Տեղափոխություն
Ուսուցում-հեռավար, տեղեկատվական դաս և նոր գիտելիքի սովորում:
Նպատակը– նոր գիտելիքի հաղորդում առարկայի նոր բաժնի վերաբերյալ: Կազմակերպչական մաս , 5 րոպե, նոր նյութի հաղորդում 15ր---զրույց, բացատրություն,տեսասահիկներ, ամրապնդում ----20ր օրինակներ, առաջադրանքներ, աշխատանք գրքի հետ, տնային աշխատանքի հանձնարարում 5ր:
Մի քանի օրինակների միջոցով բացահայտել նոր նյութը, կատարել եզրահանգումներ և սահմանել:
օրինակ՝ Տրված են դասագրքի 4 հատորներ: Քանի՞ եղանակով է հնարավոր կատարել բոլոր տեղափորությունները: ԻՆ՞չ է տեղափոխությունը---- դա n տարրերի որևէ դասավորությունն է շարքով :
Տվյալ դեպքում մեր խնդրում 4 տարրերի դասավորությունն է շարքով, արդյունքում ստացվեց 24, այսինքն՝ 1, 2. 3, 4 թվերի արտադրյալն է, այսինքն ՝ 4!=1x2x3x4 ֆրանսերեն՝ permutation- տեղափոխություն և նշանակել են՝P տառով:
n!=1x2x3x4x…n n պատկանում է N:
Ստացած գիտելիքի ամրապնդում: 425գ,դ 426, 427 վարժությունների օգնությամբ ամրապնդել ստացած գիտելիքը, կատարել պատասխանների վերլուծություն և արդյունքների գնահատում: Աշխատանքը կատարել ինքնուրույն:
Տնային աշխատանքի հանձնարարում 425ա,բ, 430
Դասի ընթացքը
Ուսուցում---Նոր հասկացության ներմուծում խաղային օրինակի միջոցով: Մեկ , երկու ինքնուրույն փորձից հետո կատարել եզրակացություն գրել համապատախան բանաձևը, որից հետո ձևակերպել, թե ինչ է տեղափոխությունը, ինչպես են հաշվում և ինչ տառով են նշանակում:
Զարգացում--Կատարել հետազոտություն և հայտնագործություն: Ներմուծել ֆակտորիալի հասկացությունը և բացատրել նրա դերը: Բերել օրինակներ առօրյա կյանքից, որտեղ կարելի է կատարել բազմաթիվ տեղափոխություն-ներ և հաշվել նրանց քանակը՝ ստուգելով բանաձևի ճշմարտությունը: Տալ տարաբնույթ բանավոր խնդիրներ՝ զարգացնելով նրանց մտավոր կարողութ-յունները:
Դաստիարակչական--- ներշնչել վստահություն և ինքնուրույն աշխատելու կարողուոթյուն:
Կատարել դասի արդյունքների գնահատում և տնային աշխատանքի հանձնարարում:
1
3
4
2
3
2
1
4
3
1
4
2
1
2
4
3
4
3
1
2
1
3
4
2
3
2
4
3
2
1
4
1
4
3
2
1
2
3
1
4
1
4
3
2
1
4
3
2
2
3
1
4
3
1
4
1
2
4
3
2
3
1
4
2
1
4
3
3
4
2
2
1
2
3
1
4
1
4
4
2
3
3
1
2
1
3
4
2
3
4
1
2
1
3
2
4
Կարգավորություններ
Զուգորդություններ
Նպատակը--- ճանաչողություն--Նոր նյութի մատուցում, նոր հասկացությունների իմացություն: Կապ նախորդ թեմայի հետ:
Զարգացնող– Օգտագործել ստացած գիտելիքը նոր իրադրությունում,
պատճառահետևանքային կապեր, կատարել համեմատում:
Դաստիարակչական—համառություն, հետաքրքրություն, կամային որակների դաստիարակում:
Նշել տեղափոխությունների և կարգավորությունների նմանությունն ու տարբերությունը, կատարել եզրակացություն, տալ բանաձևային արտածումը:
Օրինակների միջոցով համոզվել, որ ստացված բանաձևը ճիշտ է բոլոր կարգավորությունների համար:
Պատկերներով ձևավորել գործողությունների արդյունքները:
Կազմակերպչական մաս 5 րոպե, փորձարարական , զարգացնող պատկերների միջոցով հասնել արդյունքների ձևավորման-- 20ր, արդյունքների ամփոփում, եզրահանգում,ամրապնդում, բանաձևի ներկայացում –10 ր, տնային աշխատանք –5 ր: տն. աշխ. 434ա,բ,գ; 435ա,բ,գ;
Բացատրել,թե բանաձևերը ինչպես կիրառել վարժություններ լուծելիս:
Դասի ընթացքը
Վերհիշել, թե ինչ է տեղափոխությունը և նրա բանաձևը: Օրինակի միջոցով ցույց տալ բոլոր հնարավոր կարգավորությունները, այսինքն, եթե 1 աղջկան հասնում է օր. Անի հյուրանոցի 1 տոմս, ապա II ին բաժին կընկնի մյուս հյուրանոցի տոմսը և այդպես շարունակ: Կազմել համապատասխան աղյուսակային շարք , հաշվել դրանց քանակը, այդ նույն աշխատանքը կատարել դրոշների հետ, հաշվել արդյունքները և կատարել համապատասխան եզրահանգումներ:
Ի՞նչ պարզվեց-- լսել յուրաքանչյուրի մեկնաբանությունը, կատարել հիմնավորում, ապացուցում և գրել համապատասխան բանաձևը: Արդյունքում ստացվեց, որ յոթ տարբեր գույներից եռագույն դրոշ կարելու համար անհրաժեշտ է ընտրության 7x6x5 տարբերակ, իսկ 6 մարդու միջև 2 տարբեր հանգստավայրերի տոմսերը բաժանելու քանակը 6x5: Այսպիսով՝ 7 տարրից երեքական կարգավորությունը 7,6,5 թվերի արտադրյալն է, իսկ 6 տարրից երկուական կարգավորությունը՝ 6,5 թվերինը, ուստի m տարրից երկուական կարգավորությունը կտրվի հետևյալ բանաձևով
=m(m-1) =m(m-1)(m-2)…(m-(k-1))
=m(m-1)(m-2)…(m-(m-1))
ֆրանսերեն arangement -կարգավորություն և նշանակում են Aտառով: Կարճ ժամակով տալ թեստային առաջադրանք և ստուգել ստացած գիտելիքի աստիճանը:
Նմանություններ և տարբերություններ
Երկուսն էլ կարգավորված դասավորություններ են՝ առանց թվանշանների կրկնության:
Տեղափոխությունը--- m տարրերի տեղափոխությունը այդ նույն տարրերի դասավորությունն է շարքով:
Կարգավորությունը---- m տարբեր տարրերից ընտրված k տարրերի ցանկացած կարգավորված հավաքածուներ են:
Զուգորդություն--- m տարրից k-ական զուգորդությունը այդ m տարրերից ընտրված k հատ տարրերի ցանկացած խումբ է:
K տարրից բաղկացած ցանկացած կարգավորություն կարելի է դիտարկել որպես զուգորդություն---- նմանություն
Տարբերությունը---եթե կարգավորությունում տարրերի տեղերը փոխվի , կստացվի նոր կարգավորություն, իսկ զուգորդությունը կախված չէ նրանում պարունակող տարրերի կարգից(հերթականությունից), քանի որ զուգորդությունը բազմության մեջ ենթաբազմությունների քանակն է, իսկ բազմության մեջ տարրերի տեղերը փոխելիս բազմությունը չի փոխվում:
,M տարրից k ական բոլոր զուգորդությունների քանակը նշանակում են
Ֆրանսերն՝ combination բառից:
= x , աստեղից = \
Գտնել , թե քանի եռագույն դրոշ կարելի է կարել 7 տարբեր կտորներից
6x5x7
Քանի՞ տարբեր եղանակներով 6 անձի մեջ կարելի է բաշխել երկու հանգստավայրերի տարբեր տոմսեր:
3
12, 13, 14, 15, 16
21, 23, 24, 26, 26 5X6=30
31, 32, 34, 35, 36
41, 42, 43, 45, 46
51, 52, 53, 54, 56
61, 62, 63, 64, 65
6
4
2
5
1
Հաշվել ինքնուրույն
840 35
2520 21
20160 28
Խնդիրների լուծում
Երեք խաղաքարտեր (B), (D), (K) խառնել և շուռ են տվել: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ խաղաքարտերը բացելուց հետո
ա) Նրանք կգտնվեն BDK հերթականությամբ
1\6
բ) Առաջին տեղում կգտնվի D-ն:
1\3
գ) Վերջին տեղում գտնվի D-ն
1\3
Խնդիր 440
- Հովհաննիսյանը և Ստեփանյանը այն յոթ ուսանողների ցուցակում են, որոնք միևնույն հնարավորությունն ունեն ստանալու երկու տարբեր մրցանակներից մեկը: Ինչ՞ի է հավասար հավանականությունն այն բանի, որ
- 1) Հովհաննիսյանը կստանա առաջին մրցանակ, իսկ Ստեփանյանը՝երկրորդ:
- Քանի որ Հովհաննիսյանին և Ստեփանյանին տրվում է կոնկրետ մրցանակներ, ուստի այս դասավորությունը 7ից 2ական կարգավորություն է, այսինքն 7x6=42 կարգավորություն:
- 2) Հովհաննիսյանը և Ստեփանյանը կստանան մրցանակներ:
- Քանի որ այստեղ չկա կոնկրետ դասակարգում, թե ով որ կարգի մրցանակ կստանա, նշանակում է ընդամենը 7 ից ընտրել 2 մրցանակակիրների, այսինքն դիտարկվածը զուգորդություն է: և ըստ բանաձևի 7x6: 2=21, իսկ հավանականությունը՝
3) Հովհաննիսյանը կստանա առաջին մրցանակ:
7 հոգուց ընտրվեց մեկը և տևվեց I կարգի մրցանակ: 7 ից 1 ի
հավանակնությունը կլինի
4) Հովհաննիսյանը կստանա մրցանակներից մեկը:
Ընտրվել է 7 հոգուց 1ը , որը հնարավորություն ունի ստանալու մրցանակներից որևէ մեկը, ուստի հավանականությունը կլինի
Ինքնագնահատման թերթիկ
Ստացա նոր գիտելիք
Սովորեցի
Ստացա հաճույք
Հուսահատվեցի
Զարմացա
Ոչինչ չհասկացա
Գնահատում
Բանավոր հարցման հիման վրա
Թեստային առաջադրանքի հիման վրա
Գրավոր հարցման հիման վրա
Ինքնուրույն, բազմաբնույթ, ծրագրավորում կատարած աշխատանքի համար
Խաղային հարցաշարի հիման վրա
Հմուտ ձևով տարաբնույթ կայքերից օգտվելու համար