СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

7 հայոց պատմություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

ՊԼԱՆ-ԿՈՆՍՊԵԿՏ

Просмотр содержимого документа
«7 հայոց պատմություն»

7-րդ դաս հ. պատմություն                                                

  Դասի թեմա-Պարսից քաղաքականությունը Հայաստանում

Դասի նպատակը և խնդիրները –իմանան թագավորության վերացումից հետո հայ նախարարության և հոգևորականության դրության, պարսից արքունիքի սկզբում մեղմ, ապա խստացած քաղաքականության, «աշխարհագրի» մասին

Ներկայացնեն պարսից արքունիքի քաղաքականության խստացման պատճառներն ու հետևանքները

 Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ

Դասատիպ- համակցված

Մեթոդներ-հարցման, պատմելու, դասախոսության, քննարկման,   անդրադարձի:

Միջառարկայական կապ-գրականություն, աշխարհագրություն

                                                Դասի ընթացքը

Կատարել հաճախումների հաշվառում,   հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում

Խթանման փուլ-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի իրավիճակը Հայաստանում թագավորության անկումից հետո : 

Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն, համեմատություն, քննարկում, գործնական աշխատանքի:

Ընտրել պատմական իրադարձությունը.

Տրամադրել դերակատարների ցանկը.

Յուրաքանչյուր կերպարի համար ներառել նախնական տեղեկատվություն և վերլուծական հարցեր, որոնք ուրվագծում են նրանց մտադրությունները, հուզական վիճակն ու շահերը.

Օրինակ, ի՞նչ իրադարձություններ են նախորդել տվյալ ժամանակամիջոցին, ինչպիսին է եղել միջազգային իրավիճակը, ինչպես կարող էր այդ իրավիճակը ազդել կերպարի վրա, ինչպե՞ս էին ապրում մարդիկ տվյալ ժամանակամիջոցում:

Քննարկման հարց-ինչու՞պարսից արքունիքն «աշխարհագիր» անցկացրեց հայոց մարզպանությունում

Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել

Տնային աշխատանք-ստեղծել կերպարային քարտեր


7-րդ դաս հ. պատմություն         2 ժամ                                       

  Դասի թեմա-Վարդանանց պատերազմը: Ավարայրի ճակատամարտը

Դասի նպատակը և խնդիրները –իմանան կրոնափոխության նպատակների, հայկական և պարսկական զինված ուժերի դասավորության, ճակատամարտի ընթացքի, պատմական նշանակության մասին

Պարզաբանեն, թե ինչ ակնկալիքներ ունեն պարսիկները կրոնական պարտադրանքով

 Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ, նկարներ, Եղիշեի «Վարդանի և հայոց  պատմության մասին» գիրքը

Դասատիպ- համակցված

Մեթոդներ-հարցման, խմբային աշխատանքի, պատմելու, դասախոսության, քննարկման,   գործնական աշխատանքի, անդրադարձի:

Միջառարկայական կապ-հայ գրականություն, աշխարհագրություն

                                                Դասի ընթացքը

Կատարել հաճախումների հաշվառում,   հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում

Խթանման փուլ-Ձեր կարծիքով ինչպիսի զարգացումներ են լինելու 

Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն, համեմատություն, քննարկում, գործնական աշխատանքի, մեկնողական ընթերցանություն

1.Սովորողների հետ միասին պետք է ներկայացնել պատերազմի մասնակից այն կողմերին, որոնց շահերն ուսումնասիրվելու են (հիմնական դերակատարներ և մասնակից կողմեր):

2.Սովորողները ինքնուրույն կամ ուսուցչի աջակցությամբ կազմում են մասնակից կողմերի հիմնական նպատակները, ուժեղ և թույլ կողմերը:

4.Վիճակահանությամբ սովորողներից խմբեր կազմել որևէ կողմի շահերը ներկայացնելու համար:

5.Նույն կողմը ներկայացնողները պետք է ձևավորեն իրենց օրակարգը (ըստ առաջնահերթության՝ ի՞նչ նպատակներ ունեն, ինչպիսի՞ զիջումների են պատրաստ գնալու, բանակցային ինչպիսի՞ ուժեղ և թույլ կողմեր ունեն:

Գործնական աշխատանք-քարտեզի վրա աշխատանք

Քննարկման հարց-Ինչպե՞ս եք գնահատում Վասակ Սյունու դերը ապստամբության մեջ

Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել

Տնային աշխատանք-իրավիճակի գնահատում անհատական աշխատանքների միջոցով




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!