СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քառաբաժան մեթոդ կամ Ֆրայերի մոդելը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քառաբաժան մեթոդ կամ Ֆրայերի մոդելը»

Քառաբաան մեթոդ կամ Ֆրայերի մոդել

Սա շատ արդյունավետ գործիք է սովորածը պարզելու համար։ Ուսուցիչը քառաբաժանի կենտրոնում գրում է հասկացության, երևույթի, առարկայի անունը, ապա՝ առաջարկում վերևի ձախ անկյունում գրել հասկացության սահմանումը, վերևի աջ անկյունում այդ հասկացության պատկերային արտահայտությունը։ Դա կարող է լինել ձեռքով նկարած պատկեր, լուսանկար, գծապատկեր, աղյուսակ։ Ներքևի ձախ անկյունում գրե՛լ օրինակներ, որոնք վերաբերում են այն հասկացությանը, ներքևի աջ անկյունում` օրինակներ, որոնք չեն վերաբերում այդ հասկացությանը։

Կարելի է նաև տետրի էջը խաչաձև բաժանելով 4 հավասար մասերի: Յուրաքանչյուր մասում ուսուցիչն առաջարկում է գրել որոշակի հարց և պատասխանել, օրինակ՝ Հ.Թումանյանի «Գիքոր» պատմվածքը կարդալուց հե­տո ուսուցիչը կարող է առաջարկել հետևյալ քառաբաժանը.

Բնութագրող

Բնութագրի՛ր Գրիգորին:

Զգացմունքներն Արտահայտող

Ի՞նչ զգացումներ ունեցաք պատմվածքը կարդաուց հետո:

Կենսափորձ

Պատմվածքի բովանդակությունը ի՞նչ հիշեցրեց ձեզ: Ի՞նչ համանման պատմություն եք ընթերցել կամ կինոնկար դիտել:

Իմաստավորում

Պատմվածքին նոր վերնագիր դրե՛ք:


Աշակերտները բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի: Խմբերը պատասխա­նում են հարցերին, ապա յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր պատաս­խանները:



1



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!