СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրցամաքներ և աշխարհամասեր»

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

 

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

  

 

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

  • Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Չնայած օվկիանոսների միասնականությանը, դրանք միմյանցից տարբերվում են իրենց չափերով և ջրի բազմաթիվ ֆիզիկական ու քիմիական ցուցանիշներով: Այդ տարբերությունների և ցուցանիշների ուսումնասիրությունն էլ հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության դասընթացի ուսումնասիրության խնդիրներից մեկը:

Ինչպես տեսնում ենք նկար 2-ից, խոշորագույն օվկիանոսը Խաղաղն է, որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի տարածքի գրեթե կեսը: Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, որն իր հերթին մոտ 2 անգամ փոքր է Խաղաղ օվկիանոսից: Մեծությամբ երրորդ և չորրորդ օվկիանոսներն են համապատասխանաբար Հնդկականը և Հյուսիսային Սառուցյալը:

 

Օվկիանոսների տարածքները ըստ նվազող հաջորդականության 

 

 

 

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:



  • Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:

Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

 

Հայտնի է նաև, որ ներկայիս մայրցամաքները միլիոնավոր տարիներ առաջ միավորված են եղել մեկ միասնական Պանգեյ մայրցամաքում, որի տրոհման արդյունքում առաջացել են Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև տարածվել է Թետիս օվկիանոսը: Հետագայում Լավրասիա մայրցամաքից առանձնացել են Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքները, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները:

 

Միասնական Պանգեյ մայրցամաքի տրոհումը ժամանակակից մայրցամաքների

  

 

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:

 

Երկրագնդի մայրցամաքները

 

 

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին (տարածվում է հյուսիսային լայնության 1̊ 16′ և հյուսիսային լայնության 77̊ 43′ կոորդինատների միջև, ինչպես նաև արևմտյան երկայնության 9̊ 29′ և արևելյան երկայնության 169̊ 39′ միջև): 

 

Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:

 

Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, որոնք ամբողջովին տարածվում են արևմտյան կիսագնդում, սակայն Հարավային Ամերիկայի հյուսիսով է անցնում հասարակածը, հետևաբար այն տարածվում է և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

 

Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:

 

Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:

 

Մայրցամաքների դիրքը հիմնական զուգահեռականների և միջօրեականների նկատմամբ

 

 

Աշխարհամասերը նույնպես ցամաքի խոշոր միավորներ են, սակայն դրանց առանձնացման հիմքում դրված են այլ սկզբունքներ, ինչպես օրինակ Եվրոպացիների կողմից դրանց ճանաչման պատմական գործընթացը, մշակութային և տարածական ընդհանրությունները և տարբերությունները և այլն, ինչի շնորհիվ աշխարհամասերի և մայրցամաքների սահմանները տարբերվում են: Մասնավորապես Եվրոպացիների կողմից հնուց ի վեր ճանաչված տարածքները՝ Եվրոպա, Ասիա և Աֆրիկա աշխարհամասերը ընդունված է անվանել Հին Աշխարհ, իսկ հետագայում հայտնաբերված մայրցամաքները և աշխարհամասերը՝ Ամերիկան, Ավստրալիան և Օվկիանիան, ինչպես նաև Անտարկտիկան՝ Նոր Աշխարհ

 

Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:

 

Մայրցամաքները և աշխարհամասերը

 

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:

 

Աշխարհամասերը

 

 

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը: