СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաոսականություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դաոսականություն»

ԴԱՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Դաոսականությունը առաջացել է մ.թ.ա. IV-III դդ.։ Ըստ ավանդության այս ուսմունքի գաղտնիքներըը բացահայտել է հնագույն առասպելական Դեղին կայսրը (Հուան-Դի): Իրականում դաոսականության արմատները սկիզբ են առնում շամանական հավատալիքներից և հին մոգերի ուսմունքից, իսկ հայացքները շարադրված են առասպելական իմաստուն Լաո Ցզիին վերագրվող «Ուղու և առաքինության կանոնում» («Դաո դե ցզին»), և «Չժուան ցզի» տրակտատում, որն արտահայտում է փիլիսոփայ Չժուան Չժոուի հայացքները (մ.թ.ա. IV-III): Իբրև ամբողջական համակարգ դաոսականությունը սկիզբ է առնում «Լե Ցզի» (մ.թ.ա.մոտ IV-III դդ.) և «Հուայնան ցզի» (մ.թ.ա. II դար) աշխատություններից:

Փիլիսոփայական հայացքները. Դաոսականության գլխավոր կատեգորիան՝ դաոն Տիեզերքի գոյության յուրատիպ ինքնակա օրենքն է, ընդհանրականը, բնության օրենքը, ձևերի աշխարհը ծնող սկիզբը։ Ամբողջ գոյը առաջացել է դաոյից, որպեսզի հետագայում, շրջապտույտ կատարելով, նորից վերադառնա նրան: Դաոն ոչ միայն սկզբնապատճառն է, այլև՝ վերջնանպատակը և գոյության ավարտը: Դաոյի ըմբռնումը հասանելի չէ զգայարաններին։ Դաոն, «նախասկզբնական պնևման», ի հայտ է գալիս միայն դեի ուժով (առաքինություն): Հավատացյալի խնդիրն է ճանաչել դաոն, կանգել «բնականության» ուղու վրա, այսինքն հասնել «աշխարհի ներդաշանակությանը»` մարդու՝ բնության հետ միաձուլմանը:

Դաոսականության մեկ այլ կարևոր հասկացություն է «անգործությունը»՝ բնական աշխարհակարգին հակառակ ընթացող նպատակաուղղված գործունեության մերժումը։ Հետևելով անգործության սկզբունքին՝ իմաստուն կառավարիչը կարգավորում է Երկնատակը, կառավարում է պետությունը և կանխում է անկարգությունը: Դաոսականությունը Տիեզերքում ողջ գոյը դիտարկում է իբրև մեկ ամբողջություն, ձգտում է հակասությունների ներդաշնակեցմանը:

Ըստ «Չժուան Ցզիի», կյանքն ու մահը համընդհանուր մետամորֆոզի աստիճաններն են: Մարդ-միկրոտիեզերքը, ինչպես և ունիվերսումը, հավերժ է. ֆիզիկական մարմնի մահվանից հետո նրա ոգին տարալուծվում է համաշխարհային «պնևմային»։ Անմահությունը հասանելի է դառնում դաոյի՝ կյանքի սկզբի հետ, միաձուլման ճանապարհով՝ կրոնական հայեցության, շնչառական ու մարմնական մարզումների, սեռական հիգիենայի, ալքիմիայի և այլնի միջոցով։

Ճգնավոր դաոսականները առանձնանում էին բնության գրկում և ձգտում էին ձուլվել նրան՝ ներդաշնակության հասնելու համար: Անմահությանը կամ նվազագույնը երկրակեցությանը հասնելը նախատեսում էր առաջին հերթին «ոգու սնուցում»։ Դաոսականները մարդուն դիտում էին իբրև բազում ոգիների զետեղարան, աստվածային ուժերի կուտակում: Այդ մարմնավոր ոգիների համակարգին համապատասխանում էր երկնային ստորակարգումը։ Ոգիները երկնքում կատարում էին լավ և վատ արարքների հաշվարկ և որոշում էին մարդու կյանքի տևողությունը, կոչ անում պահպանել պատվիրանները և լինել առաքինի։ Երկարակեցության պայմանը, երկրոդ հերթին, «մարմնի սնուցումն» է՝ խստագույն պահեցողությունը (դաոսական իմաստունների համար իդեալականը սեփական թքով սնվելն է և եղյամի եթեր շնչելը) և շնչառական մարմնամարզությունը, որ օրգանիզմը հագեցնում է կենսատու եթերով։

Հին դաոսականության փիլիսոփայական կառույցները միջնադարում դարձան դաոսականնների կրոնական ուսմունքի հիմքը, իբրև «երեք ուսմունքների» սինկրետիկ համալիրի մաս՝ կոնֆուցիականութանը և բուդդայականությանը համահավասար։ Միջնադարյան դաոսական մտքի հայտնի ներկայացուցիչներից են Գե Հունը (IV դ.) Վան Սյուանլանը (VII դ.), Լի Ցյուանը (VIII դ.), Թյան Ցյաոն (X դ.), Չժան Բոդուանը (XI դ.): Կոնֆուցիական կրթություն ստացած մտավոր ընտրախավը հետաքրքրություն էր դրսևորում դաոսական փիլիսոփայության նկատմամբ, հատկապես գրավում էր պարզության և բնականության հնագույն պաշտամունքը. բնության հետ միաձուլմամբ ձեռք էր բերվում ստեղծագործական ազատություն: Դաոսականության նկատմամբ ուշադրությունը հատկապես ուժեղացավ Հան դինաստիայի անկումից հետո, երբ կոնֆուցիականությունը իբրև պետական կրոն սպառեց իր հնարավորությունները: Դաոսականությունը ընդունեց բուդդայական փիլիսոփայության և պաշտամունքի որոշ տարրեր՝ չինական միջավայրում վերջինս հարմարվելու ընթացքում, երբ բուդդայական հասկացությունները և փիլիսոփայական հայեցակարգերը անցնում էին չինացիներին սովորական դաոսական տերմինների տեսքով։ Դաոսիզմը ազդել է նեոկոնֆուցիականության զարգացման վրա:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!