ԶԵԿՈՒՑՈՒՄ
Ուսուցման մատչելիությունը և դժվարությունը
:Այս խոսքերը պատկանում են 17-րդ դարի չեխ մեծ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկուն,որը առաջինը դրեց ուսուցման մեջ մատչելիության պրոբլեմը:Հենց նաառաջ քաշեց մի կարևոր սկզբունք`մատչելիության սկզբունքը,և առաջարկեց պրոբլեմի այնպիսի լուծում,որն այսօր էլ շատ բաներում չի կորցրել նշանակությունը:Մատչելիության կանոնների նրա ձևակերպումները`հեշտից դեպի դժվարը,հայտնիից դեպի անհայտը,պարզից դեպի բարդը,մոտիկից դեպի հեռուն դարձել են մանկավարժական աքսիոմաներ: Մատչելիության սկզբունքի էության խիստ կարևորության և գործնականում ուսուցման ժամանակ նրա իրականացման ուղիների մասին շատ է ասվել:Սակայն մատչելիության պրոբլեմը շարունակում է մնալ հրատապ:Դա պատկանում է մանկավարժական այն պրոբլեմների թվին,որոնք նորից ու նորից են ծագում դպրոցի պատմական զարգացման ընթացքում,կրթության բովանդակության փոփոխության,ուսուցման մեթոդներիկատարելագործման պայմաններում:Նորից ու նորից հարկ է լինում հասարակության պահանջները հարաբերակցել աճող սերնդի կրթության,սովորողների հնարավորությունների,նրանց ուսուցման ու դաստիարակության պայմանների հետ: Ժամանակակից փուլում ուսուցման մատչելիությունը իրենից ներկայացնում է կոմպլեքս պրոբլեմ,որի հետազոտման հարցերով զբաղվում են գիտության տարբեր բնագավառների մասնագետները:Հոգեբանները հետազոտում են սովորողների հոգևոր հնարավորություն-ները,ուսման օրինաչափությունները:Նրանց կողմից շատ բան է արված ուսուցման ընթացքում ծագող դժվարությունների` մտածելու դժվարության,հիշելու դժվարության բնույթը բացահայտելու համար:Ուսումնասիրվել ենգիտելիքներին և ունակություններին տիրապետելու դժվարությունները,որ կրում են տարիքային տարբեր խմբերի սովորողները,ցույց են տրվել դժվարությունների հաղթահարման ուղիները,որոնք թույլ են տալիս դժվար նյութը դարձնել մատչելի:Անհրաժեշտ է նաև վերլուծել այն դժվարություն-ները,որոնք հարուցում է նրանց կողմից դպրոցում ուսումնասիրվող նյութը:Այս խնդիրները կատարում են մեթոդիստները և դիդակտները:
Մատչելիությունը`դժվարության չափանիշ: Մատչելի է համարվում ուսուցման պրոցեսի այն բովանդակությունը,որը սովորողների համար առաջացնում է հաղթահարելի դժվարություններ:Անշուշտ,մատչելի կարելի է համարել և այն նյութը,որը չի առաջացնում ոչ մի դժվարություն:Դպրոցն ավարտելուց հետո առօրյա կյանքը դպրոցի շրջանավարտին մշտապես կկանգնեցնի դժվարությունների առջև,առանց որոնց հնարավոր չէ ոչ մի ակտիվ գործունեություն:Դպրոցը պետք սովորեցնի հաղթահարել դրանք:Առանց դժվարություն-ների հաղթահարման տեղի չի ունենա նաև մտավոր զարգացում: Կրթության բովանդակությունը,որը մեր օրերում աճող սերունդը պետք է յուրացնի դպրո-ցում,որպեսզի պատրաստ լինի կատարելու իր առջև դրված խնդիրները,ևս դժվարություն-ներ է պարունակում:Մատչելիությունը դիդակտիկայում սահմանվում է որպես դժվարության չափանիշ:Բայց ի՞նչ հասկանալ դժվարություն ասելով և ինչպե՞ս սահմանել նրա չափը: Ամենաընդհանուր առումով դժվարությունը խզումն է ուսուցման պրոցեսի հիմնական հակասության արտահայտությունն է`հակասություն այն նորի,որը պետք է ընկալեն աշակերտները,այն խնդիրների,որոնք պետք է վճռեն նրանքև նրանց ունեցած գիտելիքների պաշարի ,պատկերացումների,նրանց ներկայացվող խնդիրները լուծելու կարողություն-ների միջև:Ուսուցման պրոցեսի առաջադրած խնդիրները պետք հասկանալի լինեն սովորողներին և լուծելի նրանց ուժերի որոշ լարման դեպքում: Ուսուցման դժվարությունների հաղթահարումը նպաստում է դպրոցականների ընդհանուր զարգացմանը,որը պահանջում է հոգեկան ողջ ուժերի ակտիվ աշխատանք, ընդունակությունների մոբիլիզացում,իսկ ընդունակությունները զարգանում են գործունեության ընթացքում:Դա կարևոր է նաև սովորողների դաստիարակության համար: Ուսուցման պրոցեսը ճիշտ կազմակերպելու դեպքում դժվարությունների հուզաապրու-մայնությունը որպես հաջողության հասնելու ճանապարհի խոչընդոտ,խթանում են իմացական ակտիվությունը և ինքնուրույնությունը,նպաստում անձնավորության այն հատկանիշների ձևավորմանը,որոնք բնութագրում են մարդու վերաբերմունքը գործունեության և իր նկատմամբ որպես գործունեության սուբյեկտի:Դրանք հիմնականում այնպիսի հատկանիշներ են,ինչպես աշխատասիրությունը /դժվարություններ հաղթահարելու համար ուժերը լարելու պատրաստակամություն/ և ինքնաքննադատակա- նությունը /իր հնարավորություններն ու հաջողությունները գնահատելու պատրաստակա-մություն/: Այսպիսով,դժվարությունները ոչ միայն անխուսափելի են ուսուցման մեջ,այլև անհրաժեշտ են մանկավարժորեն:Դրանց հաղթահարումը շարժում է ուսուցման ընթացքը,նպաստում սովորողների զարգացմանը և դաստիարակությանը: Իսկ դժվարության չափը գտնելու համար ուսուցիչը պետք է իմանա,թե ինչն է ուսուցման պրոցեսում դժվարություն առաջացնում և այն կարգավորել կարողանա:Այլ կերպ ասած,ուսուցիչը պետք է իմանա դժվարության աղբյուրները և նրա մակարդակը փոխելու միջոցները:
Ուսուցմսն դժվարությունների աղբյուրները: Դժվարության աղբյուրները արմատավորված են ուսուցման պայմանների մեջ:Այդ պայմաններից հիմնականն են համարվում. 1. բարդությունը և ուսումնական առարկաների բովանդակության ծավալը 2. սովորողների պատրաստվածության մակարդակը այդ բովանդակության յուրացման համար Նշանակություն ունեն նաև այլ պայմաններ,օր.`այս կամ այն նյութի յուրացման համարհատկացված ժամանակի անբավարարությունը,մեթոդների անհամազորությունը ուսուցման նպատակներին: Ուսումնական առարկաների բովանդակության բարդությունը պահանբովանդակության բարդությունը պահանջում է,որպեսզի տվյալ նյութի յուրացման ժամանակ իրականացվեն ճանաչողական գործունեության մի շարք տարբեր քայլեր:Իմացական գործունեության քայլերն են,օր.`բնության երևույթների դիտումները,առարկաների համեմատումը, գործողության կանոնների մտաբերումը,եզրակացությունների ձևակերպումները և այլն: Ուսումնական առարկաների բովանդակության դժվարության վրա ազդող մյուս օբյեկտիվ հատկությունը նյութի ծավալն է,այսինքն,ուսումնասիրվող հասկացությունների, փաստերի,օրենքների քանակը:Ծավալը նույնպես որոշում է ճանաչողական գործունեու-թյան քայլերի քանակը և ծավալը,ինչպես և բարդությունը,ազդում է ժամանակի ծախսումների վրա:Սովորողների անբավարար պատրաստվածության դեպքում ուսուցման ընթացքը երկարում է,քանի որ նյութի վրա աշխատելիս հարկ է լինում յուրացնել այն բոլորը,ինչ պակասում է նրանց պատրաստության մեջ.դրանով ավելանում է իմացության քայլերի քանակը: Սովորողների անպատրաստ լինելը դժվարության հիմնական աղբյուրներից մեկն է: Սովորողների անպատրաստությունն արտահայտվում է գիտելիքների ինչպես փաստական,այնպես էլ տեսական անբավարար պաշարի,պատկերացումների անբավարար շրջանակի,գիտելիքների համակարգի բացակայության,կարողությունների և հմտությունների,ճանաչողական գործունեության և ստեղծագործական փորձի բացակայության մեջ: Ուսուցման դժվարությունների աղբյուր է հանդիսանում նաև ուսուցիչների և աշակերտների կողմից չօգտագործվող աշխատանքի այնպիսի մեթոդները,որոնք չեն կարող ապահովել նյութի բովանդակության լիարժեք տիրապետումը,նաև գործունեության եղանակների տիրապետումը:
Դժվարության կարգավորումը: Որոնք են դժվարությունների կարգավորման ուղիները: Սովորողների պատրաստվածությունը ինչպես համապատասխանեցնել բովանդակության ծավալի և բարդության ու ունեցած ժամանակի հետ: Այս հարցերի պատասխանները որոնելով`անհրաժեշը է տարբերել ժամանակի մեջ ուսումնական առարկայի բովանդակությունը որոշող ծրագրերի դժվարության մակարդակը,դասագրքերի մակարդակը,որոնք ծավալում են ծրագրերի նյութը և բացահայտում դրա վրա աշխատելու մեթոդիկան,դասի ժամանակ ուսուցչի կողմից կազմակերպված ուսուցման պրոցեսի դժվարության մակարդակը:
Ծրագրերը պետք բէ սահմանեն բովանդակության այնպիսի հաջորդականություն,որն ապահովի բարդության նպատակաուղղված և աստիճանական ավելացում:Դա անհրաժեշտ է սովորողների իմացական ուժերի հաջող զարգացման,նրանց պատրաստվածության մակարդակի պլանաչափ բարձրացման համա,առանց որի դպրոցականները չեն կարող յուրացնել ժամանակակից մշակույթի խիստ բարդ բովանդակությունը:Դժվարության լուրջ աղբյուր է հանդիսանում ծրագրերի բովանդակության բարդության աստիճանական աճի բացակայությունը: Նյութի ծավալի և նրա բարդության միասնական կարգավորումը ծրագրեր կազմողների խնդիրն է:Դա նաև պրոբլեմ է դպրոցական դասագրքերի համար:Դասգրքերի համար գլխավորը նյութի այնպիսի զարգացումն է,որպեսզի ոչ միայն օգտագործվի սովորողների առկա պատրաստությունը,այլև այն շարունակ նոր մակարդակի բարձրացվի:Դասագիրքը կոչված է ուսուցչին և սովորողներին մատուցել գործունեության այն մոդելը,որը կապահովի ինչպես դպրոցականների կողմից գիտելիքների և կարողությունների լիարժեք յուրացումը,այնպես էլ նրանց ուժերի և ընդունակությունների զարգացումը:Այդ մոդելը համապատասխանում է այս կամ այն տարիքի սովորողների հնարավորությունների մասին պատկերացմանը:Ուսուցիչների խնդիրն է ստեղծագործաբար օգտագործել այդ մոդելը,հաշվի առնելով դպրոցականների պատրաստվածության կոնկրետ մակարդակը: Ուսուցչի աշխատանքի մեջ գլխավոր ուղղությունը ուսուցման մատչելիության ապահովման գործում սովորողների դժվարությունների ուսումնասիրությունն է և ուսուցման այպիսի պրոցեսի կազմակերպումը,որը թույլ է տալիս հաղթահարել այդ դժվարությունները և օգտագործել դրանք դպրոցականների զարգացման և դաստիարակության համար: Դժվարության կարգավորումը,որն իրակացվում է դասագրքեր ու ծրագրեր կազմողների կողմից`ըստ նրանց հնարավորությունների,օգնում է բարելավելու ուսուցման պայմանները:Բայց դա բավարար չէ:Անհրաժեշտ է հասնել ուսուցման պրոցեսում այնպիսի մակարդակի հաստատման,որը տվյալ պայմաններում տալիս է առավելագույն արդյունք: Ուսումնական յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը առանձնահատուկ է,առանձնահատուկ են նաև նրա բարդության հատկանիշները:Ուսումնական առարկաների բովանդակության բարդությունը գնահատելիս անհրաժեշտ է տարբերել նրա 2 տեսակետ`կառուցվածքային և բովանդակային: Կառուցվածքային բարդությունը բնութագրում է ուսումնասիրվող օբյեկտի կառուցումը` տարրերի քանակը նրանում,դրանց բազմազանությունը,դրանց միջև եղած կապերը: Բովանդակային բարդությունը բնութագրում է ուսումնական առարկայի նյութի որակական կողմը,մասնավորապես գիտելիքների համակարգի հեռացածությունը առօրեական,կենցաղային պատկերացումներից:Ուսումնական մի շարք առարկաներում բովանդակային բարդությունը կապված է նրանց տեսականության,մյուսներում` նրանց պատկերավորության հետ:Այն դժվարություններ է հարուցում նրանով,որ պահանջում է իրականացնել ճանաչողական գործունեության այնպիսի քայլեր,որոնք չեն եղել սովորողների փորձի մեջ:
Այսպիսով,ուսուցման մատչելիությունը կապված է սոցիալական երևույթների լայն շրջանի հետ:Սրան են վերաբերում ոչ միայն ուսուցիչների ուսուցանող և դաստիարակող գործունեությունը դասարանից դուրս,այլև արտադպրոցական աշխատանքները,ծնողների ազդեցությունը,ընտանիքի կուլտուրական և բարոյական մակարդակը:Պարզ է,եթե ծնողները հետաքրքրվում են իրենց երեխաների դպրոցական պարապմունքներով,նրանց հետ այցելում են թանգարաններ,թատրոններ,երեխաների հետ քննարկում են տեսածը,նրանց հետ զբաղվում են տուրիզմով,սպորտով,ապա դպրոցականների մտահորիզոնը ընդլայնվում է,և դա ազդում է նրանց պատրաստվածության վրա: Շատ բան է կախված և նրանից,թե որքանով է հաջողվում դպրոցական առարկաները կապել սովորողների մտահորիզոնի հետ:Համակարգված կրթությունը չի կարող առարկայական չլինել,և դպրոցում յուրաքանչյուր առարկա ինչ-որ չափով առանձնացված է ,պարփակված իր մեջ:Բայց պետք է այնպես սովորեցնել,որպեսզի ամբողջությամբ կյանքի և մշակույթի հետ յուրաքանչյուր առարկայի իրական կապը հայտնագործություն լինի սովորողների համար:Խնդիրն այն է,որպեսզի երեխաների արտադպրոցական գործունեությունից սահմանազատված ուսումնական առարկան կապվի նրանց կյանքի հետ,վերականգնվի նրա կապը պրակտիկ գործունեության հետ:Դրան կարելի է հասնել ինֆորմացիայի ժամանակակից աղբյուրներ օգնությամբ:Խորհուրդ է տրվում սովորողներին առաջարկել այնպիսի առաջադրանքներ,որոնք պահանջում են օգտագործել ՏՏ, գիտահանրամատչելի գրականություն: Շատ բանի կարող է հասնել ուսուցիչը,ղեկավարելով սովորողների ընթերցանությունը:Որպեսզի բարձրանա դպրոցականների պատրաստվածությունը ուսման նկատմամբ,կարևոր է նրանց մեջ մշակել իրենց համար մատչելի գիտահանրա- մատչելի գրականություն կարդալու պահանջմունք և սովորույթ:Նման սնունդ տալով աշակերտների ճանաչողական ակտիվությանը.բավարարելով նրանց անհատական հետաքրքրությունները,օգնում է դպրոցական դասընթացը կապելու լայն ոլորտի գաղափարներին,կյանքի երևույթներին,գիտության փաստերին:Շատ ուսուցիչներ կուտակել են նման աշխատանքի փորձ: Իմ խնդիրն էր ցույց տալ դժվարություների աղբյուրները ուսուցման մեջ և այն,թե դասի ժամանակ ինչպես է ձեռք բերվում դժվարության անհրաժեշտ չափը ծրագրերի և դասագրքերի մակարդակով:Ուսուցիչը պետք է ձգտի այն բանին,որպեսզի դժվարությունները հաղթահարվեն,որպեսզի դրանց հաղթահարումը ծառայի դպրոցականների համակողմանի զարգացման և դաստիարակության գործին: