СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառում` նվիրված հայոց բանակին

Нажмите, чтобы узнать подробности

Հայոց  բանակը  28 տարեկան  է

Просмотр содержимого документа
«Միջոցառում` նվիրված հայոց բանակին»

Ն. Օհանյան

Հայոց բանակ-28

  1. Երգ-Թաթա Սիմոնյան- :

  2. ՀՀ հիմնը:

  3. Հայ ժողովուրդը դարեր շարունակ կենաց մահու կռիվ է մղել պատմական հայրենիքի, ազգային գոյության, ինքնության համար` ընթացքում կերտելով այն, ինչ հետո պետք է անվավեր հայոց ազգային բանակ:

  4. Մահ, կոտորած, ավեր…շատ բան տեսավ հայոց երկիրը, բայց անսասան մնաց, չընկրկեց ու չերկնչեց:

  5. Երկնեց մայր հողը, երկնեց և ալեբախումների մեջգտնվող երկիրը պատմության չարանենգ ամպին հակառակ լույս աշխարհ բերեց հայոց բանակը: Ծնվեց և հզորացավ` ճանապարհ հարթելով դեպի մեր երազանքների Հայաստանը:

  6. Շնորհավորում ենք մեր հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը այս փառահեղ տոնի առթիվ:

  7. Կեցցե հայոց 28-ամյա բանակը: Փառք ու պատիվ հայոց փառապանծ բանակին, փառք ու պատիվ այս պահին սահմանը հսկող հայոց զինվորին:

  8. Երգ- :

  9. 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց պատմական որոշումը: Կանոնավոր տեսքի եկավ հայոց զինական ուժը և ազդարարվեց հայոց ազգային բանակի ծնունդը, որը սնվում էր Ավարայրի, Սարդարապատի , Հայրենական Մեծ պատերազմի փորձից: Բարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի, մեր փառապանծ ֆիդայինների և այլ հերոսների գենը կրող մեր ժողովուրդը իրեն դրսևորեց լավագույն հատկանիշներով և աննախադեպ վճռականությամբ:

  10. Երգ- Զինվորիկն եմ ես փոքրիկ:

  11. Դեռ չլրացած 102 տարին,

Թշնամին կրկին կանգնեց սահմանին:

Որոշեց, որ պետք է տարածք գրավի,

Մտածեց, թե հային ծնկի կբերի,

Բայց թշնամին անգամ չէր էլ մտածում

Թե ինչ տղերք կան հայոց բանակում:

Թե ինչ մայրեր են նրանց մեծացրել,

Թե ինչ հոգով են տղամարդ դարձել:

  1. Ու հիմա նրանք կանգնած սահմանին,

Հպարտ հսկում են սահմանը թշնամուց,

Տղերքի մայրերն էլ գիշերներն անքուն, Աղոթում են Աստծուն. :

  1. Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին,

Դիպան աստղերին, աստղերը հանգան

Ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին:

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր

Բարձունքը մերն է, տղերքը… չկան:

  1. Դու հայ զինվոր, դու մեր ընկեր

Դու հայրենի հողն ես փրկել,

Կյանքդ անգամ չես խնայել,

Հողն արյունով ես դու մաղել,

Թշնամին էլ քեզնից փախել

Իր սահմանը քեզ է թողել:

  1. Զոհեցիր կյանքդ այսօր մեզ համար,

Ու դարձար հերոս բոլորիս համար,

Զինվոր սխրանքդ չի մոռացվելու,

Մեր հոգիներում միշտ ես մնալու:

  1. Երգ- :

  2. Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի` իրականացնելով անհավանական թվացող ուժերի գնով, իսկ հարկ եղած դեպքում ` նաև կյանքի գնով:

  3. Գլուխ խոնարհենք անուն առ անուն հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար, Հայաստանի ազգային հերոս և Արցախի ազգային հերոս բարձրագուն կոչմանն արժանացած դյուցազուն հայորդիներ` Վազգեն Սարգսյան,Մոնթե Մելքոնյան, Թաթուլ Կրպեյան, Վիտյա Այվազյան, Ջիվան Աբրահամյան, Գեղազնիկ Միքայելյան, Յուրա Պողոսյան, Մովսես Գորկիսյան:

  4. Հայրենիքի, Արցախ աշխարհի ազատության ու անկախության համար ընկած հերոսների հիշատակը հարգենք 1րոպե լռությամբ:

  5. Գնացին , չեկան տղաներն այն քաջ,

Կապույտ աչքերով, խաժակ ու սևաչ,

Իսկ եթե չեկան, որտեղ են նրանք,

Որտեղ լավ սիրտ կա, այտեղ են նրանք:

  1. Ոչ, չեն մեռնում հերոսները,

Հուր հոգի են դառնում,

Ամեն ընկնող հերոսի տեղ,

Հազար նորերն են ծնվում:

  1. Ոչ, չեն մեռնում հերոսները,

Լույս հոգի են դառնում,

Եվ ապրում են հավիտյան

Մեր հոգում ու մեր սրտում:

  1. Ինչ էլ լինի, դուք լեգենդ դարձաք,

Կյանքին նայեցիք երգով ու անցաք

Հանուն հայրենյաց մահվան գիծն անցաք

Ձեր կյանքը տվիք ու անմահացաք:

  1. Մեր լեռներից մինչև Արցախ,

Մրրիկներով դուք անցաք,

Հողագնդի բախտով վառվող,

Անմար աստղեր դուք դարձաք:

  1. Երգ- :

  2. Մարդիկ , քանի դեռ ձեր սիրտն է զարկում, հիշեցեք նրանց,

Այդ նրանք էիր ձեր կյանքը փրկում, այն էլ ինչ գնով, հիշեցեք նրանց:

  1. Հիշենք բոլորին անուն առ անուն և հիշենք ցավով,

Դա մեռածներին պետք չէ ես գիտեմ,

Բայց ապրողներին շատ է հարկավոր:

  1. Խոնարհվում ենք նրանց առաջ, որ պատերազմ գնացին,

Խոնարհվում ենք նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին:

  1. Խոնարհվում ենք նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան,

Խոնարհվում ենք նրանց առաջ, որ այլևս չդարձան:

  1. Եվ չասենք ափսոս լուռ ընկածներին, քաջ ընկածներին,

Միայն խոնարհվենք այն սուրբ հավատով,

Որ ծնվել է արշալույսներից ու մահից առաջ,

Ու լուռ խնկարկենք խաղաղության կանչով,

Նոր աշխարհ եկած մանկան աչքերով,

Ողջունենք օրն այս և վերածնված մեր երկիրը այս:

  1. Երգ-Շարքային Հարությունյան:












Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!