СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաթեմատիկա 3-ի նոր չափորոշչային ծրագիր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մաթեմատիկա 3-ի նոր չափորոշչային ծրագիր»

Մաթեմատիկա

3-րդ դասարան

2024-2025

Թեմա 1

Բազմանիշ թվեր, թվագրության դիրքային և ոչ դիրքային համակարգեր

Նպատակը

1. Բազմանիշ թվերը կարդալու, գրելու, համեմատելու հմտությունների զարգացումը:

2. Պատկերների, առարկաների համընկման, հավասարության, համաչափության մասին պատկերացումների ձևավորումը։

Վերջնարդյունքները

Մ3․ԹԹՀ․ԹԲ․1

Կարդա և գրի բազմանիշ թվերը (մինչև 1 000 000)։

Մ3․ԹԹՀ․ԹԲ․1

Անվանի թվերի դիրքային գրառման կարգերը և առաջին երկու դասերը:

Մ3․ԹԹՀ․ԹԲ․1

Ներկայացնի թվերը կարգային գումարելիների գումարի տեսքով։

Մ3․ԹԹՀ․ԹԲ․1

Ծանոթ լինի ոչ դիրքային թվագրություններին (հայկական, հռոմեական):

Մ3․ԹԹՀ․ԹՀ․1

Համեմատի թվերը (մինչև 1 000 000)։

Մ3․ԹԹՀ․ԹՀ․1

Դասավորի թվերը աճման կամ նվազման կարգով։

Մ3․Ե․Հչ․1

Ճանաչի համաչափությամբ օժտված պատկերները, առարկաները:

Բովանդակությունը

1. Քառանիշ թվեր

2. Հնգանիշ և վեցանիշ թվեր

3. Բազմանիշ թիվը գրելը (թվանշաններով ու բառերով) և կարդալը

4. Աղյուսակների օգտագործումը բազմանիշ թվերը գրելու համար

5. Թվային դասեր

6. Բնական թվերի համեմատումը

7. Բնական թվի կլորացումը մինչև նշված թվային կարգը

8. Թվագրության հին հայկական և հին հռոմեական համակարգեր

9. Պատկերների համընկնելը: Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը

10. Գաղափար պատկերի համաչափության մասին, համաչափ պատկերների օրինակներ

Միջառարկայական կապեր

Մայրենի: Կարողանա մտքերը հստակ և գրագետ ձևակերպել: Հասկանալով կարդալ առաջադրանքներն ու տեղեկատվությունը, պատասխանել կարդացածի վերաբերյալ հարցերին: Լսել ու հասկանալ տեղեկատվությունը, հրահանգները, ձևակերպել հարցեր լսածի, տեսածի և կարդացածի վերաբերյալ:

Տեխնոլոգիա: Գործնական աշխատանքների կատարման ժամանակ կարողանա.

- թուղթը ծալել, կտրել ուղիղ կամ կոր գծով՝ բաժանելով մասերի, ծալման աշխատանքների ժամանակ նշել, թե ինչ երկրաչափական պատկեր է, ծալելիս ինչ պատկերներ ստացվեցին:

- դետալները չափանշել աչքաչափով և/կամ քանոնով:

- օգտվել մկրատից և/կամ քանոնից:

- կատարել ապլիկացիա, օրիգամի երկրաչափական պատկերներով:

- կոնստրուկտավորել՝ ըստ գծագրի կամ մոդելի:

Կերպարվեստ: Կարողանա ստեղծել պարզ նախշեր, համաչափությամբ օժտված պատկերներ ու նկարներ:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ12, Տ19, Տ23, Տ25, Տ28, Տ33

Թեմա 2

Թվաբանական գործողություններ բազմանիշ թվերի հետ

Նպատակը

1. Բազմանիշ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, գործողությունների հատկությունները և կատարման կարգը կիրառելու հմտությունների զարգացումը:

2. Պարագիծ հասկացության ներմուծումը և հաշվելու հմտությունների զարգացումը:

Վերջնարդյունքները

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․2

Գումարի, հանի բազմանիշ թվերը (մինչև 1 000 000):

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․2

Բազմապատկի և բաժանի թիվը 10-ով, 100-ով, 1000-ով:

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․2

Բազմապատկի թիվը միանիշ թվով:

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․2

Բաժանի թիվը միանիշ և 10-ի պատիկ երկնիշ թվերի։

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․2

Ճանաչի զույգ և կենտ թվերը:

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․3

Կիրառի գումարման և բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները։

Մ3․ՄՄՖ․Հս․1

Անվանի և գտնի թվաբանական գործողություններում անհայտ բաղադրիչը:

Մ3․ԹԹՀ․ԹՀԱԳ․3

Իմանա գործողությունների կատարման կարգը և կիրառի արտահայտությունների արժեքները հաշվելիս (նաև փակագծեր պարունակող):

Մ3․ՄՉ․ԵՖՄՉ․1

Գնահատի երկարությունը և չափման միջոցով ստուգի գնահատման ճշտությունը:

Մ3․Ե․Հչ․2

Հաշվի բեկյալի երկարությունը, ծանոթ բազմանկյունների պարագծերը:

Մ3․Ե․ԵՖՄՉ․1

Արտահայտի միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով (երկարություն, զանգված, ժամանակ):

Մ3․Ե․Տչ․1

Ճանաչի ուղղանկյունանիստը, բուրգը։

Մ3․ՄՉ․ԵՖՄՉ․2

Կատարի արդյունավետ գնումներ՝ օգտագործելով ՀՀ մետաղադրամները և թղթադրամները:

Բովանդակությունը

1. Բազմանիշ թվերի գումարումը և հանումը

2. Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

3. Գումարման և հանման գործողությունների հատկությունները

4. Երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով

5. Բազմապատկումը 10-ով, 100-ով, 1000-ով և բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

6. Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը

7. Երկարության միավորների միջև եղած կապերը

8. Զանգվածի միավորների միջև եղած կապերը

9. Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով

10. Բազմապատկման գրառումը սյունակով

11. Բազմանիշ թվի բաժանումը միանիշ թվի և դրան բերվող դեպքերը։ Մնացորդով բաժանում

12. Բաժանման գրառումը «անկյունով»

13. Բազմապատկման, բաժանման գործողությունների հատկությունները

14. Ապրանքի գին–քանակություն–արժեք փոխկապակցվածությունը

15. Զույգ և կենտ թվեր

Միջառարկայական կապեր

Մայրենի: Կարողանա մտքերը հստակ և գրագետ ձևակերպել: Հասկանալով կարդալ առաջադրանքներն ու տեղեկատվությունը, պատասխանել կարդացածի վերաբերյալ հարցերին: Լսել ու հասկանալ տեղեկատվությունը, հրահանգները, ձևակերպել հարցեր լսածի, տեսածի և կարդացածի վերաբերյալ:

Տեխնոլոգիա: Գործնական աշխատանքների կատարման ժամանակ կարողանա.

- դետալները չափանշել աչքաչափով և/կամ քանոնով:

- կոնստրուկտավորել՝ ըստ գծագրի կամ մոդելի:

Կերպարվեստ: Կարողանա երկրաչափական պատկերների միջոցով ստանալ ճանաչելի պատկերներ և հորինվածքներ: Ստեղծել երևակայական հարթ և ծավալային պատկերներ: Ճանաչել որոշակի հատկություններով օժտված առարկաները (ձև, նյութ, չափ, գույն):

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ12, Տ19, Տ23, Տ25, Տ28, Տ33

Թեմա 3

Տվյալներ. դրանց հավաքումը և մշակումը: Խնդիրներ

Նպատակը

1. Տվյալներ հավաքելու, ներկայացնելու, օգտագործելու կարողությունների և հմտությունների զարգացումը:

2. Կիրառական և խաղային խնդիրների ձևակերպման, մոդելավորման և լուծման հմտությունների ձևավորումը և զարգացումը:

3. Հաղորդակցական ունակությունների, համագործակցային կարողությունների ձևավորումը:

Վերջնարդյունքները

Մ3․ՏՎՄ․ՄՏ․2

Տարբերի ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողությունները:

Մ3․ՏՎՄ․Վ․1

Հավաքի տվյալներ, ներկայացնի դրանք աղյուսակներով և սյունակային դիագրամներով։

Մ3․ՏՎՄ․Վ․1

Դուրս բերի տվյալներ աղյուսակներից, սյունակային դիագրամներից:

Մ3․ՏՎՄ․ՄՏ․1

Նկատի օրինաչափությունները տվյալների հաջորդականություններում, աղյուսակներում։

Մ3․ՄՄՖ․ՏԽ․1

Օգտագործի գծապատկերներ, աղյուսակներ, կրճատ գրառումներ` խնդիրներ մոդելավորելու և լուծելու համար։

Մ3․ՄՄՖ․ՏԽ․1

Առանձնացնի խնդրի բաղադրիչները՝ պայմանը և պահանջը, անհայտ և հայտնի տվյալները:

Մ3․ՄՄՖ․ՏԽ․1

Խնդիրը լուծելու համար կազմի 2-3 գործողությամբ քայլաշար:

Մ3․ՄՄՖ․ՏԽ․1

Հորինի և լուծի կիրառական, խաղային խնդիրներ։

Բովանդակությունը

1. Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ

2. Տվյալների հավաքում հարցումների, դիտարկումների, փորձերի միջոցով

3. Տվյալների ներկայացումն աղյուսակներով, սյունակային դիագրամներով

4. Տվյալների ստացումը աղյուսակներից, սյունակային դիագրամներից

5. Տվյալների հաջորդականությունների օրինակներ, օրինաչափություններ հաջորդականություններում

6. Տրված պայմաններին բավարարող պարզ իրավիճակների հնարավոր տարբերակների կազմում, գրանցում, հաշվում: Կատարված փորձերում ելքերի գրանցում

7. Ալգորիթմ․ գործողությունների կատարման քայլաշար

8. Խնդիր, խնդրի բաղադրիչների առանձնացում (պահանջ և պայման, անհայտ և հայտնի տվյալներ)

9. Ոչ լրիվ, ավելորդ, ոչ իրական տվյալներով խնդիրներ: Խնդրի վերլուծություն

10. Գծապատկերների, աղյուսակների, կրճատ գրառումների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում

11. Խնդրի լուծում և արդյունքի ստուգում

12. Կիրառական, խաղային խնդիրների մոդելների ստեղծում և լուծման ալգորիթմների կազմում (գետանց, լաբիրինթոս, կեղծ դրամներ, մեկ հպում, շախմատի տախտակ, դոմինո և այլն)

Միջառարկայական կապեր

Մայրենի: Կարողանա մտքերը հստակ և գրագետ ձևակերպել: Հասկանալով կարդալ առաջադրանքներն ու տեղեկատվությունը, պատասխանել կարդացածի վերաբերյալ հարցերին: Լսել ու հասկանալ տեղեկատվությունը, հրահանգները, ձևակերպել հարցեր լսածի, տեսածի և կարդացածի վերաբերյալ:

ԹԳՀԳ: Կարողանա տվյալներ հավաքագրել, մշակել և վերլուծել: Կարողանա բաժանել գործողություններն ավելի պարզ գործողությունների, որոնց հաջորդական կատարումը բերում է խնդրի (առաջադրանքի) լուծման:

Շախմատ: Կարողանա շախմատի տախտակի և քարերի վերաբերյալ խնդիրները լուծել՝ կիրառելով շախմատային գիտելիքները:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ3, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ12, Տ19, Տ23, Տ25, Տ28, Տ33




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!