СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վանի (արարատյան) թագավորությունը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ասպարեզ իջավ մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Ուրարտուն Արարատի աղավաղված ձեւն է, իսկ Բիայնիլիից ծագում է Վան անունը: Այդ պատճառով էլ ընդունված է այդ պետությունը կոչել Վանի կամ Արարատյան թագավորություն:

Просмотр содержимого документа
«Վանի (արարատյան) թագավորությունը»

ՎԱՆԻ (ԱՐԱՐԱՏՅԱՆ) ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ասպարեզ իջավ մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Ուրարտուն Արարատի աղավաղված ձեւն է, իսկ Բիայնիլիից ծագում է Վան անունը: Այդ պատճառով էլ ընդունված է այդ պետությունը կոչել Վանի կամ Արարատյան թագավորություն: Այս թագավորությունը ձգտում էր մեկ միասնական պետության մեջ միավորել լեռնաշխարհի բոլոր իշխանություններին: Միասնական պետություն անհրաժեշտությունը ստեղծվել էր արտաքին թշնամիների, առաջին հերթին Ասորեստանի ավերիչ արշավանքներին դիմակայելու համար: Այս պետության առաջին թագավորը Արամեն էր (Ք.ա. 859-843թթ.), որը երկարատեւ պայքար էր մղում Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ:
Սարդուր I-ը (Ք.ա. 835-825թթ.) կառուցեց մայրաքաղաք Տուշպան (Վան): Նա իրեն անվանում է. «Մեծ արքա, հզոր արքա, բազմությունների արքա, Նաիրի երկրների արքա, արքա, որին ոչ մի թշնամի չի հաղթել»: Նրան հաջորդեց Իշպուինին (Ք.ա. 825-810թթ.), որն իր պետությանը միացրեց Եփրատից մինչեւ Վանա եւ Ուրմիա լիճ ընկած տարածքները, այդ թվում Մուսասիրը, որը դարձավ թագավորության կրոնական կենտրոնը, քանի որ այդտեղ էր գլխավոր աստծո` Խալդիի տաճարը: Նրա օրոք երկրի հյուսիսային սահմանը դարձավ Հայկական պար լեռնաշղթան: Իշպուինիի օրոք ասորեստանյան գրային համակարգի փոխարեն սկսեցին օգտագործել նորաստեղծ ուրարտական սեպագիրը: Մենուայի օրոք (Ք.ա. 810-786թթ.) սկսվեց թագավորության վերելքը, որը տեւեց մոտ 70 տարի: Վանի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը, իսկ Ասորեստանը այդ ընթացքում ժամանակավորապես կորցրեց իր նախկին ազդեցությունը: Մենուան գրավեց Ծուփանին (Ծոփքը), Եփրատից արեւմուտք ընկած Մելիդը (Մալաթիա) եւ Արարատյան դաշտավայրը, ուր կառուցեց Մենուախինիլի ամրոցը: Վանում կառուցեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով: Նա նվաճեց Ասորեստանին ենթակա Մանա, Բուշտու, Պարսուա երկրները եւ անմիջական սպառնալիք ստեղծեց Ասորեստանի համար: Իր կառավարման վերջին տարիներին նա արշավեց հյուսիս եւ իրեն ենթարկեց Դիաուխին (Տայքը): Մենուային հաջորդեց որդին` Արգիշտի I-ը (Ք.ա. 786-764թթ.), որի օրոք երկիրը հասավ իր քաղաքական ու ռազմական հզորության գագաթնակետին: Նա ճնշեց Ծոփքում, Մելիդում, Տայքում եւ այլ վայրերում ծագած ապստամբությունները, գրավեց Շիրակը (Էրիախի), ապա ներխուժեց Ասորեստան, որտեղից վերադարձավ հարուստ ավարով եւ տասնյակ հազարավոր գերիներով: Արարատյան դաշտում Ք.ա. 782թ. նա կառուցեց Էրեբունի քաղաքը, իսկ Ք.ա. 776թ.` նաեւ Արգիշտիխինիլի քաղաքը` հետագա Արմավիրը:
Արգիշտի I-ի օրոք Վանի թագավորությունը դարձել էր Առաջավոր Ասիայի ամենահզոր տերությունը, որի ազդեցության ոլորտում էին հայտնվել բազմաթիվ երկրներ, իսկ Ասորեստանը դժվարությամբ էր դիմակայում ուրարտական բանակների ներխուժմանը: Արգիշտիին հաջորդեց Սարդուրի II-ը (Ք.ա. 764-735թթ.): Նա գրավեց Սեւանա լճի ավազանը, Կումմուխը (Կոմմագենը), հյուսիսում հասավ մինչեւ Կոլխա, իսկ հարավում` Բաբելոն: Միաժամանակ նա հակաասորեստանյան երկրների դաշինք ստեղծեց: Այս շրջանում Ասորեստանը կրկին բռնել էր հզորացման ու վերելքի ուղին:
Ք.ա 743թ. Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորը Հյուսիսային Ասորիքի Արպադ քաղաքի մոտ ջախջախեց Սարդուրիի բանակը եւ մեծ ավար վերցրեց: Ք.ա. 735թ. Կոմմագենում Թիգլաթպալասարը երկրորդ անգամ հաղթեց Սարդուրիին եւ ներխուժեց Վանի թագավորության տարածք, պաշարեց մայրաքաղաք Տուշպան, սակայն գրավել չկարողացավ: Այդ պարտությունից հետո Ուրարտուն կորցրեց քաղաքական գերիշխանությունը Առաջավոր Ասիայում:
Ռուսա I թագավորը (Ք.ա. 735-713թթ.) կարողացավ կարճ ժամանակում ամրապնդել երկիրը, նվաճումներ կատարեց Սեւանից արեւելք, Ուրմիա լճի հյուսիսային ու արեւելյան շրջաններում: Նա խոշոր շինարարական աշխատանքներ կատարեց` կառուցեց Ռուսախինիլի քաղաքը, Ռուսայի ջրանցքը եւ այլն: Ռուսան նույնպես ստեղծեց հակաասորեստանյան երկրների դաշինք եւ փորձեց Առաջավոր Ասիայում վերականգնել Ուրարտուի գերիշխանությունը: Ք.ա. 715թ. նա ետ մղեց հյուսիսից ներխուժած կիմերներին, ճնշեց կենտրոնախույս ուժերի ըմբոստությունները, սակայն դրանք թուլացրին երկիրը: Ք.ա. 714թ. Ուրմիա լճի մոտ Ասորեստանի Սարգոն II թագավորը պարտության մատնեց Ռուսայի զորքերին, ներխուժեց Վանի թագավորության կենտրոնական շրջանները եւ մեծ ավերածություններ կատարեց: Սարգոնը գրավեց Մուսասիր քաղաքը եւ թալանեց Խալդի աստծո գլխավոր տաճարում պահվող հսկայական հարստությունները: Սարգոնի արշավանքից հետո երկիրը այլեւս նախկին հզորությունը չվերականգնեց: Վերջին հզոր թագավորն էր Ռուսա II-ը (Ք.ա. 685-645թթ.), որը արեւմուտքում արշավեց Փռյուգիա, Խաթթի եւ Խալիտու երկրներ, կառուցեց Թեյշեբաինի քաղաքը եւ բազմաթիվ հզոր բերդեր: Ք.ա VII դարի 2-րդ կեսից հզորացավ Մարաստանը, որը Ք.ա. 612թ. գրավեց Նինվեն եւ կործանեց Ասորեստանը: Ք.ա. 609թ. մարերը գրավեցին եւ ավերեցին Տուշպան: Սակայն Վանի թագավորությունը գոյատեւեց մինչեւ Ք.ա. 590թ. եւ վերջին թագավորն էր Ռուսա IV-ը (Ք.ա. 609-590թթ.):
Վանի թագավորությունը վաղ ստրկատիրական պետություն էր, որը ղեկավարում էր արքան` անսահմանափակ իշխանությամբ: Նրա ձեռքում էին կենտրոնացված երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները եւ այլն: Արքան համարվում էր գլխավոր աստծու` Խալդիի ներկայացուցիչը երկրի վրա: Արքայի գահը ժառանգում էր ավագ որդին: Արտաքին թշնամիներին դիմակայելու, արշավանքներ ձեռնարկելու, միջազգային հեղինակությունն ապահովելու, կենտրոնախույս ուժերին ընկճելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու համար անհրաժեշտ էր ունենալ հզոր զինված ուժեր: Տարեգրություններում հիշատակվում է, որ երկրում զինվորական ծառայության ենթակա այրերի թիվը հասել է մոտ 350.000-ի: Զինված ուժերի կորիզը կազմում էր արքունի 50.000-ոց մշտական բանակը, որը խաղաղ պայմաններում տեղակայվում էր արքունի բերդերում, ամրոցներում եւ սահմանային զորակայաններում: Բանակի սպառազինության մեջ մտել են մարտակառքեր, երկաթե սրեր ու դաշույններ, նիզակներ, տեգեր, սակրեր, երկաթե կեռ դանակներ, լայնալիճ աղեղներ: Վահանները, արմնկակալները, սաղավարտները բրոնզից էին, օգտագործվում էին նաեւ երկաթե թերթավոր զրահներ, ձիու բրոնզե լանջապանակներ ու ճակատակալներ: Վանի թագավորները հետեւողականորեն զբաղվել են ամրաշինությամբ, երկրի պաշտպանական համակարգի եւ ռազմական տեխնիկայի կատարելագործմամբ: Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրոնական եւ սահմանային շրջաններում:
Վանի թագավորության հզորությունը եւ ռազմաքաղաքական հաջողությունները մեծապես պայմանավորվել են նրա տնտեսական զարգացման բարձր մակարդակով: Տնտեսության վերելքը զգալիորեն խթանվեց երկրի հարուստ մետաղահանքերի շահագործմամբ եւ երկաթե գործիքների օգտագործմամբ: Մետաղագործության հիման վրա ծավալվեցին արհեստները (դարբնություն, զինագործություն, ոսկերչություն, քարագործություն, փայտամշակություն, ոսկորի մշակում եւ այլն), ընդլայնվեց առեւտուրը, կատարելագործվեց շինարարական տեխնիկան: Երկաթյա գործիքների կիրառությունը եւ պետական հիմքերի վրա դրված ջրանցքաշինությունը (Շամիրամի ջրանցք, Ռուսայի ջրանցք եւ այլն) խթանեց երկրագործության առաջընթացին, յուրացվեցին նոր ցանքադաշտեր, բարելավվեց հողամշակումը: Լեռնային եւ նախալեռնային շրջաններում զարգացած էին անասնապահությունը եւ անասնաբուծությունը: Զարգացած է եղել հատիկավոր բույսերի մշակումը, խաղողագործությունը, գինու եւ գարեջրի արտադրությունը, ձիթագործությունը:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!