СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաններս Թումանյան. ստեղծագործությունները

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Հովհաններս Թումանյան. ստեղծագործությունները

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին։

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման։

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ ՔուչակիՆաղաշ Հովնաթանի,Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել էԱլեքսանդր ՊուշկինիՋորջ Բայրոնի,Միխայիլ ԼերմոնտովիՀենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

Просмотр содержимого документа
«Հովհաններս Թումանյան. ստեղծագործությունները»

Հովհաննես Թումանյան 1869-1923

Հովհաննես Թումանյան

1869-1923

Տոհմ Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):

Տոհմ

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-1922)։

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-1922)։

Մեծերը Թումանյանի մասին Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:  ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:  Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:  Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:  ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:  Վ. ՏԵՐՅԱՆ

Մեծերը Թումանյանի մասին

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը: ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի: Վ. ՏԵՐՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:  ...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:  Մ. ՍԱՐՅԱՆ Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:  Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները: ...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ: Մ. ՍԱՐՅԱՆ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները: Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:  Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ   Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:  Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:  Պ. ՏԻՉԻՆԱ

...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը: Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք: Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ: Պ. ՏԻՉԻՆԱ

Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ: Վ. Բրյուսով Հովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ արտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային: Ե. Չարենց

Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:

Վ. Բրյուսով

Հովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ արտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային:

Ե. Չարենց

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով: Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ուհիացմունքով:...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմելլեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահաամեն ինչ`ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն,ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից և′ Դվալը, և′ Լալվարը, և`ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած... ԼԵՈ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ  ոչ միայն գրչով, այլև իր անձով, իրկյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկաինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավորգանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով,որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:Բայց ոչ արդի սերունդը, ոչ գալիք սերունդները չեն մոռանարզինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրսկուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտիմնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին: Զ. ԵՍԱՅԱՆ

  Բանաստեղծություններ ԱՐԱԳԻԼ  (ժողովրդական) ՀԻՇԻ՜Ր... Արագի՛լ, բարով եկար,  Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.  Դու մեզ գարնան նշան բերիր,  Մեր սրտերը ուրախ արիր։      Յուր չար բախտի ճանկում բռնված՝  Նա քեզանից հեռու մնաց.—           Սիրեցի քեզ հեռվից           Զրկված քո բույրից,   Արագի՛լ, երբ գընացիր,  Դու մեզանից երբ գընացիր,  Հա՜ փըչեցին բուք ու բորան,  Ծաղիկները ամեն տարան։   Արագի՛լ, բարով եկար,   Եվ տանջվեց թաքուն           Գիշերը անքուն։   Նորա սերը մնաց անհաս,  Բայց անունը չըմոռանաս.—           Պահի՛ր քո մտքում,   Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.  Բունըդ շինիր էն հին ծառին  Մեզ մոտ մնա ամբողջ տարին։ Հիշի՛ր աղոթքում.           Եվ քո սրտում նա           Թող անմահանա։  1907  1892

  Բանաստեղծություններ

ԱՐԱԳԻԼ (ժողովրդական)

ՀԻՇԻ՜Ր...

Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Դու մեզ գարնան նշան բերիր, Մեր սրտերը ուրախ արիր։

 Յուր չար բախտի ճանկում բռնված՝ Նա քեզանից հեռու մնաց.—          Սիրեցի քեզ հեռվից          Զրկված քո բույրից,

Արագի՛լ, երբ գընացիր, Դու մեզանից երբ գընացիր, Հա՜ փըչեցին բուք ու բորան, Ծաղիկները ամեն տարան։ Արագի՛լ, բարով եկար,

Եվ տանջվեց թաքուն          Գիշերը անքուն։ Նորա սերը մնաց անհաս, Բայց անունը չըմոռանաս.—          Պահի՛ր քո մտքում,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Բունըդ շինիր էն հին ծառին Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Հիշի՛ր աղոթքում.          Եվ քո սրտում նա          Թող անմահանա։

1907

1892

 ԽՐՃԻԹՈՒՄ

Մանուկները գոռում, գոչում, Լալիս էին աղեկեզ. — Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին Ծանր տընքաց տըխրալի. — Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ, Ապին գնաց հաց բերի։ — Չէ, խաբում ես, սուտլիկ նանի,

Չէ՞ դու ասիր՝ քարափին Հենց որ զարկի շողքն արևի Հաց կըբերի մեր ապին։ Արևն եկավ անց էլ կացավ, Մենք սոված ենք դեռ էսպես.

Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։ — Հաց չի գտել ձեր ապին դեռ, Տուն չի գալի սևերես. Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,

Հիմի էնտեղ կերթամ ես... Մի մեծ ապի կա երկնքում, Նա շատ ունի էնտեղ հաց... Նա ձեզ էնքան շատ է սիրո՜ւմ... Նա չի թողնի ձեզ սոված...

Կերթամ էնտեղ նըրան կասեմ, Որ սոված եք, իմ բալեք, Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ, Որ դուք ուտեք, լաց չըլեք... Մանուկները գոռում, գոչում,

Լալիս էին աղեկեզ. — Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։ Բայց չէր լսում էլ ականջը Բազմաչարչար մայրիկի,

Աչքը փակեց նա հավիտյան Գընաց, որ հաց ուղարկի: 1893

ԵՐԱԶ

Գիշերն երազում հալածում էին. Փախչում էի չար թշնամիներից. Նրանք խառնաձայն հետևում էին... Դողում էին սիրտս ու ծնկներս ահից։

Իմ առջև տեսա ընդարձակ դղյակ Բարձըր պատերով փոքրիկ ծմակում. Ես այնտեղ մտա... անմարդ ու դատարկ Այն ավերակը ինձ հույս էր ազդում... Զգույշ կուչ եկած, շունչս պահելով

Ես դողում էի մահվան սարսափից, Եվ, զարհուրելի աղաղակներով, Չարագործները մոտիկ էին ինձ։ Հանկարծ դղյակի, իմ շուրջ տարածված, Գերեզմաններից ձայներ դուրս եկան,

Իմ հոգուն ծանոթ ձայներ մոռացված... Եվ ես զորություն առա գերբնական։ Անարգ թաքստից դուրս թռա իսկույն Որպես վրդոված վագրը դարանից, Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն,—

Զենքերի բախում... զարթեցա քնից:

1892

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ Վաղուց թողած բարձր ու կանաչ  Գահը իրենց հանգըստության,  Երկու սև ամպ, հողմի առաջ  Գընում էին հալածական։    Հողմը սակայն չար հոսանքով  Բաժնել, ջոկել չէր կարենում,  Ինչքան նըրանց լայն երկնքով  Դես ու դեն էր քըշում, տանում։   Ու անդադար գընում էին՝   Քըշված հողմի կատաղությամբ,  Իրար կըպած ու միասին,  Երկու սև ամպ, երկու սև ամպ...  1894  ԱՅՆ ՕՐԻՑ Այն օրից, ինչ որ նրան թաղեցին,  Այլևս խընդալ ես չեմ կարենում.  Բերկրանք, խնդություն իմ մեջ պաղեցին,  Ծիծաղս էլ երբեք սրտանց չի լինում,   Այն օրից, ինչ որ նըրան թաղեցին։   Միտքս թռչում է միշտ այն կողմերը,  Ուր որ նա իջավ դալուկը դեմքին,  Դեպի հանգստյան այն սև բլուրը,  Դեպի հանդերձյալ աշխարհն անմեկին,   Միտքս թռչում է միշտ այն կողմերը։  1898

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ Գահը իրենց հանգըստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նըրանց լայն երկնքով Դես ու դեն էր քըշում, տանում։ Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ, Իրար կըպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1894

 ԱՅՆ ՕՐԻՑ

Այն օրից, ինչ որ նրան թաղեցին, Այլևս խընդալ ես չեմ կարենում. Բերկրանք, խնդություն իմ մեջ պաղեցին, Ծիծաղս էլ երբեք սրտանց չի լինում,

Այն օրից, ինչ որ նըրան թաղեցին։ Միտքս թռչում է միշտ այն կողմերը, Ուր որ նա իջավ դալուկը դեմքին, Դեպի հանգստյան այն սև բլուրը, Դեպի հանդերձյալ աշխարհն անմեկին,

Միտքս թռչում է միշտ այն կողմերը։

1898

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!