СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դաս-մրցույթ Հիշում եմ և պահանջում խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործությունը՝ Եղեռնը, հայ ժողովրդին պատճառեց ֆիզիկական և նյութական վնասներ, նաև հայրենազրկեց: Թարմ է դեռևս հայ ժողովրդի վիշտը: Ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել վճռականությամբ: Նրանք հիշում են ու պահանջում:

Просмотр содержимого документа
«Դաս-մրցույթ Հիշում եմ և պահանջում խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին»

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ




Օրվա դասի պլան

Դասարան-11-րդ

Առարկա - Հայոց պատմություն

Ամիս ամսաթիվ- 11.04.2015թ.


Դասի թեմա- Հայկական հարցի լուծումը ցեղասպանությամբ


Դասի նպատակը-Ա և Բ մակարդակների պահանջները


Սովորողներին ներկայացվող պահանջները


Ա մակարդակ

Ա.Իմանան, որ 20-րդ դարը, շատ առումներով առաջադիմական լինելով հանդերձ , նաև ցեղասպանության դարաշրջան էր, երբ տարբեր քաղաքական ռեժիմներում ազգայնամոլությունը խլեց միլիոնավոր մարդկային կյանքեր:

Բ. Իմանան, որ Թուրքական պետական մտածողությունը կայսրության մեջ ապրող մյուս ազգերի պահանջներին ու դժգոհություններին վերջ տալու, իր երկրի ներսում լուծելու միակ ճանապարհն այդ ազգերը ոչնչացնելու , նրանց բնաջնջելու ճանապարն էր համարում:


Գ.Կարողանան ներկայացնել ցեղասպանության փուլերը, նյութական դրդապատճառները, հետևանքները:

Գ.Իմանան ցեղասպանությանը առնչվող կարևոր իրադարձությունների, թվերի , փաստերի մասին:


Բ մակարդակ

Ա.Կարողանան պարզաբանել, թե ինչու թուրքական կառավարությունը ծրագրեց և իրականացրեց Եղեռնը:


Գ.Կարողանան բացատրել, «Պանիսալամիզմ» և «Պանթուրքիզմ» հասկացությունները:

Կարողանան արտահայտել իրենց կարծիքը ցեղասպանության վերաբերյալ:

Դ. Փաստեր ներկայացնեն և ապացուցեն, որ այլընտրանք չկար և երիտթուրքերը անպայման հանուն իրենց շահերի պետք է զոհաբերեին հայ ժողովրդին:

Ե. Փաստեր ներկայացնեն և ապացուցեն, որ այլընտրանք կար և կարելի էր խուսափել կոտորածից:

Ե. Կարողանան փաստերը վերլուծել, համադրել, հակադրել, կատարել եզրակացություն:



Բ Սոցիալական-կարողանան համագործակցել, ցուցաբերել հանդուրժողականություն, ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվածություն, ունենան վստահություն սեփական ուժերի հանդեպ, հարգեն մեր նախնիների սուրբ հավատը, մեր ազգային-եկեղեցական արժեքները, կարևորեն անմեղ զոհերի հիշատակի հանդեպ հարգանքը և պայքարը պատմական արդարության վերականգնման համար:

Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ, նկարներ, ցուցապաստառ, լրացուցիչ գրականություն, տեսաֆիլմ:


Հիմնական հասկացություններ և անուններ- ցեղասպանության, պանիսլամիզմի և պանթուրքիզմի քաղաքականություն, « Նեմեսիս», «Միություն և առաջադիմություն», երիտթուրքեր:

Դասատիպ-համակցված


Մեթոդներ-հարցման, պատմելու, ներածական դասախոսության, աշխատանք խմբերով, քննարկման, համեմատության, գործնական աշխատանքի, անդրադարձի:

Ներառարկայական կապ-հայոց պատմություն

Միջառարկայական կապ-Հայ գրականություն, Հայաստանի աշխարհագրություն, համաշխարհային պատմություն:


Դասի ընթացքը


Կազմակերպչական մաս


Խթանման փուլ – մտագրոհ «ցեղասպանություն» բառի շուրջ, կատարել հասկացությունների քարտեզագրում, խմբավորում:

Ներկայացնել դասի նպատակը:


Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն՝ ըստ առանցքային ուղղությունների: խմբային աշխատանք, հիմնախնդիրների շուրջ քննարկման կազմակերպում, գործնական աշխատանք (աշխատանք քարտեզով , ժամանակագրություն):


Կշռադատման փուլ –ամփոփիչ հարցեր խմբերին, եզրակացություն:


Տնային հանձնարարության տարբերակներ


Ա. Կատարել «Ապագայի անիվ» վարժությունը՝ ներկայացնելու համար ցեղասպանության պատճառները և հետևանքները:


Բ. «Հասկացությունների քարտեզ»: Ներկայացնել ցեղասպանությանը առնչվող հասկացությունների վերաբերյալ գրառում:


Գ.«Փաստերի բուրգ»( ըստ կարևորության աստիճանի՝ երեք մակարդակով ներկայացնել փաստերը՝ կապված Եղեռնի ծրագրման ու իրականացման հետ):


Վերհուշ


 Թարմ է դեռևս մեր ժողովրդի ցավն ու վերքը: Դեռևս երեկ, մի քանի տասնյակ տարիներ առաջ, Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ: Վերածնվել են Մայր Հայրենիքն ու Սուրբ Էջմիածինը: Եվ Նոյան աղավնին ձիթենյաց մի նոր ճյուղ ամուր պահած սրտին տանում է դեպի ձյունածածկ Արարատները` մեր Սրբազան Լեռը: Աստվածապաշտ մի ժողովուրդ ենթարկվեց ահռելի և զազրելի տանջանքներին ու խաչելության և սակայն երբեք չուրացավ իր հավատն ու ինքնիրեն սրբացրեց` թափելով իր արյունը:

 Ինչքան էլ կոտորվեն հանճարեղ մեր ազգի մտավորականներն ու արվեստագետները, եկեղեցականներն ու հավատացյալները և կամ ազգի կեսը, մնացողները հողի տակ թաքնված արմատների նման, կծլեն դարձյալ աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես գեղատեսիլ սաղարթախիտ ու պտղալից մի ծառ: Թուրքը իրագործեց իր ծրագիրը, բայց հայը դատարկ թողեց իր գերեզմանը, որովհետև ուզում էր ապրել ու ապրեցնել իր հինավուրց ազգը, այն կատարյալ համոզումով, թե` «Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ կարող է մեզ հակառակվել»:

՞

Ի՞նչ է ցեղասպանությունը:


Հետևյալ հինգ գործողություններից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանություն:

1.Խմբի կամ համայնքի անդամների սպանությունը:

2. Նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարման հասցնելը:

3. Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի մասնակի կամ լիակատար ոչնչացումը:

4. Խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները:

5. Երեխաների հանձնումը մի խմբից մյուսը:


Ինչու՞ են տեղի ունենում ցեղասպանություններ


20-րդ դարասկզբին ակնհայտ դարձավ, որ աշխարհը բաժանելու իմպերիալիստական պլանները և դրանք իրականացնելու համար ռազմաքաղաքական դաշինքները տանում էին դեպի համաշխարհային սպանդի սանձազերծում: Կատարվում էր ուժերի վերախմբավորում , ճշգրտվում էին տերությունների ծրագրերն այս կամ այն աշխարհատարածքի հանդեպ, համաշխարհային հիմնախնդիրների ընդհանուր հանգույցի մեջ միախառնվում էին բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:

Այս համաշխարհային տեղաշարժից դուրս չմնացին նաև Օսմանյան Թուրքիան և հայկական հարցը:


Ինչու՞ Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց ցեղասպանությունը:


Հայ ժողովրդի ողբերգությունը՝ Մեծ Եղեռնը , ծրագրվել ու ծրագրվում էին թուրքական պետության ամենաբարձր պաշտոնատներում դեպքերից դեռ տասնամյակներ առաջ: Ճշմարտությունն այն է, որ թուրքական պետական մտածողությունը կայսրության մեջ ապրող մյուս ազգերի պահանջներին ու դժգոհություններին վերջ տալու, իր երկրի ներսում լուծելու միակ ճանապարհն այդ ազգերը ոչնչացնելու , նրանց բնաջնջելու ճանապարն էր համարում: Այդպես են վարվում այլ ազգերի հետ կույր, ստոր, անմարդկային մարդիկ:


Ինչպե՞ս էր պատճառաբանում Քյամիլ փաշան ցեղասպանության իրենց ծրագրի անհրաժեշտությունը:


Ուշագրավ են սուլթան Աբդուլ Համիդի առաջին մինիստր Քեամիլ փաշայի կողմից ասված հետևյալ խոսքերը.


Ըստ Աբդուլ Համիդի առաջին մինիստր Քյամիլ փաշայի որո՞նք գործոնները, որոնք նպաստելու էին հայերի բնաջնջումը հաջողությամբ իրականացնելուն:


Հայերի բնաջնջումը գլուխ բերելու համար բան չի պակասում մեզ: Ամեն գործիք պատրաստ ունենք… քուրդ, չերքեզ, կուսակալ, դատավոր, հարկահան, ոստիկան, վերջապես ամեն ինչ: Կրոնական պատերազմ կհայտարարենք, դյուրին պատերազմ այնպիսի մի ազգի դեմ, որ ո′չ զենք ունի, ո′չ զինվորություն, ո′չ պաշտպան: Եվ , ընդհակառակը, մենք ունենք զենք ու զինվորություն: Եվ եթե այդ ազգը բնաջինջ լինի, և քրիստոնեական Եվրոպան կրոնակից փնտրի և չգտնի Տաճկական Ասիայի մեջ, մեզ հանգիստ կթողնի:


Ինչպե՞ս է մեկնաբանում հայերի հանցանք ունենալու փաստը Անատոլ Ֆրանսը:


Անատոլ Ֆրանսը 1916թ. Փարիզում հայկական կոտորածների դեմ Սորբոնի դահլիճում կազմակերպված բողոքի միտինգի ամբիոնից ասել է.:




Քանի՞ փուլով է տեղի ունեցել հայերի ցեղասպանությունը և որո՞նք են այդ այդ փուլերը:


Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18-45 տարեկան 60 հազար հայ զինվորները Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո որպես քավության նոխազ զինաթափվել են և 1915 թվականի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:


Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն էր ու ոչնչացումը:

Հայկական քաղաքներում , գյուղերում և բոլոր օջախներում խաղաղ գիշեր էր, 1915թ.-ի ապրիլի 23-ի շաբաթ օրվա լույս 24-ի գիշերը:


Երրորդ փուլում սկսվել է տասնյակ հազարավոր անպաշտպան կանանց, երեխաների և ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել : 1915թ.-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների , Կիլիկիայի , Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը:


Որո՞նք էին Ցեղասպանության ծրագիրի ակնհայտ նյութական դրդապատճառները:


Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ, այն է՝ ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը:


Երիտասարդ թուրքերի կուսակցության կոմիտեն և մահմեդական մեծ վեզիրը 1915թ. ապրիլին` հայկական կոտորածներ սկսելու նախօրյակին օսմանյան բանակի զինվորների և Կովկասի մահմեդականների մեջ տարածած կոչերից մեկում ի՞նչ հրահանգ էր տալիս:


:


Ո՞ր գաղափարախոսությունն էր դրված կոտորածների հիմքում:


Պանիսլամիզմի և Պանթուրքիզմի գաղափարախոսությունը:


Ըստ Պանիսլամիզմի կոնցեպցիայի՝ Օսմանյան կայսրությունը հանդիսանում էր նրանում բնակվող ժողովուրդների( մուսուլման և ոչ մուսուլման) ընդհանուր հայրենիք:

Այս ծրագիրը կյանքի էր կոչվել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու, քրիստոնյա ժողովուրդներին ձուլելու, նրանց ազգային-ազատագրական պայքարը կասեցնելու համար:


Պանթուրքիզմի գաղափարախոսությունը կարող էր իրականացվել միայն ուժեղ Թուրքիայի միջոցով , որին հասնելու համար հարկավոր էր թրքացնել կամ ոչնչացնել կայսրության(հետագայում ՝ պետության) մյուս ոչ թուրք ժողովուրդներին:


Ե՞րբ էր ծրագրվել հայերի բնաջնջումը:


Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաեդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914թ.-ի հոկտեմբերին կազմվել է հատուկ մարմին՝ , որին հանձնարարվել կազմակերպել հայ բնակչության կոտորածն ու տեղահանությունը:

Բանտերից ազատել էին քրեական հանցագործներին և, նրանց ներում շնորհելով , ստեղծել զինված ջոկատներ և տրամադրել հատուկ կոմիտեին : Այդ կազմակերպության շտաբի ղեկավարությունը իր ձեռքն էր վերցրել « Իթթիհատ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազըմը, որի մերձավոր օգնականններն էին Ազիզ բեյը և Արիֆ բեյը: Իթթիհատի ղեկավար եռյակը՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, օգտվելով համաշխարհային պատերազմից, որով զբաղված էր Եվրոպայի միտքը, դիմեցին բիրտ ուժինվ որոշելու հայ ժողովրդին վերաբերվող չլուծված հարցերը:


12.Ի՞նչ հետևանքներ ունեցավ Ցեղասպանությունը:


Մեծ Եղեռնը ոչ միայն հայոց, այլև համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է, և ցեղասպանության գլխավոր հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր , հայերի հայրենազրկումը: Եղեռնից փրկված արևմտահայերը սփռվեցին աշխարհով մեկ: Նրանց մի հատվածը մոտ 250 հազար մարդ( հիմնականում կանայք ու երեխաներ) մնաց բուն երկրում և մահմեդականացվեց: Ողջ մնացածների երկրորդ հատվածը գտնվում էր Միջագետքի արաբական անապատների աքսորավայրերում: 1916թ.-ի փետրվարի տվյալներով հայ աքսորյալների թիվը շուրջ 600 հազար էր: Երիտթուրքերը հրամայեցին նրանց ևս ոչնչացնել: Արևմտահայ աքսորյալները նույն տարվա գարնանը ենթարկվեցին զարհուրելի ջարդերի, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար մարդ:

Ցեղասպանության հետևանքներից էր հայկական սփյուռքի ձևավորումը:

Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում և սկսել մաքառումի, գոյատևման ու ազգապահպանության նորագույն տարեգրությունը: Ցեղասպանությունը մի ահասարսուռ իրողություն էր, որը ծանր հետք թողեց հայության բոլոր սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և նպատակների ձևավորման վրա:


Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով ինչպիսի՞ կորուստներ ունեցավ Հայոց աշխարհը:


Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2.5 միլիոն հայերից զոհվել է 1.5միլիոնը: Շուրջ 800 հազար հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հազար հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգիի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել ու քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14.6 միլիարդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 միլիարդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 միլիոն մարկ(ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան հայերի օսմանյան բնկերում պահված ավանդները, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքը:


14.Մեծ Եղեռնից հետո շարունակվե՞լ են արդյոք կոտորածները:


Կոտորածները շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի , Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում: 1918թ., արշավելով Այսրկովկաս, թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հազար հայի:

1918-1920 թվականներին հայ ազգաբնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919թ. հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թվականի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հազար մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը: 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ընթացքում

թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:

Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919-22 թթ. հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում:


Ո՞րն էր «Նեմեսիս » գործողության նպատակը:


Նեմեսիսը հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին էր, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը։


«Նեմեսիս», գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի  կազմակերպող և իրականացնող  երիտթուրքական պարագլուխներին,1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։



Ե՞րբ է ընդունվել երիտթուրքական պարագլուխներին 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին պատժելու որոշումը:


Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում  Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել  Միություն և Առաջադիմություն կուսակցության պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում ՀՀ  ներկայացուցիչ) Արմեն Գարո և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան  Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին  Շահան Նաթալի և Գրիգոր Մերջանով:


Ո՞վ էր Արշավիր Շիրակյանը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը՝ շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան՝ Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:


Ո՞վ էր Սողոմոն Թեհլերյանը:


Սողոմոն Թեհլերյանը: որոշել է վրեժխնդիր լինել Թալեաթից: Որոնել է նրան մի քանի երկրում, վերջապես գտել Բեռլինում և սպանել նրան 1921-ի մարտի 15-ին,ապա հանձնվել ոստիկանությանը: Բեռլինի դատարանը արդարացրել է 25-ամյա Սողոմոնին:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!