СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

1.Մանկավարժական հետազոտության մեթոդաբանություն․ 2.Մանկավարժական հետազոտության իրականացման փուլերը

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«1.Մանկավարժական հետազոտության մեթոդաբանություն․ 2.Մանկավարժական հետազոտության իրականացման փուլերը»



Բովանդակություն

Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․էջ 3

1․ Մանկավարժական հետազոտության մեթոդաբանություն․․․․․․․․․․․էջ 4

2.Մանկավարժական հետազոտության իրականացման փուլերը․․․․․․էջ 9

3․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․էջ 14

4․ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․էջ 15












































Ներածություն



Մանկավարժական հետազոտական գործունեությունը սոցիալական կեցության ոլորտ է, հասարակական գիտակցության և աշխարհաճանաչողության յուրահատուկ ձև: Այդ ոլորտում առկա են իրականության արտացոլման տարբեր ձևեր` զգայական-էմպիրիկ ընկալում, գեղարվեստական- պատկերավոր արտացոլում և գիտական ճանաչողություն:

Մանկավարժական ցանկացած երևույթ կապված է այլ երևույթների հետ, դրանց միակողմանի ուսումնասիրումը, կարող ի սխալ եզրակացությունների հանգել: Նշված սկզբունքը հնարավորություն է տալիս ուսումնասիրվող երևույթը մոդելավորել և հետազոտել բազմաբնույթ կապերի ու հարաբերությունների հետ: Հետազոտվող հիմնախնդրի, գործընթացի, երևույթի նկատմամբ համալիր մոտեցումը ենթադրում է սահմանել բոլոր կապերն ու առնչությունները, հաշվի առնել արտաքին բոլոր ներգործությունները, բացառել պատահական գործոնները:

Աշխատանքի նպատակը մանկավարժական հետազոտության իրականացման փուլերի հաջորդականության ուսումնասիրությունն է:

Նպատակից ելնելով առաջ ենք քաշել հետևյալ խնդիրները.

1. Տալ մանակավարժական հետազոտության ընդհանուր նկարագիրը,

2.Վերլուծել մանկավարժական հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ առկա գրականությունը,

3.Բացահայտել մանկավարժական հետազոտության իրկանացման փուլերի հաջորդականությունը:











  1. Մանկավարժական հետազոտության մեթոդաբանություն


Մանկավարժական հետազոտությունը բարդ գործընթաց է,որի նպատակը մանկավարժական տարբեր երևույթների վերաբերյալ համակողմանի տեղեկատվության հավաքագրումն ու տեսական գիտելիքներին կիրառական նշանակություն տալն է:

Մանկավարժի համար կարևոր է իր պրակտիկ գործունեության վերլուծության, կատարելագործման, ինքնազարգացման, շարունակական կրթության համար գիտամանկավարժական տեսական գիտելիքներից օգտվելու կարողությունը: Հետազոտող ուսուցիչն իր աշխատանքում անխուսափելիորեն բախվում է դժվարությունների, որոննք տարաբնույթ պատճառներ ունեն` մանկավարժական տարբեր իրավիճակներում առաջացած դժվարություններ, անկանխատեսելի բախումներ դասավանդող-սովորող փոխհարաբերություններում և այլն: Նշված հիմնախնդիրները թելադրում են գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման, տեսական գիտելիքների համալրման անհրաժեշտություն[1]:

Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանության հիմնական գործառույթներն են`

  • Կանխորոշել և ուղղորդել հետազոտողի գիտահետազոտական

գործունեության հիմնական ուղղությունները:

  • Ապահովել ուսումնասիրվող գործընթացի կամ երևույթի վերաբերյալ

համակողմանի տեղեկատվության ստացումը:

- Նոր տեղեկատվությամբ հարստացնել մանկավարժության զինանոցը:

- Ապահովել մանկավարժագիտության եզրույթների և հասկացությունների

ճիշտ կիրառումը և համակարգումը:

- Ստեղծել տեղեկատվական համակարգ, հիմնված օբյեկտիվ փաստերի և

գիտական ճանաչողության տրամաբանական-վերլուծական միջոցների վրա:

Մանկավարժական հետազոտության մեթոդաբանության հիմնական հատկա-

նիշներն են.

  • Հետազոտության նպատակների որոշում`(հաշվի առնելով գիտության

զարգացման մակարդակը, պրակտիկայի պահանջները, արդիականությունը):


  • Հետազոտվող երևույթների ու գործընթացների ուսումնասիրումը, դրանց

փոխկապվածության, զարգացման ու ինքնազարգացման տեսանկյունից[2]:

  • Կրթադաստիարակչական հիմնախնդիրների դիտարկումը մարդու մասին

բոլոր գիտությունների տեսանկյունից:

- Մանկավարժական նոր մտածողությունը, տեսության և պրակտիկայի միջև

կապերի ամրակայումը, կողմնորոշումը դեպի գիտական նոր հայեցակարգերը,

ավանդական մտածողության և կարծրատիպերի հաղթահարումը:

Այսպիսով մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանությունը գիտական հետազոտության նպատակների, բովանդակության, մեթոդների հայեցակարգային ամբողջությունն է, որն ապահովում է մանկավարժական երևույթների ու գործընթացների վերաբերյալ օբեկտիվ, ճշգրիտ և համակարգային տեղեկատվության ստացում:

Մանկավարժական ցանկացած երևույթ կապված է այլ երևույթների հետ, դրանց միակողմանի ուսումնասիրումը, կարող ի սխալ եզրակացությունների հանգել: Նշված սկզբունքը հնարավորություն է տալիս ուսումնասիրվող երևույթը մոդելավորել և հետազոտել բազմաբնույթ կապերի ու հարաբերությունների հետ: Հետազոտվող հիմնախնդրի, գործընթացի, երևույթի նկատմամբ համալիր մոտեցումը ենթադրում է սահմանել բոլոր կապերն ու առնչությունները, հաշվի առնել արտաքին բոլոր ներգործությունները, բացառել պատահական գործոնները[1]:

Մանկավարժական հետազոտական գործունեությունը սոցիալական կեցության ոլորտ է, հասարակական գիտակցության և աշխարհաճանաչողության յուրահատուկ ձև: Այդ ոլորտում առկա են իրականության արտացոլման տարբեր ձևեր` զգայական-էմպիրիկ ընկալում, գեղարվեստական - պատկերավոր արտացոլում և գիտական ճանաչողություն[3]:

Մանկավարժական հետազոտություններն ըստ բնույթի և բովանդակության լինում են հիմնարար, կիրառական և մշակումներ: Հիմնարար հետազոտությունները նպատակաուղղված են գիտական հայեցակարգերի, մեթոդաբանության մշակմանը ու զարգացմանը: Կիրառական հետազոտությունները հիմնականում լուծում են

գործնական խնդիրներ, հիմնվում են հիմնարար հետազոտությունների վրա, դրանց տրամաբանական շարունակությունն են, ուղղված են մանկավարժական գործընթացի առանձին կողմերի խորացված ուսումնասիրմանը, մանկավարժական պրակտիկայի օրինաչափությունների որոշմանը, նպաստում են հետազոտության առավել արդյունավետ մեթոդիկայի որոշմանը: Մշակումների բնորոշ առանձնահատկություններն են ` նպատակաուղղվածությունը, որոշակիությունը, համեմատաբար ոչ մեծ ծավալը:

Հետազոտության թեմայի ընտրությունը գիտական հետազոտական աշխատանքի կարևոր փուլերից է: Թեմայի հաջողված ընտրությունից մեծապես կախված է հենց բուն հետազոտման գործընթացի անցկացման հաջողությունը [1]

Հետազոտության ընտրված թեման պետք է համապատասխանի նորույթի և ակտուալության պահանջներին: Հետազոտության թեմայի ակտուալությունը ստուգվում է նրա վերաբերյալ գիտական խորհուրդների, ընթացիկ և խնդրային բնույթի հոդվածների, գրականության առատությամբ: Հետազոտության նորույթը ստուգվում է բազմակողմանի գրադարանային նյութի որոնման գործընթացում:

Հետազոտության թեմայով նախնական ծանոթությունը կարելի է ստանալ ռեֆերատային ամսագրերից: Հետազոտությունների վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիա կարելի է ստանալ մենագրությունների, գիտական հոդվածների, ժողովածուների և մի շարք այլ հրատարակությունների միջոցով[4]:













2.Մանկավարժական հետազոտության իրականացման փուլերը


Ընդհանուր գիտական հետազոտությունների իրականցման համար մասնագետները առանձնացնում են հետևյալ փուլերը .

  • Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում,

  • Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում,

  • Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում,

  • Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն,

  • Հետազոտության գործընթացի նկարագրություն,

  • Հետազոտության արդյունքների վերլուծություն,

  • Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում[3]:


Յուրաքանչյուր մանկավարժական հետազոտություն բաղկացած է հետևյալ փուլերից.

  1. Ախտորոշիչ փուլ (մանկավարժական ախտորոշման օբյեկտներ, խնդրի ձևակերպում, թեմաներ, փորձի արդիական հիմնախնդիրները)

  2. պրոգնոստիկ (կանխատեսող ) փուլ (փորձերի նպատակները և խնդիրները, փորձի վարկածը)

  3. Փորձաքննության կազմակերպման և նախապատրաստման փուլ

  4. Գործնական փուլ (բուն մեթոդի կիրառման փուլ )

  5. Ընդհանրացման փուլ (վարկածի հաստատում կամ հերքում)

  6. Իրացման փուլ (ենթադրում է կիրառական նշանակության բացահայտում)[5]

Հիմնախնդիրն իր բոլոր բնորոշ գծերով պետք է արտացոլվի հետազոտության թեմայի մեջ, ապա ձևակերպում վերնագիրը: Հետազոտության թեմայի ձևակերպումը պետք է արտահայտի թեմայի արդիականությունը: Առարկան արտահայտում է հետազոտության օբյեկտի այն տեսանկյունը, որոնց վերաբերյալ պետք է նոր գիտելիք ստանալ: Առավել որոշակի է, ընդգրկում է օբյեկտի այն հատկանիշը կամ

հարաբերությունը, որը տվյալ պահին ենթակա է մասնագիտական խոր հետազոտության: Միևնույն օբյեկտում կարող են առանձնանացվել հետազոտության տարբեր առարկաներ, ուստի առարկան արտացոլում է միայն այն տարրերը, որոնք ենթակա են անմիջական հետազոտման: Հետազոտության օբյեկտն այն է, ինչ ուսումնասիրում է, իսկ առարկան ավելի կոնկրետ է, որոշակի տեսանկյունը, հատկանիշը, գործառույթները: Հետազոտության օբյեկտը որոշել նշանակում է հստակեցնել, թե ինչ է ուսումնասիրում: Մանկավարժական իրակա-նության մեջ հետազոտողը առանձնացնում է այն օբյեկտը, որին ուղղված է իր ուղղությունը: Դա գլխավոր առանցքային տեսանկյունն է, որպես ճանաչողության օբյեկտ հանդես են գալիս մանկավարժական գործըն-թացի, երևույթի կապերը, հարաբերությունները, յուրահատկությունները, տարբեր տեսանկյուններ,որոնք ընդգրկում են ճանաչողության գործընթացում: Այսպիսով մանկավարժական հետազոտության օբյեկտը գործընթաց է, երևույթ, հատկանիշ որը գոյություն ունի անկախ ճանաչողության սուբյեկտից, և որին ուղղված է հետազոտողի ուշադրությունը[4]:

Փորձի գաղափարը ծնվում է մտահղացման ձևով, այն ենթադրում է մանկավարժական պրակտիկայի բարելավում: Փորձը մի փուլ է, որի ժամանակ փորձարկվում են մանկավարժական գաղափարները: Հաճախ մանկավարժը առաջարկում է հայտնի տեխնիկայի և մեթոդների նոր համադրություն, որը կբերի ցանկալի արդյունքի: Այս դեպքում փորձը պարզապես մանկավարժական գաղափարների ներդրման մի փուլ է: Մանկավարժի համար այս մանկավարժական գաղափարները համարվում են ստեղծագործական բարելավումների ելակետ: Փորձի գաղափարը հիմնված է լինում մանկավարժի հեղինակային եզրակացությունների և որոշումների վրա: Այնուամենայնիվ, գաղափարը որքան էլ լավը լինի, չի կարող որոշել փորձի արդյունքը: Ցանկալի արդյունքի համար ի հայտ են գալիս գաղափարների գործնական իրականացման բարդ ուղիներ: Փորձի անհրաժեշտությունն առաջանում է մանկավարժի աշխատանքի ընթացքում և արդյունքների վերլուծության ժամանակ:

Մանկավարժական ախտորոշման հիմնական օբյեկտներն են.

  • Սովորող անձը

  • Դպրոցական խմբերի որակը

  • Մանկավարժների հմտությունը

  • Բովանդակությունը, մեթոդները, կազմակերպման ձևերը և ուսուցման միջոցները

  • Կրթական գործընթացների առանձին ուղղությունները(գաղարախոսական, քաղաքական, բարոյական, աշխատանքային, գեղագիտական, ֆիզիկական):

Ախտորոշվում է նաև հասարակական կարծիքը, մտածողության ձևը, սովորողների սովորելու նկատմամբ վերաբերմունքը, աշակերտների և ծնողների դպրոցի մասին քննարկումները: Ախտորոշման արդյունքները բացահայտում են խնդիրները: Հետազոտության խնդիրը բխում է թեմայից, նպատակից, օբյեկտից և առարկայից: Խնդիրները որոշակիորեն նախանշում են գիտական որոնումների տրամաբանության և կառուցվածքի մշակումների ուղին[3]:

Խնդրի էությունը բաղադրիչների հակասության մեջ է: Բայց միայն հակասությունների հայտնաբերումը բավարար չէ: Պիտի մտնել երևույթների խորքը, հասկանալ թե ինչ տեղեկություններ կան տվյալ երևույթի մասին, և ինչը դեռ հայտնի չԷ: Խնդիրն իրենից ենթադրում է հարց, որի պատասխանը պիտի տա փորձը, որը մանկավարժական խնդիրների լուծման ամենահուսալի և ճիշտ ձևն է:

Փորձի խնդիրը ձևակերպվում է թեզի ձևով: Թեմայից բխում են աշխատանքի խնդիրները:

Վարկածը գիտական ենթադրություն է, որը կանխորոշում է հետազոտության ընթացքն ու արդյունքները, և որի միջոցով մի շարք փաստերի հիման վրա եզրակացություն է արվում օբյեկտի, երևույթի պատճառահետևանքային կապերի վերաբերյալ: Վարկածը (հուն.hypothesis հիմնավորում) երևույթների, գործընթացների հիմնավորված, սակայն չապացուցված բացատրությունն է, ենթադրությունը, որն ունի գիտական հիմնավորումը: Գիտական վարկածը դուրս է գալիս ուսումնասիրված փաստերի շրջանակներից, այն ոչ միայն համապատասխանում է դրանց, այլև իրականացնում է ախտորոշիչ գործառույթ:

Վարկածը հիմնավորվում է միայն այն ժամանակ, երբ արված հետևություները ստուգվում են գիտափորձով և համապատասխանում է իրական փաստերին:

Վարկածի ձևակերպմանն առաջադրվում են հետևյալ հանձնարարականները`

  • Վարկածը չպետք է ընդգրկի մի քանի ենթադրություն, ոչ միանշանակ հասկացություններ:

  • Վարկածը պետք է համապատասխան լինի առաջադրված հիմնախնդրին, լինի ստուգելի:

  • Վարկածը պիտի ձևակերպված լինի շատ գրագետ և հիմնավորված լինի գիտական փաստերով, բխի դրանցից և չհակասի դրանց:

Մանկավարժական գիտափորձն իրականանում է հետևյալ փուլերով՝  նախապատրաստական փուլում լուծվում են հետևյալ խնդիրները, ձևակերպվում են վարկած, ընտրվում է փորձարարական օբյեկտների անհրաժեշտ քանակը, սահմանվում է գիտափորձի տևողությունը, մշակվում է անցկացման մեթոդիկան: Դրան հաջորդում է գիտափորձի անցկացումը, որն առնչվում է մանկավարժական պրակտիկայում հետազոտողի կողմից ներմուծվող նոր ուղիների, մեթոդների, միջոցների, եղանակների կիրառման անհրաժեշտությունը: Այս փուլում հետազոտողը լուծում է տարաբնույթ խնդիրներ, սահմանում այն պայմանները որոնցում անցկացվում է գիտափորձը:

Երրորդ փուլում ամփոփվում են գիտափորձի արդյունքները, մեկնաբանվում, իմաստավորում են փորձարարական հետազոտության արդյունքները:

Գիտափորձի ընթացքում ձևավորվում են փորձնական և ստուգիչ խմբեր: Փորձնական խմբերում կիրառվում են նոր, իսկ ավանդական խմբերում՝ ավանդական մեթոդներ[2]:

Այսպիսով գիտափորձի տևողությունը և փորձարարական օբյեկտների թիվը փոխպայմանավորված են, և հետազոտողի համար կարևոր է որոշել թե ըստ ինչպիսի չափանիշների պետք է իրականացնել ընտրությունը: Մանկավարժական գիտափորձի արդյունքները չպետք է բացարձակ ընդունել, անհրաժեշտ է դրանք

պրակտիկայում այլ մեթոդներով ստուգել և գիտականորեն հիմնավորել :




























ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


¶Çï³Ï³Ý ѻﳽáïáõÃÛáõÝÁ μ³ñ¹ ·áñÍÁÝóó ¿: ²Û¹áõ³Ù»Ý³ÛÝÇí, ·ÇïáõÃÛ³Ý Ù»Ãá¹³μ³ÝáõÃÛ³Ý Ù»ç ³é³ÝÓݳóíáõÙ »Ý ·Çï»ÉÇùÇ Ó¨»ñ áõ Ù»Ãá¹Ý»ñ, áñáÝó áõëáõÙݳëÇñáõÃÛáõÝÁ Ù»½ ÃáõÛÉ ¿ ï³ÉÇë ³í»ÉÇ É³í å³ïÏ»ñ³óÝ»Éáõ ³Û¹ ·áñÍÁÝóóÁ: ²ÛëÇÝùÝ ³ÛÝ, û ÇÝãå»ë ѻﳽáïáÕÝ»ñÁ ÑÇÙݳѳñó»ñ (åñáμÉ»ÙÝ»ñ)Ó¨³Ï»ñå»Éáí, ¹Çï³ñÏáõÙÝ»ñ, ·Çï³÷áñÓ»ñ ϳï³ñ»Éáí, å³ïÙ³Ï³Ý ³ÕμÛáõñÝ»ñ áõëáõÙݳëÇñ»Éáí, ÷³ëï»ñ ѳí³ù»Éáí, í³ñϳÍÝ»ñ ³é³ç³¹ñ»Éáí áõ ÑÇÙݳíáñ»Éáí, ³ÝóáõÙ »Ý ϳï³ñáõÙ ·Çï»ÉÇùÇ ³é³í»É ѳëáõÝ, ѳí³ëïÇ, ÁݹáõÝ»ÉÇ,×ßÙ³ñÇï ӨǪ ï»ëáõÃÛ³Ý ëï»ÕÍÙ³ÝÁ: ²Ýßáõßï, ·ÇïáõÃÛ³Ý

ï³ñμ»ñ μݳ·³í³éÝ»ñáõÙ ³Û¹ Ó¨»ñÝ áõÝ»Ý Çñ»Ýó ³é³ÝÓݳѳïÏáõÃÛáõÝÝ»ñÁ: àõëïÇ, ѳٳ¹ñ»Éáí ÷áñÓÝ³Ï³Ý μݳ·ÇïáõÃÛ³Ý í»ñÁ μ»ñí³Í Ó¨»ñÁ å³ïÙ³Ï³Ý ·ÇïáõÃÛ³Ý Ó¨»ñÇ Ñ»ï, Ù»½ ³í»ÉÇ ³ÏÝѳÛï »Ý ¹³éÝáõÙ ¹ñ³Ýó ÁݹѳÝñáõÃÛáõÝÝ»ñÝ áõ ï³ñμ»ñáõÃÛáõÝÝ»ñÁ, ³ÛëÇÝùݪ Ù³ñ¹Ï³ÛÇÝ ×³Ý³ãáÕáõÃÛ³Ý ·áñÍÁÝóóÇ Ûáõñ³Ñ³ïÏáõÃÛáõÝÝ»ñÁ:

Մանկավարժական հետազոտությունը իրկանացվում է հետևյալ հաջորդականությամբ .

  1. Ախտորոշիչ փուլ (մանկավարժական ախտորոշման օբյեկտներ, խնդրի ձևակերպում, թեմաներ, փորձի արդիական հիմնախնդիրները)

  2. պրոգնոստիկ (կանխատեսող ) փուլ (փորձերի նպատակները և խնդիրները, փորձի վարկածը)

  3. Փորձաքննության կազմակերպման և նախապատրաստման փուլ

  4. Գործնական փուլ (բուն մեթոդի կիրառման փուլ )

  5. Ընդհանրացման փուլ (վարկածի հաստատում կամ հերքում)

  6. Իրացման փուլ (ենթադրում է կիրառական նշանակության բացահայտում);








ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ



1.Методы педагогических исследований / Под редакцией В.И. Журавлева. – М., 1972.

2.Проблемы методологии педагогики и методики исследований / Под редакцией М.А. Данилова и Н.И. Болдырева. – М., 1971.

3.Скалкова Я. Методология и методы педагогического исследования. Пер. с чешск. – М., 1989.

4.Скаткин М.Н. Методология и методика педагогических исследований. – М., 1986.

5.https://www.e-reading.club





















13



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!