Просмотр содержимого документа
«Քեմալական շարժումը և հանրապետության հռչակումը Թուրքիայում»
Քեմալական շարժումը և հանրապետության հռչակումը Թուրքիայում
Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք «քեմալ» նշանակում է կատարելություն, անվանել են մաթեմատիկական բացառիկ ունակությունների համար, «աթաթյուրք»` թուրքերի հայր, նրան շնորհել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը (ԹԱՄԺ)։ 1934 թ-ին ծնվել է մանր առևտրականի ընտանիքում: Կոստանդնուպոլսում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն: Մասնակցել է 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջմանը, 1911–12 թթ-ի իտալա-թուրքական և 1913 թ-ի Բալկանյան 2-րդ պատերազմներին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին Քեմալը 1915 թ-ին ղեկավարել է Դարդանելի գործողությունները, որով կանխվել է անգլո-ֆրանսիական զորքերի մուտքը Կոստանդնուպոլիս, և որի համար ստացել է գեներալի կոչում: Հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կովկասյան (1916–17 թթ.) և Պաղեստինյան (1917–18 թթ.) ռազմաճակատներում:Աչքի է ընկել 1917 թ-ին, երբ ընդդիմացել է Թուրքիայի ներքին գործերին միջամտելու Գերմանիայի ձգտումներին: Աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Քեմալը չի ընդունել սուլթանի կապիտուլյացիան` 1918 թ-ի հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով:
Մուդրոսի զինադադարից հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին իրենց միջև բաժանել Օսմանյան կայսրության իրենց կողմից գրավված տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից, և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: 1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը Կարինում (Էրզրում) տեղի է ունենում «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրում է «ներկայացուցչական կոմիտե»՝ Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։ 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում տեղի է ունենում «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչում Մուդրոսի զինադադարով որոշված սահմաններ 1919թվականի վերջին Քեմալական շարժման կենտրոնը դառնում է Անկարան:
Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղացիական զինված ջոկատներն էին։Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ, վերջինիս առավել ուշադրություն էր դարձվում։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև հակասություններից քեմալականները զենք են գնում Ֆրանսիայից և Իտալիայից: 1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվում է մեջլիս (ազգային ժողով)՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱԱԺ), որն էլ կազմում է կառավարություն Քեմալի գլխավորությամբ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվում է Սևրի հաշտության պայմանագիրը, որը չի ճանաչում Անկարայի կառավարությունը, ուստի Քեմալական շարժումը նոր ծավալ է ստանում։ Դրան նպաստում է խորհրդային Ռուսաստանը, որը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և ավելի քան 10 միլիոն տոննա ոսկի անհատույց տրամադրում է Թուրքիային։ Արևելքում Քեմալական շարժումը կարողանում է հասնել այն բանին, որ չստեղծվի անկախ ու միացյալ հայկական պետություն։ 1921 թվականի մարտի 16-ին առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային է տրվում շուրջ 26 հազար կմ2 տարածք, որից 24 հազար կմ2՝ Հայաստանի Հանրապետության տարածքից։
Քեմալականները արևելքում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձնում են արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերազմին: 1921 թվականին Սանգարիոս գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացնում է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։ 1921 թվականին Ֆրանսիան անջատ հաշտություն է կնքում Թուրքիայի հետ, որով հրաժարվում է քեմալականների դեմ պայքարից, հեռացնում է զորքերը Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։ 1922 թվականին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը թողնում են Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժում են Իզմիր (Զմյուռնիա), և կոտորում հայ ու հույն խաղաղ բնակչությանը: 1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվում է զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև։ Հոկտեմբերի 13-ին զինադադարին է միանում նաև Հունաստանը։ Պատերազմն ավարտվում է Լոզանի կոնֆերանսով (1922-23), ո րը ճանաչում է թուրքական անկախ պետությունը։ 1923թվականին Թուրքիան հռչակվում է հանրապետություն։