СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էլեկտրոնային դասերի կազմակերպման մեթոդներ

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Էլեկտրոնային դասերի կազմակերպման մեթոդներ»


Հ.Հ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ





ՌԵՖԵՐԱՏ



Ֆակուլտետ՝ Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա

Բաժին՝ Ինֆորմատիկա

Կուրս՝ V

Առարկա՝ Էլեկտրոնային դասերի կազմակերպման մեթոդներ

Թեմա՝ Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները

Դասախոս՝ Հ.Հարությունյան

Ուսանող՝ Լուսինե Ռոբերտի Հարությունյան

















ԵՐԵՎԱՆ 2018թ

Բովանդակություն

Ներածություն...........................................................................................................

Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները....................................

Հեռավար ուսուցում.................................................................................................

Էլեկտրոնային ուսուցում.......................................................................................

Ավտոմատացված ուսուցման համակարգեր.....................................................

Ստուգողական համակարգեր...............................................................................

Ուսուցողական համակարգեր...............................................................................

Հեռավար ուսուցման առավելությունները և թերությունները........................

Հեռավար ուսուցման համակարգի կազմակերպումը......................................

Հեռավար ուսուցումը, որպես սովորողների կրթական պահանջների զարգացման գործոն................................................................................................

Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպում............

Եղրակացություն......................................................................................................









































Ներածություն

Էլեկտրոնային դասընթացների արդիականությունը կայանում է նրանում, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում։Նոր տեխնոլոգիաները ազդում են մեր կյանքի,սովորությունների վրա ինչպես նաև իրենց ազդեցությունն են թողնում մեր կրթության վրա։

Թեման արդիական է նրանով, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում գնալով ավելանում է։ Էլեկտրոնային դասըթացների շնորհիվ տարբեր սովորողներ նույն կրթական բազան կարող է սովորել և ավարտել տարբեր ժամանակահատվածներում։ Այսինքն կապված սովորողի գիտելիքների ըմբռնումից նույն կրթական բազան մեկը կարող է սովորել է մեկ տարում մյուսը երկու տարում։ Ծանոթանանք Հեռավար ուսուցման հետ նրա թերությունների և առավելությունների հետ: Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը: Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալներիփոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: WEB տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ իր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտվում է Internet protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստ և այլն: Հեռավար ուսուցման խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Ուսանողը և դասախոսը շփվում են միմյանց հետ՝ օգտգործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդիո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ: Ուսանողը ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեստեր և այլն: Հեռավար ուսուցումը կրթությաուն ստանալու և որակավորումը բարձրացնելու լայն հնարավորություններ է ստեղծում հաշմանդամների, երեխաների դաստիրակությամբ զբաղված կանանց, իրենց հիմնական աշխատանքը ընդունելու հնարավորություն չունեցող անձանց, կրթական հաստատություններից հեռու շրջաններում բնակվողների համար: Հեռավար ուսուցման համակարգի կազմակերպումը: Ավանդական կրթական համակարգի կազմակերպման հիմքում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կադրերի պատրաստումն է՝ ըստ որոշակի մասնագիտությունների: Բուհերում կոշտ ուսումնական պլաններով տարվող ուսուցումը թույլ չի տալիս սովորողին իրականացնել անհատական կրթական ծրագրեր: Առկա համակարգը սահմանափակում է կրթություն ստանալու ընթացքում սովորողի ազատ տեղաշարժը, անկախությունը բուհի և կրթական ծրագրերի ընտրության հարցում:

Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը: Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալներիփոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: WEB տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ իր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտվում է Internet protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստ և այլն: Հեռավար ուսուցման խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Ուսանողը և դասախոսը շփվում են միմյանց հետ՝ օգտգործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդիո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ: Ուսանողը ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեստեր և այլն: Հեռավար ուսուցման նոր շրջանը սկսվեց, երբ լայն տարածում գտան անհատական համակարգիչները, որոնք ողողվախծ էին գրաֆիկական օգտագործման ինտերֆեյսով, ապահովված տարբեր ֆորմատների մուլտիմեդիանների տվյալների: Կիրառելով մուլտիմեդիանների հնարավորությունները անհատական համակարգիչներում թույլ տվեց մեծացնել համակարգիչներով ուսումնական համակարգը: Ժամանակակից հեռավար ուսուցման էտապը սկսվեց ինտերնետի գլոբալ ցանցի ի հայտ գալուց: Ինտերնետն ցանցի հավելյալ սերվիսները և հնարավորությունները մուտք գործել ուսումնական գործընթացին երկրի ցանկացած կետից, թույլ տվեցին ինֆորմացիոն տեխնոլոգիային առաջ գնալ: Այս պահից սկսած օգտագործվում է տերմինը: Լայն տարածում գտած մուլտիմեդիաների և ինտերնետ-տեխնոլոգիանների օգտագործման էֆեկտիվությունը ուսուցման մեջ:



Էլեկտրոնային ուսուցում

«Էլեկտրոնային ուսուցում» եզրույթը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում դեռևս լայն տարածում չունի, մինչդեռ արտասահմանյան շատ երկրների կրթական համակարգերում այդ եզրույթը (Electroning Learning, կրճատ` E-learning) վերջին տասնամյակում լայն կիրառում ունի: Այն միավորում է ուսուցման գործընթացում կիրառվող ՏՀՏ ոլորտի մի շարք հասկացություններ (մուլտիմեդիա, web տեխնոլոգիաներ, online տեխնոլոգիաներ և այլն): Կրթական ոլորտում աստիճանաբար և հաստատուն տեղ է գրավում «հեռավար ուսուցում» հասկացությունը. կյանքի է կոչվում տարածության մեջ ուսուցման գաղափարը:

ՏՀՏ-ների կիրառումը կրթական գործընթացում հրապուրիչ հեռանկարներ է նախանշում դիդակտիկական տարբեր համակարգերի ներդրման համար: Այնուհանդերձ նշենք, որ էլեկտրոնային ուսուցման մեթոդական տեսանկյունները դեռևս համահունչ չեն ՏՀՏ-ների զարգացմանը: Հատկապես մեթոդաբանական խնդիրների մշակման ոչ բավարար մակարդակը էլեկտրոնային ուսուցման պոտենցիալ և իրական հնարավորությունների միջև խզման պատճառ է դարձել:

Էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրը տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումն ու արդյունավետ օգտագործում է: Այդպիսի միջավայրի մշակման և կիրառման խնդրի լուծման մեջ, ըստ դիդակտիկական տեսանկյունի, առկա են հետևյալ հիմնական կողմերը`

  • ուսանողների ինքնուրույն գործունեության կազմակերպումը,

  • դասավանդողների կողմից յուրաքանչյուր ուսանողին ուսումնական գործունեության իրականացման համար անհատական աջակցության կազմակերպումը,

  •  ուսանողների խմբային ուսումնական գործունեության կազմակերպումը (բանավեճ, նախագծի համատեղ մշակում և այլն):

ՏՀՏ բաղադրատարրերը, ըստ իրենց դիդակտիկական ուղղվածության, կարելի է միավորել հետևյալ խմբերում`

1. նյութեր, որոնք նախատեսված են ուսումնական նյութի նախնական ծանոթության, արդյունավետ ընկալման համար (համակարգչային ֆայլ, տեսա և լսասկավառակներ),

2. էլեկտրոնային ուսուցման բաղադրատարրերի երկրորդ խումբն ընդգրկում է էլեկտրոնային դասագրքերը, կիրառական ծրագրերի և թեստերի փաթեթները, որոնց դիդակտիկական հիմնական գործառույթներն են ուսանողների գիտելիքների ամրապնդումը և ստուգումը,

3.-րդ խմբում են վիրտուալ լաբորատորիաները և համակարգչային լսարանները, որոնցում իրականանում են ուսումնասիրվող գործընթացները. այդ միջոցների դիդակտիկական հիմնական նշանակությունը ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումն է,

4.-րդ խմբում են մասնագիտական գործունեության ավտոմատացված համակարգերը և կիրառական այն ծրագրերը, որոնք ուսանողների կողմից կարող են օգտագործվել ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր աշխատանքներում, օրինակ` կուրսային կամ դիպլոմային նախագծերում, թեզերում: Այն իրականանում է որպես ազատ հետազոտություն և իր բնույթով նմանվում է ապագա մասնագիտական գործունեությանը:

Տեղեկատվական և հեռհաղորդակցական տեխնոլոգիաների բաղադրատարրերի` վերը դասակարգված խմբերի գործառութային նշանակությունը համապատասխանում է ուսանողների իմացական գործունեության կազմակերպման փուլերի հոգեբանորեն հիմնավորված հաջորդականությունը`

  •   ընկալում,

  •   գիտելիքների իմաստավորված յուրացում և ամրապնդում,

  •   անձնային փորձի ձևավորում (կարողություններ, մասնագիտական հմտություններ),

  •   հետազոտական և որոնողական գործունեություն:

Էլեկտրոնային ուսուցման կարևոր հիմնախնդիրներից է դասավանդողի կողմից յուրաքանչյուր ուսանողին ուսումնական գործունեության ընթացքում անհատական աջակցության կազմակերպումը:

Ուսուցման ավանդական մոտեցումներում առաջնային էր ուսուցման բոլոր ձևերում (դաս, խմբային դասախոսություն, հարցում և այլն) դասավանդողի անձի դաստիարակչական-ներգործուն բնույթը: Այսօրինակ ներգործության կորստի վտանգի մասին տեսակետներ են արտահայտել էլեկտրոնային ուսուցման գործընթացի շատ հետազոտողներ: Բազմաթիվ օրինակներ վկայում են, որ դասավանդողի գործելաոճը, խոսքը, արտահայտչամիջոցները, ձայնի տոնը և հնչերանգը կարող են որոշիչ լինել սովորողի հետագա ամբողջ կյանքում: Դասավանդողի անձնային որակները բացառիկ նշանակություն ունեն ուսումնադաստիարակչական գործընթացում: Միաժամանակ շատ ուսանողներ հոգեբանական խոչընդոտներ են զգում իրենց ուսումական գործունեությունն ինքնուրույն պլանավորելու, ուսումնական արդյունքները ճիշտ գնահատելու ուղղությամբ: Դասավանդողի աջակցությունը արտահայտվում է ուսումնական գործունեության պլանավորմամբ ուսումնական նյութի բովանդակության վերաբերյալ խորհրդատվությամբ, նախագծային և կուրսային աշխատանքների կատարմամբ, թեստավորմամբ, գնահատմամբ և այլն: Այն փաստն ինքնին, որ դասավանդողը շահագրգռված է ուսանողի ուսումնական գործունեությամբ, կարևոր խթան է և հոգեբանական գործոն: Այն պարագայում, երբ դասավանդողին փոխարինում է համակարգիչը, ուսանողից պահանջվում է կարգապահություն, պատասխանատվություն, կամային որակներ, սկսած գործը մինչև վերջ հասցնելու պատրաստակամություն, ինքնակառավարում:

Ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջնային պահանջների թվում է յուրաքանչուր ուսանողի նկատմամբ անհատական մոտեցումը: Այդ պահանջը հնարավոր չէր իրականացնել այն ամբողջ ժամանակաընթացքում, երբ տիրապետող էր ուսումնական պարապմունքների խմբային ձևը: Ի դեպ, այս մտահոգությունն արտահայտվել է մանկավարժական շատ տեսություններում:

Էլեկտրոնային ուսուցմամբ գործնականում իրականանում է անհատական մոտեցում, որը, անտարակույս, նրա առավելությունն է ուսուցման ավանդական ձևերի համեմատությամբ: Դա ուսումնական նյութի անհատական ընկալման, ընտրության հնարավորությունն է, նրա յուրացման ժամանակահատվածի անհատական բաշխումը, նյութի յուրացման արագության կարգավորումը` ըստ ուսանողի ընդունակությունների և հնարավորությունների: Անհատական ուսուցումը դասավանդողին ազատում է ուսումնական տեղեկատվության փոխանցման և այդ տեղեկատվության յուրացման ստուգման հնացած ձևերից` հօգուտ յուրաքանչյուր ուսանողի հետ անհատական համագործակցության: Ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիական միջոցները դասավանդողի և ուսանողի փոխազդեցությունը դարձնում են օպերատիվ, արդյունավետ, հարմար և հոգեբանորեն մատչելի: Այնուհանդերձ նշենք, որ անհատական ուսուցման իրականացման գործընթացում չեն ձևավորվում ուսումնական պարապմունքների խմբային ձևերի կազմակերպման ժամանակ ձևավորվող հատկանիշներ` հաղորդակցական կարողություններ, թիմում աշխատելու կարողություններ, փոխօգնություն, աջակցություն, հանդուրժողականություն, համակեցություն, խմբի համար պատասխանատվություն կրելու կարողություն և այլն:

Այսպիսով` էլեկտրոնային ուսուցման համակարգերը, որոնք կառուցված են մուլտիմեդիական տեխնոլոգիաների հիման վրա, ներկայումս ուսուցման առավել արդյունավետ միջոցներից են: Հատկապես այս պարագայում է լիարժեքորեն իրականանում դասավանդման մեթոդիկայի հին, բայց ժամանակով ստուգված սկզբունքը. լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Համակարգչային գրաֆիկայի, անիմացիայի, կենդանի տեսապատկերման, ձայնի համակցված օգտագործումը եզակի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող նյութն ընկալելու առավելագույնս դիտողական տեսքով, ուստի և հասկանալի ու հիշելի: Դա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ սովորողը պետք է յուրացնի հուզականորեն չեզոք մեծ ծավալի տեղեկատվություն` նորմատիվային փաստաթղթեր, տեխնոլոգիական փաթեթներ, արտադրական հրահանգներ և այլն: Ուսումնական նյութի մատուցման ժամանակ մեծ նշանակություն ունի իրական օբյեկտների մոդելների ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր է ներթափանցել օբյեկտի մանրամասն կառուցվածքի մեջ, ընկալել իրականացող գործընթացների էությունը, բացահայտել ներքին օրինաչափությունները:


Ավտոմատացված ուսուցման համակարգերը

(ԱՈՒՀ) ունեն ևս մեկ անվիճելի առավելություն: Դրանք ինտերակտիվ են և ուսուցման ամբողջ ընթացքում ապահովում են երկխոսությունը: Դրա շնորհիվ զգալիորեն թեթևանում է ուսուցման գործընթացի ծանրաբեռնվածությունը. պարապմունքների ընթացքում սովորողները զբաղվում են միայն այնպիսի գործունեությամբ, որն ապահովում է ուսումնական անհրաժեշտ նյութի յուրացումը, և ստիպված չեն ժամանակ ծախսել այլ գործընթացների վրա: ԱՈՒՀ-ի օգնությամբ ուսանողները կարող են ինքնուրույնաբար կառավարել իրենց ուսումնական գործունեությունը և վերահսկել այն:

Ավտոմատացված ուսուցողական համակարգերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի`

  • վերահսկող և ստուգողական համակարգեր,

  • ուսուցանող և մարզողական համակարգեր,

  • տեղեկատվության որոնման համակարգեր,

  • մոդելավորող համակարգեր,

  • միկրոաշխարհներ,

  • իմացական բնույթի ծրագրային միջոցներ,

  • համապիտանի բնույթի միջոցներ,

  • հաղորդակցում ապահովող միջոցներ:

Նշված համակարգերը դիտարկենք առավել հանգամանալից:

Ստուգողական համակարգեր: Ուսանողների կողմից ուսումնական նյութի յուրացման մակարդակի գնահատման համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մի շարք առավելություններ ունի: Առաջին հերթին դա կենտրանացված ստուգման կազմակերպման հնարավորություն է, որն ապահովում է բոլոր սովորողների միաժամանակյա ներգրավումը այդ գործընթացում: Համակարգչային ստուգումն իրականանում է առավել օբյեկտիվ, անկախ դասավանդողի սուբյեկտիվ վերաբերմունքից: Ներկայումս ավտոմատացված թեստավորման պրակտկայում կիրառվում են ստուգողական համակարգեր, որոնք կազմված են հետևյալ ենթահա-մակարգերից`

  • թեստերի ստեղծում (հարցերի և առաջադրանքների կազմման, հարցման և գնահատման անցկացման ռազմավարության մշակում),

  • թեստավորման անցկացում (հարցերի առաջադրում և պատասխանների մշակում),

  • ուսանողների գիտելիքների մակարդակի վերաբերյալ մշտադիտարկում ուսումնական դասընթացի ընթացքում կամ առանձին թեմաների ուսումնասիրությունից հետո` թեստավորման ընթացքի և արդյունքների տվյալների վրա արձանագրվող տվյալների անընդհատ նորացող բազայում:

Թեստերի ստեղծման ենթահամակարգով անմիջականորեն զբաղվում է կամ դասավանդողը, կամ համակարգչային օպերատորը. վերջինս համակարգիչ է ներմուծում դասավանդողի կողմից առաջարկված տեղեկատվությունը: Հնարավոր սխալներից խուսափելու և թեստավորումը հեշտությամբ անցկացնելու նպատակով ուսուցման սկզբնական շրջանում սովորաբար օգտագործվում են շաբլոնային ձևեր, օրինակ` պատասխանների հնարավոր տարբերակներից ընտրել ճիշտը: Արդյունքում այդ ենթահամակարգը ձևավորում է տվյալների բազա, որը որպես հիմք է ծառայում հետագա թեստավորումների համար: Թեստավորման անցկացման ենթահամակարգով ուսանողին կարող է առաջարկվել հարցերի, առաջադրանքների անհատական ընտր-ված հավաքածու և դրանց կատարման ալգորիթմը: Ըստ թեստավորման և մշտադիտարկման արդյունքների` ենթահամակարգի օգնությամբ ձևավորվում է տվյալների ամբողջական բազա, որն ապահովում է դասավանդողին և առհասարակ բուհի ղեկավարությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ: Ստուգողական ժամանակակից համակարգերի մշակումը հիմնվում է հետևյալ հիմնական պահանջների վրա: Համակարգը պետք է աբստրահվի առանձին թեստային առաջադրանքների բովանդակությունից, բարդության ստիճանից, թեմատիկայից, առարկայական ուղղվածությունից և պետք է կիրառվի ինչպես առանձին համակարգիչների վրա, այնպես էլ տեղային (լոկալ) ցանցում և համացանցում: Այսօրինակ միօրինակացումը թույլ է տալիս ընդհանուր սկզբունքների հիման վրա անընդհատ համալրել թեստերի բովանդակային մասը տարբեր ուսումնական առարկաների գծով` յուրաքանչյուր հերթական թեստի ստեղծման և արդյունքների մշակման համար չդիմելով ծրագրավորողի ծառայություններին: Այսպիսի աշխատաոճի շնորհիվ դասավանդողները հեշտությամբ են նախապատրաստվում թեստերի կազմմանը, սովորողները` թեստավորմանը:

Նման համակարգերի օրինակներ են` TestMaker, SunRav TestOfficePro, Test Commander, Teaching Templates և այլն:

Ուսուցողական համակարգեր: Ներկայումս ուսումնական շատ հաստատություններում մշակվում և օգտագործվում են ավտոմատացված ուսումնական համակարգեր ուսումնական շատ առարկաների գծով: Այն հատկապես կիրառելի է բնագիտական և տեխնիկական առարկաների դասավանդման ոլորտում: ԱՈՒՀ-ն ներառում է ուսումնամեթոդական նյութի համալիրը (ցուցադրական, տեսական, գործնական, ստուգողական) և համակարգչային այնպիսի ծրագրեր, որոնք կառավարում են ուսուցման գործընթացը: Մասնագիտացված ծրագրերի համակարգը սովորաբար ենթադրում է ուսումնական գործընթացի համակարգչային հագեցվածության միանգամայն որոշակի խնդիրների լուծում: Ավտոմատացված ուսումնական համակարգերն օգտագործվում են նաև ուսանողների համար նոր հայեցակարգերի և գործընթացների ուսումնասիրման համար: Նյութը ընդգրկում է ցուցադրումներ, հարցեր յուրացման և գնահատման համար, որոնք ապահովում են հետադարձ կապը:

Նման համակարգեր են` Адонис-ը, КАДИС-ը, Наставник-ը:





Հեռավար ուսուցման առավելությունները և թերությունները.

Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը՝ չդարցնելով գործունեության այլ տեսակաները: Հեռավար ուսուցումը կրթությաուն ստանալու և որակավորումը բարձրացնելու լայն հնարավորություններ է ստեղծում հաշմանդամների, երեխաների դաստիրակությամբ զբաղված կանանց, իրենց հիմնական աշխատանքը ընդունելու հնարավորություն չունեցող անձանց, կրթական հաստատություններից հեռու շրջաններում բնակվողների համար: Հեռավար ուսուցումը թույլ է տալիս ՝

  1. Կրճատել ուսուցման վրա կատարվող ծախսերը (չեն պահանջվում ծախսեր տարածքների վարձակալման, դասաղօսներին և սովորողներին ուսման վայր տեղափոխելու համար),

  2. ուսուցումը կազմակերպել ավելի մեծ թվով մարդկանց համար,

  3. բարձրացնել ուսուցման որակը ժամանակակից տեխնոլոգիանների, ծավալուն էլեկտրոնային գրադարնների օգտագործման միջոցով:

Համացանցային տեխնոլոգիաները և հեռավար ուսուցումը նոր հնարավորություններ են ստեղծում մասնագետների շարունակական կրթության, վերապատրաստման, երկրորդ մասնագիտություն ստանալու համար, կրթությունը դառնում է ավելի մատչելի:



Հեռավավար ուսուցման առավելությունները.



  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում - Ժամանակակից ծրագրային և տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացվող ուսուցումը էլեկտրոնային կրթությունը դարձնում է ավելի արդյունավետ: Ուսուցման գործընթացը դառնում է ավելի դինամիկ՝ հիմնելով սովորողի և ուսանողի համակարգի ակտիվ թոխգործակցության վրա: Համացանցի մասնավորապես արագ համացանցի զարգացման, մուլտիմեդիա տեխնոլոգիանների կիրառման շնորհիվ հեռավար ուսուցման դասընթացները դառնում են ավելի լիարժեք և հետաքրքիր:

  2. Ուսուցման մատչելիություն- հնարավորություն է տալիս սովորել բնակավայրից հեռու ողջ կյանքի ընթացքում՝ համատեղելով ուսումը հիմնական գործունեության հետ, առանց հատուկ գործուղումների ու արձակուրդի, ուսման համար օգտագործելով հիմնականում երեկոյան ժամերը և հանգստյան օրերը: Գործնականում սովորել կարելի է երկրագնդի ցանկացած վայրում, որտեղ կա համակարգիչ և համացանց՝ առանց հրավերի, ուղևորության տոմսի և հյուրանոցի անհրաժեշտության:

  3. Ճկունություն և ազատություն, մուտք դեպի որակյալ կրթություն- հնարավորություն էտալիս հեշտությամբ ընտրելու մի քանի լավագույն դասընթաց տարբեր երկրների համալսարաններից: Կարելի է միաժամանակ սովորել տարբեր հաստատություններում և , համեմատելով առաջարկվող դասընթացները, ընտրել լավագույն ուսումնական հաստատությունը, որտեղ կան ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և ուսուցման առավել արդյունավետ տեխնոլոգիաններ: Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում սովորելը ուսանողին թույլ է տալիս կազմել անհատական ուսուցման ժամանակացույց:

  4. Անհատական բնույթ - հեռավար ուսուցումն ունի ավելի անհատական բնույթ, քանի որ ունկնդիրն ինքն է որոշում ուսուցման ընթացքը: Նա կարող է մի քանի անգամ վերադառնալ առանձին թեմաների կամ բաց թողնել առանձին բաժիններ: Հեռավար ուսուցման ընթացքում ուսանողը ձեռք է բերում ինքնակրթության հմտություններ և դառնում ավելի ինքնույրուն ու պատասխանատու: Հեռավար ուսուցման գործընթացը դարձնում է ավելի ստեղծագործական և անհատական, որը նպաստում է սովորողի ինքնադրսևորմանը:



Հեռավար ուսուցման թերությունները.



  1. Բացակայում է սովորողի և դասախոսի միջև անմիջական հաղորդակցումը:

  2. Դժվար է ստեղծել ստեղծագործական մթնոլորտ սովորողների խմբում: Իսկ երբ սովորողի կողքին չկա մեկը, որը կարող է ոգևորել նրան, դա կարող է խիստ բացասաբար ազդել ուսուցման գործընթացի վրա:

  3. Հեռավար սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգչի և համացանց, ինչպես նաև տեխնիկական պատրաստվածություն՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար:

  4. Բարձր պահանջներ է ներկայացվել ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, բավական բարդ է ունկնդիրներին շարադրելու խնդիրները:

  5. Հեռավար ուսուցման հիմնախնդիրներից մեկը գիտելիքների ստուգման ժամանակ սովորողի ինքնությունը պարզելն է: Քանի դեռ չեն առաջարկվել օպտիմալ տեխնոլոգիական լուծումներ. հեռավար ծրագրերի մեծ մասը ենթադրում է առկա քննական շրջան, քանի որ դժվար է ասել, թե ով է կապի մյուս կողմում:

Չնայած նշված թերություններին՝ աշխարհի բազմաթիվ երկրներում հեռավար ուսուցման իրական այլընտրանք է ավանդականին: Դրա հանրաճանանչությանը նպաստում է ավանդականի համեմատ ուսուցման ավելի ցածր արժեքը և անկախ հեռավորությունից, ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորությունը:



Հեռավար ուսուցման համակարգի կազմակերպումը

Ավանդական կրթական համակարգի կազմակերպման հիմքում

պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կադրերի պատրաստումն է՝ ըստ որոշակի մասնագիտությունների: Բուհերում կոշտ ուսումնական պլաններով տարվող ուսուցումը թույլ չի տալիս սովորողին իրականացնել անհատական կրթական ծրագրեր: Առկա համակարգը սահմանափակում է կրթություն ստանալու ընթացքում սովորողի ազատ տեղաշարժը, անկախությունը բուհի և կրթական ծրագրերի ընտրության հարցում: Ուսուցման էլեկտրոնային միջոցների և տեխնոլոգիանների մասին գոյություն ունեն և՛ դրական և՛ բացասական կարծիքներ: Տեղեկատվական ռեսուսներ արագ մուտք ունենալու հնարավորությունը, մեծածավալ տեղեկույթի մշակումը և պահպանումը նոր տեղեկատվական տեխնոլոգիանների առավելությունները:



Հեռավար ուսուցումը որպես սովորողների կրթական պահանջների զարգացման գործոն



Ավանդական կրթությունն այսոր աշխարհի բոլոր երկրներում այս կամ այն չափով ճգնաժամ է ապրում: Դրա պատճառներից են կրթության ոչ մատչելիությունը, պահպանողականությունը, սահմանափակվածությունը, իներցիոն բնույթ և այլն: Ուսուցման դասական մոդելը խոչընդոտ է դառնում կրթության հետագա զարգացման համար: Ժամանակակից մարդու գիտելիքների պահանջը բավարելու համար անհրաժեշտ է այն անընդհատ ավելացնել, ինչի համար պետք է նրան սովորեցնել կողմնորոշվել այսօրվա հագեցած տեղեկատվական-կրթական միջավայրում: Դրա համար պետք է պայմաններ և նախադրյալներ ստեղծել անընդհատ ինքնակրթության համար: Կրթության զարգացման, նրա մատչելիության ապահովման համար հեռանկարային ուղղություն է համարվում հեռավար ուսուցման մոդելը:

Հեռավար ուսուցում իրականացնող առանձին երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հեռավար ուսուցման պայմաններում հիմնականում իրագործվում են հետևյալ պահանջները:

  1. Ակադեմիական շարժունություն - հարցման մասնակիցների 71% - ն ուսուցման այդ մոդելի առավելության հիմնական պատչառը համարել է ուսուման ճկուն ժամանակացույցի հնարավորությունը:

  2. Ուսուցման ֆինասական մատչելիություն - հարցման մասնակիցների 76% - ը կարևոր է համարել մատչելիությունը:

  3. Ուսումանական նյութի կատարելագործումը և բարեփոխումը - հեռավար ուսուցմամբ սովորողների 72 %- ն է բավարարված ուսումնական գործընթացի նյութատեխնիկական և ուսումնամեթոդիկական ապահովմամբ, իսկ ավանդական ուսուցմամբ սովորողների 31%-ը:

Սովորողի համար հեռավար ուսուցումից օգտվելու դժվարության օբյեկտիվ պատճառներից օգտվելու դժվարության օբյեկտիվ պատճառներից մեկը նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաններին բավարար չափով չտիրապետելն է: Շատ համայնքներում լուրջ խնդիր է ինչպես սովորողների մինչբուհական համակարգչային գիտելիքների ոչ բավարար պարաստվածությունը, այնպես էլ մուտք դեպի տեղեկատվական կրթական ռեսուսներ, առաջին հերթին համացանցն: Հեռավար ուսուցման ձևի արդյունավետ զարգացման համար խոչնդոտ է նաև բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կադրերի պակասը: Հեռավար ուսուցման արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է ուսումանական գործընթացը իրականացնող դասախոսների պատրաստվածության աստիճանով: Նրանք պետք է լինեն բազմակողմանի պատրաստված ժամանակակից և տեղեկատվական տեխնոլոգիանների տիրապետող, նոր ուսումնաիմացական ցանցային միջավայրում աշխատելուն հոգռբանորեն պատրաստ մասնագետներ: Այս առումով անհրաժեշտ է նաև դասախոսների համար մշակել ուսումնամեթոդական նյութեր և ձեռնարկներ՝ հեռավար ուսուցման առանձնահատկություններին համապատասխան, ինչն իր հերթին տվյալ համակարգի հաջող ներդրման և իրականացման պայմաններից է:





Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպում

Կազմակերպություններում ձևավորվում են առանձին ուսումնական խմնբեր, որոնցում ընդգրկված սովորողների թիվը սահմանվում է կազմակերպության ռեկտորի/տնօրենի հրամանով: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է առաջին կիսամյակից: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան: Ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուսումնական տարվա համար՝ ուսումնական պլանի հիման վրա; Ուսումնական պլանում նշվում են ուսումնսիրվող առարկանները, մոդելները, յուրաքանչյուր առարկայի հատկացված ժամաքնակը: Ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ կրթական ծրագրի ուսումնական պլանն ու ոռարկայական ծրագրեր են: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած սովորողին ամփոփիչ ատեստավորումից հետո հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ: Հեռավար ուսուցումը հիմնականում կազմակերպվում է սովորողների և դասախոսների տարածապես անջատ պայմաններում: Սովորողներ համար յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կարող է կազմակերպել կարճատև դասընթաց, որի ընթացքում նրանք ծանոթանում են համապատասխան կրթական ծրագրի ուսումնական պլանին, առարկայական ծրագրերի բովանդակության, ատստավորման ձևերին ու կարգին, կազմակերպության հետ կապված ձևերին սովորողի իրավունքներին ու պարտականություններին: Կարճատև դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել մեկ շաբաթը: Սովորողներն ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբին դասաղոսներից ստանում են տվյալ կիսամյակի համար ուսումնական պլանով նախատեված առարկաների ինքնուրույն ուսումնասիրման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերի որոնք տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնայաին եղանակով, ինչպես նաև համացանցով: Սովորողի հետ կապված էլեկտրոնային միջոցներով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր սովորողի համար կազմակերպությունում բացվում է անհատական էջ՝ համապատասխան ծածկագրով: Այլ միջոցներով կապն իրականացվելու դեպքում կազմակերպությունը սահմանում է կապի իրականացման որոշակի պայմաններ: Տեղեկատվական բազայի օգտագործման կարգն ու ձևը սահմանում է կազմակերպությունը; Հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական հիմքը փաթեթային համացանցային և տեղեկատվության փոխանցման հեռահաղորդակցային նոր տեխնոլոգիաններ են:







Եզրակացություն

Ուսումնասիրելով թեման եկա այն եզրակացության որ՝ Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը: Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալներիփոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: WEB տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ իր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտվում է Internet protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստ և այլն: Հեռավար ուսուցման խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Սովորեցի հեռավար ուսուցման առավելուփյուների և թերությունների մասին՝ Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը՝ չդարցնելով գործունեության այլ տեսակաները: Բացակայում է սովորողի և դասախոսի միջև անմիջական հաղորդակցումը: Դժվար է ստեղծել ստեղծագործական մթնոլորտ սովորողների խմբում: Իսկ երբ սովորողի կողքին չկա մեկը, որը կարող է ոգևորել նրան, դա կարող է խիստ բացասաբար ազդել ուսուցման գործընթացի վրա: Հեռավար սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգչի և համացանց, ինչպես նաև տեխնիկական պատրաստվածություն՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար: Կազմակերպություններում ձևավորվում են առանձին ուսումնական խմնբեր, որոնցում ընդգրկված սովորողների թիվը սահմանվում է կազմակերպության ռեկտորի/տնօրենի հրամանով: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է առաջին կիսամյակից: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!