СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխատանքային հոգեբանություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աշխատանքային հոգեբանություն»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՖԱԿ. ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿՈՒՐՍ І







Ռեֆերատ



Առարկա- Մասնսգիտական ներածություն

Թեմա - Աշխատանքի հոգեբանության

Դասախոս- Պողոսյան Վ.

Ուսանող- Արզումանյան Ելենա




2012թ

Ներածություն


Որքան էլ բազմաթիվ ու բազմազան են մարդկային գործունեության դրսևորումները, նպատակներն ու դրդապատճառները, այնուամենայնիվ դրանք մտցվում են երեք հիմնական տեսակների մեջ, խաղ, ուսուցում, աշխատանք:

Ծնվելու պահից մարդը օժտված է լինում կենսաբանական , հոգեֆիզիոլոգիական ակտիվությամբ, որն աստիճանաբար, նրա ներքին ծրագրավորված աճի ու զարգացման հետևանքով, ինչպես նաև սոցիալակն շրջապատի ազդեցության տակ, սկսում է ձևավորվել որպես գործունեություն:

Խաղը ակտիվության այն տեսակն է, որն իրագործվում է հանուն հենց այդ ակտիվության և նրա պատճառած հաճույքի: Աշխատանքից այն տարբերվում է նրանով, որ վերջինը, ինչպես տեսանք, հետապնդում է որոշակի նպատակ` նյութական, հոգևոր և այլն: Աշխատանքն ինքնանպատակ չէ, ինչպես խաղը: Աշխատանքը կարող է ներառել որոշ խաղային գործողություններ, իսկ խաղը կարող է հետապնդել որոշ նպատակներ, որոնք նրա սահմաններից դուրս են գալիս:

Ուսուցում: Գործունեության այն տեսակը , որի հիմնական նպատակը գիտելիքնեիր յուրացումն է, անվանում ենք ուսումնական գործունեություն կամ պարզապես ուսուցում: Ուսումնական գործունեությունը մարդկային ակտիվության բարդ ու դժվարին ձևերից մեկն է: Այն կամքի մեծ լարում և համառություն է պահանջում: Այս գործում մեծ դեր է խաղում ուսուցիչը, որը ոչ միայն գիտելիքներ է հաղորդում երեխաներին այլ նաև կրթում և դաստիարակում է:

Աշխատանքի հոգեբանություն


Աշխատանքը (աշխատանքային գործունեությունը) մարդու նպատակասլաց ակտիվության այն տեսակն է , որի նպատակնը նյութական կամ հոգևոր արժեքներ ստեղծումն է: Դրանք այնպիսի արժեքներ են ( գորխիքներ, սննդամթերք, կենցաղային տարբեր պարագաներ, գրքեր և մշակութային այլ արժեքներ), որոնք նախատեսված են մարդկանց պահանջմունքները բավարարելու համար, իսկ պահանջմունքը դա ինչ-որ բանի կարիքն է, որ զգում է մարդը, նաև կենդանին, առանց որի նրա կենսագործունեությունն ու զարգացումը կկորցներն իրենց արդյունավետությունը: Եթե խաղը որոշ իմաստով հեդոնիստական է և ինքնանպատակ, ապա աշխատանքը միշտ միտված է դեպի իր վերջնական, օգտակար արդյունքները, թեև նրա կատարման ընթացքը ևս, անկասկած կարող է հաճելի լինի մարդու համար: Ավելին, պետք է ձգտել , որպեսզի աշխատանքը մարդու համար լինի հաճելի, նրա ինքնահաստատմանն ու զարգացմանը նպաստող, քանի որ այդ դեպքում այն ավելի աչդյունավետ է լինում:

Առանց աշխատանքի չկա և չի կարող լինել ոչ լիարժեք հասուն մարդ և ոչ էլ հասարակություն: Եթե մենք ասում ենք , որ մարդը «խաղացող կենդանի է», ապա է՛լ ավելի մեծ հիմանավորվածությամբ կարող ենք պնդել, որ մարդն աշխատող կենդանի է: Աշխատանքն է մարդկանց և ողջ հասարակության բարօրության հիմքը: Այն ազգերն են հասնում անկախության, բարգավաճման ու հզորացման, որոնք գիտոն լավ աշխատոլ: Թալանը , ավազակությունը միայն ժամանակավոր և անկայուն բարօրություն կարող է տալ: Աշխատանքն իր բնույթով հասարակական երևույթ է : Այն ամենը, ինչ մարդը ստանում է իր պահանջմունքները բավարարելու համար, ստանում է հասարակությումից և իր աշխատանքի դիմաց: Ոչ մի մարդ չի կարող միայնակ արտադրել այն ամենը, ինչ պետք է իրեն և իր ընտանիքին, մերձավորներին: Հասարակությունից և նրա աշխատանքային հարաբերություններից դուրս նա իր պահանջմունքները բավարարել չի կարող:

Ժամանակակից մարդու աշխատանքը կատարվում է բարդ գործիքների և սարքերի օգնությամբ և մեծ մասամբ խմբային, կոլեկտիվ բնույթ ունի: Ահա թե ինչու այն նաև սոցիալական հոգեբանության ուսումնասիրության առարկա է:

Աշխատանքի մոտիվացիան: Աշխատանքային գործունեությունն ունի և՛ ներքին, և՛ արտաքին մոտիվացիա : Դա նշանակում է, որ մարդն աշխատում է և իր ներհոգեկան ուժերի, պահանջմունքների մղումով, և արտաքին պահանջների ազդեցության տակ:

Աշխատանքի մոտիվացիան բավականին ակնհայտ է և հիմնականում ունի տնտեսական բնույթ: Մենք աշխատում ենք ապրուստ վաստակելու համար, որպեսզի կարողանանք կերակրել ու հագցնել մեզ և մեր ընտանիքի անդամներին: Աշխատանքը ծերության օրերին մեզ ապահեվում է թոշակով, որոշակի դիրք է տալիս հասարակության մեջ:

Ավելի նուրբ ու բազմազան են աշխատելու ներքին դրդապատճառները: Աշխատանքի հոգեբանության բնագավոռի մասնագետներն առանձնացնում են այսպիսի ներքին դրդապատճառներ.

ա) Աշխատանքային էթիկա – սոցիալ հոգեբանական առումով հասուն մարդիկ համոզված են, որ իրենք աշխատելու բարոյական պարտականություն ունեն և պետք է օգուտ բերեն հասարակությանը: Ծուլությունն ու անբանությունը նրանք հակաբարոյական են համարում : Ինչպես ցույց են տվել սոցիալական հետազոտությունները, նույնիսկ նյութապես միանգամայն ապահովված մարդկանց 70 տոկոսից ավելին չաշխատելն անբարոյականություն են համարում:

բ) Մարդու աշխատանքը և աշխատանքային գործունեության ոլորտում գրաված դիրքը ներթափանցում էեն նրա ինքնագիտակցության մեջ, այն պատկերացման մեջ, թե ով է ինքը: Երբ մարդը խորհրդածում է իր անձի և կյանքի մասին, ապա առաջին հարցերից մեկը, որ այդ կապակցությամբ ծագում է նրա գլխում, այն է. թե ով է ինքը, ինչ գործով է զբաղված. «Ես ուսուցիչ եմ» , «Ես գյուղատնտես եմ», «Զինվոր եմ» և այլն` ահա անն պրոֆեսիոնալ- դերային բնորոշումը, որ մարդիկ առաջին հերթին տալիս են իրենք իրենց:Հետաքրքրական է , որ երբ հարցաթերթիկների օգնությամբ փորձում են պարզել մարդկանց պատկերացումներն իրենց մասին , ապա նրանք առաջին ընտրում են այն բնորոշումներն, որոնք վերաբերվում է իրենց զբաղմունքին և ըստ այդմ էլ, գրաված պրոֆեսիոնալ դիրքին:

գ) Ինքնաիրականացման մոտիվացիա: Հաճախ մենք մեր անձնական արժեքները, պահանջմունքներն ու հետաքրքրությունները դրսևորում ենք աշքատանքի միջոցով: Մենք կարող ենք այնպիսի մասնագիտություն ընտրել , որը թույլ է տալիս դրսևորել այդ ամենը: Աշխատանքի շատ տեսակներ ակնհայտորեն ունեն ինքնադրսևորման և ինքնաիրականացման բնույթ: Այդպիսին են, օրինակ. Գիտնականի, տիեզերագնացի, մարզիկի և այլ մասնագետների աշխատանքները:

դ) Եթե մարդու կատարած աշխատանքը բարձր են գնահատում, ապա նրա ինքնագնահատականը բարձրանում է, ուժեղանում է նրա արժանապատվության զգացումը: Տարբեր անձինք նշանակություն են տալիս նվաճումների տարբեր կողմերին, ոմանք իրենք իրենց հարգում են այն դեպքում, երբ կարողանում են շատ դրամ ձեռք բերել, գրողը` երբ իր ստեղծագործություններն ընդունվում են հասարակության կողմից, գիտնականն` երբ իր հետազոտությունների արդյունքները գոհացնում և բարձր են գնահատվում և այլն: Իսկ աշխատանքում ձախողվելիս մեր ինքնահարգանքի, ինքնագնահատականի մակարդակը իջնում է:

ե) Աշխատանքը կատարելու մոտիվացիան ուժեղանում է նաև նրա սոցիալական արժեքի շնորհիվ: Աշխատանքային գործունեության ոլորտում մարդիկ ընդլայնում են իրենց սոցիալական կապերը, նոր ընկերներ, նոր բարեկամներ և ինչու չէ նոր հակառակորդներ են ձեռք բերում: Կատարելով պրոֆեսիոնալ դերեր, մարդը հնարավորություն է ստանում ճշտել իր ֆունկցիաները հասարակության մեջ, իր դերը զանազան հանրություններում:

Ահա այդպիսի բազմազան դրդապատճառներ ունի մեր աշխատանքային գործունեությունը: Այն միաժամանակ բավարարում է մարդկային մի շարք պահանջմունքներ և նպաստում է անձի զարգացմանը:

Մարդը աշխատանքային գործունեության մեջ կարող է ենթարկվել տարատեսակ սթրեսների և ֆրուստրացիաների: Դռանց պատճառ կարող է հանդիսանալ զանազան երևույթների ներգործությունը մարդու վրա: Դրանցից են.

ա) Ֆիզիկականմիջավայրը, աղմուկը, ծուխը, լուսավորվածությունը, միջավայրի աղտոտվածությունը, մարդկանց կուտակումները և այլն

բ) Աշխատանքի ծանրությունը, մեծ պատասխանատվությունը, ձանձրույթը, դերաըին կոնֆլիկտները:

գ) Սոցիալ- հոգեբանական սթրեսները, աշխատակիցների և ղեկավարների հետ վատ հարաբերությունները:

դ) Հազմակերպական սթրեսները, գերկազմակերպվածությունը կամ, ընդհակառակը, աշխատանքային կոլեկտիվի անկազմակերպ վիճակը, վարվող քաղաքականությունից անտեղյակությունը, խտրականության տարբեր տեսակների առկայությունը, վճիռների կայացմանը մասնակցելու անհնարինությունը, սեփական համոզմունքներին դեմ գնալու անհրաժեշտությունը ղեկավարների ճնշման տակ:

Աշխատանքի ոլորտում մարդու վրա ազդող սթրեսներին և ֆրուստրացիաներին միանում են նաև կյանքի այլ ոլորտներում առկա բացասական այլ գործոններ. առօրյա կյանքի տհաճությունները, ամուսնական կոնֆլիկտները, սոցիալական կյանքում կատարվող կտրուկ փոփոխությունները:

Աշխատանքի ոլորտում սթրեսներին և ֆրուստրացիաների վիճակներ ապրելով մարդիկ իրենց տհաճությունները տեղափոխում են ընտանիք և այլ սոցիալական խմբեր և ընդհակառակը այդ միջավայրում ունեցած կոնֆլիկտներն ու ֆրուստրացիաներն ազդում են աշխատանքի վայրում նրանց վիճակի վրա և նոր խնդիրներ են ստեղծում:

Աշխատանքային սթրեսի հետևանքները մի քանիսն են .

ա. Սուբյեկտիվ հետևանքներից են տագնապը, ճնշվածությունն ու հոգնածությունը, ինքնահարգանքի նվազումը,

բ. Վարքային հետևանքներն են հուզական պոռթկումները, ոգելից խմիչքների նկատմամբ հակվածությունը, դժբախտ պատահարների մեջ ընկնելու հակվածությունը, շատակերությունը, ծխելը և այլ մոլուցքներ:

գ. Իմացական հետևանքներից են ուշադրության ու գիտակցության ոլորտի նեղացումը և աշխատանքային օբյեկտների վրա կենտրոնանալու դժվարությունը, վճիռներ կայացնելու կարողության թուլացումը և այլն:

դ. Առողջական վիճակի փոփոխություններից կարելի է հիշատակել արյան բարձր ճնշումը և ադապտացիայի այլ հիվանդություններ:

Ինչպե՞ս մեղմացնել աշխատանքային սթրեսները: Այդ նպատակով անհրաժեշտ է բարելավել աշխատանքի ֆիզիկական պայմանները: Պետք է տեսնել թէ արդյո՞ք անհամապատասխանություն չկա անձի ընդունակությունների և պրոֆեսիոնալ դեիր միջև: Աշխատանքի ոլորտում անձին ներկայացվող պահանջները պետք է ձևակերպվեն պարզ ու հստակորեն : Եթե աշխատողները գանգատներ ունեն ապա ղեկավարությունը պետք է ուշադրությամբ լսեն և օգնեն նրանց:

Մարդու ունակությունները, հետաքրքրություններն ու անձնային գծերը պետք է համապատասղանեն աշխատանքին և դրա կատարման պայմաններին: Միայն այդ դեպքում նա իրեն բավարարված կզգա: Բարձր աշխատանքը բավարարվածություն չի տալիս, եթե մարդն ամեն առավոտ մեծ տհաճությամբ է մեկնում իր աշխատանքի վայրը: Նման դեպքերում բացակայում է աշխատելու ներքին մոտիվացիան: Այդ վիճակում հայտնված մարդը չի կարող հաջող առաջխաղացում ունենալ իր գործունեության բնագավառում, իսկ ուրիշներից հետ մնալով չի կարող նաև սեփական անձի արժանապատվության բարձր աստիճան ունենալ:

Շատ կարևոր է կանխատեսել, թե արդյո՞ք տվյալ անձնավորությունը կարող է հարմարվել այն աշխատանքի պայմաններին ու պահանջներին, որն ընտրում է որպես գործունեության հիմնական ասպարեզ: Յուրաքանչյուր մարդ ունի հարմարվելու իր յուրահատուկ, սեփական ոճը և դրանից ելնելով ել պետք է ընտրի իր մասնագիտությունն ու աշխատանքի վայրը, եթե իհարկե ընտրելու հնարավորություն կա: Այս խնդրով զբաղվել է հատկապես ամերիկյան հոգեբան Ջոն Հոլենդը և առաջարկել է աշխատանքին համակերպվելու տեսություն. Ըստ որի գոյություն ունի համակերպվելու 6 ոճ: Այդ ոճերը հետևյալն են.

  1. Իրատեսական. Այսպիսի ոճ ունեցող մարդկանց մտածողությունը կոնկրետ է, նրանք մեխանիկական ուղղվածություն ունեն և սիրում են այնպիսի աշխատանք, որը մկանների ակտիվ շարժում է պահանջում: Նրանք լավ են կատարում գյուղատնտեսական, բանվորական աշխատանքներ, ուզում են դառնալ էլեկտրիկներ, շինարարներ և այլն:

  2. Հետազոտական ոճ. Այս տիպի անձինք ստեղծագործող են, մեծ մասամբ ունեն ինտրովերտ խառնվածք, զարգացած վերացական մտածողություն: Լավ են հարմարվում գիտահետազոտական հիմնարկներում, որոշ չափով ` նաև բուհերում:

  3. Արտիստական ոճ. Ստեղծագործող են, հուզականորեն եքսպանսիվ են, ունեն զարգացած ինտուիցիա, շատ են հետաքրքրվում մարդկանց սուբյեկտիվ հոգեկան կյանքով: Սիրում են ակտիվորեն օգտագործել տեսողական ընկալումները: Հակված են աշխատելու արվեստի բնագավառում:

  4. Սոցիալական ոճ: Այս ոճն ունեցող մարգիկ էքստրավերտներ են, շատ են մտահոգված սոցիալական խնդիրներով: Ունենում են լեզվական լավ ընդունակություններ, զարգացած խասք, այլ մարդկանց հետ կապերի մեջ մտնելու պահանջմունք: Այս տիպի անձինք լավ են կատարում ուսուցչի , խորհրդատուի, սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն:

  5. Ձեռներեց: Այս ոճն ունեցող անձինք բռնկուն են, հակված դեպի արկածախնդրության, էքստրավերտներ են, հակված են տիրապետող դիրք գրավել հասարակության մեջ և կազմակերպություններում: Արդյունաբերության մարզում, սոցիալական և պետական կազմակերպություններում ձգտում են լիդերության և սիրում են պլանավորել ու ղեկավարել նման հիմնարկների գործունեությունը: Այս տիպի մարդկանց շարքերից են դուրս գալիս արդյունաբերական մեծ մագնատներն ու մեծ հողատերերը:

Կոնվենցիոնալ ոճ: Այս տիպի մարդիկ հաճույք են ստանում առօրյա գործերից: Ունեն զարգացած ինքնավերահսկողություն, սիրում են կարգ ու կանոն, ունեն խրախույսների ու գովասանքների արժանանալու ուժեղ պահանջմունք, նրանք հարուստ երևակայություն չունեն: Լավ են կատարում բանկային, հաշվապահական , գրասենյակային աշխատանքներ:

Հոգեբանական գրականության մեջիրավացիորեն նշվում է, որ աշխատանքային գործունեության շատ տեսակներ պահանջում են համակերպման այդ ոճերի տարբեր կոնբինացիաներ: Օրինակ, կլինիկական և խորհրդատու հոգեբան աշխատելու համար պետք է միաժամանակ լինի հետազետող, արտրստական և սացիալական կողմնորոշվածության տեր անձնավորություն: Զինվորականը պետք է լինի և՛ իրատես, և՛ կոնվենցիալ: Բայց բարձրաստիճան զինվորականները, ովքեր մեծ մասշտաբի գործողություններ են պլանավորում և պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, պետք է լինեն նաև նախաձեռնող, ձեռներեց անձնավորություններ:

Ավելացնենք , որ ստեղծվել են հատուկ թեստեր վերը նկարագրված ոճերն ախտորոշելու և մարդկանց մասնագիտական կողմնորոշմանը օգնելու նպատակով:



















Եզրակացություն


Բարձրացնել աշխատանքային մոտիվացիան նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր և աշխատանքը կազմակերպել այնպես, որ աշխատակիցների մոտ ակտիվանան աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ դրդապատճառները:

Աշխատանքային գործունեություն արդյունավետությունը բարձրացնելու

համար առաջարկվող թրենինգներն են`

1. Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում:
2. Արդյունավետ շփման հմտությունների զարգացում:
3. Հաճախորդի հետ արդյուավետ հարաբերությունների հաստատում:
4. Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության թրենինգ:
5. Կոնֆլիկտների կառավարում:
6. Սթրեսմենեջմենթ:
7. Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում:


13



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!