СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ալկալիական մետաղների ընդհանուր բնութագիրը

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Ալկալիական մետաղներ են IA խմբի մետաղները` լիթիում` Li, նատրիում` Na, կալիում` K, ռուբիդիում` Rb, ցեզիում` Cs:

 

Այս խմբում է տեղադրված նաև ռադիոակտիվ տարր ֆրանսիումը` Fr, որի նուկլիդները ծայրահեղ անկայուն են: Շատ քիչ բան է հայտնի այս տարրի հատկությունների մասին և մեր կողմից այն չի դիտարկվելու:

 

Ցանկացած ալկալիական մետաղի արտաքին էլեկտրոնային շերտ պարունակում է մեկ էլեկտրոն, որը համեմատաբար թույլ է կապված ատոմի միջուկի հետ:

 

Ալկալիական մետաղների ատոմները միացություններ առաջացնելիս հեշտությամբ տալիս են այդ էլեկտրոնը այլ տարրերի ատոմներին` ցուցաբերելով +1-ի հավասար օքսիդացման աստիճան:

 

 

Ալկալիական մետաղները բնության մեջ հանդիպում են միայն միացությունների ձևով:

Ֆիզիկական հատկությունները

Ալկալիական մետաղները դյուրահալ և թեթև մետաղներ են, որոնք սպիտակ արծաթավուն փափուկ նյութեր են (կտրվում են դանակով):

 

 

Կարգաթվի մեծացման հետ հալման ջերմաստիճանը փոքրանում է, իսկ խտությունը՝ մեծանում:

Աղբյուրները

Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015