելիս նախ անհրաժեշտ է վարժվել ընտրված լեզվի տառաշարի դասավորությունը: Այդ նպատակով կարելի է օգտվել ստեղնաշարի և պայմանանշանների համապատասխանությունը տեսնելու համար նախատեսված պատուհանից, որը բերվում է մկնիկի ձախ սեղմակով Kdwin -ի տարբերանշանն ընտրելիս: Ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության երկու՝ Phonetical և Typewriter ձևեր գոյություն ունեն:
Phonetical -ի դեպքում հայերեն և ռուսերեն տառերին համապատասխանում են լատիներենի դրանց համահունչ տառերի ստեղները:
Phonetical դասավորության դեպքում հայկական այբուբենի այն տառերը, որոնք լատինական համահունչ տարբերակ չունեն, հիմնականում տեղակայվում են թվային ստեղների վրա:
Typerwriter - ի դեպքում տառերի դասավորությունը համընկնում է տպագրական մեքենաներին բնորոշ բաշխվածության հետ:
Typerwriter տարբերակի դեպքում հայերեն, լատիներեն և ռուսերեն համահունչ տառերը տարբեր ստեղների վրա են տեղաբաշխվում:
Դաս 6. Աշխատանքի մի քանի փաստաթղթերի հետ
Նոր փաստաթուղթ ձևավորելիս երբեմն կարիք է լինում օգտվել նախկինում ստեղծած փաստաթղթերից, համացանցում առկա տեղեկատվությունից և այլն: Հարկ է լինում մի քանի փաստաթղթերի հետ միաժամանակ աշխատելով՝ մեկից մյուսը տեքստի հավածներ պատճենել: Տեքստի նշված հատվածը մեկ այլ փաստաթղթում պատճենելու համար անհրաժեշտ է՝
Home ներդիրի Clipboard խմբի (copy) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը պատճենել փոխանակման բուֆերում, խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որտեղ պետք է հատվածը պատճենել, ցուցիչը տեղադրելով ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը, պատճենումն իրականացնել Home ներդիրի Clipboard խմբի Paste գործիքով,
Նշված հատվածը տեքստից մեկ այլ փաստաթուղթ տեղափոխելու համար անհրածեշտ է՝
Home ներդիրի Clipboard խմբի Cut գործիքով տեքստի նշված հատվածը փաստաթղթից հեռացնել և փոխանակման բուֆեր տեղափոխել, խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ պետք է հեռացված հատվածը տեղափոխվի, ցուցիչը տեղավորել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը, պատճենումն իրականացնել Paste գործիքով,
Դաս 6. Փաստաթղթի նախնական դիտում և տպագրում
Փաստաթուղթը տպագրման պատրաստելիս նպատակահարամար է նախ էկրանին տեսնել, թե թղթի վրա այն ինչ տեսք կունենա: Այդ նպատակով օգտվում են office կոճակով բացվող մենյուի Print ենթամենյուի Print Preview կոճակից: Փաստաթղթի նախնական դիտման ժամանակ:
Եթե նախնական դիտման պատուհանին բերված փաստաթղթի տեսքը բավարար է, ապա կարելի է անցնել փաստաթուղթը տպելու գործընթացին: Դրա համար պետք է մկնիկով ընտրել Print կոճակը, որի դեպքում անմիջապես սկսվում է ամբողջ փաստաթղթի տպագրումը: Տպագրումից առաջ հաճախ նախապես հարկ է լինում սահմանել տպագրվող փաստաթղթի էջի պարամետրերը, դա կարելի է իրականացնել Print Preview կոճակով բացված պատուհանի Page Setup խմբի հրամաններով: Այստեղ փաստաթղթի դիտման չափերը կարելի է ընտրել Zoom խմբի հրամաններով: Աշխատանքի ավարտին նախնական դիտման պատուհանը կարելի է փակել close Print Preview կոճակով: Փաստաթղթի տպագրման գործընթացը կազմակերպելու համար երկխոսային պատուհան կա, որը կարելի է բացել office կոճակով բերվող մենյուի Print կոճակով: Բացված Print պատուհանի Name դաշտում պետք է նշել համակարգչին կցված տպող սարքի անվանումը: Եթե համակարգչին մի քանի տպող սարքեր են կոչված, ապա պետք է ընտրել դրանցից անհրաժեշտը: Եթե փաստաթուղթն ամբողջությամբ չի տպագրվելու, ապա տպագրման ենթակա էջերը կարելի է տալ Print պատուհանի Page range բաժնում ներառված փոխանջատիչների միջոցով: Դրա համար պետք է ընտրել հետևյալ հնարավոր տարբերակներից անհրաժեշտը.
All - ամբողջ փաստաթուղթը, Selection - փաստաթղթի նշված հատվածը, Current Page - ընթացիկ էջը, Pages -նշված հրամաներով էջերը