Просмотр содержимого документа
«Հետաքրքրաշարժ մաթեմատիկա»
Հետաքրքրաշարժ մաթեմատիկա
Աշխարհում տեղի ունեցող արագընթաց զարգացումները իրենց
անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա: Եվ դա իր հերթին առաջ է բերում կրթության բովանդակության վերանայման ու արդիականացման խնդիր:
Հանրահայտ է, որ հանրակրթության առանցքային նպատակներից մեկըաշակերտին մտածել սովորեցնելն է: Առանձնացվում են այդ նպատակին հասնելու 2
հիմնական ուղիներ. մտածողության մասին գիտության՝ տրամաբանության տարրերի իմացությունը և մաթեմատիկայի ուսումնասիրությունը, ինչը բոլոր ժամանակներում դիտվել է որպես սովորողների տրամաբանական մտածողության զարգացման լավագույն միջոց:
:
Սակայն այստեղ առաջանում են հետևյալ
հարցադրումները. արդյո՞ք պետք է տրամաբանության հիմունքները ներառվեն
հանրակրթական ծրագրերում, թե՞ միայն մաթեմատիկայի ուսուցումը բավարար է
մտածողության ձևավորման խնդրի լուծման համար: Իսկ միգուցե պետք է համադրե՞լ
այս մոտեցումները և տրամաբանության տարրերը ներառել մաթեմատիկայի
դասընթացու՞մ: Տարբեր ժամանակներում տարբեր շեշտադրումներ են կատարվել ու
տարբեր մոտեցումներ են ցուցաբերվել :
20-րդ դարի վերջին տասնամյակում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, նոր մոտեցումներ ձևավորվեցին սովորողների տրամաբանական մտածողության
զարգացման խնդրի վերաբերյալ:Այդ ընթացքում ձևավորվեց մեկ այլ մոտեցում ևս,
որի էությունը հետևյալն է. տրամաբանական որոշակի գիտելիքներ ներառել
մաթեմատիկայի առարկայական ծրագրերում և դրանով հուսալի հիմքերի վրա դնել
ինչպես մաթեմատիկական կրթության բովանդակությունը, այնպես էլ սովորողների
տրամաբանական մտածողության զարգացումը:
Մաթեմատիկական գեղեցիկի օբյեկտիվ հատկանիշները պայմանավորված են մաթեմատիկայի ճարտարապետական կառույցի գեղեցկությամբ:
Դրանք, առաջին հերթին, դրսևորվում են համաչափության, համեմատության,
ռիթմի, ներդաշնակության մեջ, որոնցով հարուստ է մաթեմատիկան, դրանց
կանդրադառնանք առանձին’ հաջորդ գլխում: Մենք մաթեմատիկայի գեղագիտության օբյեկտիվ հատկանիշներ ենք համարում նաև բնության կազմավորման կարևորագույն սկզբունքները' ներդաշնակությունը, օպտիմալությունը և
կայունությունը, որոնց էլ կանդրադառնանք գեղագիտական պահանջմունքների և մաթեմատիկայի փոխհարաբերությունների հարցը քննարկելիս’ այս աշխատանքի հաջորդ մասերում:
Մաթեմատիկայի գեղագիտության օբյեկտիվ
հատկանիշներ են նաև կարգը, բազմազանությունների միասնությունը, ընդհանրականությունը, տրամաբանական խստությունը, հստակությունը, պարզությունը /բարդի հանգեցումը պարզին/, ինքնատիպությունը, օգտակարությունը, դիտողականությունը, իզոմորֆիզմը և այլն: