СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ալկալիական մետաղների քիմիական հատկությունները

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Ալկալիական մետաղները բնութագրվում են ամենամեծ քիմիական ակտիվությամբ` բոլոր մետաղների համեմատ:

Քանի որ ալկալիական մետաղները հեշտությամբ օքսիդանում են օդի թթվածնով, դրանք պահեստավորվում են տարաներում՝ հաստ կերոսինի շերտի տակ:

 

Ալկալիական մետաղների և թթվածնի փոխազդեցությունից առաջանում են տարբեր բաղադրություն ունեցող արգասիքներ: Թթվածնի ու մետաղների փոխազդեցությունից հիմնային օքսիդ առաջացնում է միայն լիթիումը. 4Li + O2 = 2Li2О

 

                Լիթիումի օքսիդ

 

Մնացած ալկալիական մետաղներն առաջացնում են պերօքսիդներ` Na2O2, K2O 2 և գերօքսիդներ՝  K2O4, Rb2O4: Այս միացություններում թթվածնի օքսիդացման աստիճանը ոչ թե −2 է, այլ −1,−1/2 և այլն:

 

Օքսիդներ կարելի է ստանալ, օրինակ` տաքացնելով պերօքսիդը մետաղի հետ` ըստ հետևյալ հավասարմների.

 

2Na + O 2= 2Na2O2Na2O2 +2Na = 2Na2O

  

  

Բոլոր ալկալիական մետաղները փոխազդում են ծծմբի և ցանկացած հալոգենի հետ.

 

2Na + CI2 = 2NaCI      2K + Br2 = 2KBr2Cs + I2 = 2CsI  2Na + S = Na2S

Սենյակային ջերմաստիճանում ազոտի հետ փոխազդում է միայն լիթիումը.

 

6Li+ N2 = 2Li3N

Մնացած ալկալիական մետաղներն ազոտի հետ փոխազդում են տաքացման պայմաններում:

Ջրածնի մթնոլորտում, ալկալիական մետաղները տաքացնելիս, առաջացնում են հիդրիդներ, որոնք հեշտությամբ հիդրոլիզվում են:

Օրինակ2Na + H2= 2NaHNaH + H2O = NaOH + H2

Հիդրիդները սպիտակ, պինդ իոնական բյուրեղավանդակով միացություններ են` նման քլորիդներին:

Նատրիումի հիդրիդ բյուրեղավանդակը

Ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից առաջանում է ալկալի և անջատվում է ջրածին.

 

2Na + 2H2O = 2NaOH + H2↑

 

Նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ

  

Աղբյուրները

Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015