СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաքուր նյութերի և խառնուրդների ուսումնասիրում

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Բոլոր նյութերն ըստ մաքրության աստիճանի բաժանվում են երկու խմբի՝ մաքուր նյութեր և խառնուրդներ:

Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:

Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: Ուղղակի  այդ մասնիկների թիվն այնքան քիչ է, որ չի ազդում տվյալ նյութի հատկությունների վրա:

Մաքուր նյութեր են՝ կերակրի աղը, ծծումբը, ֆոսֆորը և այլն:

    

Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի մեխանիկական համակցություններ են, որոնցում յուրաքանչուր նյութ պահպանում է իր բաղադրությունը, կառուցվածքը, ուստի և իրեն բնորոշ հատկությունները, որոնք էլ միաժամանակ կարող են ազդել խառնուրդի ընդհանուր հատկությունների վրա:

Խառնուրդները լինում են համասեռ ու անհամասեռ:

Համասեռ խառնուրդներում խառնուրդ առաջացնող նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում:    

Համասեռ խառնուրդների օրինակներ են՝ աղաջուրը, շաքարաջուրը, օդը, նավթը:

Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: Բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են, օրինակ՝ օդը, ջուրը, հողը, քարերը և այլն: