СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արարաչագործություն՝ ոչնչից

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արարաչագործություն՝ ոչնչից»

Արարչագործություն "ոչնչից" (ex nihilo)


     Մարդկության գոյության ողջ ընթացքում արարչագործության թեման միշտ արդիական է եղել եւ հուզել է յուրաքանչյուրի միտքը: Արդյունքում առաջ են քաշվել տիեզերքի ստեղծման բազմաթիվ ուսմունքային եւ առասպելաբանական վարկածներ: Ուսմունքային դասակարգմամբ այս խնդրի շուրջ երեք հիմնարար տեսակետեր գոյություն ունեն. Թեիստական, որը պնդում է արարչության ex nihilo (ոչնչից) առաջացումը, Պանթեիստական, որի համաձայն` նյութական աշխարհն առաջացել էex Deo (Աստծուց), անանձնավոր աստծուց, ով արտաքնապես արարում է իր էությունից, Մատերիալիստական` արարչագործությունը կարծվում է ex materia(նյութից), այսինքն` նախագո նյութից:

     Մասնավորապես մատերիալիստական տեսությունը, իր մեջ ներառելով դուալիզմն, ագնոստիցիզմն ու աթեիզմը, բնորոշում է արարչագործությունը որպես օբյեկտիվորեն իրական գոյության ավարտուն աշխատանք, ըստ որում` սա ենթադրում է արարչագործություն նախագո նյութին աստվածային ձեւակազմական միջամտությամբ եւ կամ սոսկ իբրեւ հավիտենական մատերիայի ինքնակարգավորում: Պանթեիստական տեսությունը, իր հերթին, ճյուղավորվում է մոնիստական եւ հինդուիստական ուղղությունների: Մոնիստական ուղղության ներկայացուցիչ Պարմենիդեսը անհեթեթ էր համարում հոգնակի գոյությունների գաղափարը, իրականում ամեն բան մեկ է եւ մեկն ամեն ինչ է: Այլ կերպ ասած սա նշանակում է, որ կա Արարիչ, բայց արարչությունն առկա չէ եւ աշխարհն անիրական է: Անտիկ հինդուիստական մտածողությունն առաջնորդվում էր իրականության պատրանքայնությամբ. հատկանշական է օձի թվացյալ պատկերը, որը սերտ քննության արդյունքում պարան է պարզվում (Շանկարա): Արդի շրջանում հասունացավ նաեւ ոչ բացարձակ պանթեիզմը. Սպինոզան զարգացնելով Պլոտինոսի գաղափարները` նույնացրեց աշխարհը աստվածային էության հետ:


     Ինչ վերաբերում է թեիստական մտածողությանը` այն ենթադրում է Աստծուն անհրաժեշտաբար իբրեւ Արարիչ ex nihilo: Նա չի կարող արարել ex Deo, քանզի սա հակասում է Աստվածային էության անտրոհելիությանը եւ չի կարող արարել ex materia, քանի որ ընդունել Աստծուց զատ մեկ այլ բանի հավիտենական գոյությունը կնշանակեր ընկնել դուալիզմի մեջ: Սրա հետեւողությամբ` արարչությունը, հակառակ աստվածային ատրիբուտների` վերջավոր է, անցողիկ, պատճառական, փոփոխական, սկզբնավոր եւ այլն: Արարչության հենց այս պատկերն է ներկայանում մեզ Աստվածաշնչում (Ծննդ., Բ Օր., Սղմ., Առակ., Ժող., Սիր., Հոբ, Երեմ., Հռ.), ինչպես նաեւ բազմաթիվ արտասուրբգրային աղբյուրներում, օրինակ` Էբլայի պեղումավայրերում հայտնաբերված մի պնակիտ ասում է. "Տե'ր, երկիրն ու ցերեկվա լույսը չկային, Դո'ւ ստեղծեցիր դրանք": Արարչության այս տեսության հասցեին որոշակի չհիմնավորված քննադատություն կա, հետեւյալ կետերում` իբրեւ թե այն ենթադրում է ժամանակի բացակայություն ժամանակների սկզբից առաջ, ոչինչը բերում է իբրեւ գոյության պատճառ եւ ոչինչը աննյութական նախասկիզբ է համարում:

       Գոյություն ունեն նաեւ աշխարհաստեղծման բազմաթիվ առասպելներ, որոնք իրենց խորհրդաբանական կառուցվածքով դասակարգվում են հետեւյալ տիպերի` ա) արարչություն ոչնչից, բ) քաոսից, գ) տիեզերական "ձվից", դ) աշխարհի նախածնողներից, ե) հանկարծակի ծնունդի արդյունքում, զ) ծնունդ ջրերից: Առաջինիս արտահայտությունները գտնվում են հիմնական միաստվածյան կրոններում` հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի մեջ, նաեւ այլ ժողովուրդների հավատալիքային պատկերացումներում, ինչպես օրինակ` պարսկական Բունդահիշնի, եգիպտական Քեփրի եւ պոլինեզյան Տուոմոտուանի առասպելները կամ էտրուսկյան աշխարհաստեղծման պատումը:

   Հունական դիցաբանական պատկերացմամբ աշխարհաստեղծումն իրականացվել է քաոսից, որի մասին առաջին հիշատակումը գտնվում է Հեսիոդոսի "Աստվածների ծննդաբանության" մեջ (Ք.ա. VIII դար): Հակառակ այս պատկերացմանը, հրեական աշխարհում Աստված համարվում էր նաեւ այդ անկազմ տիեզերքի արարիչը: Հետաքրքական է մեջբերել IV դարի ռաբբի Ամբակում Կեսարացու խոսքը. "Աստված ստեղծում էր աշխարհ աշխարհի ետեւից, քանի դեռ չէր ստեղծել այն, որի համար ասաց. Բարի է": Այս տրամաբանությամբ բացահայտվում է Աստծո կարեւորագույն ատրիբուտներից մեկը` ինքնագո սուբստանց լինելը (ipsum esse subsistens): Մյուս կողմից միայն Աստծո խոսքով աշխարհի արարումը իր մեջ սուրբգրային շատ կարեւոր պատկերավորում է պարունակում, այն օգնում է հասկանալ եւ հավատալ Աստծուն, սա մի յուրօրինակ հայտնութենական տվյալ է:



     Այժմ հարցը դիտարկենք Արարչության մասին քրիստոնեական ուսմունքի պատմական զարգացման համատեքստում: Առաքելական շրջանում Եկեղեցին դեռեւս անհրաժեշտություն չէր գտնում սահմանելու արարչագործության դոգման, գերիշխում էր պատկերացումը "Ամենակարող Աստծու" մասին, ինչպես երեւում է Պողիկարպոս Զմյուռնացու վկայաբանության մեջ. "Ամենակարող Փրկիչ ..., Աստված հրեշտակների, զորությունների եւ համայն արարչության", այսինքն արարչագործությունը դիտվում էր աստվածային փրկագործության լույսի ներքո: Դոգմայի հստակեցման հրատապ կարիք առաջացավ ի դեմս պլատոնյան եւ գնոստիկյան դեմիուրգերի պատկերացման: Առաջին քայլը կատարեց Իրինեոսը. "Ամենակարող Արարիչն, ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ նրանց մեջ պարունակվող ամեն ինչ... Նրա հրամանով առաջացան բոլոր գոյերը": Չնայած այն հանգամանքին, որ նորպլատոնականության ազդեցությամբ Ալեքսանդրյան դպրոցի որոշ ներկայացուցիչներ, օրինակ` Կղեմես Ալեքսանդրացին, ակնարկում են նախագո նյութի առկայությանը, այնուամենայնիվ "յոչնչէ" արարչության գաղափարը ներկա է Եկեղեցու վաղ շրջանի հայրերի` Իրինեոսի ("Ընդդեմ հերձվածողաց"), Թեոփիլոս Անտիոքացու գրվածքներում ("Առ Ավտոլիկոս"), ինչպես նաեւ "Առաքելական հրահանգներում", ուր ասվում է. "Դու բերեցիր բոլոր արարածներին ոչնչությունից գոյության": Այն իր արտահայտությունը գտավ նաեւ Նիկիայի I տիեզերաժողովի (325թ.) հավատամքում: Գաղափարի զարգացումը VI դարում տեսնում ենք կեղծ-Դիոնիսիոսի մոտ. "Քանի որ բոլոր գոյերն առաջացել են Բարուց, ապա մատերիան նույնպես Նրանից է սկիզբ առել" ("Divine Names" IV,28):

  Մինչեւ XII դարը Եկեղեցում տիրապետող էր օգոստինոսյան պլատոնականության մոտեցումը, որն ապացուցում էր Աստծո անհրաժեշտաբար ոչնչից արարելու եւ ժամանակային չափումից դուրս գտնվելու գաղափարները: Առաջին անգամ հարցին դոգմատիկ սահմանում տրվեց Լաթերանի IV ժողովում (1215թ.), ուր ընդունվեց "ab initio temporis utramque de nihilo" - "ոչնչից ստեղծեց ժամանակների սկզբին" բանաձեւը: Այս միտքը երկրորդեցին ու զարգացրին Բոնավենտուրան եւ Թովմա Աքվինացին` տալով "ex tempore et de nihilo" - "ժամանակի մեջ եւ ոչնչից" սահմանումը: Ռեֆորմացիայի շրջանում նույնպես Կալվինի եւ Լյութերի կողմից ոտնձգություններ չարվեցին Եկեղեցու տեսության հանդեպ եւ այն ընդունվեց իբրեւ անուրանալի ճշմարտություն: Լուսավորության շրջանի ավարտին Հայդեգերականների կողմից պահանջ ներկայացվեց Կաթոլիկ եկեղեցուն ռացիոնալիզացնել արարչության տեսությունը: Կաթոլիկ եկեղեցին ստիպված եղավ պայքարել աշխարհիկ գիտության զարթոնքի շրջանում ծագած տեսությունների հետ` սկսած Կոպեռնիկոսի արեգակնակենտրոնությունից մինչեւ դարվինիզմ: Այս շրջանում փիլիսոփաներից յուրաքանչյուրն իր սեփական տեսությունն ուներ խնդրի վերաբերյալ, մասնավորապես, Կանտը համարում էր Աստծուն ոչ թե աշխարհի Արարիչ, այլ ճարտարապետ: XIX դարում Շելինգի եւ Հեգելի իդեալիստական տեսություններն առհասարակ դժվար է զանազանել պանթեիզմից, սրանց ի պատասխան Վատիկանի I ժողովում (1869-1870թթ.) կրկնվեց Լաթերանի ժողովի բանաձեւը` աշխարհի եւ Աստծո զանազանության վերաբերյալ հավելմամբ: XX դարում Կարլ Բարթի կողմից փորձ կատարվեց հակառակ Էմիլ Բրուների բնական աստվածաբանության մոդելի արարչության դոգմային վերադարձնել իր նախնական իմաստը` տալով նրան Աստծո ինքնիշխանության եւ անսահման սիրո արտահայտություն:


     XX դարավերջի քննարկումներում ճգնաժամ նկատվեց, որն արտահայտվեց արարչագործության դոգման ժամանակավրեպ եւ անկարեւոր որակելու միտմամբ: Այսուհետ մոտեցումն առավելապես մարդակենտրոն էր: Կարեւորվում էր մարդու դերն իբրեւ "հայելի արարչագործության" (Ratzinger), Moltmann-ը փորձեց հարցը մեկնաբանել էկոլոգիական ճգնաժամի ֆոնի վրա` բարձրացնելով մարդու դերը որպես արարչագործության տնտես: Վերջիվերջո կաթոլիկ աշխարհը նրբանկատ զիջման գնաց Վատիկանի II ժողովում (1962-1965թթ.), մտքի ազատություն շնորհելով այս կոմպլեքս-ֆենոմենն ուսումնասիրողներին, արդարացուցիչ անդրադարձ կատարելով նաեւ Գալիլեյի նկատմամբ:

        Հայ Առաքելական Եկեղեցու աստվածաբանական մտքում միշտ տիրապետել է "յոչնչէ" արարչության սկզբունքը, որն առավելաբար կրում է պլատոնականության "գաղափարների աշխարհի" տեսության դրոշմը: Աստված իր կանխիմացությամբ մտքում ունենալով բոլոր էությունների ու սեռերի գաղափարները ստեղծեց ժամանակն ու տիեզերքը. "Չգոյր ինչ ժամանակակից Աստուծոյ..., այլ ինքն է գոյանալոյ գոյացելոցն գոյարար" (Եզնիկ Կողբացի), եւ "Աշխարհ յառաջ քան զլինելն իւր գոյր ի նախագաղափար տեսութիւնն Աստուծոյ" (Եղիշե): Ըստ որում` նախ ստեղծվում է անկազմ նյութը, ապա կարգավորություն է մտցվում տիեզերք: Հայ եկեղեցու դիրքորոշումը լիովին արտահայտում է Աստծո ամենակարողության եւ սիրո հայտնութենական տվյալները, արարչության կենտրոն, պսակ եւ տնտես դիտելով մարդուն:

     Ex nihilo nihil fit - "Ոչնչից ոչինչ չի առաջանում", պնդում է Լուկրեցիոսը... սա գալիս է ապացուցելու այն միտքը, որ ի սկզբանէ կար այդ  հավիտենական "Ինչ"-ը, որից եւ պետք է ծագում ստանային բոլոր գոյերը եւ համայն տիեզերքը...:


Երկինք պատմեն զփառս Աստուծոյ...

Սղմ 18:2




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!