СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ամենաթանկը հավասարների մեջ (4-րդ դաս. Դասի պլան)

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ամենաթանկը հավասարների մեջ (4-րդ դաս. Դասի պլան)»

ԲԱՑ ԴԱՍ

13-02-20թ

Առարկա – Մայրենի

Թեմա – ։ Ամենաթանկը հավասարների մեջ

Տիպը- Համակցված

Նպատակները

  • կկարողանան գործնականում տարբերել ժողովրդական

բանահյուսության ժանրերը ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները

  • կվերհիշեն հեքիաթի մասին իրենց գիտելիքները, կհարստացնեն դրանք

  • կարողանան կարծիքներ և տպավորություններ արտահայտել

բնագրի շուրջ,

  • կբացահայտեն հեղինակի մտադրությունը ՝ թափանցելով բնագրի ենթաշերտերը

Ընթացքը – Նախորդ թեմատիկ խմբի ամփոփումն ու անցումը նորին կկազմակերպենք խաղ-առաջադրանքի միջոցով։ Աշակերտներին կտրվի կպչուն թղթեր , որոնց վրա գրված կլինեն բանալի բառեր։Կարդալուց հետո նրանք պետք է կողմնորոշվեն , թե որ առակին է վերաբերում տվյալ բառը և փակցնեն համապատասխան վերնագրի տակ / , Ճպուռն ու մրջյունը, , /։ Այնուհետև մեկ-երկու նախադասությամբ կամ առած-ասացվածքով կնշեն առակի բարոյախրատական գաղափարը և կբեմադրեն դրանցից որևէ մեկը։

Նոր թեմատիկ խմբի մուտքը կիրականացնենք խաղ-առաջադրանքի միջոցով ։Էկրանին կերևա մեծ լոռեցու խոսքերը՝ բաց թողնված հիմնական հասկացությունն անվանող բառը։

———————————ում անդունդներ են ՝ խորը, անծայր, անվերջ․․․

————ը հարուստ ու շքեղ աշխարհ է ։ ———————ամենաբարձր ստեղծագործությունն է , նույնիսկ հանճարները ———————— չեն կարողանում ստեղծել, բայց ———————ների են ձգտում․․․

Սովորողները կռահում են, որ կրկնվող բառը հեքիաթն է։ Քննարկում է անցկացվում Թումանյանի անմահ խոսքերի շուրջ։ Վիեննի դիագրամի միջոցով զուգահեռներ ենք անցկացնում հեքիաթի և առակի միջև՝ նշելով տարբերություններն ու ընդհանրությունները։ Սահիկի միջոցով համառոտ կներկայացվի նաև հեքիաթի տեսակները, աշակերտները կնշեն օրինակներ։

Թեմատիկ խմբի խորագիրը ընթերցում են աշակերտները, պատմում դրվագային նկարները , պատասխանում հարցերին, կանխագուշակումներ անում բովանդակության վերաբերյալ։

  • Ի՞նչ գիտեք հեքիաթների մասին։

  • Ի՞նչպես եք հասկանում թեմատիկ խմբի վերնագրի իմաստը։

  • Ի՞նչ հասկացաք՝ ինչ դասանյութեր են ընդգրկված այս թեմատիկ խմբում և այլն։

Մինչ դասանյութի ընթերցումը կքննարկենք հղումը ,բնագրի վերնագիրը, աշակերտների կարծիքները , կանխագուշակումները դասանյութի բովանդակության վերաբերյալ։

Դասանյութը ,միմյանց շարունակելով կընթերցեն աշակերտները։ Հարցերի միջոցով հեքիաթի բովանդակության ընկալման մակարդակը կերևա, կմեկնաբանենք առած-ասացվածքները, կհամեմատենք հեքիաթի բովանդակության հետ , կապերը կտեսնեն սովորողները։

Գրավոր կկատարենք առ․ 3-ը ՝ միաժամանակ աշխատելով նաև տեքստի շուրջ։

Կատարել ամփոփում և անդրադարձ ։

Աշակերտները միավորային չեն գնահատվի, այլ՝ ուսուցանող։

Եզրահանգում։ Եղի՛ր համբերող ու եղի՛ր ուշիմ,

Մի՛ շտապիր լսածդ ասել ուրիշին։









Հովհաննիսյան Ազատուհի










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!