СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

4-րդ_դասարանի_ավարտական_միջոցառում

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«4-րդ_դասարանի_ավարտական_միջոցառում»

IV դասարանի ավարտական միջոցառում



Մեր մանկության հրաշալիքները



Միջոցառման նպատակը`

Աշակերտների մեջ ազգային-հայրենասիրական ոգու դաստիարակում

Պատկերացում բարոյական արժեքների մասին



Դահլիճի դասավորությունը`

Աշխարհի յոթ հրաշալիքները և դրանց կողքին`մանկության հրաշալիքները

Արտեմիսի տաճարը`Մայր

Օլիմպիայի արձանը`Մանկություն

Մավզոլոսի դամբարանը`Սեր

Բաբելոնի այգիները`Կյանք

Հռոդոսի կոթողը`Սիրտ

Ալեքսանդրիայի փարոսը`Հայրենիք

Եգիպտական բուրգերը`Մարդ մակագրությամբ

Հ նչում է դասական երաժշտություն: Երաժշտությունը մեղմանում է:

Ջերմ մաղթանքներով այս շքեղ բեմից

Ողջույն –ողջույն մեր դասարանից:

Մեր ծաղկավառ Հայաստանի

Հազարագույն ծաղկունքը ձեզ,

Մեր սիրասուն աղջիկների

Ուրախալի ժպիտը ձեզ,

Մեր նաիրյան աղջիկների

Հեզաճկուն պարերը ձեզ,

Մեր երջանիկ մանուկների

Սրտից բխած բարևը ձեզ:



Երաժշտությունը ուժգնանում, ապա նորից մեղմանում է:

Եվ բուրգերը եգիպտական ,

Եվ տաճարը Արտեմիսի,

Զևսի արձանն Օլիմպիական,

Եվ կոթողը Հռոդոսի,

Դամբարանը Մավզոլոսի,

Այգիները Բաբելոնի,

Եվ փարոսը Ալեքսանդրիայի

Շատ են հայտնի:



Աշխարհի յոթ հրաշալիք.

Հմայել եք դուք մշտապես,

Բայց կա յոթ այլ հրաշալիք,

Որ չի նշվում պաշտոնապես:



Ու մենք այսօր ձեզ պատմելու ենք

Մեր դպրոցական այս չորս տարիների մասին.

Հենց այդ հրաշալիքների լեզվով

Ահա հրաժեշտ ենք տալիս

Մեր դպրոցական մանկությանը:



Եվ որպես վերջին քննություն

Բերել ենք ձեզ համար

Բոլոր այն հրաշալիքները,

Որ ամբարել ենք մեր հոգում և մտքում

Ուսումնառության այս չորս տարիների ընթացքում:



Առաջինը հենց նա է , ով

Հրաշալիքներն ստեղծեց այդ:

Նա իր ոգով ու հանճարով

Կոչվում է մարդ:



Կյանքում ուժեղ մարդիկ

Միշտ բարի են լինում:

Ավելի ճիշտ` բարի մարդիկ

Միշտ ուժեղ են լինում:





Այս աշխարհում, բարեկամնե՛ր,

Եթե կան լավ բաներ,

Լավ մարդիկ են ստեղծել միշտ,

Լավ մարդիկ են պահել:



Երաժշտության տակ երեխաների դասավորությունը փոխվում է:



Եվ կա երկրորդ հրաշալիք.

Նա է, ով մեզ աշխարհ բերում

Եվ ոչ մեկիս ոչ մի անգամ

Ոչ մի վայրկյան չի մոռանում:

Աշխարհն էլ մեզ դավաճանի`

Նա կանգնած է միշտ մեզ համար,

Հրաշալիքն այդ սիրելի

Կոչվում է Մայր:





Մայր իմ բարի, դու սուրբ, դու հեզ,

Չունես չարի ոչ մի թել,

Ինձ թվում է` միայն դու ես,

Միայն դու ես մայր ծնվել:



Հազար վիշտ է սիրտդ քամել

Դու իսկական հայուհի,

Այս անաստված աշխարհում էլ

Դու իմ միակ սրբուհի:



Երգ- Մամա Սիլվա Գրիգորյան

Եվ կա երրորդ հրաշալիք.

Դ ա մենք ենք, որ աշխարհ գալիս

Եվ մեր տեսքով, անմեղությամբ

Նոր իմաստ ենք կյանքին տալիս:

Մենք ձեր հույսն ենք անմահության,

Երկրորդ կյանքն ու հավատն ենք ձեր,

Հրաշալիքն այս աննման

Մենք` մանուկներն ենք ձեր:



Ե րեխաների մեջ միշտ կա հատիկ սրբազան,

Նրանում գալիքն է թաքնված:



ՈՒզում եմ գցել աստղային այգի

Մեր մոլորակում,

Տանկերն եմ ուզում սահնակ դարձնել,

Հրացաններն էլ` գույն – գույն ճայթուկներ:

Ուզում եմ խոսել ծաղիկների հասարակ լեզվով,

Որ ինձ հասկանան երեխաներն ամբողջ աշխարհի:

Շա՞տ բան եմ ուզում:



Եվ կա չորրորդ հրաշալիք.

Այն է, ինչը մեզ այցելում

Եվ փոխելով սիրտ ու հոգի`

ՈՒ րիշ մարդ է մեզ դարձնում:

Հրաշալիքն այս գեղեցիկ

Կոչվում է սեր` աշխատանքի նկատմամբ:



Այս աշխարհում ամենագեղեցիկն այն է,

Որ ստեղծված է աշխատանքով,

Մարդկության հմուտ ձեռքով:



Արժե ապրել ու հողի մեջ

Ճեղքել հզոր ու խոր հետքեր,

Այնպես, որ քո թողած գործը

Կաղնի լինի ծառերի մեջ:



Կա հինգերորդ հրաշալիք.

Այն է` ինչը տիեզերքում,

Որքան գիտեմ,առայժմ կա

Միայն Երկիր մոլորակում:

Եվ հենց նրա շնորհիվ է,

Որ մենք ահա ապրում ենք, կանք:

Հրաշալիքն այս զորավոր

Կոչվում է կյանք և խաղաղություն:



Հնչում է երաժշտությունը… մեղմանում է:



Արդյոք ինչո՞վ է կյանքը գեղեցիկ.

Մանուկներով է կյանքը գեղեցիկ:







Գեղեցիկ է նա պատանիներով,

Ուսանողներով,լավ ընկերներով:



Գեղեցիկ է նա և հրաշալի`

Սիրահարներով ամբողջ աշխարհի:



Գեղեցիկ է նա մեր ծնողներով,

Զարմանահրաշ մայրական սիրով:



Գեղեցիկ է բարի անձերով,

Բարի խոսքերով, հուշարձաններով:



Եվ ճերմակահեր, նաև ազդեցիկ

Մեր մեծերով է կյանքը գեղեցիկ:



Երեխաների դասավորությունը փոխվում է:



Կա վեցերորդ հրաշալիք`

Մի հասարակ, աննկատ բան,

Բայց էությամբ իր անհանգիստ

Տիեզերքից էլ անսահման,

Ամեն ինչ էլ զգում է նա`

Թեև իր հետ վարվում են բիրտ.

Հրաշալիքն այդ տառապյալ

Կոչվում է սիրտ:



Արեգակը եթե այդքան

Մեծսիրտ չլիներ և արդար,

Ինչպե՞ս պիտի հողին, մարդկանց

Բարություն ու լույս տար:



Եվ վերջապես կա յոթերորդ,

Բայց առաջին հրաշալիք.

Մի սրբություն,առանց որի

Իրենց որբ են զգում մարդիկ,

Իսկ նրա հետ` մեծ ու հզոր,

Իսկ նրա հետ` հաղթանակող.

Հրաշալիքն այդ կոչվում է

Հ այրենի հող:



Հայը դարերով սիրով է պահել

Յոթ թանկ սրբություն`

Հողը,պատիվը,շինարար ոգին,

Հավատը, լեզուն:

Սուրբ անուններ են եղել դարերով

Հայ ընտանիքը,

Եվ ամենից վեհ,ամենից լուսե

Մայր հայրենիքը:



Եթե հայրենիքը մարդ սիրում է լրիվ,

Ապա ամեն քայլը կատարում է լրիվ,

Եվ պատրաստ է կրել դժվարություն անվերջ:



Երգ-Արևներ Հայաստան



Կա մի վերջին հրաշալիք.

Նրա ուժը մեծ, ազդեցիկ

Ձեզնից ո՞վ չի ապրել, տեսել.

Հրաշալիքն այդ վեհ, վսեմ

Կոչվում է դպրոց և ուսուցիչ:

Երգ- ՈՒսուցիչ















11



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!