СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Bac_dasss_dasxeki_jam

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Bac_dasss_dasxeki_jam»

ԲԱՑ ԴԱՍ ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄԻՆ



ԴԱՍԱՐԱՆ` 1-ԻՆ

ԹԵՄԱ` «Ընկերություն, ընկերասիրություն»

ՈՒՈՒՍՈՒՑԻՉ` ՉԱՂԱՐՅԱՆ Ա.







2014-1015 ուստարի

ԹԵՄԱՆ` «Ընկերություն, ընկերասիրություն»

ՆՊԱԱՏԱԿՆԵՐԸ` դաստիարակել ընկերություն և ընկերասիրություն աշակերտների մեջ, սեր, հարգանք, զիջողականություն մեկը մյուսի նկատմամբ, լինել անկեղծ, բարի և լավ ընկերներ:

ԸՆԹԱՑՔԸ: Նախապատրաստական զրույց անցկացնել աշակերտնորի հետ ընկերության մասին: Սկսել այն բանից, թե ընկերներ ունե՞ն , ովքե՞ր են իրենց ընկերները, որտե՞ղ են ապրում, ինչպիսին են նրանք և այլն: Այնուհետև մտագրոհի մեթոդով վեր հանել աշակերտների մտքերն ու կարծիքները, էե ինչ են հասկանում ընկեր ասելով/ լսել յուրաքանչյուր երեխայի կարծիքը/: Ուսուցչի կոմից պատրաստած սահիկաշարի միջոցով աշակերտները դիտում են նկարներ, կատարում վերլուծություններ, առանձնացնում են լավ և վատ ընկերներին, համեմատում են իրենց դասարանի աշակերտների, ընկերների հետ: Ուսուցչի օգնությամբ կատարում են եզրակացություններ, քննադատվում են վատ արարքները և գովբանվում լավ ընկերությունը:

Ուսուցչուհին ընթերցում է իր ընտրած պատմությունը` «Վատ ընկերը» (ըստ Խաչատուր Աբովյանի), աշակերտները լուռ լսում են: Որից հետո ուսուցչուհին հարցեր է ուղղում աշակերտներին.

_ Ուր էին գնացել երկու ընկեր, ինչու:

_ Ինչ դուրս եկավ նրանց առջև:

_Ինչպես վարվեց ընկերներից մեկը:

Պատասխանելով տեքստի վերաբերյալ որոշ հարցերի` աշակերտները վերլուծում են երկու ընկերների կերպարները, հասկանում են իմաստը և կատարում են եզրակացություններ:

Այնուհետև աշակերտները հնչեցնում են ընկերության մասին թևավոր խոսքեր, և այդ խոսքերը ամրացնում գրատախտակին նախապես նկարված ընկերության ծառի վրա:

Ընկերություն անել նշանակում է օգնել իրար , ուրախանալ մյուսի հաջողությամբ

Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը

Երբեք չի կարելի խաբել ընկերոջը

Ընկերոջը պետք է օգնել, մանավանդ երբ նա դրա կարիքն ունի

Ոչ թե հարստությունն է ընկեր , այլ ընկերն է գանձ

Նա չէ ընկերը, ով խղճում է քեզ, այլ նա` ով օգնում է

Նա , ով ընկեր չունի, իսկապես միայնակ է

Մեր ուժը բարեկամության մեջ է

Ու զում ես ընկեր ունենալ, ի´նքդ լավ ընկեր եխիր:

Որից հետո հանձնարարվում է յուրաքանչյուր աշակերտին իր պատկերացմամբ նկարել իր ընկերոջը:

Դասի արդյունքում յուրաքանչյուր աշակերտ կհասկանա, էե ինչ է նշանակում լինել հավատարիմ, բարի սիրող և լավ ընկեր, աշակերտների մեջ կձևավորվի միմյանց նկատմամբ փոխօգնություն, փոխիջում և հարգանք, կձևավորվի դասարանական առողջ ու բարի մթնոլորտ:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!