Առարկա` Աշխարհագրություն
Դասարան` 8-րդ
Տևողություն` 45 րոպե
Թեմա հին՝ Ավստրալիա և Օվկիանիա. Ընդհանուր աշխարհագրական ակնարկ
նոր՝ Ավստրալիայի Միություն ( Ավստրալիա) . Ընդհանուր աշխարհագրական ակնարկ
Դասի նպատակը՝ Կիմանան Ավստրալիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները
Կկարողանան բացատրել ռեսուրսների բազմազանությունից կախված երկրի զարգացման առանձնահատկությունները
Կրթական հիմնական խնդիրները՝ Ծանոթացնել Ավստրալիայի աշխարհագրական դիրքին, բնական պայմաններին և ռեսուրսներին, տնտեսության ճյուղային կառուցվածքին:
Մեթոդներ և մեթոդական հնարներ՝ զրույցի մեթոդ, մտագրոհ, անհատական աշխատանք, դիտում, վերլուծություն:
Անհրաժեշտ պարագաներ.
Գրքեր, ուրվագծային քարտեզներ, գրիչներ, տետրեր, համակարգիչ, կավիճ, գրատախտակ, պաստառ, աշխարհի ֆիզիկական և քաղաքական քարտեզներ:
Դասի ընթացքը՝ խթանում. ֆրոնտալ հարցում .
1.Ներկայացնել Ավստրալիայի և Օվկիանիայի աշխարհագրական դիրքը:
2. Ինչպիսի՞ն է Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհները:
3.Բնութագրել Ավստրալիայի բնակչությունը:
4.Ինչպե՞ս և ովքե՞ր հայտնագործեցին Ավստրալիան:
Յուրաքանչյուր աշակերտի պատասխանից հետո անհատական աշխատանքի կատարում՝ խնդիրների լուծում ըստ մակարդակների.
1. Բն. թ. – 560000 մարդ 2. Բն. թ. – 4000000 մարդ
Ռ.շ. – 8000 տ/մ Ծն. - 10 պրոմիլ
Ծն.- 5 պրոմիլ Մահ.- 6 պրոմիլ
Մահ.- 3 պրոմիլ Տար.- 60000 քառ. կմ
Բն. թ. 1 տարի անց- ? Բն. թ. 1 տարի անց- ?
Պաշ. -? Բն. խտ.- ?
3. Բն. թ. – 36000000 մ. 4. Բն. թ. -8500000 մ.
Եկ. - 80000 մ. Տար. - 600000 քառ. կմ
Գն. -30000 մ. Բն. աճ -4 պրոմիլ
Բն. աճ. -4 պրոմիլ Եկ. - 36000 մ.
Տ
ար. 60000 քառ. կմ Գն. - 18000 մ.
Բն. թ. 1 տարի անց- ? Բն. թ. 1 տարի անց- ?
Բն. խտ.- ? Բն. խտ.- ?
5. Բն. թ. -6700000 մ 6. Բն. խտ. - 60 մ/ քառ. կմ
Տար. - 3000 քառ. կմ Տար. - 8000 քառ. կմ
Բն. խտ. - ? Բն. թ. -?
Իմաստավորում՝ Սահիկի ցուցադրությանը զուգահեռ, զրույցի մեթոդով կապել հին ու նոր դասերն իրար : Բացատրել Ավստրալիայի բնակչության խտության, ուրբանիզացման մակարդակի, բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները, տնտեսության ճյուղային կառուցվածքը:
Կշռադատում՝ Մտագրոհի մեթոդով գրատախտակիրն քարտեզագրել Ավստրալիա տերմինը, յուրաքանչյուր աշակերտ ներկայացնի նոր դասից այն ինչ հասկացավ և յուրացրեց: Երրորդ մակարդակի աշակերտներին հանձնարարվի դասագրքից գտնել հետևյալ թվերին վերաբերող հասկացությունների բացատրությունները: 3 մ/ քառ. կմ, 90%, 80%, 60 %, 1/3 30-40 հազ. տարի առաջ:
Գնահատում և գնահատականի պարզաբանում
Տնային աշխատանք՝ Պատմել դասը, աշխատանք ուրվագծային քարտեզներում: