СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արա Գեղեցիկ և Շամիրամ»


Արա, Արա Գեղեցիկ – Հայկի սերնդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև, որը /ամուսնու՝ Շամշի-Ադադ 5-րդ թագավորի մահվանեց հետո Ասորեստանի իշխանությունը իր ձեռքը վերցրած/ Ասորեստանի Շամիրամովթ թագուհու օրոք վարել է հոր՝ Մենուա թագավորի Ուրարտական զորամիավորումների հրամանատարությունը։ [Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ վավաշոտ և անառակ Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին և նրանից մերժում ստանալով պատերազմում Հայոց հետ։ Այդ պատերազմում Հայոց բանակը գլխավորող՝ արքայազն Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է և գերի ընկնում այրասիրտ Շամիրամին, վերջինս իր արալեզների և հեքիմների միջոցով բուժում է Հայոց արքայազնին և վախենալով վրեժխնդրության համար Հայոց զորքի նոր հարձակումից ետ է վերադարձնում նրան։ Չնայած Մ. Խորենացին ասում է, որ չի հավատում այդ իրողությանը և Շամիրամը հավանաբար մահացած Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը, Հայոց բանակը խաղաղեցնելու համար։]

Նինոս – Ասորեստանի թագավոր (խոսքը Արամե Ուրատացու գահակալման սկզբնական ժամանակաշրջանում՝ Ասորեստանում թագավորող Աշուրնասիրպալ II-ի մասին է)։
Արամ – Արամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը։
Շամիրամ (Շամմուրամաթ, Շամիրամովթ, Սամմիրամաթ, Սեմիրամիս, Սեմիրամիդա) – Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806)։
Նուարդ - Արա Գեղեցիկի կինը։
Կարդոս – Իր ավանդախառն պատմական իրողությամբ համընկնում է Սարդուրի Բ կամ Սեդուր Բ Ուրարտացու գահակալման ժամանակաշրջանին: Ըստ Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚ վերլուծության. ներկայիս որոշ պատմաբաններ այն միտքն են հայտնել, որ Խորենացու աշխատությունում հիշատակված Արա Գեղեցիկի ավագ որդի Կարդոսը՝ հավանաբար, իրականում հանդիսանում է Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրային պատմության արդյունքում ծնված որդին, որը մոր սպանությունից հետո խնամվել և մեծացել է Հայոց արքունիքում: Որովհետև Մ. Խորենացին պատմելով Շամիրամի և Հայոց պատերազմի մասին, ապա Արա Գեղեցիկին (կամ նրա տեղը, իբր թե, իր սիրեկաններից մեկին) հայերին վերադարձնելու դեպքերը՝ գրում է.  ՙԴրանից որոշ ժամանակ անց ունեցավ իր Կարդոս որդուն՚:

Արայան Արա -  Հավանաբար՝ Արգիշտի Բ Ուրարտացու անձի հետ կապված պատմական իրողությունների ավանդախառն արտացուլումն է: Ըստ սեպագիր արձանագրությունների՝ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը, իսկ ըստ Մար-Աբաս Կատինայի ավանդախառն աղբյուրների. Արա Գեղեցիկի և նրա սիրելի կնոջ՝ Նվարդից ծնված կրտսեր որդին: Համաձայն Մ. Խորենացու գրի առած պատմության վկայության՝ Արայան-Արան իր հոր մահից հետո Հայոց արքա է կարգվել Ասորեստանի տիրակալների համաձայնությամբ և ժողովուրդը դեպի Արա Գեղեցիկը տածած գորովի պատճառով՝ նրան կոչել է Արա:

Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚  մեջ տեղ գտած այս ժամանակագրական անճշտությունները հիմնականում պայմանավորված են պատմահոր գործունեության ժամանակաշրջանում՝ ներկայիս ինֆորմացիոն մեծ ծավալների բացակայությամբ:  


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!