СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց եկեղեցու պատմություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

ՀԵՊ օլիմպիադա մարզային փուլ 8-րդ դասարան

Просмотр содержимого документа
«Հայոց եկեղեցու պատմություն»

«Հայոց եկեղեցու պատմություն»-2015

8-րդ դասարան /տևողությունը 120 րոպե/

N 1-8

Ընտրովի պատասխանով առաջադրանքներ



1. Ո՞ր քաղաքում ծնվեց Հիսուս Քրիստոս. (0,5 միավոր)

1) Երուսաղեմում

2) Նազարեթում

3) Բեթղեհեմում

4) Սամարիայում



2. Նվիրապետական քանի՞ աստիճան ունի Հայ առաքելական եկեղեցին. (0,5 միավոր)

1) 7

2) 9

3)10

4) 12



3. Ո՞վ հաջորդեց Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական գահին. (0,5 միավոր)

1) Վրթանեսը

2) Արիստակեսը

3) Հուսիկը

4) Գրիգորիսը



4. Որտե՞ղ հրավիրվեց Հայոց առաջին ազգային-եկեղեցական ժողովը. (0,5 միավոր)

1) Արտաշատում

2) Շահապիվանում

3) Վաղարշապատում

4) Աշտիշատում



5. Ու՞մ ջանքերով 1203 թ. Սսում հրավիրվեց եկեղեցական ժողով. (0,5 միավոր)

1) Հովհաննես Զ կաթողիկոսի և Լևոն 2-րդ թագավորի

2) Դավիթ Քոբայրեցի և Գրիգոր Տուտեորդի վարդապետների

3) Հեթում 1-ին թագավորի և Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի

4) Բարսեղ Բ Անեցի կաթողիկոսի և Սարգիս Զաքարյանի

6. Հայոց ո՞ր կաթողիկոսը Անիում ձեռնարկեց Ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված եկեղեցու կառուցումը. (0,5 միավոր)

1) Պետրոս Գետադարձը

2) Սարգիս Ա Սևանցին

3) Խաչիկ Ա Արշարունին

4) Անանիա Ա Մոկացին

7. Ո՞ր թվականին հայրապետական աթոռը տեղափոխվեց Հռոմկլա. (0,5 միավոր)

1) 1114 թ.

2) 1113 թ

3) 1066 թ

4) 1149 թ.

8. Ո՞վ էր Գրիգոր Վկայասերին աթոռակից կաթողիկոսը. (0,5 միավոր)

1) Բարսեղ Ա Անեցին

2) Գրիգոր Գ Պահլավունին

3) Խաչիկ Բ Անեցին

4) Գրիգոր Զ Ապիրատը

N 9-12

Կառուցված պատասխանով առաջադրանքներ



9. Հայտնի եկեղեցական գործիչ, պատմագիր Ստեփանոս Օրբելյանը գրեց իր նշանավոր պոեմը,որտեղ բաղձանք էր արտահայտում Վաղարշապատում վերականգնված տեսնելու : (1 միավոր)

10. ------------------- -------------------------------ը Լուսավորչի տոհմից վերջին կաթողիկոսն է:

(1միավոր)

11. 1114 թ. Շուղրի Կարմիր վանքի ժողովը հաստատեց, որ կաթողիկոսի ընտրությունը պետք է կատարվեր Հայաստանի նշանավոր չորս եկեղեցական աթոռների համաձայնությամբ: Դրանք են`Արտազ, Տաթև, Բջնի, --------------------------------------------- :

(1միավոր)

12.------------------------------------------------------------------ և Սյունյաց Մարիամ իշխանուհու նվիրատվությամբ կառուցվում են Սևանի կղզու Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները, որոնք կանգուն են մինչև օրս:

(1միավոր)



N 13-14

Համապատասխանեցում պահանջող առաջադրանքներ`յուրաքանչյուրը 4 փաստից

13. Ժողովները համապատասխանեցնել տարեթվերին. (1միավոր)

1


2


3


4


1. Արտաշատի ժողովը ա. 719 թ.

2. Եփեսոսի տիեզերաժողովը բ. 855 թ.

3. Դվինի ժողովը գ. 450 թ.

4. Շիրակավանի ժողովը դ. 431 թ.





14 .Նշված տոները համապատասխանեցնել տոնակատարության օրերին. (1միավոր)

1


2


3


4


1. Ս. Ծնունդ ա. ապրիլի 7

2. Տյառնընդառաջ բ. Զատկին հաջորդող 40-րդ օրը

3. Ավետում գ. հունվարի 6

4. Համբարձում դ. փետրվարի 14

ե. օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը





N 15-16

Ժամանակագրական հաջորդականության իմացություն պահանջող

առաջադրանքներ`յուրաքանչյուրը` 5 փաստից



15. Հայոց կաթողիկոսների անունները դասավորել ըստ նրանց գահակալման ժամանակագրական հաջորդականության. (1 միավոր)

1


2


3


4


5


ա. Հովհան Գ Օձնեցի

բ. Ներսես Բ Բագրևանդացի

գ. Մովսես Բ Եղիվարդեցի

դ. Հովհաննես Մանդակունի

ե. Գյուտ Արահեզացի

16. Եկեղեցիների անունները դասավորել ըստ նրանց կառուցման հաջորդականության. (1 միավոր)

1


2


3


4


5


ա. Զվարթնոցի տաճար

բ. Անիի Կաթողիկե Մայր տաճար

գ. Աղթամարի Ս. Խաչ

դ. Էջմիածնի Մայր տաճար

ե. Կարսի Կաթողիկե եկեղեցի





N 17

Աշխատանք սկզբնաղբյուրով (2 միավոր)

17. Կարդալ մեջբերված հատվածը և պատասխանել հարցերին.

, մյուսը՝ :

1) Ու՞մ աշխատությունից է հատվածը: (1 միավոր)





2) Ու՞մ մասին է խոսքը: (1 միավոր)



N 18-19

Տերմինների,հասկացությունների,պատճառահետևանքային կապերի,փաստերի իմացություն և խմբավորում պահանջող առաջադրանքներ` 2 ճիշտ պատասխանով



18. Նշվածներից ո՞ր երկու ձեռնարկումներն է իրականացրել Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը. (2 միավոր)

1) Կաթողիկոսարանը տեղափոխում է Կարս

2) Վերականգնում է Սյունյաց մետրոպոլիտությունը:

3) Նորոգում է Արգինայի կաթողիկոսարանը, այստեղ կառուցում է Կաթողիկե եկեղեցի`

հրավիրելով Տրդատ ճարտարապետին:

4) Նրա միջնորդությամբ կանխվում է Գագիկի և Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ

Բագրատունու ռազմական բախումը:



5) Նրա կարևոր ձեռնարկներից էր Անտիոքում և Կիլիկիայի Տարսոն քաղաքում հայկական թեմերի հիմնումը:



19. Թվարկվածներից ո՞ր երկուսը չեն եղել Հայոց կաթողիկոս. (2 միավոր)

1) Ներսես Շնորհալի



2) Գրիգոր Տաթևացի

3) Հովսեփ Վայոցձորեցի

4) Գրիգոր Նարեկացի

5) Կոմիտաս Աղցեցի

20. Շարադրանք (2 միավոր)

Հիմնավորել կաթողիկոսական աթոռը Սսից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտությունը: Պատմական ի՞նչ նշանակություն ունեցավ Հայոց կաթողիկոսական աթոռի վերահաստատումն Էջմիածնում: